Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Համացանց

Related Books

Free with a 30 day trial from Scribd

See all

Related Audiobooks

Free with a 30 day trial from Scribd

See all
  • Be the first to comment

  • Be the first to like this

Համացանց

  1. 1. Համացանց
  2. 2. Համացանցը բազմամիլիոն համակարգիչներն իրար միացնող համաշխարհային համակարգչային ցանց է: Այն ողջ աշխարհով մեկ տեղեկություններ հաղորդելու արագ և արդյունավետ միջոց է: Համացանցին միացած երկու համակարգիչներ, որտեղ էլ գտնվեն, կարող են ակնթարթորեն տեղեկություններ փոխանակել: Այն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, որը կազմված է միլիոնավոր փոքր` մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկամանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն:
  3. 3. Համացանցին միանալու համար անհրաժեշտ է անհատական համակարգիչ, մոդեմ և հեռախոսային կապ: Համացանցի միջոցով մենք կարող ենք էլեկտրոնային նամակ ուղարկել նույն ցանցից այլ օգտվողների (էլեկտրոնային փոստ` e-mail), մասնակցել էլեկտրոնային զրույցներին, հաղորդել ֆայլեր կամ տեղեկություններ ստանալ հազարավոր ամենաբազմապիսի թեմաների մասին: Համացանցից օգտվողների քանակը և հաղորդվող տեղեկությունների ծավալը մշտապես աճում են: Որոշ փորձագետներ համարում են, որ շուտով համացանցը կփոխի մեր ապրելակերպն ու աշխատանքի ձևը:
  4. 4. Արագորեն զարգանում է համացանցի ուղղություններից մեկը՝ www (Worldwaid Web), որն ապահովում է ցանցով իրար կապված համակարգիչներում պահվող տեղեկությունների ազատ ստացումը: Այդ տեղեկությունների մասին ամբողջական պատկերացում ունենալու համար մեզ անհրաժեշտ է օգտվել «Վեբ Բրաուզեր» ծրագրից: «Աչքի անցկացնելով» ողջ աշխարհի Վեբ հանգույցների պարունակությունը՝ այն կփնտրի-կգտնի ձեզ հետաքրքրող տեղեկությունը և կպատկերի համակարգչի էկրանի վրա: Ըստ Համացանցի Համաշխարհային Վիճակագրության 2008թ.-ի հունիսի տվյալների հաշվվում է 1,46 միլիարդ համացանց օգտագործող։
  5. 5. Համացանցի պատմությունը 1957 թ. Խորհրդային Միության կողմից Երկիր մոլորակի արհեստական արբանյակի թողարկումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ակնկալվող պատերազմի դեպքում անհրաժեշտ համարեց Ամերիկայի համար ստեղծել տեղեկատվության փոխանցման հուսալի միջոց: Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալությունը (ARPA – Advanced Research Projects Agency) առաջարկեց ստեղծել համակարգչային ցանց, որի նպատակը ցանցի մեջ գտնվող համակարգիչների միջև տվյալների փոխանակության կազմակերպումն էր: Սկսվեց ARPANETցանցի ստեղծումը, որը ներկայիս համացանցի նախատիպն էր:
  6. 6. Տեխնոլոգիայի առաջին փորձարկումը կատարվեց 1969թ. հոկտեմբերի 29-ին:Ցանցը կազմված էր իրարից 600կմ հեռավորությամբ տեղակայված տեղեկատվական սարքերից: Դրված էր այսօրվա իրականության համար պարզագույն թվացող խնդիր. առաջին օպերատորը երկրորդին պետք է փոխանցեր «LOG» բառը, երկրորդը, այդ բառն էկրանին տեսնելով, պետք է հաստատեր, որ այն իրեն հասել է: Առաջին փորձը ձախողվեց: Փորձը կրկնվեց մեկ ժամ անց և այս անգամ պսակվեց հաջողությամբ: Այս փորձարկման օրն ընդունված է համարել համացանցի ծննդյան օր:1971թ. մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը: 1973թ. ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները՝ Մեծ Բրիտանիայից և Նորվեգիայից. ցանցը դարձավ միջազգային: 1983թ. ARPANET ցանցն սկսեցին անվանել համացանց (Internet): 1997թ. համացանցում արդեն կար մոտավորապես 10 միլիոն համակարգիչ:
  7. 7. Համացանցի վիճակագրական տվյալները Ամբողջ աշխարհում 2012-ի տվյալներով գոյություն ունի 2.2 միլիարդ էլեկտրոնային փոստի օգտատեր, որից 425 միլիոնը օգտագործում են Gmail-ը: Ինտերնետում վեբ կայքերի քանակը հասնում է 634 միլիոնի:Գոյություն ունի 2.4 միլիարդ ինտերնետ օգտատեր ամբողջ աշխարհով և 2012 թ. ընթացքում 1,2 տրիլիոն որոնում Googleով, Youtube-ով 4 միլիարդ ժամ դիտում է գրանցվել և 7 պետաբայթ նկար է ավելացվել ֆեյսբուքում: Նայելով այս հսկայական թվերին հերթական անգամ համոզվում ենք, որ ինտերնետը դա ինֆորմացիայի և
  8. 8. Համացանցի օգուտն ու վնասը Համացանցը դարձել է մեր ժամանակների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, կենցաղի անփոխարինելի բաղադրիչը: Համացանցի մասին մարդկանց գնահատականները տարբեր են, քանի որ համացանցը լայն է, դրանից մարդկանց օգտվելու հնարավորությունները՝ տարբեր: Երիտասարդության մի զգալի հատվածի համար համացանցը սահմանափակվում է սոցիալական ցանցերում նոր ծանոթություններ ձեռք բերելով, ընկերընկերուհիների հետ հաղորդակցվելով: Համացանցը նման է հեղեղի, որ իր մեջ պարունակում է լավ բաներ: Խելացի մարդը՝ հեղեղի միջից ընտրում է օգտակարը, իսկ ոչ խելացին ընկնում է հեղեղի մեջ և կործանվում: Ոմանք կենդանի շփումները փոխարինում են համացանցի կապերով, ինչը շատ սխալ է:
  9. 9. Համացանցի օգուտները շատ են, դրա շնորհիվ մարդիկ ստանում իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, շփվում հազարավոր կիլոմետերեր հեռավորության վրա, թեթևացնում իրենց աշխատանքը:Սակայն համացանցը երբեք չի կարող փոխարինել մարդկային կենդա նի շփումներին, գրքերի ընթերցանությանը: Բայց այս ամենի հետ միասին համացանցը վերջին տասը տարում ներխուժել է մեր կյանք:Առաջիկայում դրա դերն ավելի է մեծանալու, մնում, է որ տեխնիկական այդ հեղեղում մարդիկ կամաց-կամաց չկորցրեցին իրենց իրական կերպարը:
  10. 10. Հովհաննիսյան Կարեն 9-2 դասարան

    Be the first to comment

    Login to see the comments

Views

Total views

2,634

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

125

Actions

Downloads

22

Shares

0

Comments

0

Likes

0

×