Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

մթնոլորտ

  • Be the first to comment

  • Be the first to like this

մթնոլորտ

  1. 1. ՄթնոլորտՄթնոլորտ
  2. 2. Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է: Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:
  3. 3.  Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների (հրաբըխային գործունեություն, արեգակնային անդրամանուշակագույն ճառագայթում, մթնոլորտի և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիաներ և այլն) ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
  4. 4.  Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը:
  5. 5.  Մթնոլորտը աղտոտվում է հիմնականում 2 ճանապարհով, բնական և արհեստական: Բնական ճանհապարով օրինակ` անտառային հրդեհները: Արհեստական ճանապարհով աղտոտումը իրականացվում է մարդու կողմից: Օրինակ` ատոմակայանները:Մթնոլորտի աղտոտումը
  6. 6.  Կլիմայի փոփոխությունը կարող է վատ անդրադառնալ մթնոլորտի վրա: Օրինակ` 1. Անտառային հորդեհների առաջացումը 2. Որոշ վայրերում ջերաստիճանի աճը իսկ որոշ վայրերում անկումը 3. Տեղումների պատճառով ջրի մակևրևույթի բարձրացումը և այլն:

    Be the first to comment

    Login to see the comments

Views

Total views

304

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

2

Actions

Downloads

3

Shares

0

Comments

0

Likes

0

×