Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ekologia

3,854 views

Published on

  • Be the first to comment

Ekologia

  1. 2. Էկոլոգիան որպես գիտություն Էկոլոգիա տերմինը ներմուծվել է գիտության մեջ գերմանացի կենդանաբան Էրմնեստ Հեկկելի կողմից 1866 թվականին: Էկոլոգիա բառը առաջացել է հունարեն բառերից օկյոս, որը նշանակում է տուն կամ կացարան, և լոգոս` գիտություն: Էկոլոգիան կենսաբանության բաժին է, որն ուսումնասիրում է օրգանիզմների և համակեցությունների փոխհարաբերությունները միմյանց միջև և շրջակա միջավայրի պայմանների հետ: Որպես ինքնուրույն գիտություն`էկոլոգիան ձևավորվել է միայն XX դարում, սակայն Էկոլոգիայում ուսումնասիրվող հարցերը հին ժամանակներից միշտ էլ հետաքրքրել են մարդուն:
  2. 3. Կառուցելով հարմարավետ ու կանաչապատ մայթեր` մենք կարեղ ենք ավելացնել հետիոտների քանակը, որոնք կգերադասեն քայլել, քան օգտվել քաղաքային տրանսպորտից, որն արտանետումներով աղտոտում է օդը: Այսօր բազմահարկ շենքերով լի քաղաքներում բնապահպանական նպատակներով կանաչապատում են տանիքները . « Կանաչ տանիքները մեքենաներով հագեցած և քիչ կանաչ տարածքներ ունեցող քաղաքներում կարող են մաքրել օդն ու մեծ դեր խաղալ » :
  3. 4. Մի հարց կա , թե արդյոք Երևանը մի օր կհամապատասխանի էկո - քաղաքի չափանիշերին : Թամանյանը շատ ճիշտ է նախագծել Երևան քաղաքը էկոլոգիական տեսանկյունից , բայց այսօր խնդիր է այն , թե Երևանը մարդու քաղաք է , թե ավտո մեքենայի : Ամենուր հատվում են ծառեր , և մենք ականատես եղանք այդ ընթացքին: Նրանք , ովքեր կտրում էին ծառերը, ուրախ էին, որ մենք նկարում էին ք իրենց և չէին մտածում, որ չի կարելի կտրել ծառերը:
  4. 5. Եթե յուրաքանչյուրը լիներ հոգատար բնության հանդեպ, ինչպես այս մարդը` մեր քաղաքը կդառնար դրախտ: Յուրաքանչուր մարդ կցանկանա, որ իր քաղաքը լինի մաքուր, ծառերով ու ծաղիկներով լի , և խաղահրապարակները շրջապատեն ամբողջ քաղաքը: Մաքուր օդը օգտակար է . դրա շ նորհիվ հիվանդությունները կքչանան , և մարդիկ ավելի երկար կապրեն:
  5. 6. Ոչ ոքի դուր չ են գալիս այսպիսի պատկերները , և ոչ ոք չի մտածում ՝ որպ ե սզի այսպիսի բաներ չլին են , պետք է մաքուր պահել շրջակա միջավայրը:
  6. 7. Եթե ամեն մեկը մի ծառ տնկի , շատ հիասքանչ կլինի:
  7. 9. Բնապաշտությունը Հայաստանում Միլիոնավոր տարիների պատմություն ունի մարդ-բնություն փոխհարաբերությունը, որը սկիզբ է առել բանական արարածի գոյավորման պահից և շարունակվում է մինչև մեր օրերը: Դեռ պետք է հարատևի , քանի դեռ հողագնդի վրա գոյատևում են մարդն ու մշտահոլով բնությունը: Զուտ գոյապահպանական միջավայր դիտելուց բացի` մարդը ժամանակի ընթացքում հոգատարություն է ձեռք բերել բնության` բուսական ու կենդանական աշխարհի նկատմամբ և աստիճանաբար ձևավորել փոխազդեցության որոշակի մշակույթ:
  8. 10. Մե նք` հայերս , բացառություն չենք եղել` դարավոր մեր պատմության ընթացքում ստեղծելով բնության, բնօրրանի շրջակա միջավայրի հետ փոխառնչվելու բնության հետ երկյուղածությամբ վարվելո ւ , բնապահպանական ու բնօգտագործման անկրկնելի մշակույթ: Բնապահպանական և բնապաշտական առարկություններով մեր ժողովուրդն առանձնացրել է անձեռնմխելի համարվող հողատարածքներ, հովիտներ ու ձորեր, նվիրական բլուրներ, քարայրներ և ժայռեր: Գետերին, լճերին, աղբյուրներին վերագրելով հրաշագործ զորություն` դրանք սրբազան ու անձեռնմխելի են համարվում: Գոյություն են ունեցել դրանցից օգտվելու հատուկ արարողակարգ , ջրով երդվելու սովորույթ: Գոյություն ունեն ծ առերի հետ կապված հայկական ժողովրդական բազում ավանդություններ: Բ ազմ աթիվ այլ երկրների նման` Հայաստանում ևս առավել տարածված էր ծառապաշտությունը, ավելի ուշ` ծառերի ու անտառների աստվածացումը` որպես բնապաշտական-ոգեխոսական հավատալիք:
  9. 12. Պատմական անցյալի բնապահպանական դասերը Հայկական լեռնաշխարհը երկրագործական մշակույթի հնագույն օջախներից է, որտեղ անհիշելի ժամանակներից մեր նախնիները զբաղվել են մշակաբույսերի աճեցմամբ ու անասնաբուծությամբ: Հայ ժողովրդի պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհը, գյուղատնտեսական բարձր մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկն է: Առանց բնության հետ պատկառազդու համակեցության` անհնար էր քարքարոտ ու խստաշունչ երկրում քաղաքակրթություն ստեղծելը: Այստեղ հողը հերկվել է արդեն 8-9 հազարամյակ: Ծաղկուն երկրագործության հնագույն օջախներից են Վանա լճի ավազանը, Արծանի հովիտը, առատաբեր Բասենն ու Արարատյան դաշտը:
  10. 13. Հայկական բարձրավանդակ այցելած օտարներին հիացրել են հայերի դաշտամշակության, այգեգործության, պտղաբուծության, բանջարաբուծության, անասնապա-հության, թռչնաբուծության, շերամապահության ու մեղվաբուծության բարձր կուլտուրան: Հայ ժողովրդի բնամթերքի մշակման հատկապես` գինեգործության, սննդի օգտագործման բնակավայրերի տեղադրման, և ընդհանրապես կենսագոյության կուլտուրան ընդօրինակելի էր հարևան ժողովրդների համար: Հանրահայտ էր հայերի ջրանցքաշինության բարձր կուլտուրան:
  11. 19. ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ Թովմասյան Էլենը Վարդանյան Զարուհին Ստեփանյան Տաթևը

×