Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Bararan3 (s v)

4,484 views

Published on

• Be the first to comment

• Be the first to like this

Bararan3 (s v)

1. 1. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
2. 2. ՍԵՎ ԾՈՎ

Ընկած է Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև: Սև ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովին անվանում էին Աքսինյան պոնտ, այսինքն «անհյուրընկալ ծով», «վտանգավոր ծով», կամ, դառնությունների հետ կապված կամ Պոնտոս մելաս` «Սև ծով»: Դա հասկանալի է, քանի որ այդ անհյուրընկալ ծովը գտնվում էր իրենց երկրից թե'հեռու, և թե' հյուսիս: Եվ այն ժամանակվա նավարկության պայմաններում էլ համեմատած իրենց հայրենի Էգեյան ծովի հետ, անհաղթահարելի էր: Նրանք Սև ծովում հաճախ հանդիպում էին փոթորիկների, տեղի էին ունենում նավաբեկումներ: Բայց այս պատկերացումը Սև ծովի մասին հավերժական չեղավ, որովհետև ճիշտ չէր: Եվ երբ հույն առևտրականները կատարելագործեցին իրենց նավերը և անցան Թրակյան Բոսվորը, այսինքն ներկայիս Բոսֆորի նեղուցը և անգամ գաղութներ հիմնեցին Սև ծովի ափին, ապա նրանց պատկերացումը փոխվեց Աքսինյան պոնտի (անհյուրընկալ ծովի) նկատմամբ: Նա դարձավ արդեն «Էվքսինյան պոնտ», այսինքն «հյուընկալ»,?

3. 3. Սոսյաց անտառ

Այսպես է կոչվել պատմական Հյաստանում Արմավիրի մոտ գտնվող անտառը: Այսանտառը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով: Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը:

Այս անտառում աճել են սոսիներ: Հռոմեացիներն այս ծառն անվանել են «Հայկական սոսի»: Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով: Ի դեպ, թե մեկը, թե մյուդը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ: Առաջինը` արական (Սոս ձևով), երկրորդը` իգական (Չինար ձևով):

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ: Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը: Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում: Այսպես, օրինակ, մեր նահապետներից մեկը` Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը: Ըստ ավանդության նա եղել է Արա Գեղեցիկի թոռը և իր պարթև հասակի ու գեղեցկության պատճառով կրել Սոս մականունը:

Մեր հայրենիքը նվաճողները կտրատել և ոչնչացրել են այդ հոյակապ պուրակը, այնպես, որ Սոսյաց անտառից լոկ անունն է մնացել:

4. 4. Սպիտակ ծով

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով: Այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Ինչպես ասում են, տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից: Իսկ մյուս մասն էլ բուքն ու ձյունն են իշխում, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի ամրապնդում ծովի անունը:

5. 5. Սոֆիա

Բուլղարիայի մայրաքաղաքը: Այդպես կոչվեց Ս. Սոֆյային նվիրված տաճարի անունով: Իսկ Սոֆիա բառը Բյուզանդիայում նշանակում էր «իմաստություն» և դարձել էր կրոնական տերմին:

6. 6. Սպարտա

Քաղաք Հին Հունաստանում, Պելոպոնես թերակղզում: Սպարտա անվան ստուգաբանությունը տրվում է երկու կերպ: Առաջինը կապվում է քաղաքի հիմնադիր Սպարտոնի անվան հետ, մոտ 1880 թվականին, մեր թվարկությունից առաջ: Մյուս ստուգաբանությամբ` առաջցել է Սպարտայի անունից, որը Լակեդեմոնի կինն էր:

7. 7. Ստամբուլ

Ստամբուլ (կամ ԻՍՏԱՄԲՈՒԼ )._ Կոստանդինապոլիսի Թուրքական անվանումը: Քաղաքը պատմության մեջ անցյալում հայտնի է եղել նախ Բուզանդիոն անունով: Ռուսների մոտ̀ Ցարգրադ : Կոստանդին թագավորի անունով կոչվել է Կոստանդինապոլիս, որը վերջապես Թուրքերի կողմից աղճատվելով կոչվեց Ստամբուլ կամ Իստամբուլ : Դա կատարվեց այսպես: XV դարում սուլթան Մեհմեդ 2-րդի զորքերը պաշարեցին քաղաքը: Պարիսպներից դուրս գտնվող անօգնական Հույները ձգտում էին անցնել Թուրքական կորդոնը: Երբ նրանց հարցնում էին, թե ուր եք գնում, նրանք էլ Հուներեն պատասխանում էին < իս տին Պոլիս > այսինքն գնում ենք քաղաք, ցույց տալով հոյակապ քաղաքը: Թուրքերը ծանոթ չէին Հունարեն լեզվին և որովհետև անընդհատ նույն իս տին պոլիս բառերի զուգաակցումն էին լսում, այդպես էլ կոչեցին քաղաքը, սակայն իրենց եղանակով դարձնելով Իստամբուլ(Ստամբուլ):

8. 9. Ստրասբուրգ

Քաղաք Ֆրանսիայում: Գերմաներեն ստրասե` «փողոց» և բուրգ` «բերդ» կամ «քաղաք» բառերից: Դեռ մեր թվարկությունից առաջին դարում այս քաղաքը հայտնի էր իր մաքուր և սալապատ փողոցներով, և նրանով անցնում էր մի բանուկ ճանապարհ: Այստեղից էլ նրա անունը «Ստրասբուրգ» (շտրասբուրգ), այսինքն «փողոց քաղաք» կամ «ճանապարհի (վրա գտնվող) քաղաք»:

9. 10. Վան

Քաղաք Արևմտյան Հայաստանում: Քաղաքը գտնվում է Վանա լճի ափին, պտղաբեր դաշտում, խաղողի այգիներով ու պարտեզներով շրջապատված: Ենթադրյալ դրախտի մաս կազմող այդ գեղատեսիլ քաղաքը իր անվանումը ստացել է Բիայնա կամ Բիաինի անունից, որը նշանակել է «Բիա ցեղի երկիր»: Ուրարտուի արձանագիր թագավորները, գրեթե բոլորն էլ իրենց կոչում էին «թագավոր Բիայնայի» և «Տիրակալը Տուշպա քաղաքի»: Ուրարտական Բիայնա կամ Բիաինի ցեղն էլ բնակվել է Վանա լճի արևելյան մասւոմ, ուր գտնվում է ներկայիս Վան քաղաքը` հին Տոսպը-Տուշպան: Վանի արձանագրություններում եղած Բիայնա անունը համապատասխանում է ներկա Վանա լճի ավազանին: Ժամանակի ընթացքում «բիայնա» կամ «բիանա» անվանումը ձևափոխվել և դարձել է Վան: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է «վ»: Այդպես է առաջացել նաև Վայոց ձորի անունը: Բիա ցեղանունը նույն սկզբունքով ձևափոխվեց «վայրի», վերջում ավելացվեց «ք» տառը, դառնալով երկրի անուն: Վան քաղաքը իր անունը տվեց նաև պետությանը և լճին: Ի դեպ, հետաքրքրական է այն, որ Վան քաղաքի հին անունը Տուշպա (Տոսպ) անցել է գավառին, իսկ երկրինը` (Բիաինա) քաղաքին:

10. 11. ՎԱՆԱ ԼԻՃ

Արևմտյան Հայաստանում: Անունը ստացել է Վան քաղաքից, որը գտնվում է լճի ափին: Անվանման առաջացումը նույնն է, ինչ Վան քաղաքի անվան ստուգաբանությունը:

Պատմական անցյալում Վանա լիճը կոչվել է ծով և հայտնի է եղել տարբեր անուններով: Այպես, օրինակ, «Նաիրի Վերին ծով» (Նաիրի երկրի անունով), «Տոսպա ծով» (համանուն գավառի անունով), «Բզնունյաց ծով» (համանուն նախարարության անունով), «Ռշտունյաց ծով» (Ռշտունյաց տոհմի անունով), «Արծրունյաց ծով» (Արծրունիների տոհմի անունով), «Վասպուրականի ծով» (Վասպուրական նահանգի անունով), «Արճեշի ծով» (Արճեշ քաղաքի անունով), «Ախլաթի ծով» (Ախլաթ կամ Խլաթ քաղաքի անունով), «Աղթամարի կամ Ախթամարի ծով» (Ախթամար կղզու անունով), «Աղի ծով» (ջրի աղիության պատճառով):

11. 12. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ

Պատմական մարզ Արևմտյան Հայաստանում: Պահլավերեն Վասպուր` «ազնվական», «իշխան» բառից և ական վերջավորությունից, որը պատկանելիություն է ցույց տալիս: Այսինքն` «Վասպուրին պատկանող»: Վասպուրականները հանդիսանում էին բարձր վերնախավ: Վասպուրականը պատմական Հայաստանի Մեծ Հայքի ամենաընդարձակ նահանգն էր: Փաստորեն առանձին թագավորություն էր և ուներ կաթողիկոսություն: Եղել է Արծրունիների սեփականությունը և դրա համար էլ կոչվել է նաև աշխարհ կամ երգիր Արծրունյաց: Ձգվում էր Պարսկահայաստանի արևմտյան կողմից մինչև Կորճայքի սահմանները:

12. 13. Վեստ Ինդիա

Կղզիներ, որոնք ընկած են Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափի երկարությամբ, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև: Կղզիների Վեստ Ինդիա անվանումը հետևանք է անվանի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի պատմական սխալի: Այդ է պատճառը, որ չնայած կղզիները ոչ մի առնչություն չունեն բուն Հնդկաստանի հետ, բայց կրում են «Արևմտյան Հնդկաստան» կամ, ինչպես պաշտոնապես ընդունված է` Վեստ Ինդիա անունը:

Ինդիա (Հնդկաստան) անվանմանը «վեստ» նախածանցը ավելի ուշ ավելացվեց, երբ պարզվեց, որ Կոլումբոսը սխալվել է և այդ արշիպելագը ոչ մի կապ չունի Ասիայի հարավում գտնվող Հնդկաստանի հետ: Ուստի, որպեսզի մարդիկ չշփոթեն այդ, այսպես կոչված «Կոլումբոսյան Հնդկաստանը» իսկական Հնդկաստանի հետ, նրա Ինդիա անվանմանն ավելացրին «Վեստ» (Արևմտյան) մասնիկը, նկատի ունենալով, որ Կոլումբոսը այդ կղզիներին էր հասել արևմտյան ուղղությամբ նավարկելիս:

13. 14. Վիետնամ

Պետություն Հարավային-Արևելյան Ասիայում, Հնդկաչին թերակղզում: Անվանումը վիետնամերեն վիետ` «երկիր» և նամ` «հարավ» բառերի միացումից է: Այսինքն «Հարավային երկիր»: Վիետնամ անունը աշխարհագրական քարտեզների վրա երևաց 1945 թվականի սեպտեմբերի երկուսից: Դա նրա պատմական անունն է, որը ֆրանսիացիները վերացրել էին, երբ գաղութացրին Վիետնամի տերիտորիան: Կիրառելով հին հռոմեական աշխարհակալների և արդի իմպերիալիստների «բաժանիր որ տիրես» սկզբունքը, նրանք Վիետնամը բաժանել էին երեք մասի` Տոնկին, Աննամ և Կոխինխինա անուններով:

14. 15. Վիկտորիա

Աշխարհի քարտեզի տարբեր մասերում կան բազմաթիվ տեղանուններ, որոնք կոչվել են ի պատիվ անգլիական Վիկտորիա թագուհու: Այս երկարակյաց թագուհին ապրեց 82 տարի, որից 64 տարի թագավորեց: Նրա գահակալության ժամանակաշրջանը եղավ անգլիական բուրժուազիայի «ոսկեդարը»: Նրա օրոք հզորացավ և ընդարձակվեց Բրիտանական կայսրությունը: Այդ ժամանակ անգլիական նավերը ակոսում էին համաշխարհային օվկիանոսի ջրերը, անգլիացի ճանապարհորդները թափանցում էին աշխարհամասերի թավուտները: Նրանք հայտնաբերում էին աշխարհագրական նորանոր օբյեկտներ կամ ուրիշի կողմից հայտնաբերածը զավթում և դրանք առատորեն կոչում էին Վիկտոյա թագուհու անվամբ: Այդ է պատճառը, որ աշխարհի քարտեզի վրա կգտնեք Վիկտորիա անունը կրող ջրվեժ, լիճ, երկիր, կղզի, նահանգ և աշխարհագրական բազմաթիվ այլ տեղանուններ: Դրանցից առավել նշանավոր են` ՎԻԿՏՈՐԻԱ ՋՐՎԵԺԸ, որը համարվում է աշխարհի խոշորագույն ջրվեժներից մեկը, բնության վեհասքանչ մի ստեղծագործություն: Ջրվեժը գտնվում է Աֆիկայում, Զամբեզի գետի վրա: Հայտնաբերել է անվանի ճանապարհորդ Դավիթ Լիվինգստոնը 1855 թվականին: Ջրվեժի բարձրությունը հասնում է 120 մետրի, իսկ լայնությունը 1800 մետր է: ՎԻԿՏՈՐԻԱ ԼԻՃԸ նույնպես գտնվում է Աֆրիկայում, հայտնաբերվել է անգլիացի ճանապարհորդներ Սպիկի և Գրանտի կողմից, 1857-1858 թթ.: ՎԻԿՏՈՐԻԱ ԵՐԿԻՐ, գտնվում է Անտարկտիդայում և հանդիսանում է Ռոսսի ծովին հարող ցամաքի մի մասը: Հայտնաբերվել է 1841 թվականին Ջ. Ռոսսի կողմից: ՎԻԿՏՈՐԻԱ ԿՂԶԻ և ՎԻԿՏՈՐԻԱ ՆԵՂՈՒՑ, որոնք գտնվում են Հյուսիսային Կանադայում: ՎԻԿՏՈՐԻԱ ԳԵՏ` Ավստրալիայում: ՎԻԿՏՈՐԻԱ ՆԱՀԱՆԳ. այսպես է կոչվում Ավստրիալական Միության նահանգներից մեկը: ՎԻԿՏՈՐԻԱ անվամբ քաղաքներ կան Հոնկոնգում (Սյանգանում), Մալթայում, Սեյշելյան կղզիներում, Տեխաս նահանգում (ԱՄՆ) և Հարավային Ռոդեզիայում:

15. 17. Վրաստան

Սովետական Հանրապետություն Անդրկովկասում: Հին Իվերիա կամ Իբերիա անվանման հայկական ձևափոխություն է: Հին հայերենում կոչվել է Վիրք, որը հետագայում դարձել է Վրաստան, որին հույները Իբերիա էին անվանում: Ենթադրվում է, որ ծագել է «Վեր» նախադրությունից: