Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր           Նոր դպրոց               Ռոդարիական ընթերցարան                         2-1 դասարան
Ծառամատիտը   Իմ դպրոցը հեքիաթային դպրոց է:   Մեր դպրոցի բակում մի ծառ կա: Էս   ծառի վրա միայն մատիտներ են   աճում: Ես էլ ա...
Կետագրիչ   Լինում է, չի լինում, մի մեծ   գրչատուփ է լինում : Այդտեղ   լիքը գրիչներ և մատիտներ են   լինում: Նրանց մեջ մի չա...
Սեղանաչամչի արկածները                   Լինում է, չի լինում, մի                  սեղանաչամիչ է լինում:                  Մի...
Կատվառետին  Մի կատու է լինում,էս  կատուն գնում է իր ընկերոջ`  Ռետինի տուն: Նրանք մի շատ  սիրած ու զվարճալի խաղ են  խաղում,...
Կատուն ռետին հագավ    Լինում է, չի լինում, մի   կատու: Էս կատուն շատ բարի     է լինում: Նա մի օր գնում    է խանութ` նոր մո...
Շնատունը             Կար-չկար մի շնատուն կար:             Շնատունը, կարծես,             կախարդված լիներ: Նա բոլոր         ...
Զատկագրիչի ծառը կախարդական անտառում                      Լինում է, չի լինում, մի                      կախարդական անտառ է  ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

ընթերցարան

318 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

ընթերցարան

  1. 1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Նոր դպրոց Ռոդարիական ընթերցարան 2-1 դասարան
  2. 2. Ծառամատիտը Իմ դպրոցը հեքիաթային դպրոց է: Մեր դպրոցի բակում մի ծառ կա: Էս ծառի վրա միայն մատիտներ են աճում: Ես էլ ամեն օր մի մատիտ եմ պոկում ու տանում դասարան: Այս մատիտը կախարդական մատիտ է և սխալներ չի անում: Երբ որ մատիտս ջարդվում է, վազում եմ բակ ու մատիտ պոկում ծառից: Չեք հավատա, բայց այդպես է ,որ կա:Լիա Աղաջանյան
  3. 3. Կետագրիչ Լինում է, չի լինում, մի մեծ գրչատուփ է լինում : Այդտեղ լիքը գրիչներ և մատիտներ են լինում: Նրանց մեջ մի չարաճճի գրիչ էր ապրում: Գրիչին ասում էին կետագրիչ, որովհետև նա ալարկոտ ու թամբալ էր, և իր մայրիկին,հայրիկին չէր լսում: Այդ գրիչը տառեր չէր գրում, կետիկներ էր դնում և բոլոր գրիչների գրածը փչացնում էր:Հայկ Ավետիսյան
  4. 4. Սեղանաչամչի արկածները Լինում է, չի լինում, մի սեղանաչամիչ է լինում: Մի օր սեղանաչամիչը որոշում է գնալ անտառ: Նա հագնում է իր շորերը և ճանապարհ ընկնում : Հենց հասնում է անտառի սկիզբը, լսում է առյուծի մռնչոց և քայլում է առաջ: Քայլում է, քայլում և գտնում է առյուծին: Նա առյուծի հետ կռվում է և հաղթում: Արամ Բարսեղյան
  5. 5. Կատվառետին Մի կատու է լինում,էս կատուն գնում է իր ընկերոջ` Ռետինի տուն: Նրանք մի շատ սիրած ու զվարճալի խաղ են խաղում,որը կոչվում է կատվառետին:Կատուն մտնում է ալյուրի մեջ,վազվզում տնով մեկ,իսկ ռետինը ջնջում է նրա ոտնահետքերը: Ա~յ քեզ կատվառետին:Մոնիկա Բաբայան
  6. 6. Կատուն ռետին հագավ Լինում է, չի լինում, մի կատու: Էս կատուն շատ բարի է լինում: Նա մի օր գնում է խանութ` նոր մորթի գնելու իր համար: Խանութում մորթի չի լինում, տեղը ռետին է լինում: Կատուն վաճառողին ասում է, որ իրեն մի հատ ռետին տա: Վաճառողը տալիս է ռետինը, կատուն այդ օրվանից դառնում է կատվառետին:Արամյան Վարդան
  7. 7. Շնատունը Կար-չկար մի շնատուն կար: Շնատունը, կարծես, կախարդված լիներ: Նա բոլոր շներին գրավում էր իր տեսքով: Շնատունը միայն բարի շների համար էր: Եթե շունը չար էր,մտնում էր շնատուն և բարիացած դուրս էր գալիս:Երանի բոլոր թափառող շները այդպիսի շնատուն ունենային: Մանուկյան Մանե
  8. 8. Զատկագրիչի ծառը կախարդական անտառում Լինում է, չի լինում, մի կախարդական անտառ է լինում:Երբ ես առաջին անգամ մտա այդ անտառը` շատ զարմացա, որովհետև ծառերից կախված էին գույնզգույն զատկագրիչներ: Երբ վերցնում էի ծառից մի զատկագրիչ, ապա անտառը ստանում էր այդ զատկագրիչի գույնը:Ինձ շատ դուր եկան կախարդական, գունավոր անտառի գույները: Սարգսյան Արտյոմ

×