Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

էլեկտրամագնիսական երևույթներ

154 views

Published on

bgjh

Published in: Internet
  • Be the first to comment

  • Be the first to like this

էլեկտրամագնիսական երևույթներ

  1. 1. Էլեկտրամագնիսական երևույթներ Մարինե Իշխանյան 9-4 դասարան
  2. 2. Ջեյմս Մաքսվելը հասկացավ էլեկտրամագնիսական մակածման երևույթի էությունը և ստեղծեց հետևյալ տեսությունները՝ Փոփոխական մագնիսական դաշտը առաջացնում է փոփոխական էլեկտրական դաշտ: Փոփոխվող էլեկտրական դաշտը, իր հերթին ստեղծում է փոփոխվող մագնիսական դաշտ: Ելնելով իր իսկ ստեղծած տեսությունից՝ էլեկտրամագնիսական դաշտի հավասարումներից, Մաքսվելը կանխատեսեց էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը: Այդ հանճարեղ կանխատեսման փորձարարական ապացույցները ստացվեցին Մաքսվելի մահվանից մոտ 10 տարի անց, գերմանացի ֆիզիկոս Հայնրիխ Հերցի կողմից: էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
  3. 3. Էլեկտրամագնիսական ալիքի պարբերությունը և հաճախությունը մի միջավայրից մյուսին անցնելիս մնում են անփոփոխ, փոխվում է միայն ալիքի երկարությունը և տարածման արագությունը: Էլեկտրամագնիսական ալիքները հայտնագործելուց, նրանց մի շարք կարևոր հատկությունները բացահայտելուց հետո էլ Հերցը դրանց գործնական կիրառության հնարավորություն չէր տեսնում: Այնուամենայնիվ, շատ շուտով էլեկտրամագնիսական ալիքները մեծ կիրառություն ստացան. մասնավորապես նրանց միջոցով իրականացավ ռադիոկապը: 0,1մմ-ից մինչև 30կմ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ալիքները կոչվում են ռադիոալիքներ: Ինֆորմացիայի հաղորդումը տարածության մեջ ռադիոալիքների միջոցով կոչվում է ռադիոկապ:Ռադիոկապը հնարավորություն է տալիս առանց հաղորդալրերի ազդանշանը՝ հեռագրային ազդանշանը, ձայնը, երաժշտությունը, հաղորդել հեռավոր վայրեր:
  4. 4. Ռադիոն հայտնագործել է ռուս գիտնական Ա.Պոպովը 1895թ-ին:Ռադիոկապի իրականացման համար անհրաժեշտ են մեծ հաճախության էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք սակայն պետք է կրեն ձայնային ազդանշանի առանձնահատկություններ, այլապես ռադիոկապն անիմաստ կլինի: Դրա համար ռադիոհաղորդիչն ունի մոդուլյատոր կոչվող սարքը, որում տեղի է ունենում մեծ հաճախությամբ և ձայնային հաճախությամբ էլեկտրամագնիսական ազդանշանների վերադրում:Ստացված ազդանշանը տրվում է ալեհավաքին, որը ճառագայթում է մեծ հաճախության էլեկտրամագնիսական ալիքներ, սակայն ոչ թե հաստատուն՝ այլ ձայնային հաճախությամբ փոփոխվող լայնույթով: Այսպիսի ալիքը կոչվում է լայնույթային մոդուլացված: Լինում են նաև հաճախային մոդուլացված ալիքներ: Ռադիոընդունիչի ալեհավաքը որսում է այդ ալիքները, այնուհետև դետեկտոր սարքի միջոցով այդ էլեկտրական ազդանշանից առանձնացվում է ձայնային հաճախությամբ ազդանշանը և տրվում է բարձրախոսին:
  5. 5. Ռադիոալիքների միջոցով իրականացվում է ոչ միայն ձայնային ազդանշանների, այլ նաև առարկաների պատկերների հաղորդումը հեռավորության վրա, որն այնուհետև վեր է ածվել հեռուստատեսության: 1907թ-ին նա հայտնագործել է երկգույն հեռուստացույցը, իսկ 1925թ-ին գունավոր հեռուստացույցը:

×