Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

գեղձերի տեսակները

113 views

Published on

Գեղձերի Տեսակները

Published in: Design
  • Be the first to comment

  • Be the first to like this

գեղձերի տեսակները

  1. 1. Գեղձերի Տեսակները
  2. 2. Մակուղեղ • Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին։ Այն ձվաձև, սիսեռի մեծության 0,5-0,7 գ զանգվածով մարմին է։ Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։ Մակուղեղում սինթեզվում են նաև որոշ ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոններ։
  3. 3. Մակուղեղ
  4. 4. Վահանագեղձ • Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից։ Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։ Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, էներգափոխանակությունը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։ Այս գեղձը ներզատում է նաև արյան մեջ կալցիումի քանակը կարգավորող հորմոն, որը դրա ավելցուկը կուտակում է ոսկրային հյուսվածքում։
  5. 5. Վահանագեղձ
  6. 6. Ենթաստամոքսային • Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։
  7. 7. Ենթաստամոքսային գեղձ
  8. 8. Մակերիկամներ • Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Միջուկային շերտը ներզատում է ադրենալին,որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը, արգելակում ստամոքս-աղիքային ուղու գործունեությունը, լայնացնում բրոնխները, վեր բարձրացնում մաշկիմազերը։ Այս հորմոնը վերականգնում և ուժեղացնում է մկանային գործունեությունը։
  9. 9. • Նյութը պատրաստեց՝ Մանասյան Կարինեն • Միջին դպրոց 8-2 դասարան

×