Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

աչք

63 views

Published on

Աչքի կառուցվածքը

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

աչք

  1. 1. Աչք
  2. 2. Աչքը տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինն է: Այն կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից: Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը:
  3. 3. Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից: Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներին աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում է արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մակերեսները, տաքացնում աչքը: Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին երեսները: Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մենք կարողանում ենք փոխել հայացքի ուղղությունը:
  4. 4. Ակնագունդը գտնվում է գանգի ակնակապիճում: Արտաքինից ակնագունդը պատված է սպիտակուցային թաղանթով, որը նրան տալիս է որոշակի ձև, պաշտպանում քիմիական, մեխանիկական ներգործություններից, օտար մասնիկների և մանրէների ներթափանցումից: Սպիտակուցային թաղանթն աչքի առջևի մասում շարունակվում է որպես թափանցիկ եղջերաթաղանթ, որն անցկացնում է լույսի ճառագայթները: Սպիտակուցային թաղանթի տակ գտնվում է արյունատար անոթներով և նյարդերով հարուստ անոթաթաղանթը, որի միջին մասը կազմում է թարթչային մարմինը, իսկ առջևի մասը՝ ծիածանաթաղանթը:
  5. 5. Այն գտնվում է եղջերաթաղանթի դիմաց և կարող է տարբեր գույն ունենալ, որը պայմանավորված է նրանում պարունակվող գունակի քանակով ու տեղաբաշխումով: Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը: Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ: Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում:
  6. 6. Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին: Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն: Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է: Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով:
  7. 7. Ակնագնդի ներքին թաղանթը կոչվում է ցանցաթաղանթ: Այն աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք: Ցանցաթաղանթում գտնվում են լուսա-գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ: Լուսաընկալիչները կառուսցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են: Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը:
  8. 8. Աչք • Նյութը պատրաստեց՝ Մանասյան Կարինեն • Միջին դպրոց 8-2 դասար

×