SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր
տարին՝ Մալաքե Թաուսի տոնը: Եզդի ժողովրդի Նոր
տարին նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ից
հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ
ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են
գերեզմանոց՝ առաջինը շնորհավորելով իրենց
հանգուցյալներին, այնուհետև խինդ ուրախությունը շա-
րունակում տանը:
Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական
համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ
պատգամավորներ Գագիկ Մելիքյանի եւ Կարեն Բո-
թոյանի ուղեկցությամբ:
Շնորհավորելով եզդի ժողովրդին Նոր տարվա առ-
թիվ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխա-
նությունները կարևորում են ազգային
փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը մեր
երկրի հասարակական-քաղաքական գործընթացնե-
րին: Պարոն Շարմազանովը նշել է, որ հայ և եզդի
ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմու-
թյուն ունի և հավելել, որ եզդիները պատմական տար-
բեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես
եղել են հայ ժողովրդի կողքին. դրա վառ ապացույցը
ապրիլյան քառօրյա պատերազմն էր:
«Թող այս Նոր տարին եզդիների համար լինի խա-
ղաղության, բարօրության և երջանկության տարի»,- ևս
մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ նշել է ՀՀ ԱԺ
փոխնախագահը:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ
Թամոյանը երախտագիտությամբ է ընդգծել այն հան-
գամանքը, որ Հայաստանում լիովին պաշտպանված են
եզդիների իրավունքները, ստեղծված են բոլոր պայ-
մանները մշակութային, կրթական և սոցիալական գոր-
ծունեության իրականացման համար:
Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներ-
կայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր
տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դա-
րերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք
կուտակել ենք համագործակցության, եղբայրության և
համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդ-
ների պարտականությունն է այդ հարստությունը խնամ-
քով փոխանցել հաջորդ սերունդներին:
Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այս-
օր մեծ ոգևորությամբ մենք միանում ենք ձեր ուրախու-
թյանը: Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների
համար լինի խաղաղության, երջանկության և բարեկե-
ցության տարի:
Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բա-
րիք:
Շնորհավոր Մալաքե Թաուսի տոն:
ԹերԹը լույՍ Է տեՍնում 1990Թ. նոյեմբերից
նաԽաԳահ ՍերԺ ՍարԳՍյանի Շնորհավորական ուղերձը
հայաՍտանի եզդիական համայնՔին նոր տարվա`
մալաՔե ԹաուՍի տոնի աՌԹիվ
19.04.2017
ա. Թամոյանի
Շնորհավորական ուղերձը
«Սիրելի եզդիներ, անցած այս վերջին տարիները մեզ
համար կարծեք թե դարձան փորձությունների մի ամ-
բողջ շարան, որոնք դժվար էին մեզ համար: Քաղաքա-
կրթության զարգացման այս փուլում, ամբողջ աշխարհի
աչքի առջև տեղի ունեցավ եզդիների ցեղասպանու-
թյունը, ցավոք սրտի, որի զոհ դարձան հազարավոր
եզդիներ, յոթ հազարից ավելին առևանգվեցին ու մինչ
այժմ բազմաթիվ տանջանքների են ենթարկվում, կես մի-
լիոնից ավելին տեղահանության ենթարկվեց ու փախս-
տական դարձավ։ Բայց պետք է մեկ դիտարկում անել,
որ այսչափ դժվարություններից ու տառապանքներից հե-
տո, կրկին մեր հերոսական եզդի ժողովրդի անկոտրուն
ոգին չմարեց, ընդհակառակը, մենք դարձանք ավելի մի-
ասնական, համախմբված մեկ գաղափարի շուրջ, այն է
Էզդիխանայի ստեղծումը և եզդի ժողովրդի հայրենիքի
վերականգնումը։ Սիրելի եզդի ազգակիցներ, բնականա-
բար մենք շարունակում ենք ու կշարունակենք գոյատևել,
ամուր կառչելով մեր նախնիների կրոնից ու ազգային ա-
վանդույթներից՝ պահպանելով մեր էթնիկ դիմագիծը:
Ուստի, այսօր մեր ազգային Նոր տարին է՝ Չարշամա
Սարե Սալեն, այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել
բոլորիդ, այս նշանավոր և գեղեցիկ տոնի առթիվ, թող
Մալակե Տաուսի օրհնությունը ձեր ընտանիքներում ան-
պակաս լինի ու թող մեր միասնությունը էլ ավելի ամրա-
պնդվի։ Իսկ մեր եզդի հերոս զինվորներին, ովքեր այսօր
ծառայում են ՀՀ Զինված Ուժերում, հանուն հայրենիքի
պաշտպանության իրենց կյանքն են վտանգում, ցանկա-
նում եմ անկոտրուն կամք և թող Խուադեն ու Մալակե
Տաուսը լինեն ձեզ պահապան: Որքան էլ թշնամին փոր-
ձի մեզ կոտրել, մենք դրանով ավելի կուժեղանանք ու
կհզորանանք»։
ՀՀ Եզդիների ազգային միությունը՝ ի դեմս նախա-
գահ Ազիզ Թամոյանի, իր խորին շնորհակալությունն ու
երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրա-
պետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
եզդիների ազգային Նոր տարվա կապակցությամբ շնոր-
հավորական ուղերձով հանդես գալու և բարեմաղթանք-
ներ հղելու կապակցությամբ: Հարկ է նշել, որ Ս.
Սարգսյանը ՀՀ առաջին նախագահն է, ով եզդիների
Նոր տարվա առթիվ ամեն տարի շնորհավորական
ուղերձով է հանդես գալիս։
Էդուարդ Շարմազանովը եզդիների հետ
նՇել Է նրանց նոր տարին
2017
Ապրիլ
¹ 4 (152)
- 1990-ի նոյեմբերի 3-ին Հայաստանում տպագրվեց
եզդիների առաջին թերթի առաջին համարը, որ կոչվում
էր «Եզդիների ձայն» (հիմա` «Էզդիխանա»), որի խմբա-
գիրն եմ եղել, իսկ ռադիոն հեռարձակվեց նոյեմբերի 19-
ին: Մինչև 1990 թ. մենք ոչ միայն Հայաստանում, այլև
ամբողջ աշխարհում եզդիերեն ռադիոծրագիր չենք
ունեցել: Մինչ այդ` 7 տարի, ես աշխատում էի ռադի-
ոյում, իսկ այդ օրվանից սկսեցի ղեկավարել և վարել
եզդիերեն ռադիոհաղորդումը, որ գործում է առ այսօր
և կապող օղակ է ամբողջ եզդիական աշխարհի հա-
մար: Արդեն 27 տարի ամեն օր 30 րոպե եթերում ենք,
մեր ունկնդրին ենք ներկայացնում տարբեր ժանրերի
նյութեր Հայաստանի, մեր համայնքի և ամբողջ աշ-
խարհի եզդիներին մտահոգող հարցերի վերաբերյալ:
Աշխատանքի բերումով ծանոթ եմ նաև մյուս ազգային
փոքրամասնությունների խնդիրներին, որոնք նման են
մեր հոգսերին այնքանով, որ Հայաստանում ենք ապ-
րում և հայերից չտարբերվող կյանքով ենք ապրում:
Ուրիշ հարց է,որ ազգային փոքրամասնություններն
ամենուրեք ունեն մի գերխնդիր` ազգային նկարագրի
պահպանությունը, հատկապես մեր դեպքում, որ չու-
նենք ազգային պետականություն:
- կարո՞ղ ենք ասել, որ հայաստանն է ձեզ տալիս
հենց նման խնդիր ունենալու հնարավորություն` ի
տարբերություն, օրինակ` իրաքի եզդիների, որոնք
ունեն ֆիզիկական բնաջնջման վտանգ:
- Ոչ միայն Իրաքի, պարզապես 2014-ի իրաքյան
դեպքերն ավելի ցցուն էին: Բոլորն են տեսնում, որ
Հայաստանից դուրս մենք դատապարտված ենք ուծաց-
ման: Փառք ու պատիվ Հայաստան պետությանը, հայ
ժողովրդին ու ղեկավարությանը, որ մեզ համար ստեղ-
ծել են այս հնարավորությունները: Հայաստանը նաև
մեր հայրենիքն է, մեր պետությունը: Բայց թեև մենք և
հայերն ունենք ընդհանուր նպատակներ, ազգային
նկարագրի պահպանության առումով պիտի տարբեր
բևեռներում լինենք, մեր ինքնությունը պահպանենք:
Ցավոք, այսօր մոռացության է ենթարկվում մեր մայրե-
նին: Եզդիներն իրենց տանը հիմնականում խոսում են
հայերեն: Ինչո՞ւ եմ ասում` ցավոք. ոչ թե այն պատճա-
ռով, որ հայերեն են խոսում, այլ որովհետև այս երկրում
այսքան պայմաններ կան ազգային նկարագրի պահ-
պանության համար` ռադիոծրագիր, դպրոցական դա-
սագրքեր, եզդիերեն դասաժամեր, մամուլ և այլն, և
այդքանից հետո մոռանում ենք մեր կենցաղը, կրոնն ու
լեզուն:
- այսօր ի՞նչ վերաբերմունք ունեն եզդիները կրթու-
թյան նկատմամբ: Ճի՞շտ է, որ նախկինում գրագիտու-
թյունը մեղք է համարվել:
- Մեզ նման ազգերի փրկությունը կրթության մեջ է,
եզդին պիտի սովորի և իր հույսը դնի կրթության վրա,
բայց այնպես, որ հանկարծ չհեռանա իր արմատներից:
Կրթությունից հեռու մնալը մեզ վնասեց: Մենք անցյալ
տարի Ազիզ Թամոյանի և իմ համահեղինակությամբ ի-
րականացրինք 12-րդ դասարանի եզդիերենի դասագր-
քի լույսընծայումը: Դասագրքերից շատերն էլ
վերահրատարակվել են մի քանի անգամ: Դրանցով
մեր ուսուցիչները դասավանդում են ավելի քան 50
բնակավայրերում, անցնում են նաև վերապատրաս-
տում ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում. այդ
դասընթացները ես եմ վարում: Հարցի երկրորդ մասը
թյուրիմացության հետևանք է: Մենք, որ ապրել ենք
մահմեդական միջավայրում (Հյուսիսային Իրաք, ներ-
կայիս Թուրքիայի հարավարևելյան հատված և այլն),
մշտապես կանգնել ենք այլ կրոններին ձուլվելու վտան-
գի առաջ, ինչի հետևանքով այլադավանների գրքեր
կարդալն արգելվել է, մտավախություն է եղել, որ կգնան
կրոնափոխության կամ ուծացման, ինչն էլ հաճախ
աղավաղում և ասում են, թե եզդիների համար կար-
դալն ու գրելը մեղք է, այնինչ մեղք է եղել այլադավան-
ների սուրբ գրքերն ընդունելը: Այսօր շատ եզդի
ընտանիքներում իրենց կրոնից, ազգային արմատ-
ներից հեռանում են, ընդունում են այլ աղանդներ և
այլն, ահա՝ մեր նախնիների մտավախությունն արդա-
րանում է:
- ինչո՞վ են զբաղվում եզդիները, ապրուստի ապա-
հովման ի՞նչ հիմնական միջոցներ կան:
- Ճիշտ է` ասում են, որ զբաղվում ենք անասնապա-
հությամբ, բայց ավելի շատ հողագործությունն է տա-
րածված: Եվ դա բնական է, քանի որ մենք
հիմնականում գյուղերում ենք ապրում, իսկ քաղաքնե-
րում բնակվող եզդիներն ապրում են մնացած քաղաքա-
ցիների կյանքով:
- այսօր տասնյակի հասնող հասարակական կազ-
մակերպություններ կան եզդիական համայնքում:
ինչպե՞ս կգնահատեք դրանց գործունեությունը:
- Ողջունելի փաստ է: Երբեմն եզդիները դա համա-
րում են անմիաբանություն, ես հակառակն եմ պնդում.
թող շատ լինեն, որ սովորենք բազմակարծության: Պի-
տի թույլ տալ, որ ժողովրդավարության այդ ծաղիկները
չթոռոմեն մեր համայնքում. թող լինեն հազար, ու այդ
հազարից մեկը կարողանա այնքան խելացի լինել, որ
իր հետևից տանի մյուսներին: Դա կլինի ժողովրդա-
վարության հաղթանակ. բոլորիս միանման մտածելը
առաջընթաց չեմ համարում: Հասարակական կազմա-
կերպությունների մեջ կառանձնացնեմ Եզդիների ազ-
գային միությունը՝ իր ղեկավար Ազիզ Թամոյանի հետ,
որ 1980-ական թթ. վերջերից գլխավորեց եզդիների
անվան վերականգնման պայքարը: Նա ուրույն ու անու-
րանալի ծառայություն է մատուցել մեր ազգին: Այն, որ
հետագայում ծնվեցին այլ հասարակական օղակներ,
արդեն նրա գործի տրամաբանական շարունակու-
թյունն էին:
- Շուտով` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբ-
թի օրը, նշելու եք ձեր նոր տարին: ի՞նչ առանձնա-
հատկություններ ունի այդ տոնը:
- Չէի ուզենա այդ եզրույթն օգտագործել, դա մեր
տարեգլուխն է: Առանձնահատկությունն այն է, որ այդ
չորեքշաբթի օրվա նախորդ օրը մի մեծ գաթա ենք
թխում` կլոճը, որի մեջ սովորաբար հուլունք է դրվում:
Մի օր ծոմ պահելուց հետո, առավոտյան տանտերը կի-
սում է գաթան և բաժին հանում տան գիտակից ան-
դամներին, այսինքն` նրանց, ովքեր տարբերում են
չարն ու բարին: Ում բաժին է ընկնում հուլունքը, տար-
վա հաջողությունը կապում ենք նրա հետ: Այդ օրը մաղ-
թում ենք, որ տարին առատ, անվտանգ լինի և աղոթում
ենք ամբողջ աշխարհի խաղաղության համար:
- հիմա հայաստանում կանանց նվիրված տոների
շնորհիվ ձևավորված միամսյակ է: դա եզդի կանա՞նց
էլ է վերաբերում:
- Որպես անհատ չեմ ընդունում ոչ եզդիական տո-
ները: Կողմ եմ, որ մեր տոներից զատ այլ տոն չնշենք,
քանի որ դա վտանգավոր է մեր նկարագրի կորստի
առումով:
- հայ հասարակությունը շատ է անդրադառնում
եզդիների հարսանիքներին, հատկապես` հարսի
գլխին կարմիր խնձորով խփելու սովորույթին: ինչ-
պե՞ս կբացատրեք:
- Տարբեր մեկնաբանություններ կան, բայց ամենա-
պարզը սա է: Ըստ մեր բանահյուսության` երբ տղան պի-
տի ցույց տար իր ընտրյալին, այդ ուղղությամբ խնձոր էր
նետում` հասկացնելով, թե ով է նա: Հիմա խորհրդան-
շական կերպով նետում է հարսի ուղղությամբ` կարծես
առանձնացնելով իր ընտրյալին մյուսներից:
- Պրն Թամոյան, խնդրում եմ՝ հակիրճ ներկայաց-
նեք եզդիների Շարֆադին կրոնը և Խուադե աստծուն:
- Մեր կրո նը փակ է այն առումով, որ մենք այլազ-
գիներին, այլադավաններին չենք ընդունում, մերն էլ
չենք ցանկանում, որ որևէ մեկն ընդունի, որովհետև դու
պիտի ծնվես եզդի, դա դեռ քիչ է, պիտի ծնվես եզդի՝
համապատասխան կաստայի ծնողներից, հակառակ
դեպքում արդեն եզդի չես: Ասեմ, որ ունենք երեք ընդ-
գծված կաստա` շեխեր, փիրեր, մրիդներ, համապա-
տասխանաբար՝ երկու հոգևոր և մեկ աշխարհիկ: Այս
երեքից յուրաքանչյուրն էլ իր հերթին աշխարհիկ է,
որովհետև ամեն մի եզդի, անկախ կաստայից, պիտի
ունենա իր 5 հոգևորականները, և մեր հասարակու-
թյունն այնքան խելացի է կառուցված, որ որևէ մեկն
իրեն չզգա վերևում, մյուսը` ներքևում: Մեր կրոնում աս-
վում է` եթե դու նվիրված ես քո հավատին, քո ազգին,
ուրեմն հարգանք և պատիվ կունենաս թե՛ երկրային, թե՛
հանդերձյալ կյանքում, իսկ եթե ոչ՝ անկախ նրանից, թե
ծնունդով ով ես, ոչ մի տեղ էլ արժեք չես ունենա: Մենք
ասում ենք` Աստված մեկ է և պիտի հավատանք ու հա-
մոզված լինենք, որ նա ո՛չ ընկեր ունի, ո՛չ գործընկեր, ո՛չ
հայր, ո՛չ մայր, ո՛չ երեխա: Խուադեն, որ Աստծո անուն-
ներից ամենամեծն է, նշանակում է ինքնատուր, ինքնա-
ծին: Այսինքն` ինքն իրեն է ծնել, չի արարվել ուրիշի
կողմից: Աստված ամենակարող է, ամեն ինչ նրա շնոր-
հիվ է: Աստծո աչքն ու լույսը երկնքում արևն է, որը մեր
աղոթելու ուղղությունն է: Մենք համարում ենք՝ արևի
շնորհիվ է, որ երկրի վրա կյանք կա: Ուստի աղոթում
ենք դեմքով դեպի արևը` հատուկ դիրք ընդունելով:
Ասեմ, որ եզդին պիտի աղոթի իր տանը, իսկ եթե չի
ստացվում, ապա պիտի այնպես անի, որ այլադավան-
ներն իրեն չտեսնեն: Մենք տանը հատուկ աղոթատեղի
ունենք, աղոթելիս ասում ենք` ո՛վ Աստված, օգնիր աշ-
խարհի 72 ժողովուրդներին, կարոտյալներին, նեղյալ-
ներին, ճանապարհորդներին, բանտարկյալներին,
հիվանդներին, քնածներին, ամենավերջում մեզ` եզդի-
ներիս: Սա վկայում է, որ մենք աղոթում ենք աշխարհի
բարօրության համար, ինչը մեր նախնիներից մեզ փո-
խանցված մարդասիրության մեծագույն դրսևորում է:
Զրուցեց Արփի Խաչատրյանը
Ankakh.com
եզդիների փրկությունը կրթության մեջ է «ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շար-
քի մեր հանդիպումը եզդիական համայնքի ներկայացուցիչ, հհ վաստակավոր լրագրող, հանրային ռադիոյի
եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր հասան Թամոյանի հետ է: զրույցի սկզբում նա հայտնեց, որ եզդի-
ներն արևելյան հայաստանում հաստատվել են մոտ 200 տարի առաջ` 1826-1828 թթ. ռուս-պարսկական պա-
տերազմից հետո, իսկ հիմնական զանգվածը եկել է 1915-ից հետո, հայերի հետ: Խմ վերջին՝ 1989 թ.
մարդահամարի տվյալներով եզդիների թիվը հայաստանում հասնում էր 51900-ի, իսկ հհ 2011 թ. մարդա-
համարի տվյալներով նրանց թիվը նվազել է մինչև 35000, ինչը սոցիալական պատճառների և արտագաղ-
թի հետևանք է: եզդիներն ավելի շատ բնակվում են արմավիրի, արագածոտնի, արարատի, կոտայքի,
Շիրակի, լոռու մարզերում: հասան Թամոյանն անդրադարձավ նաև հայաստանում եզդիերեն ռադիոծրա-
գրի նախապատմությանը.
«ազԳային փոՔրամաՍնուԹյուններ`
ծանոԹ եվ ոչ այնՔան»
Դավիթ Գալստյան. Շնորհակալություն չակնկալե-
լով` մարդկանց օգնելու միտքը պապս է սերմանել մեր
մեջ, Sputnik Արմենիային ասել է Ստրունինո քաղաքի
մթերային խանութներից մեկի սեփականատեր, ազգու-
թյամբ եզդի հայաստանցի գործարար Մամուդ Շավեր-
շյանը։ Նա ծնվել և մեծացել է ՀՀ Արագածոտնի մարզի
եզդիական Ռյա Թազա գյուղում։
«Կարելի է ասել` մինչ օրս այնտեղ եմ ապրում։ Առա-
նց Հայաստանի ապրելն անհնար է։ Երբ ծնողներս ողջ
էին, գյուղ էի այցելում տարին 5-6, երբեմն էլ 10 անգամ,
այժմ միայն 1-2 անգամ»,- ասաց Մամուդը։
Մամուդը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է,
սովորել է Կալինինգրադում։ Աշխատանքի բերումով
դեռևս 1979 թվականին տեղափոխվել է Ռուսաստան,
սակայն ընտանիքը շարունակում էր մնալ Հայաստա-
նում, նա հաճախ էր այցելում նրանց, երբեմն` մի քանի
ամսով։ Արդյունքում նրա ընտանիքը, բացի դստրիկից,
տեղափոխվեց Ռուսաստան, սակայն բազմաթիվ բա-
րեկամներն, այդ թվում եղբայրներն` ընտանիքով և
քույրերը, շարունակում են ապրել գյուղում, այդ պատ-
ճառով կապը հայրենիքի հետ նա միշտ պահում է։ Ավե-
լի քան 25 տարի Մամուդը զբաղվում է հացի
մատակարարմամբ, իսկ վերջին 12 տարին` բարեգոր-
ծությամբ. նա անվճար հաց է բաժանում։ Սկզբում նույն
գործունեությունը Մոսկվայում էր ծավալում, այնուհետև
Ստրունինոյում։ «Երբ ես տուն գնեցի Ստրունինոյում,
տեսա, թե ինչ վիճակում են ապրում ոմանք։ Սկսեցի
օգնել նաև նրանց։ 8 տարի է նույն բանն եմ անում»,-
ասաց Մամուդը։
Նա խոստովանում է, որ զգալի վնասներ է կրում,
սակայն դրանք չեն ստիպի նրան դադարել հաց բաժա-
նելը։ Նրան բերկրանք է բերում մարդկանց օգնելու
հնարավորությունը։
«Ես օգնում եմ նաև Հայաստանի իմ դպրոցին,
առանց դրա անհնար է։ Եթե վերանորոգում է անհրա-
ժեշտ, եթե մարդիկ հագուստ չեն կարողանում գնել
իրենց երեխաներին, ես աշակերտների համար գրքեր,
պայուսակներ, գրենական պիտույքներ եմ գնում, ինչով
կարողանում օգնում ենք»,- նշել է գործարարը։ Մա-
մուդն ասում է, որ այսպիսի հայտնիությանը նա չի
ձգտել, քանի որ մարդկանց չի օգնում, որ հետո պար-
ծենա դրանով։ Նա անում է դա իր համար։ «Այդպես են
մեզ դաստիարակել ընտանիքում։ Պապս Հայրենական
մեծ պատերազմից հետո հաշմանդամ էր դարձել։ Նա
սիրում էր օգնել մարդկանց, ասում էր, որ ամեն օր պե-
տք է բարի գործ անել, օգտակար լինել։ Կարծում եմ,
որ իմ նման վարքագծի պատճառը հենց դա է»,- ասել
է Մամուդը։ Ընտանիքը աջակցում է Մամուդին. եթե նա
այդպես է վարվում, ուրեմն դա է ճիշտը։ Մամուդի հետ
կապ հաստատելուց առաջ Sputnik Արմենիայի թղթա-
կիցներին սոցցանցերի մի քանի օգտատերեր դիմեցին,
հետաքրքրվելով, թե ինչպես կարելի է օգնել Մամուդին։
Մենք փոխանցեցինք նրան մարդկանց խնդրանքը։
«Կարող եմ միայն մի խորհուրդ տալ. թող նրանք լավ
մարդիկ լինեն, գնահատեն ամեն լավը, այն ամենն, ինչ
մյուսներն անում են նրանց համար։ Ուրիշ ոչինչ»,- ասել
է Մամուդը։ Ինչ վերաբերում է մարդկանց բացասական
վերաբերմունքին ու արձագանքին, ովքեր Շավերշյանի
օգնությունը պարտավորություն են համարում, Մամու-
դը խոստովանում է, որ մարդկանց օգնում է նրանցից
շնորհակալություն չակնկալելով։ «Ես միայն մի բան գի-
տեմ` Աստված ասել է` եթե բարություն ես անում, մի
պարծեցիր դրանով։ Եթե բարին ես անում, ես քեզ այն
վերադարձնում եմ։ Այ թե ինչն է կարևոր ինձ համար»,-
ասել է Մամուդը։ Առիթից օգտվելով` Շավերշյանը բա-
րևներ ուղարկեց հայերին և եզդիներին` երկու եղբայ-
րական ժողովուրդներին։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik,
մամուդ ՇավերՇյան. մարդկանց ՕԳնել ՊաՊՍ Է Սովորեցրել
Առաջիկա խորհրդարանական ընտրություններն
առանձնահատուկ են նրանով, որ Հայաստանում ապրող
ազգային փոքրամասնությունները երաշխավորված թվով
ներկայացուցիչներ կունենան Ազգային Ժողովում:
Նոր ընդունված Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդ-
վածում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտ-
րական դաշինքների համապետական ընտրական
ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտ-
րություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալ-
ներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն
ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների
ներկայացուցիչներ: Ազգային ժողովի 2017 թվականի
ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին
նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011
թվականին: Այդ մարդահամարի տվյալներով՝ Հայաս-
տանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտա-
կան բնակչություն ունեցող առաջին չորս ազգային
փոքրամասնություններն են՝ եզդիներ 35.308 մարդ, ռուս-
ներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, և «քրդեր»՝ 2.162:
Ընտրություններին մասնակցող 4 դաշինքներից եր-
կուսը, և 5 կուսակցություններից երեքը ընդհանրապես
չեն ներկայացրել ազգային փոքրամասնությունների ցու-
ցակներ: Մասնավորապես ազգային փոքրամասնություն-
ների ներկայացուցիչներ չկան «Ելք» դաշինքում,
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում, «Ազատ դե-
մոկրատներ», Հայաստանի կոմունիստական և Հայ հե-
ղափոխական դաշնակցություն կուսակցություններում:
«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում
երեք թեկնածուի անուն է՝ եզդի Շամո Բաքոյանի, ռուս
Օլեգ Մորոզովի և ասորի Կոնստանտին Իվանովի անուն-
ները: Ցուցակում քուրդ թեկնածու չկա: Քուրդ թեկնածու
չի ներկայացրել նաև «Ծառուկյան» դաշինքը, փոխարենը
ընդգրկել է եզդի Սայիդ Ավդալյանին, ռուս Տատյանա Մի-
քայելյանին և ասորի Արմեն Բաբաևին: «Կոնգրես-ՀԺԿ»
դաշինքը ներկայացուցիչներ ունի ազգային չորս փոքրա-
մասնություններից, առաջադրել է եզդի Աշոտ Շավեշյա-
նի, ռուսներ Գայանե Մալիշչենկոյի և Նարինե Կուրբետի,
ասորի Արտյոմ Սարգիզովի և քուրդ Ռոման Ահմեդովի
թեկնածությունները:
Ազգային փոքրամասնություններից թեկնածուների
թվով առաջատարը իշխող Հանրապետական կուսակցու-
թյունն է, որը ամենամեծ չորս ազգային փոքրամասնու-
թյուններից յուրաքանչյուրից չորսական թեկնածու է
առաջադրել: Մասնավորապես, եզդիական համայնքից
առաջադրվել են Ռուստամ Մախմուդյանը, Ռզգան Շա-
մոյանը, Խդր Հաջոյանը, Ամո Շարոյանը: Ռուսական հա-
մայնքից առաջադրվել են Յուրի Յակովենկոն, Ելենա
Վալեյկոն, Արթուր Ռուդոմետկինը և Ալեքսանդր Լե-
դյայևը: Ասորիներից ՀՀԿ համամասնական ընտրացու-
ցակում են Արսեն Միխայլովը, Իրինա Գասպարյանը,
Ալբերտ Յակուբովը, Բենյամին Ավդիշյանը:
news.am
ընտրուԹյուններ-2017. ազԳային
փոՔրամաՍնուԹյունները ընտրական ցուցակներում
Ապրիլի 20-ին ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի
Վազգեն Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում տե-
ղի ունեցավ միջոցառում նվիրված եզդիների Նոր տար-
վան՝ Չարշամա Սարսալե տոնին։ Միջոցառումը
կազմակերպել էր «Եզդիերեն լեզու և գրականություն»
առարկայի ուսուցչուհի Գյուլփերի Թամոյանը՝ եզդի դպ-
րոցականների մասնակցությամբ։ Եզդի երեխաները՝
եզդիական գույնզգույն ազգային տարազով ու զարդե-
րով, հանդես եկան ինչպես հայերենով, այնպես էլ իրենց
մայրենի եզդիերենով։ Մասնակիցները ոչ միայն ներ-
կայացնում էին եզդիական բանաստեղծությունները, այլ
նաև հայ մեծանուն գրողների ստեղծագործություններ,
դրա հետ մեկտեղ մեջբերումներ կատարում եզդիական
աղոթքից հատվածներ, որոնք բնութագրում են բուն Չար-
շամա Սարսալե տոնը։ Միջոցառումը ուներ նաև տեսա-
նյութեր դիտելու մաս, որտեղ ներկայացվեց որոշ
եզդիական մշակութային գեղեցիկ և հետաքրքիր ավան-
դույնթերի մասին պատմող կարճ տեսահոլովակներ։
Մասնակիցները եզդի ուսուցչուհի Գ. Թամոյանի գլխա-
վորությամբ պատրաստել էին նաև եզդիական ավանդա-
կան գաթան՝ Կլոճը, որի մեջ դրված է լինում հուլունք և
այն ում ընկնի, տարվա ընթացքում հաջողությունը նրան
միշտ ուղեկից կլինի։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի
ուսուցչական կազմը, տնօրինությունը, երեխաների ծնող-
ներն ու բարեկամները և այլոք։ Միջոցառմանը ներկա էր
նաև «Էզդիխանա» թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, ով
իր շնորհակալական խոսքը հղեց եզդի ուսուցչուհի Գ.
Թամոյանին նմանօրինակ գեղեցիկ և լեզվի պահպան-
մանը նպաստող՝ այսօրվա պայմաններում անչափ
կարևոր, այս միջոցառման կազմակերպման կապակցու-
թյամբ։ Այնուհետև, ինչպես դպրոցի տնօրինության ներ-
կայացուցիչները, այնպես էլ մի շարք ուսուցիչներ իրենց
զարմանքն ու ուրախությունն էին հայտնում, որ շատ
տպավորիչ և հետաքրքիր էր ամեն ինչ, քանզի այս
ճանապարահը տանում է դեպի լեզվի ամրապնդման,
որը բնականաբար, միակ ուղին է ողջ ազգի պահպա-
նության։
Գ. Թամոյանը իր հերթին իր շնորհակալական խոսքը
հղեց ինչպես ներկաներին, այնպես էլ եզդի երեխաների
ծնողներին, այն ծնողներին, որոնք իրենց երեխաներին
ուղարկում են եզդիերեն լեզվի և գրականության դասերին։
Միջոցառումն ավարտվեց եզդիական ազգային «գո-
վանդ» պարով ու հյուրասիրությամբ՝ ջերմ բարեկամա-
կան մթնոլորտում։
Պետք է նշել, որ Եզդիների ազգային միության նա-
խագահ Ա. Թամոյանի և ՀՀ վաստակավոր լրագրող,
Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների ավագ
խմբագիր Հ. Թամոյանի միահամուռ ջանքերի և Հայաս-
տանի Հանրապետության կառավարության աջակցու-
թյան շնորհիվ էր, որ 2005 թ. սկսած տպագրվեցին 1-ից
մինչև 12-րդ դասարանի եզդիերեն լեզվի և գրականու-
թյան դպրոցական դասագրքերը, որոնք այսօր ՀՀ եզդի-
աբնակ 52 բնակավայրերում դրված են եզդի
դպրոցականների սեղաններին և նրանք ուսուցանում են
մայրենի եզդիերենը։
Խդր Հաջոյան
եզդիների նոր տարվան նվիրված միջոցաՌում ջրվեԺի
դՊրոցում
հայաստանից Ռուսաստան տեղափոխված գործարար մամուդ Շավերշյանի անունը հայտնի դարձավ,
երբ զլմ-ները գրեցին, որ նա անվճար հաց է բաժանում։
HEWAREK JI ZÎNDANÊ
Erê hevalo,
Bira li bîra tebe,
Evîna, ku me diborand,
Li r’ojên cejn û sersala,
Ez bûm serk’êþa
Govend û dîlana,
Min bejna xwe dixemiland
Ji r’engên biharê,
Lê îro feleka xayîn
Û dijminê bêbext,
Þevên r’eþ û te’rî
Li ser meda anîn,
Em ji hev dûr bûn,
K’imbera zêr’în li piþta min
Kire qeyd û zincîr,
Ÿxiste destê min,
Îro li zîndana dijminada
Ez bûme paþîv,
Li ber gurên dev bi xwîn
Û min nalîna ji h’alê xwe,
Demê dîroka dilorînim,
Xwîn ji dil tê,
Dilooop dilop...
Kevir û darên çiyayê Þengalê,
Bi h’alê min dik’ene girî
Û difikirim bi welatê xwe,
Kuþtin, k’oçber, bindest, t’alan, wêran,
Eva h’emû bi serê me hat,
Miletên bindest
Li bazarên ker’ û kora dijîn,
Li gorexanên welatê me
Mirovên bi giyan tên veþartin,
Erêêê hevalo...
H’eta niha gotineke çakîyê
Li sînorên cergê min derbas nebûye,
R’ondikên xwînê dibarînim
Û evîna bi zulm û zorê,
Bi r’engê r’eþî dir’êsim,
Erêêê hevalo...
Sîng û berê min
K’êþan û vek’êþane,
Ji p’encên dûrinde
Ez û þev hevalin,
K’ûr-k’ûr dine’lin
Dengê dilê min,
Dilê r’eben û qer’imî
Li serê ÿvara,
Awazên melûl dilorînin,
Xewnên þevên dirêj
Ji bîra min naçin laþên þewitî,
Di bibika ç’e’vên minda dernak’evin,
K’efenê mirinê careke,
Lê k’efenê min her r’oj li ber mindaye,
Evaye jîyana je’hr,
Derbas dikim bi giranî,
Li nav destên dijminada
Bi hewar û gazî,
K’etime di nîveke
Lehwazîyê û mirinêda,
Belê, mirin xweþtire
Li jîyana ez têda,
Daxwaz û mirazên min
Ji milyak’etên e’zmana,
Jîyaneke nû, yan mirineke nû,
Hûn baþ bizanin,
Ez her r’oj dimirim,
Hewarek ji zîndanê,
Ji dilê sotî,
Bo xortên Ÿzîdxanê
Bo xortên Ÿzîdxanê.
Þekir Mado
Gelî Ÿzdîxana mine hêja, gelî xûþk û bi-
rayê e'zîz, çendek berî vir, minr'a
t'eglîfne'me hat ji alîyê ÿzdîava endamê
mêcilîsa T'irk'îayê, E'lî At'alan, ku li 21-ê
meha nîsanê li p'arlamênta Almanîayê wê
derbasbe civîn bona yekbûna ÿzdîya û k'arê
ÿzdîtîyê. Piþtî vê ne'mê min t’evî E'lî
At'alan bi r'îya t'êlêfonê xeverda. Ji
alîyê E'lî At'alanda minr'a hat
þirovekirin, wekî ev civîn t'enê ji bo ÿzdî
û ÿzdîtîêye. Lê piþtî vê yekê, çendek berî
vir beyanek medîayêda belavbû li derheqa
civînê û k'ê wê li civînêda beþdarve. Ez
gelekî xemgîn bûm, ku min li nav wan navada
usajî xwend navê wan meriva, ku t'u tiþt
nekirina bona ÿzdîtîyê, ku h'ert'im xwestine
ÿzdîya bifroþin (merivê isar'a divêjim, ku
ÿzdî ne yê bazarane, k'ê çi dike xwe dike, ew
xwe difroþin, neku miletê ÿzdî). Isajî ew
hate xanê, ku p'ara mezin wê beþdarvin
ÿzdîyê sîyaseta (partîyê) k'urdîva girêdayî
û wira bes navê du sê kesaye, ku sîyaseta k'ur-
dîva girêdayî nînin. Li derheqa vê civînê ev
çendeke isajî gele fikir diger'in, ku ev ci-
vata dixwaze "ÿzdî bide naskirin çawa dîn, lê
milet, yanêjî net'ew çawa k'urd". Ez
nizanim r'aste yanê na, bes ev fikir nezîkî
r'astîêye, çimik p'ara mezin, yê ku wê
civînêda hazirvin, navê wan merivane, yê
dijminê miletê xwe ÿzdîne. Ez t'u tiþtê
nebaþ naxwazim bejim derheqa miletê k'urd,
çimik îro k'urd hene, ku qebûl dikin ÿzdî
çawa milet û serê xwejî wê bidin bona
ÿzdîya. Gotinê min bona sîyaseta k'urdîye,
bona partîyê k'urdane, ku xayîntîyê miletê
ÿzdîr'a dikin û berç'e'vê dinîayê k'arê as-
sîmîlasîonê ser ÿzdîa dimeþînin. Îro dij-
minê ÿzdîya sîyaseta k'urdîye û ew ÿzdî, yê
ku xwe "k'urd-ÿzdî" hesav dike. Gelî
xêrxweza, t'une milet "k'urd-ÿzdî", heye
net'ewa Ÿzdî û heye net'ewa K'urd. Vira
pirsekî ner'astîyê t'uneye. Lê mesela
sîyaseta k'urdî, ku dixwazê ÿzdîya bike k'urd
çîyê? Ewe, ku h'emû dinîya dizane, ku Þêxan,
Baþîq û Bahzan, Þengal û dor û berê wê, berê
berêda ÿzdîya wira jîyan kirîye û t'enê
îzina ÿzdîa heye li ser wê axa xweye kevnar
serbixwebûnekê ava bike. Û eve me'nî, ku
sîyaseta k'urdî dixwazê "ÿzdîya nîþan bide
çawa dîn, miletjî çawa k'urd", yanê dixwazê
li ser navê ÿzdîya welatê xwe ava bike. Ez
dîsa gotina xwe diwek'ilînim, dijminê
ÿzdîya sîyaseta k'urdîye û ÿzdîyê xwe-
firoþ. Lê çi tê gotinê derheqa wê civînê, ku
min jor gotî, ez fikira xwe divêjim, ku ez
hîvîme, wekî civînê bê derbaskirin bes
bona k'arê miletê ÿzdî û avakirina welatê
Ÿzdîxanê. Xwedê bike, ku ew gilî ne r'astvin,
çimik gava r'ast bûn, wê demê emê r'astîya
Xwedê bidine e'yankirin.
Xidir H’acoyan
13.04.2017
DIJMINÊ ŸZDÎYA SÎYASETA
K'URDÎYE Û ŸZDÎÊ XWEFIROÞ

More Related Content

More from Khdr Hajoyan

Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Khdr Hajoyan
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Khdr Hajoyan
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Khdr Hajoyan
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Khdr Hajoyan
 
Ezdikhana N4 - May 2015 (128)
Ezdikhana N4 - May 2015 (128)Ezdikhana N4 - May 2015 (128)
Ezdikhana N4 - May 2015 (128)Khdr Hajoyan
 
Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Khdr Hajoyan
 
Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)Khdr Hajoyan
 
Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Khdr Hajoyan
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Khdr Hajoyan
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Khdr Hajoyan
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Khdr Hajoyan
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classKhdr Hajoyan
 
Yezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classYezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classKhdr Hajoyan
 
Yezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classYezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classKhdr Hajoyan
 
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Khdr Hajoyan
 
Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Khdr Hajoyan
 
Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Khdr Hajoyan
 

More from Khdr Hajoyan (17)

Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
 
Ezdikhana N4 - May 2015 (128)
Ezdikhana N4 - May 2015 (128)Ezdikhana N4 - May 2015 (128)
Ezdikhana N4 - May 2015 (128)
 
Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)
 
Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)
 
Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 class
 
Yezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classYezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 class
 
Yezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classYezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 class
 
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
 
Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)
 
Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)
 

Ezdikhana N4 - April 2017 (152)

  • 1. Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը: Եզդի ժողովրդի Նոր տարին նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են գերեզմանոց՝ առաջինը շնորհավորելով իրենց հանգուցյալներին, այնուհետև խինդ ուրախությունը շա- րունակում տանը: Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանի եւ Կարեն Բո- թոյանի ուղեկցությամբ: Շնորհավորելով եզդի ժողովրդին Նոր տարվա առ- թիվ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխա- նությունները կարևորում են ազգային փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացնե- րին: Պարոն Շարմազանովը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմու- թյուն ունի և հավելել, որ եզդիները պատմական տար- բեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես եղել են հայ ժողովրդի կողքին. դրա վառ ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմն էր: «Թող այս Նոր տարին եզդիների համար լինի խա- ղաղության, բարօրության և երջանկության տարի»,- ևս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երախտագիտությամբ է ընդգծել այն հան- գամանքը, որ Հայաստանում լիովին պաշտպանված են եզդիների իրավունքները, ստեղծված են բոլոր պայ- մանները մշակութային, կրթական և սոցիալական գոր- ծունեության իրականացման համար: Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներ- կայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դա- րերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդ- ների պարտականությունն է այդ հարստությունը խնամ- քով փոխանցել հաջորդ սերունդներին: Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այս- օր մեծ ոգևորությամբ մենք միանում ենք ձեր ուրախու- թյանը: Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկե- ցության տարի: Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բա- րիք: Շնորհավոր Մալաքե Թաուսի տոն: ԹերԹը լույՍ Է տեՍնում 1990Թ. նոյեմբերից նաԽաԳահ ՍերԺ ՍարԳՍյանի Շնորհավորական ուղերձը հայաՍտանի եզդիական համայնՔին նոր տարվա` մալաՔե ԹաուՍի տոնի աՌԹիվ 19.04.2017 ա. Թամոյանի Շնորհավորական ուղերձը «Սիրելի եզդիներ, անցած այս վերջին տարիները մեզ համար կարծեք թե դարձան փորձությունների մի ամ- բողջ շարան, որոնք դժվար էին մեզ համար: Քաղաքա- կրթության զարգացման այս փուլում, ամբողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ եզդիների ցեղասպանու- թյունը, ցավոք սրտի, որի զոհ դարձան հազարավոր եզդիներ, յոթ հազարից ավելին առևանգվեցին ու մինչ այժմ բազմաթիվ տանջանքների են ենթարկվում, կես մի- լիոնից ավելին տեղահանության ենթարկվեց ու փախս- տական դարձավ։ Բայց պետք է մեկ դիտարկում անել, որ այսչափ դժվարություններից ու տառապանքներից հե- տո, կրկին մեր հերոսական եզդի ժողովրդի անկոտրուն ոգին չմարեց, ընդհակառակը, մենք դարձանք ավելի մի- ասնական, համախմբված մեկ գաղափարի շուրջ, այն է Էզդիխանայի ստեղծումը և եզդի ժողովրդի հայրենիքի վերականգնումը։ Սիրելի եզդի ազգակիցներ, բնականա- բար մենք շարունակում ենք ու կշարունակենք գոյատևել, ամուր կառչելով մեր նախնիների կրոնից ու ազգային ա- վանդույթներից՝ պահպանելով մեր էթնիկ դիմագիծը: Ուստի, այսօր մեր ազգային Նոր տարին է՝ Չարշամա Սարե Սալեն, այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ, այս նշանավոր և գեղեցիկ տոնի առթիվ, թող Մալակե Տաուսի օրհնությունը ձեր ընտանիքներում ան- պակաս լինի ու թող մեր միասնությունը էլ ավելի ամրա- պնդվի։ Իսկ մեր եզդի հերոս զինվորներին, ովքեր այսօր ծառայում են ՀՀ Զինված Ուժերում, հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքն են վտանգում, ցանկա- նում եմ անկոտրուն կամք և թող Խուադեն ու Մալակե Տաուսը լինեն ձեզ պահապան: Որքան էլ թշնամին փոր- ձի մեզ կոտրել, մենք դրանով ավելի կուժեղանանք ու կհզորանանք»։ ՀՀ Եզդիների ազգային միությունը՝ ի դեմս նախա- գահ Ազիզ Թամոյանի, իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրա- պետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին եզդիների ազգային Նոր տարվա կապակցությամբ շնոր- հավորական ուղերձով հանդես գալու և բարեմաղթանք- ներ հղելու կապակցությամբ: Հարկ է նշել, որ Ս. Սարգսյանը ՀՀ առաջին նախագահն է, ով եզդիների Նոր տարվա առթիվ ամեն տարի շնորհավորական ուղերձով է հանդես գալիս։ Էդուարդ Շարմազանովը եզդիների հետ նՇել Է նրանց նոր տարին 2017 Ապրիլ ¹ 4 (152)
  • 2. - 1990-ի նոյեմբերի 3-ին Հայաստանում տպագրվեց եզդիների առաջին թերթի առաջին համարը, որ կոչվում էր «Եզդիների ձայն» (հիմա` «Էզդիխանա»), որի խմբա- գիրն եմ եղել, իսկ ռադիոն հեռարձակվեց նոյեմբերի 19- ին: Մինչև 1990 թ. մենք ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում եզդիերեն ռադիոծրագիր չենք ունեցել: Մինչ այդ` 7 տարի, ես աշխատում էի ռադի- ոյում, իսկ այդ օրվանից սկսեցի ղեկավարել և վարել եզդիերեն ռադիոհաղորդումը, որ գործում է առ այսօր և կապող օղակ է ամբողջ եզդիական աշխարհի հա- մար: Արդեն 27 տարի ամեն օր 30 րոպե եթերում ենք, մեր ունկնդրին ենք ներկայացնում տարբեր ժանրերի նյութեր Հայաստանի, մեր համայնքի և ամբողջ աշ- խարհի եզդիներին մտահոգող հարցերի վերաբերյալ: Աշխատանքի բերումով ծանոթ եմ նաև մյուս ազգային փոքրամասնությունների խնդիրներին, որոնք նման են մեր հոգսերին այնքանով, որ Հայաստանում ենք ապ- րում և հայերից չտարբերվող կյանքով ենք ապրում: Ուրիշ հարց է,որ ազգային փոքրամասնություններն ամենուրեք ունեն մի գերխնդիր` ազգային նկարագրի պահպանությունը, հատկապես մեր դեպքում, որ չու- նենք ազգային պետականություն: - կարո՞ղ ենք ասել, որ հայաստանն է ձեզ տալիս հենց նման խնդիր ունենալու հնարավորություն` ի տարբերություն, օրինակ` իրաքի եզդիների, որոնք ունեն ֆիզիկական բնաջնջման վտանգ: - Ոչ միայն Իրաքի, պարզապես 2014-ի իրաքյան դեպքերն ավելի ցցուն էին: Բոլորն են տեսնում, որ Հայաստանից դուրս մենք դատապարտված ենք ուծաց- ման: Փառք ու պատիվ Հայաստան պետությանը, հայ ժողովրդին ու ղեկավարությանը, որ մեզ համար ստեղ- ծել են այս հնարավորությունները: Հայաստանը նաև մեր հայրենիքն է, մեր պետությունը: Բայց թեև մենք և հայերն ունենք ընդհանուր նպատակներ, ազգային նկարագրի պահպանության առումով պիտի տարբեր բևեռներում լինենք, մեր ինքնությունը պահպանենք: Ցավոք, այսօր մոռացության է ենթարկվում մեր մայրե- նին: Եզդիներն իրենց տանը հիմնականում խոսում են հայերեն: Ինչո՞ւ եմ ասում` ցավոք. ոչ թե այն պատճա- ռով, որ հայերեն են խոսում, այլ որովհետև այս երկրում այսքան պայմաններ կան ազգային նկարագրի պահ- պանության համար` ռադիոծրագիր, դպրոցական դա- սագրքեր, եզդիերեն դասաժամեր, մամուլ և այլն, և այդքանից հետո մոռանում ենք մեր կենցաղը, կրոնն ու լեզուն: - այսօր ի՞նչ վերաբերմունք ունեն եզդիները կրթու- թյան նկատմամբ: Ճի՞շտ է, որ նախկինում գրագիտու- թյունը մեղք է համարվել: - Մեզ նման ազգերի փրկությունը կրթության մեջ է, եզդին պիտի սովորի և իր հույսը դնի կրթության վրա, բայց այնպես, որ հանկարծ չհեռանա իր արմատներից: Կրթությունից հեռու մնալը մեզ վնասեց: Մենք անցյալ տարի Ազիզ Թամոյանի և իմ համահեղինակությամբ ի- րականացրինք 12-րդ դասարանի եզդիերենի դասագր- քի լույսընծայումը: Դասագրքերից շատերն էլ վերահրատարակվել են մի քանի անգամ: Դրանցով մեր ուսուցիչները դասավանդում են ավելի քան 50 բնակավայրերում, անցնում են նաև վերապատրաս- տում ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում. այդ դասընթացները ես եմ վարում: Հարցի երկրորդ մասը թյուրիմացության հետևանք է: Մենք, որ ապրել ենք մահմեդական միջավայրում (Հյուսիսային Իրաք, ներ- կայիս Թուրքիայի հարավարևելյան հատված և այլն), մշտապես կանգնել ենք այլ կրոններին ձուլվելու վտան- գի առաջ, ինչի հետևանքով այլադավանների գրքեր կարդալն արգելվել է, մտավախություն է եղել, որ կգնան կրոնափոխության կամ ուծացման, ինչն էլ հաճախ աղավաղում և ասում են, թե եզդիների համար կար- դալն ու գրելը մեղք է, այնինչ մեղք է եղել այլադավան- ների սուրբ գրքերն ընդունելը: Այսօր շատ եզդի ընտանիքներում իրենց կրոնից, ազգային արմատ- ներից հեռանում են, ընդունում են այլ աղանդներ և այլն, ահա՝ մեր նախնիների մտավախությունն արդա- րանում է: - ինչո՞վ են զբաղվում եզդիները, ապրուստի ապա- հովման ի՞նչ հիմնական միջոցներ կան: - Ճիշտ է` ասում են, որ զբաղվում ենք անասնապա- հությամբ, բայց ավելի շատ հողագործությունն է տա- րածված: Եվ դա բնական է, քանի որ մենք հիմնականում գյուղերում ենք ապրում, իսկ քաղաքնե- րում բնակվող եզդիներն ապրում են մնացած քաղաքա- ցիների կյանքով: - այսօր տասնյակի հասնող հասարակական կազ- մակերպություններ կան եզդիական համայնքում: ինչպե՞ս կգնահատեք դրանց գործունեությունը: - Ողջունելի փաստ է: Երբեմն եզդիները դա համա- րում են անմիաբանություն, ես հակառակն եմ պնդում. թող շատ լինեն, որ սովորենք բազմակարծության: Պի- տի թույլ տալ, որ ժողովրդավարության այդ ծաղիկները չթոռոմեն մեր համայնքում. թող լինեն հազար, ու այդ հազարից մեկը կարողանա այնքան խելացի լինել, որ իր հետևից տանի մյուսներին: Դա կլինի ժողովրդա- վարության հաղթանակ. բոլորիս միանման մտածելը առաջընթաց չեմ համարում: Հասարակական կազմա- կերպությունների մեջ կառանձնացնեմ Եզդիների ազ- գային միությունը՝ իր ղեկավար Ազիզ Թամոյանի հետ, որ 1980-ական թթ. վերջերից գլխավորեց եզդիների անվան վերականգնման պայքարը: Նա ուրույն ու անու- րանալի ծառայություն է մատուցել մեր ազգին: Այն, որ հետագայում ծնվեցին այլ հասարակական օղակներ, արդեն նրա գործի տրամաբանական շարունակու- թյունն էին: - Շուտով` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբ- թի օրը, նշելու եք ձեր նոր տարին: ի՞նչ առանձնա- հատկություններ ունի այդ տոնը: - Չէի ուզենա այդ եզրույթն օգտագործել, դա մեր տարեգլուխն է: Առանձնահատկությունն այն է, որ այդ չորեքշաբթի օրվա նախորդ օրը մի մեծ գաթա ենք թխում` կլոճը, որի մեջ սովորաբար հուլունք է դրվում: Մի օր ծոմ պահելուց հետո, առավոտյան տանտերը կի- սում է գաթան և բաժին հանում տան գիտակից ան- դամներին, այսինքն` նրանց, ովքեր տարբերում են չարն ու բարին: Ում բաժին է ընկնում հուլունքը, տար- վա հաջողությունը կապում ենք նրա հետ: Այդ օրը մաղ- թում ենք, որ տարին առատ, անվտանգ լինի և աղոթում ենք ամբողջ աշխարհի խաղաղության համար: - հիմա հայաստանում կանանց նվիրված տոների շնորհիվ ձևավորված միամսյակ է: դա եզդի կանա՞նց էլ է վերաբերում: - Որպես անհատ չեմ ընդունում ոչ եզդիական տո- ները: Կողմ եմ, որ մեր տոներից զատ այլ տոն չնշենք, քանի որ դա վտանգավոր է մեր նկարագրի կորստի առումով: - հայ հասարակությունը շատ է անդրադառնում եզդիների հարսանիքներին, հատկապես` հարսի գլխին կարմիր խնձորով խփելու սովորույթին: ինչ- պե՞ս կբացատրեք: - Տարբեր մեկնաբանություններ կան, բայց ամենա- պարզը սա է: Ըստ մեր բանահյուսության` երբ տղան պի- տի ցույց տար իր ընտրյալին, այդ ուղղությամբ խնձոր էր նետում` հասկացնելով, թե ով է նա: Հիմա խորհրդան- շական կերպով նետում է հարսի ուղղությամբ` կարծես առանձնացնելով իր ընտրյալին մյուսներից: - Պրն Թամոյան, խնդրում եմ՝ հակիրճ ներկայաց- նեք եզդիների Շարֆադին կրոնը և Խուադե աստծուն: - Մեր կրո նը փակ է այն առումով, որ մենք այլազ- գիներին, այլադավաններին չենք ընդունում, մերն էլ չենք ցանկանում, որ որևէ մեկն ընդունի, որովհետև դու պիտի ծնվես եզդի, դա դեռ քիչ է, պիտի ծնվես եզդի՝ համապատասխան կաստայի ծնողներից, հակառակ դեպքում արդեն եզդի չես: Ասեմ, որ ունենք երեք ընդ- գծված կաստա` շեխեր, փիրեր, մրիդներ, համապա- տասխանաբար՝ երկու հոգևոր և մեկ աշխարհիկ: Այս երեքից յուրաքանչյուրն էլ իր հերթին աշխարհիկ է, որովհետև ամեն մի եզդի, անկախ կաստայից, պիտի ունենա իր 5 հոգևորականները, և մեր հասարակու- թյունն այնքան խելացի է կառուցված, որ որևէ մեկն իրեն չզգա վերևում, մյուսը` ներքևում: Մեր կրոնում աս- վում է` եթե դու նվիրված ես քո հավատին, քո ազգին, ուրեմն հարգանք և պատիվ կունենաս թե՛ երկրային, թե՛ հանդերձյալ կյանքում, իսկ եթե ոչ՝ անկախ նրանից, թե ծնունդով ով ես, ոչ մի տեղ էլ արժեք չես ունենա: Մենք ասում ենք` Աստված մեկ է և պիտի հավատանք ու հա- մոզված լինենք, որ նա ո՛չ ընկեր ունի, ո՛չ գործընկեր, ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ երեխա: Խուադեն, որ Աստծո անուն- ներից ամենամեծն է, նշանակում է ինքնատուր, ինքնա- ծին: Այսինքն` ինքն իրեն է ծնել, չի արարվել ուրիշի կողմից: Աստված ամենակարող է, ամեն ինչ նրա շնոր- հիվ է: Աստծո աչքն ու լույսը երկնքում արևն է, որը մեր աղոթելու ուղղությունն է: Մենք համարում ենք՝ արևի շնորհիվ է, որ երկրի վրա կյանք կա: Ուստի աղոթում ենք դեմքով դեպի արևը` հատուկ դիրք ընդունելով: Ասեմ, որ եզդին պիտի աղոթի իր տանը, իսկ եթե չի ստացվում, ապա պիտի այնպես անի, որ այլադավան- ներն իրեն չտեսնեն: Մենք տանը հատուկ աղոթատեղի ունենք, աղոթելիս ասում ենք` ո՛վ Աստված, օգնիր աշ- խարհի 72 ժողովուրդներին, կարոտյալներին, նեղյալ- ներին, ճանապարհորդներին, բանտարկյալներին, հիվանդներին, քնածներին, ամենավերջում մեզ` եզդի- ներիս: Սա վկայում է, որ մենք աղոթում ենք աշխարհի բարօրության համար, ինչը մեր նախնիներից մեզ փո- խանցված մարդասիրության մեծագույն դրսևորում է: Զրուցեց Արփի Խաչատրյանը Ankakh.com եզդիների փրկությունը կրթության մեջ է «ազգային փոքրամասնություններ` ծանոթ և ոչ այնքան» շար- քի մեր հանդիպումը եզդիական համայնքի ներկայացուցիչ, հհ վաստակավոր լրագրող, հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր հասան Թամոյանի հետ է: զրույցի սկզբում նա հայտնեց, որ եզդի- ներն արևելյան հայաստանում հաստատվել են մոտ 200 տարի առաջ` 1826-1828 թթ. ռուս-պարսկական պա- տերազմից հետո, իսկ հիմնական զանգվածը եկել է 1915-ից հետո, հայերի հետ: Խմ վերջին՝ 1989 թ. մարդահամարի տվյալներով եզդիների թիվը հայաստանում հասնում էր 51900-ի, իսկ հհ 2011 թ. մարդա- համարի տվյալներով նրանց թիվը նվազել է մինչև 35000, ինչը սոցիալական պատճառների և արտագաղ- թի հետևանք է: եզդիներն ավելի շատ բնակվում են արմավիրի, արագածոտնի, արարատի, կոտայքի, Շիրակի, լոռու մարզերում: հասան Թամոյանն անդրադարձավ նաև հայաստանում եզդիերեն ռադիոծրա- գրի նախապատմությանը. «ազԳային փոՔրամաՍնուԹյուններ` ծանոԹ եվ ոչ այնՔան»
  • 3. Դավիթ Գալստյան. Շնորհակալություն չակնկալե- լով` մարդկանց օգնելու միտքը պապս է սերմանել մեր մեջ, Sputnik Արմենիային ասել է Ստրունինո քաղաքի մթերային խանութներից մեկի սեփականատեր, ազգու- թյամբ եզդի հայաստանցի գործարար Մամուդ Շավեր- շյանը։ Նա ծնվել և մեծացել է ՀՀ Արագածոտնի մարզի եզդիական Ռյա Թազա գյուղում։ «Կարելի է ասել` մինչ օրս այնտեղ եմ ապրում։ Առա- նց Հայաստանի ապրելն անհնար է։ Երբ ծնողներս ողջ էին, գյուղ էի այցելում տարին 5-6, երբեմն էլ 10 անգամ, այժմ միայն 1-2 անգամ»,- ասաց Մամուդը։ Մամուդը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, սովորել է Կալինինգրադում։ Աշխատանքի բերումով դեռևս 1979 թվականին տեղափոխվել է Ռուսաստան, սակայն ընտանիքը շարունակում էր մնալ Հայաստա- նում, նա հաճախ էր այցելում նրանց, երբեմն` մի քանի ամսով։ Արդյունքում նրա ընտանիքը, բացի դստրիկից, տեղափոխվեց Ռուսաստան, սակայն բազմաթիվ բա- րեկամներն, այդ թվում եղբայրներն` ընտանիքով և քույրերը, շարունակում են ապրել գյուղում, այդ պատ- ճառով կապը հայրենիքի հետ նա միշտ պահում է։ Ավե- լի քան 25 տարի Մամուդը զբաղվում է հացի մատակարարմամբ, իսկ վերջին 12 տարին` բարեգոր- ծությամբ. նա անվճար հաց է բաժանում։ Սկզբում նույն գործունեությունը Մոսկվայում էր ծավալում, այնուհետև Ստրունինոյում։ «Երբ ես տուն գնեցի Ստրունինոյում, տեսա, թե ինչ վիճակում են ապրում ոմանք։ Սկսեցի օգնել նաև նրանց։ 8 տարի է նույն բանն եմ անում»,- ասաց Մամուդը։ Նա խոստովանում է, որ զգալի վնասներ է կրում, սակայն դրանք չեն ստիպի նրան դադարել հաց բաժա- նելը։ Նրան բերկրանք է բերում մարդկանց օգնելու հնարավորությունը։ «Ես օգնում եմ նաև Հայաստանի իմ դպրոցին, առանց դրա անհնար է։ Եթե վերանորոգում է անհրա- ժեշտ, եթե մարդիկ հագուստ չեն կարողանում գնել իրենց երեխաներին, ես աշակերտների համար գրքեր, պայուսակներ, գրենական պիտույքներ եմ գնում, ինչով կարողանում օգնում ենք»,- նշել է գործարարը։ Մա- մուդն ասում է, որ այսպիսի հայտնիությանը նա չի ձգտել, քանի որ մարդկանց չի օգնում, որ հետո պար- ծենա դրանով։ Նա անում է դա իր համար։ «Այդպես են մեզ դաստիարակել ընտանիքում։ Պապս Հայրենական մեծ պատերազմից հետո հաշմանդամ էր դարձել։ Նա սիրում էր օգնել մարդկանց, ասում էր, որ ամեն օր պե- տք է բարի գործ անել, օգտակար լինել։ Կարծում եմ, որ իմ նման վարքագծի պատճառը հենց դա է»,- ասել է Մամուդը։ Ընտանիքը աջակցում է Մամուդին. եթե նա այդպես է վարվում, ուրեմն դա է ճիշտը։ Մամուդի հետ կապ հաստատելուց առաջ Sputnik Արմենիայի թղթա- կիցներին սոցցանցերի մի քանի օգտատերեր դիմեցին, հետաքրքրվելով, թե ինչպես կարելի է օգնել Մամուդին։ Մենք փոխանցեցինք նրան մարդկանց խնդրանքը։ «Կարող եմ միայն մի խորհուրդ տալ. թող նրանք լավ մարդիկ լինեն, գնահատեն ամեն լավը, այն ամենն, ինչ մյուսներն անում են նրանց համար։ Ուրիշ ոչինչ»,- ասել է Մամուդը։ Ինչ վերաբերում է մարդկանց բացասական վերաբերմունքին ու արձագանքին, ովքեր Շավերշյանի օգնությունը պարտավորություն են համարում, Մամու- դը խոստովանում է, որ մարդկանց օգնում է նրանցից շնորհակալություն չակնկալելով։ «Ես միայն մի բան գի- տեմ` Աստված ասել է` եթե բարություն ես անում, մի պարծեցիր դրանով։ Եթե բարին ես անում, ես քեզ այն վերադարձնում եմ։ Այ թե ինչն է կարևոր ինձ համար»,- ասել է Մամուդը։ Առիթից օգտվելով` Շավերշյանը բա- րևներ ուղարկեց հայերին և եզդիներին` երկու եղբայ- րական ժողովուրդներին։ ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik, մամուդ ՇավերՇյան. մարդկանց ՕԳնել ՊաՊՍ Է Սովորեցրել Առաջիկա խորհրդարանական ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները երաշխավորված թվով ներկայացուցիչներ կունենան Ազգային Ժողովում: Նոր ընդունված Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդ- վածում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտ- րական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտ- րություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալ- ներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Այդ մարդահամարի տվյալներով՝ Հայաս- տանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտա- կան բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդիներ 35.308 մարդ, ռուս- ներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, և «քրդեր»՝ 2.162: Ընտրություններին մասնակցող 4 դաշինքներից եր- կուսը, և 5 կուսակցություններից երեքը ընդհանրապես չեն ներկայացրել ազգային փոքրամասնությունների ցու- ցակներ: Մասնավորապես ազգային փոքրամասնություն- ների ներկայացուցիչներ չկան «Ելք» դաշինքում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում, «Ազատ դե- մոկրատներ», Հայաստանի կոմունիստական և Հայ հե- ղափոխական դաշնակցություն կուսակցություններում: «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում երեք թեկնածուի անուն է՝ եզդի Շամո Բաքոյանի, ռուս Օլեգ Մորոզովի և ասորի Կոնստանտին Իվանովի անուն- ները: Ցուցակում քուրդ թեկնածու չկա: Քուրդ թեկնածու չի ներկայացրել նաև «Ծառուկյան» դաշինքը, փոխարենը ընդգրկել է եզդի Սայիդ Ավդալյանին, ռուս Տատյանա Մի- քայելյանին և ասորի Արմեն Բաբաևին: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ներկայացուցիչներ ունի ազգային չորս փոքրա- մասնություններից, առաջադրել է եզդի Աշոտ Շավեշյա- նի, ռուսներ Գայանե Մալիշչենկոյի և Նարինե Կուրբետի, ասորի Արտյոմ Սարգիզովի և քուրդ Ռոման Ահմեդովի թեկնածությունները: Ազգային փոքրամասնություններից թեկնածուների թվով առաջատարը իշխող Հանրապետական կուսակցու- թյունն է, որը ամենամեծ չորս ազգային փոքրամասնու- թյուններից յուրաքանչյուրից չորսական թեկնածու է առաջադրել: Մասնավորապես, եզդիական համայնքից առաջադրվել են Ռուստամ Մախմուդյանը, Ռզգան Շա- մոյանը, Խդր Հաջոյանը, Ամո Շարոյանը: Ռուսական հա- մայնքից առաջադրվել են Յուրի Յակովենկոն, Ելենա Վալեյկոն, Արթուր Ռուդոմետկինը և Ալեքսանդր Լե- դյայևը: Ասորիներից ՀՀԿ համամասնական ընտրացու- ցակում են Արսեն Միխայլովը, Իրինա Գասպարյանը, Ալբերտ Յակուբովը, Բենյամին Ավդիշյանը: news.am ընտրուԹյուններ-2017. ազԳային փոՔրամաՍնուԹյունները ընտրական ցուցակներում Ապրիլի 20-ին ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում տե- ղի ունեցավ միջոցառում նվիրված եզդիների Նոր տար- վան՝ Չարշամա Սարսալե տոնին։ Միջոցառումը կազմակերպել էր «Եզդիերեն լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գյուլփերի Թամոյանը՝ եզդի դպ- րոցականների մասնակցությամբ։ Եզդի երեխաները՝ եզդիական գույնզգույն ազգային տարազով ու զարդե- րով, հանդես եկան ինչպես հայերենով, այնպես էլ իրենց մայրենի եզդիերենով։ Մասնակիցները ոչ միայն ներ- կայացնում էին եզդիական բանաստեղծությունները, այլ նաև հայ մեծանուն գրողների ստեղծագործություններ, դրա հետ մեկտեղ մեջբերումներ կատարում եզդիական աղոթքից հատվածներ, որոնք բնութագրում են բուն Չար- շամա Սարսալե տոնը։ Միջոցառումը ուներ նաև տեսա- նյութեր դիտելու մաս, որտեղ ներկայացվեց որոշ եզդիական մշակութային գեղեցիկ և հետաքրքիր ավան- դույնթերի մասին պատմող կարճ տեսահոլովակներ։ Մասնակիցները եզդի ուսուցչուհի Գ. Թամոյանի գլխա- վորությամբ պատրաստել էին նաև եզդիական ավանդա- կան գաթան՝ Կլոճը, որի մեջ դրված է լինում հուլունք և այն ում ընկնի, տարվա ընթացքում հաջողությունը նրան միշտ ուղեկից կլինի։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցչական կազմը, տնօրինությունը, երեխաների ծնող- ներն ու բարեկամները և այլոք։ Միջոցառմանը ներկա էր նաև «Էզդիխանա» թերթի խմբագիր Խդր Հաջոյանը, ով իր շնորհակալական խոսքը հղեց եզդի ուսուցչուհի Գ. Թամոյանին նմանօրինակ գեղեցիկ և լեզվի պահպան- մանը նպաստող՝ այսօրվա պայմաններում անչափ կարևոր, այս միջոցառման կազմակերպման կապակցու- թյամբ։ Այնուհետև, ինչպես դպրոցի տնօրինության ներ- կայացուցիչները, այնպես էլ մի շարք ուսուցիչներ իրենց զարմանքն ու ուրախությունն էին հայտնում, որ շատ տպավորիչ և հետաքրքիր էր ամեն ինչ, քանզի այս ճանապարահը տանում է դեպի լեզվի ամրապնդման, որը բնականաբար, միակ ուղին է ողջ ազգի պահպա- նության։ Գ. Թամոյանը իր հերթին իր շնորհակալական խոսքը հղեց ինչպես ներկաներին, այնպես էլ եզդի երեխաների ծնողներին, այն ծնողներին, որոնք իրենց երեխաներին ուղարկում են եզդիերեն լեզվի և գրականության դասերին։ Միջոցառումն ավարտվեց եզդիական ազգային «գո- վանդ» պարով ու հյուրասիրությամբ՝ ջերմ բարեկամա- կան մթնոլորտում։ Պետք է նշել, որ Եզդիների ազգային միության նա- խագահ Ա. Թամոյանի և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների ավագ խմբագիր Հ. Թամոյանի միահամուռ ջանքերի և Հայաս- տանի Հանրապետության կառավարության աջակցու- թյան շնորհիվ էր, որ 2005 թ. սկսած տպագրվեցին 1-ից մինչև 12-րդ դասարանի եզդիերեն լեզվի և գրականու- թյան դպրոցական դասագրքերը, որոնք այսօր ՀՀ եզդի- աբնակ 52 բնակավայրերում դրված են եզդի դպրոցականների սեղաններին և նրանք ուսուցանում են մայրենի եզդիերենը։ Խդր Հաջոյան եզդիների նոր տարվան նվիրված միջոցաՌում ջրվեԺի դՊրոցում հայաստանից Ռուսաստան տեղափոխված գործարար մամուդ Շավերշյանի անունը հայտնի դարձավ, երբ զլմ-ները գրեցին, որ նա անվճար հաց է բաժանում։
  • 4. HEWAREK JI ZÎNDANÊ Erê hevalo, Bira li bîra tebe, Evîna, ku me diborand, Li r’ojên cejn û sersala, Ez bûm serk’êþa Govend û dîlana, Min bejna xwe dixemiland Ji r’engên biharê, Lê îro feleka xayîn Û dijminê bêbext, Þevên r’eþ û te’rî Li ser meda anîn, Em ji hev dûr bûn, K’imbera zêr’în li piþta min Kire qeyd û zincîr, Ÿxiste destê min, Îro li zîndana dijminada Ez bûme paþîv, Li ber gurên dev bi xwîn Û min nalîna ji h’alê xwe, Demê dîroka dilorînim, Xwîn ji dil tê, Dilooop dilop... Kevir û darên çiyayê Þengalê, Bi h’alê min dik’ene girî Û difikirim bi welatê xwe, Kuþtin, k’oçber, bindest, t’alan, wêran, Eva h’emû bi serê me hat, Miletên bindest Li bazarên ker’ û kora dijîn, Li gorexanên welatê me Mirovên bi giyan tên veþartin, Erêêê hevalo... H’eta niha gotineke çakîyê Li sînorên cergê min derbas nebûye, R’ondikên xwînê dibarînim Û evîna bi zulm û zorê, Bi r’engê r’eþî dir’êsim, Erêêê hevalo... Sîng û berê min K’êþan û vek’êþane, Ji p’encên dûrinde Ez û þev hevalin, K’ûr-k’ûr dine’lin Dengê dilê min, Dilê r’eben û qer’imî Li serê ÿvara, Awazên melûl dilorînin, Xewnên þevên dirêj Ji bîra min naçin laþên þewitî, Di bibika ç’e’vên minda dernak’evin, K’efenê mirinê careke, Lê k’efenê min her r’oj li ber mindaye, Evaye jîyana je’hr, Derbas dikim bi giranî, Li nav destên dijminada Bi hewar û gazî, K’etime di nîveke Lehwazîyê û mirinêda, Belê, mirin xweþtire Li jîyana ez têda, Daxwaz û mirazên min Ji milyak’etên e’zmana, Jîyaneke nû, yan mirineke nû, Hûn baþ bizanin, Ez her r’oj dimirim, Hewarek ji zîndanê, Ji dilê sotî, Bo xortên Ÿzîdxanê Bo xortên Ÿzîdxanê. Þekir Mado Gelî Ÿzdîxana mine hêja, gelî xûþk û bi- rayê e'zîz, çendek berî vir, minr'a t'eglîfne'me hat ji alîyê ÿzdîava endamê mêcilîsa T'irk'îayê, E'lî At'alan, ku li 21-ê meha nîsanê li p'arlamênta Almanîayê wê derbasbe civîn bona yekbûna ÿzdîya û k'arê ÿzdîtîyê. Piþtî vê ne'mê min t’evî E'lî At'alan bi r'îya t'êlêfonê xeverda. Ji alîyê E'lî At'alanda minr'a hat þirovekirin, wekî ev civîn t'enê ji bo ÿzdî û ÿzdîtîêye. Lê piþtî vê yekê, çendek berî vir beyanek medîayêda belavbû li derheqa civînê û k'ê wê li civînêda beþdarve. Ez gelekî xemgîn bûm, ku min li nav wan navada usajî xwend navê wan meriva, ku t'u tiþt nekirina bona ÿzdîtîyê, ku h'ert'im xwestine ÿzdîya bifroþin (merivê isar'a divêjim, ku ÿzdî ne yê bazarane, k'ê çi dike xwe dike, ew xwe difroþin, neku miletê ÿzdî). Isajî ew hate xanê, ku p'ara mezin wê beþdarvin ÿzdîyê sîyaseta (partîyê) k'urdîva girêdayî û wira bes navê du sê kesaye, ku sîyaseta k'ur- dîva girêdayî nînin. Li derheqa vê civînê ev çendeke isajî gele fikir diger'in, ku ev ci- vata dixwaze "ÿzdî bide naskirin çawa dîn, lê milet, yanêjî net'ew çawa k'urd". Ez nizanim r'aste yanê na, bes ev fikir nezîkî r'astîêye, çimik p'ara mezin, yê ku wê civînêda hazirvin, navê wan merivane, yê dijminê miletê xwe ÿzdîne. Ez t'u tiþtê nebaþ naxwazim bejim derheqa miletê k'urd, çimik îro k'urd hene, ku qebûl dikin ÿzdî çawa milet û serê xwejî wê bidin bona ÿzdîya. Gotinê min bona sîyaseta k'urdîye, bona partîyê k'urdane, ku xayîntîyê miletê ÿzdîr'a dikin û berç'e'vê dinîayê k'arê as- sîmîlasîonê ser ÿzdîa dimeþînin. Îro dij- minê ÿzdîya sîyaseta k'urdîye û ew ÿzdî, yê ku xwe "k'urd-ÿzdî" hesav dike. Gelî xêrxweza, t'une milet "k'urd-ÿzdî", heye net'ewa Ÿzdî û heye net'ewa K'urd. Vira pirsekî ner'astîyê t'uneye. Lê mesela sîyaseta k'urdî, ku dixwazê ÿzdîya bike k'urd çîyê? Ewe, ku h'emû dinîya dizane, ku Þêxan, Baþîq û Bahzan, Þengal û dor û berê wê, berê berêda ÿzdîya wira jîyan kirîye û t'enê îzina ÿzdîa heye li ser wê axa xweye kevnar serbixwebûnekê ava bike. Û eve me'nî, ku sîyaseta k'urdî dixwazê "ÿzdîya nîþan bide çawa dîn, miletjî çawa k'urd", yanê dixwazê li ser navê ÿzdîya welatê xwe ava bike. Ez dîsa gotina xwe diwek'ilînim, dijminê ÿzdîya sîyaseta k'urdîye û ÿzdîyê xwe- firoþ. Lê çi tê gotinê derheqa wê civînê, ku min jor gotî, ez fikira xwe divêjim, ku ez hîvîme, wekî civînê bê derbaskirin bes bona k'arê miletê ÿzdî û avakirina welatê Ÿzdîxanê. Xwedê bike, ku ew gilî ne r'astvin, çimik gava r'ast bûn, wê demê emê r'astîya Xwedê bidine e'yankirin. Xidir H’acoyan 13.04.2017 DIJMINÊ ŸZDÎYA SÎYASETA K'URDÎYE Û ŸZDÎÊ XWEFIROÞ