Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
 Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված
շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի
կենտրոնը, հայտնի է որպես Կ...
 Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի
շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային
իշխանության օրոք, սակայն դադարե...
 Գաֆեսճյան արվեստի կենտրոնի
ցուցահանդեսները հիմնականում
ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ
Գաֆեսճյանի հարուստ հավաք...
 Հավաքածուում ներկայացված են նաև անվանի
արվեստագետներ Դեյլ Չիհուլիի, Բոհումիլ
Էլիասի, Պավել Հլավայի, Յարոմիր Ռիբակի,
Իվան...
 Նյութը պատրաստեց՝
Մանասյան Կարինեն
6-2 դասարան
ԱՐՎԵՍՏ
գաֆեսճյան արվեստի կենտրոն
գաֆեսճյան արվեստի կենտրոն
Upcoming SlideShare
Loading in …5
×

գաֆեսճյան արվեստի կենտրոն

141 views

Published on

գաֆեսճյան արվեստի կենտրո

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

գաֆեսճյան արվեստի կենտրոն

  1. 1.  Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Սպենդիարյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ ոճի թորոսյանական ընկալումն իր մեջ ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։
  2. 2.  Կասկադ համալիրի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խարհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադ համալիրն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ջերարդ Լ. Գաֆեսճյանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանի անունը։
  3. 3.  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի հարուստ հավաքածուն։ Ավելի քան հինգ հազար արվեստանմուշ պարունակող այս հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլա վ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները։ Նրանց գործունեությունը հեղափոխեց ապակու կիրառությունը՝ վերածելով այն գեղարվեստական նոր արտահայտչամիջոցի։
  4. 4.  Հավաքածուում ներկայացված են նաև անվանի արվեստագետներ Դեյլ Չիհուլիի, Բոհումիլ Էլիասի, Պավել Հլավայի, Յարոմիր Ռիբակի, Իվանա Շռամկովայի, Բերտիլ Վալիենի, Լինո Թալիապիետրայի, Մարկ Պեյզերի և Հիրոշի Յամանոյի աշխատանքները։ Հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտում անվանի արվեստագետների՝ Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և Ֆրանսուա Քսավիե Լալանի հանրահայտ ստեղծագործությունները։
  5. 5.  Նյութը պատրաստեց՝ Մանասյան Կարինեն 6-2 դասարան ԱՐՎԵՍՏ

×