Սոցիալական մեդիան մարդու իրավունքների պաշտպանության գործում

3,611 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
3,611
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
8
Actions
Shares
0
Downloads
10
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Սոցիալական մեդիան մարդու իրավունքների պաշտպանության գործում

  1. 1. «Սոցիալական մեդիան մարդու իրավունքների պաշտպանության գործում»փորձագիտական հոդվածների ժողովածու2012թ.Գիրքը պատրաստել է «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը«Հասանելի դառնալ մարդկանց» իրավապաշտպան հասարակական կազմակերպություններիհաղորդակցության ռեսուրսների զարգացման ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել էԻնտերնյուսի աջակցությամբ եւ ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքներիեւ աշխատանքի բյուրոյի (DRL) ֆինանսավորմամբ։ DRL-ը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը,մարդու հիմնարար իրավունքների եւ աշխատանքի իրավունքի պաշտպանությանն ամբողջ աշխարհում։ Խմբագրական կազմ` Նարինե Սաֆարյան Գեղամ Վարդանյան Արմեն Սարգսյան Արշալույս Մուրադյան Նունե ՍարգսյանՏեքստի խմբագիր՝ Հերիքնազ ՀարությունյանԴիզայն եւ էջադրում՝ «Մատիտ» ստուդիա
  2. 2. ՑԱՆԿՆախաբան. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4Քաղաքացիական շարժումները սոցիալական ցանցերում. . . . . . . . . . 6 Իրավունքների պաշտպանության մեխանիզմները Facebook-ում. . . . . 6 Ֆեյսբուքյան մի քանի նախաձեռնությունների վերլուծություններ. . . . 13 Հայրենիք, պաշտպանի՛ր պաշտպանիդ. «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 18Վիդեոն ինտերնետում. ազդեցիկ գործիք ակտիվիստների համար. . . 26Լուսանկարը սոցիալական ցանցերում. ինֆորմացիայի տարածմանարդյունավետ ձեւ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 32Հրապարակային հաշվետվություն կամ հանրային առցանցվերահսկողություն. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 36Բջջային հեռախոսը որպես իրավունքների պաշտպանությանգործիք. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 42Սոցիալական հավելվածներն իրավապաշտպաննախաձեռնություններում. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 48 Crowdsourcing. հայաստանյան փորձը . . . . . . . . . . . . . . . . . . . . . 55
  3. 3. Նախաբան Այս գիրքը փորձ է՝ վերլուծելու եւ ընդհանուր պատկերովներկայացնելու, թե ինչպես են օգտագործվել սոցիալական մեդիայիհնարավորությունները Հայաստանում՝ իրավունքների պաշտպանության եւքաղաքացիական ակտիվության տեսանկյունից։ Ներկայացված օրինակ-ները վերջին տարիների քաղաքացիական շարժումներից են եւ սերտորենառչվում են ինտերնետային տեխնոլոգիաների կիրառման հետ: Ի են շահել եւ ի կորցրել քաղաքացիական շարժումները վիրտուալ ՞նչ ՞նչհարթակներ տեղափոխվելով, որքանո արդյունավետ եւ նպատակային ՞վեն օգտագործվել ցանցային հաղորդակցության հնարավորությունները,ո շարժումներն են հաջողության հասել եւ ինչու, ինչպե է Հայաստանում՞ր ՞սսոցիալական մեդիայի զարգացումն ընդհանրապես ազդել մարդկանցքաղաքացիական ակտիվության վրա: Գրքում կգտնեք այս հարցերի պատասխանները, նաեւ՝ փորձա-գիտական առաջարկներ ու եզրահանգումներ այն մասին, թե նպատակ-ներից ու խնդիրներից ելնելով, ինչպես է փոխվում սոցիալական մեդիայիգործիքակազմը: Գրքի առանձին բաժիններ ներկայացնում են ինտերնետայինտարբեր գործիքների կիրառման հնարավորություններն ու վերլուծումհամապատասխան օրինակները: Հոդվածների հեղինակները տեսաբաններ չեն: Նրանք մարդիկեն, ովքեր իրենց գործունեության մեջ առավելագույնս օգտագործում ենսոցիալական մեդիան եւ գիտեն, թե որոնք են դրա միջոցով հաջողությանհասնելու պայմանները կամ գործը տապալելու վտանգները:  4 
  4. 4. Կարդալով նրանց հոդվածները՝ հավանաբար դուք էլ ձեր առաջարկ-ներն ու լրացումները կունենաք քննարկվող թեմաների վերաբերյալ, եւ դաբնական է... Այս ոլորտում ամեն ինչ շատ արագ է զարգանում ու փոփոխվում: Մինչ մենք տպագրության էինք պատրաստում այս գիրքը, համա-ցանցում նոր զարգացումներ ու օրինակներ հայտնվեցին, որոնք նույնպեսկարող էին տեղ գտնել այս գրքում: Այդ առումով՝ սոցիալական մեդիայիմասին ցանկացած նոր գիրք «դատապարտված է» շուտ «հնանալու»:Նաեւ սա է պատճառը, որ գրքում շեշտը դրել ենք ոչ թե նոր մեդիահարթակների հնարավորություններն ու գործիքները ներկայացնելու,այլ դրանց օգնությամբ քաղաքացիական արշավներ կազմակերպելուռազմավարության ու մեթոդների վրա: Այս գրքի տպագրությամբ «Ինտերնյուս»-ն ամփոփում է «Հասանելիդառնալ մարդկանց» ծրագիրը, որն իրականացվել է 2010-2012թթ.-ին,իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների եւանհատների համար: Ծրագրի նպատակը նրանց ծանոթացնելն էր նորմեդիա հարթակներում հաղորդակցության եւ տեղեկությունների տա-րածման հնարավորություններին: Երկու տարվա ընթացքում 72 հասա-րակական կազմակերպություններից եւ 6 քաղաքացիական նախա-ձեռնություններից 120 մարդ է մասնակցել ծրագրի շրջանակներումանցկացվող՝ «Նոր մեդիան իրավապաշտպանների համար» դասընթաց-ներին: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր այդ ընթացքում համագործակցել ենմեզ հետ եւ իրենց գործով, խորհուրդներով ու մասնակցությամբ օգնել ենպատրաստել եւ տպագրել այս գիրքը: Նոր մեդիա հարթակներն իրավունքների պաշտպանության արշավ-ներում օգտագործելը Հայաստանում նոր երեւույթ է, եւ հաջողությանպատմությունները, ցավոք, այնքան էլ շատ չեն: Ուստի, չզարմանաք, եթեգրքում հանդիպեք նաեւ կրկնվող օրինակների: Դրանցում, հաջողությանբանաձեւերից բացի, նաեւ վճռականության ու ոգեւորության ծիլեր կան,որոնց համար սոցիալական մեդիան պարարտ հող է՝ ծլարձակելու,տարածվելու եւ մյուսներին ոգեշնչելու համար: Գուցե մի քանի տարիհետո, այսօրինակ նոր գիրք կազմելիս, հաջողության պատմություններն ուօրինակներն արդեն ավելի շատ լինեն, քան դրանց շուրջ վերլուծությունները:  5 
  5. 5. Քաղաքացիականշարժումներըսոցիալական ցանցերումԻրավունքների պաշտպանությանմեխանիզմները Facebook-ում Արայիկ Հարությունյան Պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ: Աշխատում է Երեւանի պետական համալսարանում, ինչպես նաեւ ուսումնասիրում է սոցիալական մեդիայի ազդեցությունը հասարակական-քաղաքական զարգացումների, շարժումների եւ նախաձեռնությունների ձեւավորման վրա։ Facebook: facebook.com/arayik.harutyunyan Twitter: @tsiranyan Email: arayik_hae@yahoo.com Սոցիալական ցանցերը վերջին տարիների ընթացքում լուրջ գործիքեն դարձել հասարակական-քաղաքական տարբեր զարգացումներում:Մարդու հիմնարար ազատությունների խնդիրներ ունեցող երկրներումսոցիալական ցանցերի առկայությունը թույլ է տալիս շրջանցելտեղեկատվություն ստանալու արգելքները` հեռուստատեսության վերա-հսկելիությունը, տպագիր մամուլի սահմանափակումները եւ այլն: Սոցիա-լական ցանցերը նաեւ լավ գործիք են հասարակական-քաղաքական շար-ժումների ինքնակազմակերպման համար: Հայաստանում վերջին 4-5 տարիների ընթացքում արձանագրվելեն մի շարք օրինակներ, որոնք թույլ են տալիս պնդել, որ սոցիալականցանցերի ճիշտ օգտագործման դեպքում՝ տվյալ խնդրով մտահոգված անձիկամ անձանց խմբի համար արդյունքը կարող է բավական դրական լինել:  6 
  6. 6. Սակայն այստեղ էլ կան որոշակի բարդություններ, որոնք չհաղթահարելուդեպքում առնվազն կարելի է ձախողել այս կամ այն նախաձեռնությունը,իսկ երբեմն էլ` ստանալ հակառակ արդյունքը: Սոցիալական ցանցերում որոշակի խնդիրներ բարձրացնելուկամ դրանց լուծումներ տալու համար հաճախ ստեղծվում են էջեր կամխմբեր: Մենք փորձել ենք մի քանի հասարակական-քաղաքականնախաձեռնությունների` սոցիալական ցանցերում ծավալած գործունեությանվերլուծությամբ ցույց տալ սոցցանցերում գործունեություն ծավալելուդրական եւ բացասական կողմերը, վեր հանել այն խնդիրները, որոնք կարողեն առաջանալ դրա ճանապարհին։ Oրինակները վերցված են Facebook-ից,քանի որ մյուս սոցիալական ցանցերում տեղի ունեցող զարգացումներըհայտնի չեն հայաստանյան հանրությանը կամ որեւէ դրական զարգացումչեն ապահովել: Դրանցից երկուսը` Odnoklassniki.ru1 եւ Vkontakte.ruկայքերը, որոնք նույնպես շատ տարածված են Հայաստանում, նմանգործընթացներում ներգրավված չեն, ինչը հիմնականում կապված է այդսոցիալական ցանցերում անհրաժեշտ գործիքակազմի բացակայությամբ:Twitter-ը, որն աշխարհում մի քանի հարյուր միլիոն օգտատեր ունի, նույնպեսվատ է զարգացած Հայաստանում: Այն հիմնականում այլ ցանցերումակտիվության վերաբերյալ տեղեկատվության տարածման միջոց է, իսկշարժումների եւ նախաձեռնությունների հաշիվները Facebook-ում եւ Twitter-ումհաճախ փոխկապակցված են:Խմբի կամ էջի անվան ընտրությունը Նախաձեռնության հաջողության ամենակարեւոր տարրերից մեկըտվյալ էջի կամ խմբի անվանումն է: Փորձը ցույց է տալիս, որ այն պետք էլինի կարճ, հասկանալի եւ միաժամանակ արտացոլի խնդրի բուն էությունը2:Նախաձեռնության անհաջողություններից մեկը կարող է լինել վերնագրումլատինական տառերի առկայությունը կամ դրա` անգլերենով գրվածլինելը: Օրինակ, այս հարցը հենց սկզբից ծագել է «հղիների խնդրին3»1 Այս գործոնին կարելի է ավելացնել նաեւ անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ այս սոցցանցի կողմից առաջարկվող ոչ բավարար երաշխիքները:2 Շատ կարեւոր է նաեւ խմբի տարբերանշանի մշակումը: Կան մի քանի հաջող օրինակներ, երբ տարբեր կայքերում կամ սոցցանցերում տարբերանշանի հայտնվելը միանգամից զուգորդվում է տվյալ նախաձեռնության հետ: Տե՛ս նկար 4։3 2010թ.-ի վերջին ՀՀ կառավարությունն առաջարկեց մի օրինագիծ, ըստ որի՝ պետությունը դադարելու էր բարձր աշխատավարձ ստացող կանանց նույնչափ նպաստ վճարել հղիության դեպքում: Շարժումը տեւեց 3 ամիս եւ ավարտվեց կառավարության կողմից առաջարկված փոփոխությունների մերժմամբ:  7 
  7. 7. վերաբերող էջում: Էջը թեպետ ներհայաստանյան խնդրի էր վերաբերում եւ այդ շարժման միջազգայնացման նպատակ չէր դրել, սակայն անվանումը գրված էր անգլերենով (Stop changes in maternity leave law4), ինչն այդ խմբում բազմաթիվ քննարկումնե- րի տեղիք տվեց (երբեմն ուշադրու- թյունը շեղելով հիմնական թեմա- յից): Քննարկումները թեժ էին 1 նաեւ այն պատճառով, որ հենցայդ տարի բացվել էր մեկ այլ` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներիվերաբացմանը» խումբը, որը հայերենի, հայերենով գրելու, լատինատառիցհրաժարվելու լուրջ շարժում էր սկսել (Տե՛ս նկար 3): Բացասական օրինակէ «Արժանապատիվ տրանսպորտ»5 խմբի անվանումը, որը պետք էզբաղվեր (հավանաբար զբաղվում է) հանրային տրանսպորտի հույժկարեւոր՝ ուղեւորի, վարորդի, հետիոտնի տարրական իրավունքներիոտնահարման խնդիրներով: Սակայն հենց սկզբից, բուն խնդրի վրակենտրոնանալու փոխարեն, Facebook-ում շատերը սկսեցին ծաղրել այն, իսկնախաձեռնությունն այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ, թեպետխնդրի հրատապությունը թույլ էր տալիս կանխատեսել, որ այն կարող էրունենալ համախմբող լուրջ հնարավորություններ6:Խմբի կամ էջի կառավարչի (ադմինի) ընտրությունը Սա նախաձեռնության հաջողության վճռորոշ երաշխիքներից մեկնէ: Ադմինի ընտրությունը երբեմն ավելի կարեւոր է նախաձեռնությանանվանման ընտրությունից, քանի որ նրա գործողություններից է կախվածտվյալ նախաձեռնության հաջող մեկնարկը: Այստեղ կարելի է բերել «Մենքդեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»7 խմբի օրինակը, որըհամարվում է Facebook-ում ծավալված ամենահաջող շարժումներից մեկը:Հենց ամենասկզբից խմբի ադմիններ էին մարդիկ, ովքեր քաջ ծանոթ էին4 facebook.com/groups/maternity/5 http://on.fb.me/UJEv3j6 Մոտ մեկ տարվա գործունեությունից հետո ֆեյսբուքյան խմբում գրանցվել է ընդամենը 650 մարդ:7 facebook.com/groups/menkdemenk/  8 
  8. 8. խնդրին, եւ երբ «Լեզվի մասին օրենքում փոփոխությունների օրինագծի»կողմնակիցները փորձում էին այդ խմբի էջում իրենց հակափաստարկներովլռեցնել օտարալեզու դպրոցների բացմանը դեմ մարդկանց, ստանումէին հստակ հակափաստարկներ: Այդ խմբի ադմիններ էին (են) ռեժիսորԱրա Շիրինյանը, հրապարակախոս Վահան Իշխանյանը, բլոգեր ԱրմենՀովհաննիսյանը, Facebook-ում շատ ակտիվ օգտատեր Էդգար Առաքելյանը,որոնք նախաձեռնողների խմբում էին եւ հստակ պատկերացնում էին իրենցանելիքն ու ասելիքը: Խմբի կառավարչի պարտականությունների մեջ է մտնում նախաձեռ-նող խմբի բոլոր որոշումների հրապարակայնացումը:Խմբի կամ էջի նպատակների սահմանումը Անհրաժեշտ է, որ նախաձեռնության հեղինակը կամ հեղինակներըհստակ ներկայացնեն խնդրի էությունը, սահմանեն իրենց կարճաժամկետեւ երկարաժամկետ նպատակները: Վերացական եւ անորոշ հիմնավո-րումները խմբի կամ էջի անդամների կամ համակիրների թվի արագ 2  9 
  9. 9. աճ չեն ապահովի: Վերջին գործոնն անչափ կարեւոր է նման նախաձեռնությունների համար, քանի որ նոր անդամների ցան- կացած «hավանում» (like) կամ «համօգտագործում» (share) հար- յուրապատկում է այս խմբում նոր անդամների հայտնվելու հավանա- կանությունը: Facebook-ի առանձ- նահատկություններից մեկն այն 3 է, որ յուրաքանչյուր օգտատիրոջ ակտիվություն այս կամ այն էջումհասանելի է դառնում նաեւ տվյալ օգտատիրոջ ընկերներին (հայաստանցիմիջին ակտիվությամբ օգտատերերը հաճախ հարյուրավոր ընկերներ ենունենում): Նոր նախաձեռնության տարածման արդյունավետ գործիքներիցէ նաեւ Facebook-ում գովազդի միջոցով տվյալ էջի կամ խմբի մասինինֆորմացիա տարածելը: Սոցիալական այս ցանցը ոչ շատ մեծ գումարովթույլ է տալիս տվյալ նախաձեռնության մասին տեղեկացնել8 հազարավորմարդկանց: Շատ հաճախ, կոնկրետ նախաձեռնության շուրջ հավաքված մարդիկծայրահեղ տարբեր դիրքորոշում են ունենում այլ հարցերի վերաբերյալ: Այսպատճառով անհրաժեշտ է, որ թեմայից շեղումներ չլինեն, ինչը նույնպեսհմուտ ադմինի գործառույթն է: Նախաձեռնության էջում կամ խմբում այլբովանդակության նյութերը հաճախ բուռն քննարկումների տեղիք ենտալիս, ինչի հետեւանքով խմբում առաջանում են լուրջ հակասություններ,ինչը կարող է դժվարացնել շարժման ընթացքը կամ ձախողել այն:Ինքնակազմակերպման լայն հնարավորություններ Facebook-ի գործիքներն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնողխնդիրներով մտահոգ մարդկանց հնարավորություն են տալիս արագինքնակազմակերպվել: Այս գործիքների միջոցով արագ քննարկվումեն կազմակերպչական հարցեր, նախաձեռնվում են ակցիաներ, գրվումեն դիմումներ, որոնց առցանց տարբերակների համար հնարավոր էմի քանի ժամում հարյուրավոր եւ հազարավոր ստորագրություններապահովել` կախված խմբի կամ էջի մասսայականությունից: Քանի որնախաձեռնությունները հաճախ վերաբերում են իրավունքի եւ օրենքի8 facebook.com/advertising/  10 
  10. 10. խախտումներին ու ոտնահարմանը, ապա իրավական հստակ գնահա-տականներ տալու մեծ անհրաժեշտություն է առաջանում: Փորձը ցույց էտալիս, որ նախաձեռնությունների առաջին իսկ քայլերից մեկը լինում էտվյալ նախաձեռնության անդամներից իրավաբանական կրթությամբմարդկանց խմբի ձեւավորումը, ինչի շնորհիվ ապահովվում է տվյալնախաձեռնության` իրավունքին եւ օրենքին վերաբերող քայլերում ավելիգրագետ գործունեության իրականացումը9:Մեդիա նյութերը, նկարները, տեսանյութերը` Facebook-ումգործունեության արդյունավետության կարեւոր տարրեր Խմբերը եւ էջերը շատ հաճախդառնում են տվյալ խնդրի շուրջ գրվածեւ հրապարակված նյութերի շտեմարան,որոնք հետագայում կարող են օգտագործվելշահագրգիռ խմբերի եւ հասարակականկազմակերպությունների կողմից: Շարժում-ներին լրացուցիչ լիցք է տալիս ինտերակտիվնյութերի (բաներների), նկարների, տեսա-հոլովակների պատրաստումը եւ հրապա-րակումը, որոնց հաջողության դեպքումդրանք արագ տարածվում են եւ լրացու-ցիչ ուշադրություն են հրավիրում իրենցվրա: Հաճախ տեսահոլովակի հայտնվե-լը համացանցում՝ կարող է նոր նախա-ձեռնությունների առաջ գալու պատճառ 4դառնալ: Այդպես էր թե՛ «Եղնիկներ» զորա-մասում սպայի (Սասուն Գալստյանի10) կողմից զինվորի նվաստացման,թե՛ Երեւանի թիվ 129 դպրոցի ուսուցչուհի Լենա Աբգարյանի կողմից9 Օրինակ` «Բանակն իրականում», «Հղիների շարժում», «Մենք չենք կռանում երթուղայինում» եւ այլն:10 Տեսանյութում զորամասի սպաներից մեկը նվաստացնում է նույն զորամասի զինվորներից մեկին` խփելով նրա ականջներին: Համացանցում տեսանյութը շատ արագ տարածվեց, եղան հրապարակումներ, որից հետո սպան ձերբակալվեց: http://goo.gl/jWQJA  11 
  11. 11. աշակերտներին ծեծի ենթարկելու11 տեսանյութերի դեպքում12: Այսթեմաներով սկսված քննարկումներն ու դրանց հետեւած ակցիաները,որոնք հիմնականում կազմակերպվում էին Facebook սոցիալական ցանցում,տվել են իրենց արդյունքը. առաջինի դեպքում սպան ձերբակալվել է, իսկերկրորդի դեպքում ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից: Խմբերիակտիվության ապահովմանը նպաստում է նաեւ հարցումների անցկացումը:Մեծ էջերը հարցումների միջոցով կարող են համախմբող դեր կատարելայն դեպքերում, երբ խնդրի նկատմամբ հանրային ուշադրությունը մարելէ կամ մեծ չէ:11 Տեսանյութում Երեւանի թիվ 129 դպրոցի ուսուցչուհի Լենա Աբգարյանը ծեծի է ենթարկում մի քանի աշակերտի: http://goo.gl/tMrEQ12 Սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ մի տեսանյութ, երբ ուսուցիչը կտրել էր աշակերտների մազերը, քանի որ իրեն դուր չէր եկել նրանց սանրվածքը: Լուրջ ճնշումներից հետո Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի, 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանն ազատվեց աշխատանքից։ http://goo.gl/8HRDc  12 
  12. 12. Ֆեյսբուքյան մի քանինախաձեռնությունների վերլուծություններ Սամվել Մարտիրոսյան Զբաղվում է սոցիալական մեդիայով եւ տեղեկատվական անվտանգությամբ։ Դասավանդում է դպրոցում եւ համալսարան- ներում։ Կրթությամբ մաթեմատիկոս եւ մշակութաբան է: Facebook: /samvel Twitter: @kornelij Blog: kornelij.livejournal.com1 Համացանցում սկիզբ առած եւ հաջողության հասած առաջին շարժումներից մեկն ուղղված էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառայինդահլիճի պաշտպանությանը1։ Շարժման մասնակիցներին 2010 թվականիգարնանը հաջողվեց կասեցնել ամառային դահլիճը քանդելու եւ դրա տեղըեկեղեցի կառուցելու՝ կառավարության որոշումը։ Ինչու հաղթեց շարժումը • Որպես կազմակերպիչներ ներգրավ- ված էին արհեստավարժ ճարտարա- պետներ, որոնք ապահովում էին շարժման գաղափարական հենքը, թույլ չէին տալիս, որ ապատեղեկա- տվություն պարունակող կամ շփոթեց- նող լուրերը ներթափանցեն թեմայի շուրջ ծավալվող քննարկումներում: • Ստորագրահավաքում ներգրավվեցին շատ ակտիվիստներ՝ ապահովելով մի քանի տասնյակ հազար ստորագրություն: • Հաջողվեց շարժման մեջ ներքաշել ԶԼՄ-ներին, որոնք ապահովեցին անհրաժեշտ տեղեկատվական ֆոնը:1 http://on.fb.me/11j9mcd  13 
  13. 13. 2 Քաղաքացիական ակտիվության մեկ այլ վառ օրինակ, որը նույնպես սկսվեց բլոգներում եւ Facebook-ում՝ օտարալեզու դպրոցներիվերաբացման դեմ շարժումն2 էր։ Այն նախաձեռնողներին հաջողվեց կեստարվա ընթացքում այս թեման դարձնել ամենաքննարկվողներից մեկըհասարակության մեջ, բավականին լուրջ փոփոխություններ մտցնել ԱԺ-ումքննարկման դրված օրենսդրական փաթեթում, սակայն օրենքի ընդունումնամբողջությամբ կասեցնել չհաջողվեց։ Ինչն էր դժվարացնում այս խմբի աշխատանքը • Կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության հակազդեցությունը խիստ ուժեղ էր եւ սկզբունքային։ • Չնայած խմբի մեջ ներգրավվել էին հազարավոր ցանցային ակտիվիստներ, իրական կյանքում (օֆլայն) անցկացվող ակցիաները խիստ սակավաթիվ էին։ Այս օրինակում առաջին անգամ վառ դրսեւորվեց այսպես կոչված «քլիքթիվիզմը» (clicktivism, slacktivism), երբ մարդիկ, սոցցանցերում մի քանի գործողություն կատարելով, իրենց պարտքը համարում են կատարած, սակայն շարժումը չի ստանում համապատասխան մարդկային, կամային ներուժ, եւ հիմնական բեռը մնում է մի քանի իրական ակտիվիստների վրա։3 Հայաստանյան սոցցանցում ազդեցիկ էր հղի կանանց նպաստների փոփոխության դեմ բողոքի շարժումը3: Կառավարության համա-պատասխան որոշումը բողոքի ալիք բարձրացրեց հղի կանանց եւ ոչ միայննրանց շրջանում: Ինչն օգնեց խմբին • Խումբն աճեց պայթյունային տեմպերով՝ իր մեջ ներգրավելով ինչպես հիմնական շահառուներին, այնպես էլ մտահոգ քաղաքացիների, որոնք անմիջապես անցան գործողությունների՝ ցույցերի, ԶԼՄ-ներում հարցը բարձրաձայնելուն: • Խմբի թեման նույնպես իր ազդեցությունն ունեցավ՝ երեխաներին եւ մայրերին վերաբերող շարժումներն անհամեմատ2 facebook.com/groups/menkdemenk/3 facebook.com/groups/maternity/  14 
  14. 14. ավելի արտոնյալ վիճակում են գտնվում, քան, օրինակ, բնապահպանական շարժումները, քանի որ մայրությանը վերաբերող հարցերում դեմ դուրս եկող ուժեր գրեթե չեն լինում:4 «Մենք ենք այս քաղաքի տերը»4 երկարաժամկետ քաղաքացիական նախաձեռնություն է։ Այս ցանցային շարժումը յուրահատուկ է նրանով,որ չունի նեղ խնդիր, անդրադառնում է Երեւան քաղաքում կանաչ գոտիների,ճարտարապետական եւ պատմական արժեք ունեցող շինություններիպահպանման հարցերին։ Որոնք են նման շարժումների ուժեղ կողմերը • Խումբը ներառում է տարբեր քաղաքական կամ քաղաքացիական հայացքներ ունեցող մարդկանց, որոնք ունեն ընդհանուր նպատակ։ • Շարժման մեջ ներգրավված են շատ ակտիվիստներ, որոնք պատրաստ են երկարաժամկետ գործողությունների՝ նաեւ ցանցից դուրս, իրական տարածքում:5 Վերջին շրջանի ամենահաջողված օրինակներից է Թռչկանի ջրվեժի պաշտպանությանն ուղղված շարժումը5։ Ակտիվիստներին հաջողվեցստիպել կառավարությանը՝ փոխել Թռչկանի ջրվեժի վերաբերյալ որոշումըեւ դադարեցնել այստեղ հէկ-ի կառուցումը։ Ինչու հաղթեց այս շարժումը • Բազմահազարանոց ինտերնետ համայնքն ու մի քանի տասնյակ ակտիվիստներն այս դեպքում գործեցին համատեղ. նրանք պատրաստ էին երկարատեւ բողոքի ակցիան անցկացնել հենց Թռչկանի մոտ, ծայրահեղ ծանր պայմաններում:4 http://on.fb.me/UN6GhO5 http://on.fb.me/UYBflG  15 
  15. 15. • ԶԼՄ-ները ներգրավվեցին շարժման ակտիվ լուսաբանման գործում: • Շարժման ակտիվիստներն օգտագործեցին ցանցային զանազան հարթակներ՝ Twitter, YouTube, շարժական սարքերի միջոցով ուղիղ հեռարձակումներ եւ այլն:6 «Մենք ենք այս քաղաքի տերը», Թռչկանի, Թեղուտի պաշտպանության եւ մի շարք այլ խմբեր պայքարեցին Երեւանի Մաշտոցի պուրակումկանաչ տարածքների հաշվին խանութներ կառուցելու դեմ։Պայքարը տեւեց մի քանի ամիս՝ ավարտվելով պուրակում խանութներիապամոնտաժմամբ։ Ինչու հաղթեց այս շարժումը • Շարժման մասնակիցներն օգտագործում էին ցանցի հնարավորությունները՝ թեման ակտուալ պահելու եւ նոր ակտիվիստներին ներգրավելու համար։ Սակայն, մյուս կողմից, խնդիր էր դրվում երկարաժամկետ պայքար ծավալել ռեալ կյանքում, հենց Մաշտոցի պուրակում։ Ցանցային եւ «օֆլայն» պայքարի անդադարությունը ամիսների ընթացքում բերեց սպասված արդյունքի։Հիմնական սխալները կամ ինչ չի կարելի անել ցանցայինշարժումներ սկսելիս• Facebook-ում ձեր շարժման, կազմակերպության էջը մի՛ բացեք օգտատերի տեսքով, այսինքն, որպես պրոֆայլ (profile)։ Դա հակասում է տվյալ սոցիալական ցանցի օրենքներին, եւ դուք ցանցից հեռացման վտանգի տակ եք գտնվելու: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով. https://www.facebook.com/legal/terms?ref=pf  16 
  16. 16. • Մի՛ չարաշահեք ձեր էջին միանալու (like անելու) կոչերով մարդկանց համոզելու հնարավորությունը։ Դա կարող է շատերին վանել ձեզանից:• Մարդկանց ձեր խմբում ներառելիս՝ նախ թույլտվություն հարցրեք։ Առանց հարցնելու կարելի է խմբում ներառել միայն այն մարդկանց, ովքեր ձեզ հայտնի են որպես համակիրներ։• Բացարձակ ժողովրդավարությունը ցանցային խմբերում բերում է բացասական հետեւանքների։ Խումբը կամ էջը պետք է վերահսկվի մոդերատորների կողմից, եւ խմբի կամ էջի թեմային չվերաբերող բոլոր գրառումները պետք է հեռացվեն:Որոնք են այն կարեւոր քայլերը, որ կարող են հաջողությանբերել• Միշտ հաշվի առեք, որ շատերը նոր են իմանում ձեր խնդրի մասին, եւ իրենց պետք է տեղեկացնել։ Շատ հաճախ, Facebook-ը լավագույն տարբերակը չէ դրա համար։ Գերադասելի է բացել բլոգ, որի վրա կարճ եւ հստակ ներկայացնել ձեր խնդիրը, սպասելիքները եւ այլ հարցեր, որոնք համարում եք կարեւոր։ Այդ բլոգի վրա հղում տվեք ձեր ֆեյսբուքյան խմբի կամ էջի վրա։• Կարեւոր իրադարձությունների համար բացեք առանձին «միջոցառում» (event)։• Մասնակիցներին խրախուսեք իրադարձությունների ընթացքը լուսաբանել օնլայն ռեժիմով՝ Twitter-ում, Foursquare-ում։• Օգտագործեք շարժական սարքերի միջոցով ուղիղ եթեր դուրս գալու հնարավորությունը։ Կարելի է օգտագործել Qik, Bambuser եւ այլ նմանատիպ հարթակները, որոնք թույլ են տալիս հեռուստաեթեր ապահովել համացանցում։• Խմբերում, էջերում մոդերատորներ նշանակեք պինդ նյարդերով եւ համացանցին սովոր մարդկանց, ովքեր կկարողանան դիմագրավել ինչպես համացանցային աղբին՝ «սփամին», այնպես էլ խմբի դեմ գործող այլ խմբերի հարձակումներին:  17 
  17. 17. Հայրենիք, պաշտպանի՛ր պաշտպանիդ.«Բանակն իրականում» քաղաքացիականնախաձեռնություն Ծովինար Նազարյան «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ: Երկար տարիներ զբաղվել է լրագրությամբ: 2011-ին Վաշինգտոնում գտնվող Հովարդի համալսարանից ստացել է մամուլագետի որակավորում: Ներգրավված է քաղաքացիական մի շարք նախաձեռնություններում: 2012թ. «Համընդհանուր իրավունքների պարգեւատրման» ժամանակ ճանաչվել է տարվա «Խիզախ կին»: Facebook: /tsovinarn Email: tsovinar.nazaryan@gmail.comՄի շարժման նախապատմություն Հայկական բանակում մարդու իրավունքների խախտումները,այդ թվում ոչ մարտական պատճառներով մահերը նորություն չէին, բայցերբեք հանրային ուշադրության կենտրոնում չէին եղել` մինչեւ 2010թ.-ը:Հուլիսի վերջին 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունըհանրային բողոքի ալիք բարձրացրեց սոցիալական հարթակներում: Դրանանմիջապես հաջորդած 6 զինծառայողի սպանությունը Մարտունիում՝է՛լ ավելի բորբոքեց հասարակության վրդովմունքը: Պաշտպանությաննախարարը ստիպված էր քայլեր ձեռնարկել եւ, որպես այդպիսին,նախընտրեց հեռուստախցիկների ներկայությամբ կոլեգիայի նիստհրավիրել եւ խիստ հանդիմանել ենթականերին: Քսան օր անց տեղի ունեցավ մի աննախադեպ բան: Երեւանիանցումներից մեկում հայտնվեց գրաֆիտի, որ պատկերում էր աթոռիննստած «ինքնասպան» զինվոր՝ արյունը պատին, բայց ինքն աներեր՝ այդաթոռի վրա (Տե՛ս նկար 4, էջ՝ 11): Գրաֆիտին արել էին Գարիկ Ենգիբարյանըեւ Տիգրան Ամրոյանը «Արթ լաբորատորիայից»: Այն պատին մնացմեկուկես օր (անհայտ մարդիկ շտապել էին ջնջել), սակայն հետագայումցուցադրվեց ՆՓԱԿ-ում, իսկ հետո դարձավ «Բանակն իրականում» («ԲԻ»)քաղաքացիական նախաձեռնության բողոքի խորհրդանիշը: «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունըհիմնադրվեց քաղաքացիական ակտիվիստների «Հեղաֆորում»վերտառությամբ կոնֆերանսի ժամանակ, 2011թ.-ի ապրիլին (Տե՛ս նկար 1):  18 
  18. 18. Թե՛ գրաֆիտին, թե՛ դեմ առ դեմ քննարկումներըկարեւոր մեդիա միջոցներ էին, սակայն հանունզինծառայողների իրավունքների պաշտպանության՝մարդկանց համախմբումը եւ դրա հանրայնացումըհնարավոր դարձավ համացանցի եւ հատկապեսFacebook սոցիալական ցանցի շնորհիվ: Խումբը, որը միավորում է բանակումմարդու իրավունքներով մտահոգ քաղաքացիների,սոցիալական (առցանց եւ իրական) հարթակներում իր 1մասին հայտարարեց նույն՝ 2010 թվականի օգոստոսամսին՝ համախմբելով «Եղնիկներ» զորամասում Աղասի Աբրահամյանիսպանության դեմ հանրային բողոքի ձայները: Բացվեց ֆեյսբուքյանմիջոցառման էջ, որին արագորեն միացան մի քանի հազար մարդ, եւորի շնորհիվ կառավարության մոտ տեղի ունեցավ մարդաշատ ցույցեւ երթ: Այդ ճնշման արդյունքում` զինդատախազն անձամբ ստանձնեցգործի քննության պատասխանատվությունը, եւ նախաքննական մարմինըհրաժարվեց ինքնասպանության վարկածից՝ գործը վերաորակելով որպեսսպանություն: Այդ պահից ի վեր, «Բանակն իրականում» նախաձեռնությունըբազմաթիվ բողոքի ակցիաներ՝ ցույցեր, պիկետներ եւ երթեր էկազմակերպել, հանդես եկել մասնագիտական ֆորումներով, ասուլիսներովեւ պաշտոնական հարցումներով՝ տեղեկություններ ստանալով եւտարածելով ինչպես բերնեբերան, այնպես էլ սոցիալական ցանցերով,էլեկտրոնային փոստով եւ լրատվամիջոցներով:Ովքեր են եւ ինչ են ուզում «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը միա-վորում է անհատների, ովքեր մտահոգ են զինծառայողների իրավունքներիոտնահարման փաստերով, որոնք հանգեցնում են հայկական բանակումբռնությունների, նվաստացումների եւ այլ հանցագործությունների՝ երբեմնավարտվելով մահացության դեպքերով: Խումբը ձգտում է այնպիսիբարեփոխումների, որոնց արդյունքում կբացահայտվեն եւ կպատժվենկատարված հանցագործությունների իրական մեղավորները՝ կանխարգե-լիչ գործոն դառնալով նոր հանցագործությունների համար: «Բանակն իրականում»-ն իր առաքելությունն է համարում՝ բացառելոչ մարտական պատճառներով մահերը զինված ուժերում, եւ հասնելզինծառայողների համար արժանապատիվ ծառայության պայմաններիապահովմանը:  19 
  19. 19. 2 Նախաձեռնության անդամներն ամենատարբեր մասնագիտու-թյունների տեր կանայք եւ տղամարդիկ են, հիմնականում՝ միջինից ցածրտարիքի: Նախաձեռնության կարեւոր մասն են կազմում նաեւ զոհվածզինծառայողների ծնողները, ովքեր տարիներ ի վեր տարբեր միջոցներովպայքարում են իրենց որդիների մահվան հանգամանքները բացահայտելուեւ արդարադատության հասնելու համար, այդ թվում ամեն հինգշաբթիօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելով (Տե՛ս նկար 2),որին հիմնադրման պահից միանում են նաեւ «Բանակն իրականում» խմբիակտիվիստները: Նախաձեռնությունը ֆորմալ կառուցվածք չունի: Ներկայացուցիչ-ներից ոմանք անդամակցում են իրավապաշտպան եւ այլ հասարակականկազմակերպությունների, որոնց ռեսուրսներով (տարածք, համակարգչայինտեխնիկա, տրանսպորտ եւ այլն) երբեմն աջակցում են խմբիգործողություններին: Խմբին հարող վերոհիշյալ կազմակերպություններիշարքում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորիգրասենյակը, Հելսինկյան ասոցիացիան, «Թրանսփարենսի ինթեր-նեյշնլ», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» եւ այլ կազ-մակերպություններ: Սակայն անդամները խմբին միացել են անհատապեսեւ կամավորության սկզբունքով: Բյուջե, որպես այդպիսին, չկա. անհրաժեշտության դեպքում խմբիանդամներն իրենց անձնական միջոցներից փոքրիկ գումարներ են  20 
  20. 20. նվիրաբերում, կամ խումբը ֆեյսբուքյան միջոցառմամբ հայտարարում էհանգանակություն, որին միանում են նաեւ տվյալ նպատակին աջակցելցանկացող քաղաքացիներ: Միաժամանակ, համեմատաբար մեծգումարների նվիրատվության հայտերը խմբին ստիպում են մտածելհաշվեհամարի եւ բյուջեի ձեւավորման մասին:Հաղորդակցման միջոցները 3 Ինչպես գրեթե բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները,«Բանակն իրականում» խումբն իր գործունեության մեջ լայնորեն կիրառում էմեդիա միջոցներ, հատկապես՝ զանգվածային հաղորդակցության այնպիսիժամանակակից միջոցներ, ինչպիսիք ինտերնետային հարթակներնեն: Ինչպես ասվեց վերեւում, խումբն իր մասին «Բանակն իրականում»անունով առաջին անգամ ազդարարեց Facebook սոցիալական ցանցում՝բացելով համանուն վիրտուալ «բաց խումբ», որի անդամների թիվը շուտովբազմապատկվեց (Տե՛ս նկար 3): Ի տարբերություն այլ խմբերի, «ԲԻ»-ն առանց հարցնելու՝ որեւէմեկին չի ընդգրկել խմբում. անդամագրումը կատարվում է օգտատերերիդիմումների հիման վրա: Ավելի ուշ բացվեց նաեւ համանուն ֆեյսբուքյան «էջ»,որը վերահսկվում է ադմինների կողմից, թարմացվում է նորություններով,բայց «բաց խումբն» է շարունակում ծառայել որպես աշխույժ քննարկումներիհարթակ, քանի որ այն բաց է բոլոր անդամների գրառումների համար:  21 
  21. 21. «Բանակն իրականում» ֆեյսբուքյան խմբից օգտվելուկանոններ1 • Խմբի անդամ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր կիսում են «Բանակն իրականում» նախաձեռնության նպատակները եւ մտահոգությունները՝ բանակում ահագնացող բռնությունների, սպանությունների եւ անպատժելիության մթնոլորտի մասին: • Խմբի անդամ կարող են դառնալ միայն իրենց անուն ազգանունով ներկայացող օգտատերերը. բացառություն կարող են լինել այլ անունով ներկայացող այն օգտատերեը, ում ԱՆՁԱՄԲ ճանաչում է ադմիններից գոնե մեկը: • Խմբի անդամները պետք է հարգալից լինեն խմբի մյուս անդամների նկատմամբ՝ թեկուզ ամենադժվար թեման քննարկելիս: • Խմբի էջում կարող են «փոստ» արվել միայն խմբի թեմայից եւ նպատակներից բխող լուրեր, ստատուսներ եւ մեկնաբանություններ:  • Խմբում «փոստ» արվող լուրերը կարող են հեռացվել ադմինների կողմից, եթե խախտում են էթիկան՝ խմբի անդամների, բանակի զոհերի եւ նրանց ընտանիքների նկատմամբ: • Խմբում «փոստ» արվող ստատուսներն ու մեկնաբանություններն անվերապահորեն կհեռացվեն էջից, իսկ դրանց հեղինակներն անմիջապես կհեռացվեն խմբից եւ կարգելափակվեն, եթե խախտում են էթիկան՝ բանակի զոհերի եւ նրանց ընտանիքների նկատմամբ: • Խմբի անդամները կհեռացվեն խմբից նաեւ այն դեպքում, եթե իրենց անձնական էջում, ֆեյսբուքյան այլ էջերում կամ հրապարակային այլ հարթակներում անհարգալից արտահայտվեն «Բանակն իրականում» նախաձեռնության, զոհերի եւ նրանց ընտանիքների հասցեին:  • Խմբում արգելվում է քաղաքական-կուսակցական քարոզչությունը: • Խմբում արգելվում են մարդատյացության եւ խտրականության դրսեւորումները: • Խմբում արգելվում է «ֆեյքերի» եւ «բոտերի» մուտքն ու «տրոլինգը»: Սկզբնական շրջանում քննարկումներն այնքան թեժ էին լինում, որկարիք եղավ սահմանել «համակեցության» կանոններ, որոնք կզսպեինանհավասարակշիռ եւ անձնականացված խոսքակռիվները: Այդ կանոններըկարող են ընդօրինակվել եւ կիրառվել նաեւ այլ խմբերում: Կանոններիխախտման հետեւանքով հատուկենտ օգտատերեր են հեռացվել խմբից:Մասնավորապես, մի հայտնի բլոգեր հեռացվեց խմբից, այն բանից հետո,երբ իր պատին անհարգալից արտահայտվեց «ԲԻ» խմբի անդամների1 facebook.com/groups/armyinreality/members/  22 
  22. 22. մասին: Կանոնների պահպանմանը հետեւում են մոտ երկու տասնյակադմիններ, թեեւ անախորժություններից լիովին ապահովագրվել հնարավորչէ: «Բաց խումբը» հիմնականում գործում է որպես տեղեկություններիեւ գաղափարների փոխանակման հարթակ: Այն արդեն ճանաչված էհասարակության շրջանում, եւ երբեմն իրավախախտումների մասինտարբեր հաղորդումներով դիմում են խմբի ակտիվ անդամներին: Խմբինհետեւում են նաեւ զինծառայությանն առնչվող գերատեսչություններինհարող մարդիկ: Դեպք եղավ, երբ զինծառայողի եղբայրը «ԲԻ» բաց խմբումտեղադրեց հրատապ տեղեկություն բարձրաստիճան հրամանատարիկողմից մի զորամասում ապօրինի եւ ստորացուցիչ հրամաններ տալումասին: Ճիշտ է, ադմինները կարճ ժամանակ անց այդ գրառումըհեռացրեցին եւ վերստին տեղադրեցին իրե՛նց անունից, բայց, ցավոք,գրառման հեղինակի անունն արդեն հայտնի էր դարձել եւ թույլ տվել պարզելզորամասից այդ տեղեկության արտահոսքի հեղինակի ինքնությունը, ինչիհետեւանքով վերջինիս 15-օրյա կալանք էին տվել՝ պատրվակ բռնելով նրակողմից զորամասում հեռախոս պահելու փաստը: Դրանից հետո խմբի ադմինները մի քանի անգամ զգուշացնողգրառումներ արեցին, որ տեղեկությունների աղբյուրներին չվտանգելուհամար՝ օգտատերերն իրավախախտումների մասին հաղորդումներըխմբին փոխանցեն վստահելի անձանց միջոցով: Այդ զգուշացումը մշտապեստեսանելի պահելու նպատակով այն տեղադրվեց խմբի «գլխագրում»:Զգուշացումը տեղադրելիս մենք նկատի էինք առել ոչ միայն հնարավորվտանգները, այլ նաեւ վախի մթնոլորտը, ինչի պատճառով մարդիկհաճախ հրաժարվում են սեփական իրավունքների պաշտպանությունից:Սակայն, ուրախալի էր ականատես լինել փաստին, որ, հակառակ մերմտահոգությունների, մի զինծառայող հենց իր անունով տեղադրեց իրնկատմամբ բռնության մասին տեղեկություն՝ օգնություն խնդրելով,որ արդարությունը վերականգնվի: «ԲԻ» խմբին հարող Հելսինկյանքաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսեց զբաղվելխնդրով, հայտարարություն տարածեց, ինչից հետո բռնություն գործածսպան ձերբակալվեց: Գործողություններ նախաձեռնելիս՝ ակտիվ անդամները, ովքեր միքանի տասնյակի են հասնում, օգտագործում են ե՛ւ ինտերնետային կապիմիջոցներն ու ֆեյսբուքյան հարթակը, ե՛ւ անձնական հանդիպումներնու ժողովները, որտեղ որոշումներն ընդունվում են մասնակցայինքննարկումների արդյունքում: Խումբն էլեկտրոնային փոստով ծանու-ցումներ, տեղեկություններ եւ հայտարարություններ է ուղարկումլրատվամիջոցներին եւ այլ հասցեատերերի: Այդ տեղեկատվությունն,իհարկե, տարածվում է նաեւ սոցիալական ցանցերում՝ խմբի անդամների  23 
  23. 23. միջոցով: Օգտագործվում է նաեւ սովորական փոստը՝ պաշտոնականնամակագրության համար: «Բաց խմբում» տեղադրված է մոտ 70 փաստաթուղթ2՝ այդ թվում«Բանակն իրականում» նախաձեռնության հայտարարությունները, իսկ մեծմասամբ դրանք տեղեկանքներ են՝ ոչ մարտական պայմաններում զոհվածզինծառայողների գործերով: Այդ նյութերը հաճախ օգտագործվում ենլրագրողների կողմից: Խմբի բլոգը նոր է եւ դեռ ակտիվացված չէ: «Բանակնիրականում» խումբն էջ ունի նաեւ YouTube-ում3, որտեղ կարելի է դիտելզինծառայողների կյանքի իրավունքի խախտման առանցքային գործերովտեսանյութեր: Թեեւ ընդունված պատկերացման մեջ մեդիա են համարվումլրատվամիջոցները, իսկ վերջերս նաեւ՝ ինտերնետը, սակայն հարկ էայդ ցանկում ընդգրկել նաեւ այլ մեդիա-միջոցներ, որոնք ասելիք ենհաղորդում փոքր ու մեծ լսարաններին: Այդպիսին պետք է դիտարկելնաեւ վերոհիշյալ «Ինքնասպան զինվոր» գրաֆիտին, ցույցերի եւերթերի ժամանակ օգտագործվող պաստառները եւ հենց ցույցերն ուերթերը: Դրանք միջոցներ են, որ համեմատաբար մեծ լսարաններիուշադրություն են գրավում ե՛ւ ուղղակիորեն, եւ՛ լրատվամիջոցներով:Բացի նախաձեռնության գործունեության լուսաբանումից, «Բանակնիրականում»-ը լրատվամիջոցներում ներկայացվում է նաեւ ակտիվիստներիհարցազրույցների միջոցով: Նրանց ֆեյսբուքյան ակտիվությունը նույնպեսազդում է լրատվական օրակարգի վրա: Ճիշտ է, որեւէ միջոցառմանկազմակերպում սկսվում է ֆեյսբուքյան միջոցառման էջի ստեղծումից, բայցլրատվամիջոցների լուսաբանման շնորհիվ խմբի պլանավորած եւ արդենիրականացրած գործողությունների մասին բազմաթիվ անգամ ավելի շատմարդիկ են տեղեկանում: Պետք է, սակայն, նկատել, որ ի տարբերություն մասնագիտականկազմակերպությունների, խմբում այս աշխատանքները կատարվում ենանդամների կամավոր հանձնառությամբ, ինչից հաճախ տուժում է դրանցհամակարգվածությունն ու արդյունավետությունը: Երբ աշխատանքներիհստակ բաշխում է կատարվում, արդյունավետությունն ավելի բարձր էլինում: Մեկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ Facebook-ն օգտագործվումէ ոչ միայն որպես ակտիվության հարթակ, այլ նաեւ որպես գործիք, որըհնարավորություն է տալիս իրականացնել «օֆլայն» ակտիվություն:2 facebook.com/groups/armyinreality/files/3 bit.ly/VFlKQS  24 
  24. 24. Խնդիրները բանակում Մինչեւ վերջերս ընդունված է եղել ասել, որ հայկական բանակըՀայաստանի Հանրապետության ամենակայացած կառույցներից մեկն է:Սակայն ինչ-որ պահից աճեց հանրային գիտակցությունը, որ խնդիրներըթաքցնելիս՝ դրանք բազմապատկվում են, ուստի անհրաժեշտ է միջոցներձեռք առնել՝ դրանց հարուցիչները վերացնելու համար: Հակառակ դրան,յուրաքանչյուր զորացրվող զինվոր իր տուն եւ շրջապատ է բերում բանակայինկյանքի մասին իրական վկայություններ, որոնք լի են բռնությունների,նվաստացման, կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների մասիննկարագրություններով: Տարեկան տասնյակ ոչ մարտական մահերըբացահայտում են բանակում տիրող բարքերի բնույթը եւ տագնապառաջացնում այն մարդկանց մեջ, ովքեր զորակոչի ենթակա կամ արդենզորակոչված որդիներ ունեն: Իրավապահ կառույցները պատշաճ քննության չեն ենթարկումզինված ուժերում տեղի ունեցող հանցագործությունները, իսկ մահվանելքով բռնությունները մեծ մասամբ որակում են որպես դժբախտ պատահարկամ ինքնասպանություն: Ընդ որում, մահվան վարկածները մեծ մասամբհավատ չեն ընծայում զոհվածների ընտանիքներին, քանի որ քննությունըկատարվում է հանցագործության հետքերի լղոզման ճանապարհով.օրինակ, որպես կանոն, «ինքնասպանության» գործիքների վրա (ածելի,հրազեն) մատնահետքեր չեն հայտնաբերվում: Այդ պայմաններում անսպասելի չէ, որ զոհվածների շատընտանիքներ շարունակում են պայքարը իրենց որդիների մահվանիրական հանգամանքները բացահայտելու համար, թեեւ դատարաններըհաստատում են զինվորական դատախազության վերահսկողությամբ՝պաշտպանության նախարարության քննչական ծառայության վարածնախաքննության արդյունքները: Հանցագործությունների կոծկումը զինված ուժերում հանգեցնում էանպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտի, որի հերթական զոհըկարող է լինել յուրաքանչյուր զինծառայող: «Բանակն իրականում» խմբիակտիվիստները եւ իրենց որդիների գործերի բացահայտման համարպայքարող ծնողները ոչ միայն արդարություն են փնտրում՝ որ մեղավորներըբացահայտվեն ու պատժվեն, այլ նաեւ որպեսզի կանխարգելվեն նորբռնություններն ու սպանությունները: «Զավակիս հետ չեմ բերի, բայց գոնեուրիշ զինվորներ չեն արժանանա նրա ճակատագրին»,- ասում են շատերը:  25 
  25. 25. Վիդեոն ինտերնետումԱզդեցիկ գործիք ակտիվիստներիհամար Գեղամ Վարդանյան Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպությունում, www.media.am կայքի պրոդյուսերն է: Սոցիալական մեդիա դասընթացավար: Facebook: /gegham.vardanyan Twitter: @reporter_arm Blog: http://reporter-arm.livejournal.com/ Ինտերնետի տարածմանը եւ արագությունների աճմանը զուգընթաց՝վիդեոն ինտերնետում, որպես իրավունքների պաշտպանության գործիք,ավելի ու ավելի շատ է օգտագործվում: Հայաստանում քաղաքացիական կամ քաղաքական ակտիվիստներիպատրաստած վիդեոնյութերի տարածումը սկսվել է 2008թ.-ից: Այնտարիներին Հայաստանում ինտերնետը դեռ բավականաչափ տարածվածչէր, ինտերնետ արագություններն էլ բարձր չէին: Երբեմն հարկավոր էրլինում 10 րոպե սպասել YouTube-ում 5 րոպեանոց տեսանյութ դիտելուհամար: 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցողբողոքի ցույցերի, հանրահավաքների ու երթերի մասին տեսանյութերիտարածման հիմնական հարթակը YouTube-ն էր: Տեսանյութերէին նկարահանում եւ ինտերնետով տարածում ինչպես ցանցային  26 
  26. 26. լրատվամիջոցները, (հատկապես «Ա1+»-ը) այնպես էլ անհատները՝ընդդիմության կամ իշխանության կողմնակիցները, բլոգերները: 2008թ.-ի մարտի 1-ի ամբողջ օրվա եւ մարտի 2-ի լույս գիշերվաբախումների մասին տեսանյութերը նույնպես տարածվում էին YouTube-իօգնությամբ: Այն ժամանակ հեռուստատեսային եթերը հիմնականում փակէր ընդդիմության կողմնակիցների համար: Ընդդիմությունն իր համար,մասնավորապես YouTube-ի օգնությամբ, սեփական մեդիա էր ստեղծել: 2008թ.-ին հայաստանյան քաղաքական պայքարի մասինտեսանյութերի տարածումը երկու առանձնահատկություն ուներ: Նախ,տեսանյութերն առաջին հերթին տարածվում էին խտասկավառակների(DVD) միջոցով: Ինտերնետը քիչ էր տարածված, եւ նպատակահարմար էրուղղակի որեւէ կրիչով տեսանյութը հասցնել օգտատիրոջ տուն: Երկրորդ,բջջային հեռախոսներով նկարահանված տեսանյութերը տարածվումէին blutooth տեխնոլոգիայի կիրառմամբ՝ հեռախոսից հեռախոս: Սա էլինտերնետի ոչ բավարար տարածվածության եւ թույլ արագություններիպարագայում էր:2008թ. մարտի 1-ի գործը 2008 թվականի մարտի 2-20-ին հայտարարված արտակարգդրության օրերին Youtube-ում տեղադրված մի տեսանյութ դարձավոստիկանության հատուկ ասուլիսի քննարկման առարկա: Հանրայինհեռուստաընկերության «Հայլուր» ծրագրում բարձրաստիճան ոստի-կաններ երկար խոսում էին հենց այդ տեսանյութի մասին, որում երեւումէր, թե ինչպես ցուցարարների հետ գիշերային բախումների ժամանակոստիկանների ավտոմատներից հորիզոնական ուղղությամբ կրակէ բացվում: Մինչեւ այդ տեսանյութի ի հայտ գալը՝ պաշտոնապեսհայտարարվում էր, որ ոստիկանները օդ են կրակել: http://bit.ly/l5d97d Հայաստանում առաջին անգամ էր ոչ պաշտոնական տեսանյութը,որը տարածվել էր ոչ թե ավանդական, այլ նոր մեդիայի օգնությամբ,իշխանությունների այդօրինակ ուշադրությանն արժանանում: YouTube-ումտեղադրված այս հոլովակը տասնյակ հազարավոր դիտումներ ունեցավ,որոնք աճեցին հեռուստատեսային անդրադարձներից հետո: ՉլիներYouTube-ը, այս տեսանյութը հատուկ ասուլիսի ու հասարակականքննարկումների նյութ չէր դառնա:  27 
  27. 27. 1 Մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող տեսանյութերնինտերնետում բազմաթիվ են: Դրանցից շատերը տարածվեցին արդենարտակարգ դրության ավարտից հետո եւ մարտի 1-ի դեպքերի յուրօրինակվավերագրության վերածվեցին (Տե՛ս նկար 1): Հայաստանում ընդդիմությունը շարունակեց օգտագործել տեսա-նյութերի ներուժը: 2008-2009թթ. ընդդիմության բոլոր հանրավաքների,ընդդիմությանն աջակցող երիտասարդ ակտիվիստների ակցիաներիմասին տեսանյութերը տարածվում էին YouTube-ով:2010թ. բանակային տեսանյութը 2010թ.-ին, երբ Հայաստանում ինտերնետն արդեն բավականաչափտարածում ուներ, YouTube-ով տարածված տեսանյութերը սկզբում երկարքննարկվում էին սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում, հետոէլ տեղափոխվում էին ավանդական մեդիա՝ թերթեր, այդ թվում՝ առցանց,հեռուստատեսություն եւ այլն: 2012թ.-ին բանակում զինվորների նկատմամբ ուժի կիրառմանապացույց հանդիսացող տեսանյութը տարածվեց նախ YouTube-ով,հետո քննարկվեց Facebook-ում, դարձավ հոդվածների, ինտերնետայինհրապարակումների, ռադիոռեպորտաժների ու հեռուստատեսայիննյութերի թեմա: Բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում սպանծաղրում է երկու զինվորի, նսեմացնում է նրանց արժանապատվությունը:Տեսանյութի հիմքով քրեական գործ հարուցվեց, պատժվեց մեղավոր  28 
  28. 28. զինվորականը: Սկանդալային տեսանյութի գործով հետաքննությունը,բանակում սպաների եւ զինվորների փոխհարաբերությունները՝ երկարժամանակ գլխավոր թեմաներ մնացին ավանդական եւ նոր մեդիայում:Օգտագործելով սովորական բջջային հեռախոսը եւ Youtube-ը՝ տեսանյութիհեղինակն ու այն տարածողները նպաստեցին մեկ գործով արդարությանվերականգնմանը: http://bit.ly/QkDfUQ2011թ. ուղիղ եթերն ինտերնետով 2011-ից սկսած՝ Հայաստանում ինտերնետի շուկան էականորենփոխվել է: Ինտերնետի արագությունները թույլ են տալիս ոչ միայնարագորեն տեսանյութ ներբեռնել YouTube, այլ նաեւ ինտերնետով ուղիղեթեր ապահովել: Դեռեւս 2009-ին «Ա1+» հեռուստաընկերությունը փոր-ձարկում էր բջջային հեռախոսի օգնությամբ Qik հարթակով ընդդիմությանհանրահավաքների հեռարձակումը: Հիմա արդեն Հայաստանի ցանցայինլրատվամիջոցներն ինտերնետում հեռարձակում են գրեթե բոլոր հետա-քրքիր քաղաքական, մշակութային իրադարձությունները, քաղաքացիա-կան ակցիաները: Հիմնականում օգտագործվում է Livestream հարթակը: 2011-ի մարտ ամսին ինտերնետով ուղիղ եթեր ապահովեցհասարակական կազմակերպությունը՝ Գյումրիում գործող «Ասպարեզ»ժուռնալիստների ակումբը: Վրաստանից ներկրվող մեքենաների սեփա-կանատերերի՝ Գյումրիի կենտրոնական փողոցներում ընթացող բողոքիակցիան հեռարձակվում էր Ustream հարթակի օգնությամբ (Տե՛ս նկար 2):Սա առաջին դեպքն էր, երբ քաղաքացիական բողոքի ակցիան ինտերնե-տում հեռարձակվում էր ոչ թե լրատվամիջոցի, այլ հասարակական կազմա-կերպության կողմից: http://www.asparez.am/ustream/ Ինտերնետում ուղիղ եթերը Հայաստանում բնապահպանականշարժումների լուսաբանման մշտական գործիքներից է: «Դեպի Թեղուտ»բնապահպանական ակցիան հենց իրենց՝ ակտիվիստների ջանքերովամբողջությամբ հեռարձակվում էր ինտերնետում: Մաշտոցի պուրակի եր-կարատեւ պայքարի ժամանակ ինտերնետում միաժամանակ մի քա-նի ալիքներով հեռարձակումներ էին կազմակերպվում: Ցանցայինլրատվամիջոցներն առանձին էին հեռարձակում, ակտիվիստներն՝առանձին:  29 
  29. 29. 2 YouTube-ի օգնությամբ տարածվող տեսանյութերը տարիներիընթացքում դառնում են շատ ավելի լավ մտածված եւ մշակված:Քաղաքացիական ակտիվիստները սովորում են գրագետ տեսանյութերնկարել, ճիշտ մոնտաժել, երաժշտության եւ տեքստի համադրմամբ՝ դրանքվերածելով քաղաքացիական արշավի կարեւոր գործիքների:Գործիքներ Քաղաքացիական ակտիվիստները, հասարակական կազմակեր-պությունները լրատվական արշավներ կազմակերպելիս մեծ ուշադրությունեն դարձնում տեսանյութին: Պատճառները պարզ են. • Տեսանյութ ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները թանկ չեն։ • Ինտերնետում տեսանյութերը տարածելն անվճար է։ • Ազդեցիկ տեսանյութն ինտերնետում քննարկումների ու նոր կողմնակիցներ ներգրավելու հարմար գործիք է: Հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական ակ-տիվիստների խմբերը սովորաբար ունենում են իրենց սեփական փոքրիկտեսախցիկները, տեսանյութը մոնտաժելու համար գործիքները, YouTubeկամ Vimeo ալիքները, պաշտոնական կայքերում ավելի ու ավելի շատ ենտեսանյութ բաժինները կամ YouTube-ի պատուհանով սեգմենտները:  30 
  30. 30. Տեսանյութը լրատվական արշավի մաս դարձնելուց առաջ՝ ճիշտկլինի նախ տեսանյութի ստեղծման դասընթաց անցնել: Եթե նմանհնարավորություն չկա, կամ դասընթացից ստացած գիտելիքներըխորացնելու խնդիր կա, կարելի է օգտվել օնլայն ռեսուրսներից: Կանադական Witness կազմակերպությունը մասնագիտացել էքաղաքացիական ակտիվիստների համար տեսանյութի ստեղծմանհմտությունների դասընթացներ կազմակերպելու գործում: Նրանց կայքումգործում է օգտակար խորհուրդների մշտապես թարմացվող բազա: http://toolkit.witness.org/ YouTube-ի այլընտրանք Vimeo հարթակը տեսանյութերի ստեղծմանօնլայն տեսադասերի համար հատուկ կայք է ստեղծել: http://vimeo.com/videoschool Այստեղ առաջարկների հարուստ պաշար կա. խորհուրդներսկսնակներին, տեսանկարահանում, լույս, ձայն, տեսանյութի խմբագրում: Հայաստանում հասարակական կազմակերպությունների կողմիցսիրողական մակարդակում տեսանյութ մոնտաժելու ամենատարածվածծրագիրը VideoPad-ն է: http://www.nchsoftware.com/videopad/index.html Այն հարմար եւ պարզ է օգտագործման համար, ունի վճարովի եւանվճար տարբերակներ: 2-3 րոպեանոց տեսանյութ կամ լուսանկարներովսլայդշոու ստեղծելու համար VideoPad-ը շատ հարմար է: Ավելի երկարտեսանյութեր, փոքրիկ վավերագրական ֆիլմեր ստեղծելիս՝ հասարա-կական կազմակերպությունների համար արդեն ճիշտ կլինի համագոր-ծակցել պրոֆեսիոնալների հետ: YouTube-ում տարածվող հեղինակային տեսանյութեր ստեղծելուհամար կարելի է օգտագործել հենց իր՝ YouTube-ի վիդեո խմբագրմանծրագիրը, http://www.youtube.com/editor, ինչպես նաեւ կայքում ինտեգրվածբազմազան մոնտաժային եւ սլայդշոուների ստեղծման ծրագրերը: http://www.youtube.com/create  31 
  31. 31. Լուսանկարըսոցիալական ցանցերումԻնֆորմացիայի տարածմանարդյունավետ ձեւFacebook-ում հասարակական մի քանի նախաձեռնությունների օրինակովԱրայիկ Հարությունյան Սոցիալական ցանցերը եւ նոր մեդիաների այլ տեսակներըշատ հաճախ կարեւոր նշանակություն ունեն ինչպես հասարակական-քաղաքական այս կամ այն նախաձեռնության, այնպես էլ կոմերցիոն եւ ոչկոմերցիոն ձեռնարկների մասին տեղեկացնելու, նրանց գործունեությունըլուսաբանելու համար։ Այս առումով, սոցիալական ցանցերի էջերում լուսանկարների ճիշտօգտագործումը կարող է նպաստել տվյալ նախաձեռնության կամ բրենդիառաջխաղացմանը։ Սոցիալական ցանցերն այսօր տալիս են նմանբազմաթիվ հնարավորություններ։ Լուսանկարի՝ ժամանակին տեղադրումըթույլ է տալիս ապահովել ավելի մեծ հաճախելիություն տվյալ էջի, իսկսոցիալական ցանցերի միջոցով՝ նաեւ կայքերի համար։ Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը՝ Facebook-ը,լուսանկարի օգտագործման բազմաթիվ նոր հնարավորություններ էստեղծում օգտատերերի համար։ Նրանք միլիարդավոր դոլարներ ենծախսում այս գործիքի օգտագործման նոր պլատֆորմներ ստեղծելուհամար։ Պատահական չէ, որ Facebook-ը 2012-ին գնեց լուսանկարներըհամացանցում անվճար տեղադրելու Instagram հավելվածը, որի համարվճարեց 1 միլիարդ դոլար։ Սա խոսում է այն մասին, որ սոցիալականցանցի հետագա զարգացման գործում մեծ կարեւորություն է տրվում այս  32 
  32. 32. գործիքին։ Այս հավելվածները թույլ են տալիս նաեւ մշակել լուսանկարները,ստեղծել կոլաժներ, լուսանկարներն ուղեկցել մեկնաբանություններով,ինչն ավելի արդյունավետ է դարձնում այս գործիքի կիրառումը։ ՆույնիսկTwitter սոցիալական ցանցը, որը ժամանակին թույլատրում էր միայն 140նիշ պարունակող գրառումներ, այսօր արդեն հնարավորություններ էստեղծում, որպեսզի օգտատերերի լրահոսում երեւան մեծ լուսանկարներ։Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր Twitter-ի հրապա-րակումների ավելի քան 1/3-ը լուսանկարներ են։ Բացի այդ, Facebook-ումլուսանկարների հավանումների («like-երի») թիվը երկու անգամգերազանցում է մյուս հրապարակումների հավանումներին։ Մեր ուսումնասիրությունները եւ տարբեր էջերի կառավարիչների(ադմինների) հետ զրույցները թույլ են տալիս փաստելու, որ հսկայականտարբերություն կա նյութը լուսանկարի միջոցով եւ առանց դրա՝ թիրախայինխմբերին հասցնելու առումով։ Կայքից վերցված հղումը սոցիալականցանցում ավելի արդյունավետ է, երբ այն ուղեկցվում է նույնիսկ փոքրլուսանկարով։ Դիտարկումները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերիկողմից այս կամ այն կայքի համապատասխան կոդերը չճանաչելու եւհղումն ուղեկցող լուսանկարի՝ սոցիալական ցանցում հրապարակելուանհնարինության դեպքում կտրուկ նվազում է տվյալ կայքի կամ էջիհաճախելիության ցուցանիշը։ Նոր տեխնոլոգիաների զար-գացման դարաշրջանում յուրա-քանչյուր ոք, նույնիսկ ամենավատհեռախոսն ունենալու դեպքում,լուսանկարելու եւ սոցիալականցանցերում դրանք տեղադրելուհնարավորություն ունի։ Սա ավելիէ հեշտացնում հասարակականլայն հնչեղություն ունեցող հար-ցերին ավելի մեծ տարածումապահովելը, քանի որ համացան-ցից, ընդհանրապես, եւ, մասնավո-րապես, սոցիալական ցանցերիցօգտվողների թիվը Հայաստանումեւ աշխարհում գնալով աճում է: Նույն խմբերի էջերի դիտար-կումները ցույց են տալիս, որֆոտոռեպորտաժների տեղադրու-մը շատ հաճախ ավելի լուրջազդեցություն է ունենում, քան՝ 1  33 
  33. 33. 2տվյալ իրադարձության վերաբերյալ ընդարձակ հոդվածներն ու նոթերը։Այդ լուսանկարներն ավելի արագ են տարածվում համացանցում,դրանցով նյութերն ավելի արագ են հայտնվում տարբեր օգտատերերիպատերին։ Բացի այդ, սոցիալական կայքերում հնարավորություն կանկարների միջոցով պատմել աշխարհագրական յուրաքանչյուր վայրումտվյալ նախաձեռնության կամ դրա համատեքստում տեղի ունեցողզարգացումների մասին։ Հայաստանում գործող շատ հասարակական-քաղաքական նախա-ձեռնություններ նույնպես օգտվում են այս հնարավորությունից։ Օրինակ, վերջերս Խոսրովի անտառում տեղի ունեցող ապօ-րինությունների մասին պատմող ընդամենը մեկ նկար լուրջ արձագանքառաջացրեց սոցիալական ցանցերում եւ պետական համապատասխանմարմիններին ստիպեց անդրադառնալ այդ խնդրին (Տես նկար 1)։ Թեղուտի պայքարի դեպքում մեկ լուսանկարը բավարար էր,որպեսզի ապացուցվեր, որ տեղի բնակչության կողմից արտադրվող մեղրըբավարար է նրանց համապատասխան եկամուտներն ապահովելու եւբնությունը չապականելու համար (Տես նկար 2)։ Լուսանկարներն ու ռեպորտաժները դարձան Երեւանի Մաշտոցիպուրակում ապօրինի շինարարությունների դեմ պայքարի կարեւորտարրերից մեկը։ Շուրջօրյա նստացույցերի վերաբերյալ հազարավոր  34 
  34. 34. լուսանկարներ արագ տարածվում էին համացանցում, ինչպես հանրությաննայդ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովելով,այնպես էլ տարբեր զարգացումների դեպքում դառնալով նախաձեռնությանշուրջ համախմբման արդյունավետ միջոց (Տես նկար 3)։ Հաջողված նկարները երբեմն դառնում են տվյալ շարժման կամնախաձեռնության խորհրդանիշը կամ զուգորդվում դրա հետ։ 3  35 
  35. 35. Հրապարակայինհաշվետվություն կամհանրային առցանցվերահսկողություն Արթուր Ավթանդիլյան Կրթությամբ միջազգային հարաբերությունների մագիստրոս է: Ներգրավված է մի շարք քաղաքացիական նախաձեռնություններում: Եղել է «Մենք ենք այս քաղաքի տերը» շարժման նախաձեռնող խմբի անդամ: Facebook: /arthur.avtandilyan Twitter: @artavt Email: a.avtandilyan@gmail.com Համացանցի հայկական տիրույթում տվյալների հավաքագրումն ուդրանք խմբավորված բազայի տեսքով ներկայացումը բավականաչափ նորերեւույթ է` պայմանավորված հետեւյալ հանգամանքներով. • համացանցի հասանելիության բարձրացում (հատկապես դյուրակիր տեխնիկական միջոցների հաշվին), • բազմատեսակ տվյալների լայն թվայնացում (մասնավորապես, պաշտոնական գրագրության, E-governance-ի տարրերի ներառում), • քաղաքացիական ակտիվության, հետեւաբար եւ հասարակական հաշվետվողականության մեծացում (հատկապես վիրտուալ` սոցցանցային տիրույթում): Հանրային առցանց վերահսկողության միջոցները` ըստ տվյալներիսկզբնական հավաքման ուղղության, խիստ պայմանականորեն կարելի էբաժանել երկու տեսակի։  36 
  36. 36. • Տվյալների հավաքմանն անմիջականորեն մասնակցում է հանրությունը, ապա դրանք մշակվում են, խմբավորվում, վերլուծության ենթարկվում եւ կրկին ներկայացվում հանրությանը (Crowdsourcing): • Տվյալները հավաքվում, մշակվում եւ ամբողջական ներկայացվում են հանրությանը ռեսուրսի/նախաձեռնության/նախագծի հեղինակների կողմից: Ըստ գործառնության առաջնային հարթակների` այդ միջոցներըկարելի է բաժանել կայքերի («արտասոցցանցային»)` տարբեր տեսակիհետազոտական կայքեր եւ սոցցանցային ռեսուրսներ, որոնք հիմնականումտարատեսակ քաղաքացիական նախաձեռնություններն են: Քանի որ հաջորդ նյութերից մեկում ներկայացվելու է Crowdsourcing-ը,այստեղ հիմնական շեշտը կդրվի երկրորդի տարբեր կողմերի դիտարկմանվրա: Հանրային հետաքրքրություն ներկայացնող տվյալներ հավաքողեւ մշակող նախագծերից է 2011թ. հիմնված ParliamentMonitoring.am-ը,որը մասնագիտացած է ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեությանտարբեր ոլորտների (քվեարկություն, օրինագծերի հեղինակում եւ այլն) 1  37 
  37. 37. վերլուծությամբ, համադրմամբ եւ ներկայացմամբ: Կայքում յուրաքանչյուրընտրող կարող է գտնել մեծամասնական կամ համամասնական ցուցակովանցած իր պատգամավորներին, տեսնել նրանց քվեարկությունների եւ ԱԺնիստերին մասնակցության ընդհանուր պատկերը: Այդ գործիքները թույլեն տալիս ենթադրել, որ կայքի թիրախ խումբը ՀՀ բոլոր քաղաքացիներնեն, սակայն կայքի թույլ տարածվածությունից կարելի է հետեւություն անել,որ նախագիծը «չի հասել» իր հիմնական սպառողին` ընտրողին: Դրահիմնական պատճառներից է, թերեւս, կայքի անբավարար մարկետինգը:Սակայն, մյուս կողմից, նախագիծը բավականին լայնորեն օգտագործվում էլրագրողների կողմից` որպես վիճակագրական եւ համադրիչ աղբյուր, որիմիջոցով էլ որոշ տվյալներ անուղղակիորեն հասնում են ընտրողին: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը1 նույնպես նշվածոլորտում իրականացնում է հետազոտություններ, որոնք մասնավորապեսուղղված են մարզային դպրոցների բյուջեները եւ ՏԻՄ աշխատանքներնառավել թափանցիկ դարձնելուն (առավել մանրամասն` տե՛ս կայքիԾրագրեր բաժնում, նկար 2): Սակայն այս դեպքում եւս արդիական է միխնդիր, որը, թերեւս, ընդհանուր է հայկական նմանատիպ կայքերի համար։Դա կազմակերպության ծրագրերի հանրայնացվածության անբավարարմակարդակն2 է: 21 www.asparez.am2 Հարկ է նշել, որ նշված եւ նմանատիպ կայքերը որոշ չափով օգտագործում են սոցցանցերը` որպես իրենց տեղեկույթի տարածման միջոց, սակայն այդ քայլերն ակնհայտորեն անբավարար չափի են (օրինակ, Parliament Monitoring նախագծի ֆեյսբուքյան էջն ունի ընդամենը 233 հետեւող (12.11.2012թ. տվյալներով):  38 

×