Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

իմ ընտանիքըմիսաք

38 views

Published on

Միսաք Մինասյան

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

իմ ընտանիքըմիսաք

  1. 1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևելյան դպրոց 2-2 դասարան Միսաք Մինասյան
  2. 2. Իմ ընտանիքը
  3. 3. Բարև ձեզ, սա էլ ես եմ:
  4. 4. Ես Ես Միսաքն եմ։ Ապրում եմ Երևանում։ Ես շատ եմ սիրում մայրիկիս հետ զբոսնել, գնումներ կատարել, հաճախել կինոթատրոն, ռոք համերգ։ Մենք ընտանիքով հաճախ ենք գնում հանգստանալու և ամեն օրը լավ եմ հիշում։ Երազում եմ գնալ սպորտի, այնպիսի սպորտի, որ ինձ կուժեղացնի և բոլորը կհավատան, որ ես էլ ուժեղ եմ, հաղթող եմ և բարի։
  5. 5. ՍԱ ԻՄ ՀԱՅՐԻԿՆ Է՝ Վարդան Միսաքի Մինասյանը։ Նա օդաչու չէ, այլ լրագրող։ Այս նկարում նա աշխատանքի է, ռեպորտաժ է պատրաստում նոր օդանավի մասին:
  6. 6. Իմ հայրիկը Նա լրատվական կայքերում աշխատում է որպես սպորտային մեկնաբան, դա նրա հոբբին է, իսկ հեռուստատեսությունում՝ լրագրող։ Ես շատ եմ կարոտել հայրիկիս, որովհետև նա հիմա գտնվում է Ամերիկայում։ Անհամբերությամբ սպասում եմ դեկտեմբեր ամսին, որ նա վերադառնա մեզ մոտ։
  7. 7. Իմ մայրիկը Սա իմ մայրիկն է՝ Լիանա Գուրգենի Մինասյանը, նա լրագրող է, աշխատում է Շողակաթ հեռուստաընկերությունում: Ի դեպ, նրան բոլորը գիտեն Լիանա Չիչակյան անուն ազգանունով, մինչև մեր ծնվելը Չիչակյան էր, մեր ծնվելուց հետո շատ ցանկացավ նույն ազգանունը կրել ինչ ես ու եղբայրս, և դարձավ Մինասյան։ Նա շատ է սիրում զրուցել մեզ հետ, հեքիաթներ կարդալ։ Շատ է ուրախանում, երբ աշխատանքից գալիս- տեսնում է դաս ենք անում, կամ գիրք ենք կարդում, անչափ նեղվում է, երբ ես ու եղբայրս «կպչում ենք» համակարգչից։
  8. 8. Իմ եղբայրը Իմ Եղբայրը՝ Խաչիկը, 11 տարեկան է, սովորում է Երևանի Գարեգին Նժդեհի անվան դպրոցում։ Նա շատ բարի է, միշտ ինձ օգնում է ու հպարտանում, երբ ինձ մոտ ամեն ինչ լավ է լինում։
  9. 9. Իմ տատիկն ու պապիկը Իմ շատ սիրուն ու երիտասարդ տատիկներն ու պապիկներն են։ ԳՈւՐԳԵՆԸ և ԱՆԱՀԻՏԸ ապրում են Երևանում։ Մենք մի ընտանիք ենք, շատ սիրում ենք իրար։ Իսկ սրանք իմ Միսաք պապիկն ու Հռիփսիկ տատիկն են։ Նրանք անսպասելի հեռացան մեզանից ու ապրում են հեռու երկնքում։ Մայրիկս ու հայրիկս ասում են, որ նրանք հրեշտակներ են և ամե օր հետևում են ինձ ու Խաչիկին, որ մենք անհաջողության չհանդիպենք, նաև Անահիտի և Գուրգենի նման ուրախանում են մեր հաջողություններով։

×