Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Arm kuxnia arm

728 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Arm kuxnia arm

  1. 1. Հայաստան 177 դպրոց
  2. 2.  Հայկական խոհանոցը – դա երկրի գրավչություներից է :   Լինելով աշխարհում հնագույներից նա մեր օրերում էլ շարունակում է պահպանել հայ ժողովրդի հին ավանդույթները : Այն համարվ ում է աշխարհի ամենա ինքնատիպ խոհարարական ավանդույթներով լի խ հանոցներից մեկը :
  3. 3.   Հայկական խոհանոցը - դա շատ կանաչեղենն է , պանիրների տեսականին , բանջարեղենը , միսը և անշուշտ լավաշը : Հարյուրից ավելի կանաչեղենի տեսակներ , որոնք ցանկացած հայ խոհարարուհի օգտագործում է բացառիկ հմտությամբ նոր ճաշատեսակներ պատրաստելու համար , մինչդեռ ամբողջ աշխարհում բոլորը կշրջանցեն այն համարելով մոլախոտ : Իսկ Հայաստանում չի կարելի պատկերացնել ոչ պանիրը , ոչ մսային ուտեստները առանց կանաչի :Դրա հետ մեկտեղ պատրաստման եղանակը առաջին հայացքից շատ պարզ է –մթերքը ենթարկվում է մինիմալ մշակման համարյա չի օգտագործվում բուսական յուղեր , ճաշատեսակը ուղորդվում է մեծ քանակությամբ կանաչեղենով և համեմունքներով :
  4. 4.   Հայկական խոհանոցը առանց լավաշի պարզապես գոյություն չունի : Այդ բարակ հացը մինչ օրս թխում են հին մեթոդով կավե թոնիրներում : Սեղանին մշտապես կարելի է տեսնել կլոր կամ օվալաձև մատնաքաշը և փոքրիկ պանրով բրդուճները :
  5. 5.   Կարևոր տեղ են զբաղեցնում հայկական սեղանին ապուրները -ապուր տավարի պոչից , մածնապուր , ճանաչված խաշը , հավի ապուր թարխանա սոխով և բրնձով չուլումբուր ապուր , սնկով բրնձով ապուր , ոսպապուր , քրչիկ , անուշապուր , չրապուր և այլն : Հիմնականում ապուրների հետ մատուցվում է միս , կանաչի և անպայման լավաշ :
  6. 6. Դոլմա     Հայաստանում դոլման ամենատարածված ճաշատեսակներից է , որի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական փառատոն –”Դոլմայի փառատոն”: Ըստ ավանդույթի դոլման մատուցում են մածունով և ծեծած սխտորով : Դոլմայի պատրաստման համար օգտագործվում է 3 տեսակի միս՝ոչխարհի խոզի և տավարի : Անհրաժեշտ են նաև համեմունքներ՝ ծիտրոն , թարխուն և այլն : Դոլման պատրաստելու համար օգտագործում են խաղողի նուրբ երիտասարդ տերևները : Բացի մսով դոլմայից տարածում ունի նաև պասուց դոլման , որը պատրաստում են ոսպի , կարմիր լոբու , ցորենի , բլղուրի սոխի և տոմատի խառնուրդից :
  7. 7. Խորոված   Խորովածը պատրաստվում է տարբեր համեմունքներով համեմված նուրբ մսի կտորներից որոնք խորովվում են ածուխով :Պատրաստելուց հետո ավելացնում են թարմ սոխ և կանաչի
  8. 8. Քյուֆթա  Մի այլ ազգային ուտեստ է –քյուֆթան , որը պատրաստվում է տավարի թարմ ծեծած մսից : Միասեռ ծեծած մսի մասայից  ձևավորում են մեծ գնդեր և եփում են աղի ջրում : Մատուցում՝ կարագով :
  9. 9. Հարիսա   Հարիսան շատ խիտ ապուր է , որը պատրաստվում է ցորենից հավի արգանակի մեջ հավի մսի կտորների հետ :
  10. 10. Իշխան   Հայկական խոհանոցի առանձնահատուկ կերակուրը Սևանի իշխանն է :Ըստ ասացվածքի , երբ իշխանը սեղանին է այլ ձկները էլ տեղ չունեն սեղանին :
  11. 11. Մրգեր   Արևոտ և տաք եղանակը դարձնում է հայկական մրգերը շատ քաղցր և համեղ : Արարատյան դաշտավայրում աճում է խաղողի շուրջ 40 տեսակ : Անմոռանալի համ ունեն Հայաստանյան դեղձն ու խնձորը , տանձն ու բալը , նուռը և թուզը : Հայաստանում շատ հնուց աճում է ծիրանը , որը իր յուրօրինակ և անկրկնելի համով համարվում է հայկական մրգերի թագավորը : Նուռն ու ծիրանը հանդիսանում են որպես Հայաստանի խորհրդանիշներ
  12. 12. Քաղցրավենիք  Ամենաճանաչված հայկական քաղցրավենիքներն են՝գաթան , որը իրենից ներկայացնում է բազմաշերտ միջուկով թխվածք , փախլավան՝որը թխվում է պոպոքի միջուկով և առատ պատվում մեղրով : Փախլավան Հայաստան է եկել Թուրքիայից և Մերձավոր Արևելքից և դարձել սիրելի թխվածք տոնական սեղանների համար :  Շատ սիրված է Հայաստանում նաև քաղցր սուջուխը : Թելի վրա հագցվում են խիտ պոպոքները և իջեցվում եռացող խաղողի հյութից պատրաստված օշարակի մեջ :
  13. 13. Կոնյակ  Հայերը կոնյակի պատմությունը վարում են դեռ Նոյի ժամանակաշրջանից:Բիբլիական պատրիարքը Արարատ լեռան լանջին տնկեց առաջին խաղողի վազը: Պահպանվել է պատմություն օրհնված ըմպելիքի նախահոր մասին: Դեռ հեթանոսական ժամանակաշրջանից այստեղ գոյություն ունի հազարավոր բույսերից մեռոն եփելու սովորությունը
  14. 14. Կոնյակ Կոնյակը հայկական բոլոր ոգելից խմիչքներից ամենաճանաչվածն է : Կոնյակի սիրահարները գնահատում են բոլոր նրա տեսակները , բայց նրանցից մի քանիսը արժանի են հատուկ ուշադրության : “Արարատ” գործարանի ամբողջ արտադրանքի անվանումն է -Արարատ : Ընտիր կոնյակը 5-6 տարեկան է դասվում է բարձրակարգ կոնյակների դասին : Անին -5,5 տարեկան կոնյակ է , որը բաղադրության մեջ 6-7 տեսակի կոնյակի սպիրտ է պարունակում : Հոբելյանական , Ախթամար , Հայաստան կոնյակները 10-12 տարեկան են , իսկ Տոնական , Վասպուրական և Նաիրի կոնյակները 12-ից -15 տարվա հնեցում ունեն : Հայկական կոնյակի հավաքածուի պսակը “Կիլիկիա” կոնյակն է , որը իրենից ներկայացնում է 20 տարբեր տեսակի սպիրտերի խառնուրդ , որոնցից ամենաերիտասարդը 12, իսկ ամենահնեցրածը 100 տարեկան է՝ : 
  15. 15.  Պատմական աղբյուրներում կան բազմաթիվ հիշատակումներ խաղողի այգիների ստեղծման մասին , մառանների և գինու զոհաբերության մասին : Հայաստանի տարածքում հնէաբանները հայտնաբերել են պատմական նշանա կության արժեքավոր իրեր , որոնք պատկերացում են տալիս հին ժամանակներում Հայաստանում գինու արտադրության մասին :
  16. 16.    ԹԹի օղին պատրաստվում է ինչպես արտադրամասերում , այնպես էլ տնային պայմաններում և համարվում է հրաշալի համով բուժիչ ըմպելիք :

×