Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ինտերնետ (Համացանց)

  • Be the first to comment

  • Be the first to like this

Ինտերնետ (Համացանց)

  1. 1. Ֆիզիկայի դասաժամերի ընթացքում ուսումնասիրում ենք «Էլեկտրամագնիսականերևույթներ» բաժինը: Դասերից մեկը համացանցի վերաբերյալ է, և որոշեցի նյութ պատրաստել համացանցի մասին, քանի որ ինձ հետաքրքիր է դրա ստեղծումն ու զարգացումը:
  2. 2. Ինտերնետը տեղային ցանցերի, սարքավորումների, կապուղիների ևծրագրերի համախումբ է: Իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, որը կազմված է միլլիոնավոր փոքր` մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա- մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն: Համացանցը իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ:
  3. 3. Իսկ համաշխարհային Ոստայնը իրենից ներկայացնում էփողկապակցված փաստաթղթերի ամբողջություն, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներովֈՍա ինչպես նաև բազում այլ ծառայություններ (ներառյալ iMAK-ը, ֆայլերի փոխանակում, էլեկտրոնային փոստը) հասանելի են համացանցի միջոցով :
  4. 4. 1970թ.-ի դեկտեմբերին Ստիվ Կրոկերի կողմից ղեկավարվող Ցանցի աշխատանքային խումբը (Network Working Group) ավարտեց համակարգչից համակարգիչ հաղորդակցության հաղորդակարգը: 1972թ.-ին Ռեյ Թոմլիսոնը գործի դրեց առաջին կարևոր ծառայությունը` էլեկտրոնային փոստը: 1980 թ.-ի վերջին Գիտությունների Ազգային Հիմնադրամը NSF (National Science Foundation), որը կախված էր ամերիկյան վարչակարգից, գործարկում է գերհզոր հինգ համակարգչայինկենտրոններ, որոնց օգտագործողները կարող էին կապվել` անկախ ԱՄՆ-ում գտնվելու իրենց վայրից: Այս համակարգը գլխապտույտ հաջողության հասավ, և 1990- ականների սկզբին դուրս եկավ առևտրային շրջանառության:
  5. 5. Համացանցը կազմված է ամբողջ աշխարհում տարածված բազմաթիվ ցանցերից: Յուրաքանչյուր ցանց միացված է առանձին կառույցի (համալսարան, Համացանց տրամադրող, բանակ) և ունի միակ ինքնություն, որը կոչվում է անկախ համակարգ: Յուրաքանչյուր ցանց կապված է բազմաթիվ այլ ցանցերի:
  6. 6. Իսրայելի Բար-Իլան համալսարանի գիտնականներըկայքերը միացնող հանգույցներն ուսումնասիրելուց հետո հայտարարել են, որ Համացանցը մեդուզանման ցանց է: Ըստ նրանց նկարագրման այդ մեդուզան ունի մեծսիրտ, որտեղ գտնվում են որոնման աղբյուրները, և որոնք միմյանց են միացված այդ սրտի միջոցով միացված` բազմաթիվ այլ կայքերի առանձին մասերից բաղկացած կառուցվածքի տեսքով: Այս տարածքը թույլ է տալիս ցանցի 70%-ին կապի մեջ լինել առանց սրտով անցնելու:
  7. 7. Ինտերնետի գործունեությունը կարելի է հասկանալ նաև հետևյալ պարզ օրինակով: Ձեր ընկերոջնէլեկտրոնային նամակ ուղարկելիս Ձեր համակարգչից ինֆորմացիան հաղորդվում է ինտերնետ կապի կենտրոնին, որտեղից էլ՝ երկրի արհեստական արբանյակին: Վերջինից ռադիոազդանշանըհաղորդվում է մյուս ինտերնետ կապի կենտրոնին, իսկ այնտեղից էլ Ձեր ընկերոջ համակարգչին:

×