ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ     ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ          Մոդուլ 7Սոցիալական ծրագրի մոնիթորինգ  և արդյունքների գնահատում
Մոնիթորինգ և գնահատումՀամագործակցության ցանցը կազմակերպում է սոցիալական միջամտության ծրագիր` սոցիալական կարիքները նվազեցնե...
Ծրագրի պլանավորում և կենսագործում      Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 3
Ծրագրի արդյունքների գնահատումԱրդյունքների գնահատումն ի հայտ է բերում տեղի ունեցածփոփոխությունները , դրանց կայունությունը և...
Արդյունքների գնահատումն ի հայտ է բերում տեղի ունեցած   փոփոխությունները, դրանց կայունությունը և սոցիալական կարիքների      ...
Համապատասխանություն (1)    Սոցիալական պաշտպանության ծրագրի գնահատումը,մասնավորապես եթե այն իրականացվում է դեպքերի վարման  ...
Համապատասխանություն (2)   Համապատասխանությունը բազմաբովանդակ գաղափար է. աջակցության ցանցը    պետք է որոշի այն չափորոշիչներ...
Արդյունավետություն    Այս հայեցակետն արտացոլում է այն աստիճանը, որքանով ծրագիրը բավարարել                   է իր ստեղծման ...
Կարևորություն Ելնելով իր առջև դրված կարիքներից` ծրագիրը որդեգրել է առկա                 տարբերակներից լավագույններըՄիշտ օգ...
ՄատչելիությունԾրագրի իրականացման                                   Ֆիզիկական և  գործընթացները հեշտ                        ...
Ընդունելիություն      Ծրագիրը հաշվի է առել հաճախորդների      մշակութային նախապատվությունները և        բարոյական պարտականու...
Յուրաժամություն       Ծրագիրն իրականացվել է առանց     ( վարչարարական պատճառներով կամներգրավված սուբյեկտների միջև ընդհարում...
Թափանցիկություն   Ծրագրի արդյունքները հարկավոր է համեմատել ծրագրիակնկալվող նպատակների հետ, իսկ եթե դրանցից որևէ մեկից շեղո...
Կայունություն ( արդյունավետություն )  Ծրագրի ծախսային մասը լավ է գնահատվել, և ծրագիրը          կայուն է եղել մինչև դրա ավա...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների համար:

4,241 views

Published on

Մոդուլ 7

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
4,241
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
3
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների համար:

  1. 1. ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ Մոդուլ 7Սոցիալական ծրագրի մոնիթորինգ և արդյունքների գնահատում
  2. 2. Մոնիթորինգ և գնահատումՀամագործակցության ցանցը կազմակերպում է սոցիալական միջամտության ծրագիր` սոցիալական կարիքները նվազեցնելու նպատակով:Ցանցը պետք է վերահսկի և գնահատի այդ ծրագրի արդյունքները: Մոնիթորինգի և գնահատման միջև տարբերությունն ավելի լավ ընկալելու համար, մենք կարող ենք դիտարկել հետևյալ օրինակը` եթե մեզ հարկավոր է ճանապարհորդություն կազմակերպել, ապա մեզ հարկավոր է լավ ավտոմեքենա, լավ երթուղի, լավ վարորդ և այն անհրաժեշտ հմտությունները, որոնք կարող են պահանջվել ճանապարհորդության ընթացքում ի հայտ եկող չնախատեսված հանգամանքներին արձագանքելու համար: Միևնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք վերջնական նպատակակետը: Մոնիթորինգի գործընթացն ուշադրություն է դարձնում այս բոլոր տարրերին, մինչդեռ գնահատման գործընթացը միայն հաշվի է առնում նպատակակետին հասնելու հանգամանքը, թե արդյո՞ք ճանապարհորդությունը նպատակահարմար է եղել և արդյո՞ք գոյություն ունի այլընտրանքային նշանակետ: Այսպիսով , պետք չէ շփոթել մոնիթորինգը և արդյունքների գնահատումը : Սոցիալական ծրագրի ճիշտ տնօրինումը ( մոնիթորինգի գործընթացի շեշտադրում) անհրաժեշտ, սակայն ոչ միշտ բավարար պայման է հանդիսանում ծրագրի հաջողության համար ( որը միշտ արձանագրվում է սոցիալական և անձնական պայմանների բարելավման տեսքով) : Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 2
  3. 3. Ծրագրի պլանավորում և կենսագործում Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 3
  4. 4. Ծրագրի արդյունքների գնահատումԱրդյունքների գնահատումն ի հայտ է բերում տեղի ունեցածփոփոխությունները , դրանց կայունությունը և սոցիալական կարիքներինվազումը Հեշտ չէ գնահատել սոցիալական ծրագրի արդյունքները: Հարկավոր է մտապահել հետևյալ հարցերը`1. Շատ դեպքերում գոյություն չունի որևէ պարզ «վերջնական նշանակետ», այլ կան միայն մի շարք միջանկյալ նշանակետեր: Մենք պետք է դիտարկենք ցանկալի արդյունքները երեք տարբեր մակարդակներով` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ մակարդակներով: Կարճաժամկետ արդյունքները պետք է ավելի պարզ լինեն, քան երկարաժամկետ արդյունքները:2. Ցանկալի արդյունքները կարող են փոխվել ծրագրի ընթացքում: Կարևոր է, որ բոլոր փոփոխությունները կիսվեն համագործակցության ցանցում:3. Կարևոր է ունենալ ցանկալի արդյունքների վերլուծական նկարագիրը: Այս նպատակով օգտակար է կիրառել մի ձևաչափ` հաջորդ սլայդում ներկայացված օրինակով… Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 4
  5. 5. Արդյունքների գնահատումն ի հայտ է բերում տեղի ունեցած փոփոխությունները, դրանց կայունությունը և սոցիալական կարիքների նվազումըՀնարավոր է անցկացնել արդյունքների գնահատում հետևյալ բնագավառներում.Գիտելիքների և կարողությունների փոփոխություն /բարելավումԱրդյո՞ք տվյալ անձը կամ ընտանիքը ձեռք է բերել որոշակի նոր հմտություններ և գիտելիքներ:Որո՞նք են դրանք: Ինչպե՞ս դրանք կարող են օգտակար լինել:Մտավոր մոտեցումների փոփոխություն /բարելավումԱրդյո՞ք տվյալ անձը կամ ընտանիքը փոխել է իր հայացքները կյանքի, իր սոցիալականհարաբերությունների և առհասարակ աշխարհի վերաբերյալ: Որո՞նք են դրանք: Ինչպե՞ս:Արդյո՞ք այս փոփոխությունը կարող է նպաստել նրա սոցիալական կարիքների լուծմանը:Վարքագծի փոփոխություն /բարելավումԱրդյո՞ք տվյալ անձը կամ ընտանիքը բարելավել է իր սոցիալական և մասնավոր վարքագիծը,մասնավորապես վարքագծի խնդրահարույց և ախտանիշային տարրերը: Որո՞նք են դրանք:Կենսամակարդակի փոփոխություն /բարելավումԱրդյո՞ք տվյալ անձը կամ ընտանիքը բարելավել է իր կենսաոճը: Մասնավորապես, արդյո՞քնրա ոչ ֆորմալ սոցիալական ցանցն ավելի լայն է, քանի մինչև սոցիալականմիջամտությունը:Այս փոփոխություններից/ բարելավումներից յուրաքանչյուրի համար պետք է իրականացվիժամկետային կայունության գնահատում: Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 5
  6. 6. Համապատասխանություն (1) Սոցիալական պաշտպանության ծրագրի գնահատումը,մասնավորապես եթե այն իրականացվում է դեպքերի վարման մեթոդաբանությամբ, միշտ իրենից ներկայացնում է դրա համապատասխանության գնահատում` ձեռք բերված արդյունքների մասով: Համապատասխանության գնահատումը արդյունքներըվերահսկելու և գնահատելու այլընտրանքային տարբերակ է, որը կապում է այս երկու գործողությունները: Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 6
  7. 7. Համապատասխանություն (2) Համապատասխանությունը բազմաբովանդակ գաղափար է. աջակցության ցանցը պետք է որոշի այն չափորոշիչները, որոնք նա ցանկանում է օգտագործել յուրաքանչյուր հայեցակետի համար: կայունություն թափանցիկությունարդյունավետություն համապատասխանություն յուրաժամություն կարևորություն ընդունելիություն մատչելիություն Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 7
  8. 8. Արդյունավետություն Այս հայեցակետն արտացոլում է այն աստիճանը, որքանով ծրագիրը բավարարել է իր ստեղծման հիմքում ընկած կարիքներըՕԲՅԵԿՏԻՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ գնահատվում է մի շարքստանդարտացված ցուցանիշներով և չափանիշային ուղենիշներով:ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ( ընկալվող որակը) գնահատվում էծրագրի դերակատարների կողմից` ելնելով իրենց տեսակետներից, անձնականնպատակներից և նախապատվություններից:• ներգրավված մասնագետների կողմից ( սեփական արդյունավետությանգնահատում)• շահառուների կողմից• օգտվողների կողմից Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 8
  9. 9. Կարևորություն Ելնելով իր առջև դրված կարիքներից` ծրագիրը որդեգրել է առկա տարբերակներից լավագույններըՄիշտ օգտակար է պատասխանել հետևյալ հարցերին` «Ի՞նչ կարելի էբարեփոխել ապագայում նմանատիպ ծրագրի պարագայում» և «Հետինհայացքով ուսումնասիրելով անցած ուղին` ի՞նչ բարեփոխումներ կարելիէ մտցնել»:Լրացուցիչ չափորոշիչ. արդյո՞ք իրականացված ծրագիրը նույնպեսարդյունավետ կլինի նմանատիպ, սակայն ավելի սուր կարիքներիպարագայում: Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 9
  10. 10. ՄատչելիությունԾրագրի իրականացման Ֆիզիկական և գործընթացները հեշտ գործառնական հասանելի են եղել մատչելիություն դերակատարների համար ( ներգրավված Տեղեկատվության ճիշտ մասնագետներ , տարածում և որոշումների քաղաքացիների և կայացումհաճախորդների համար ) հետևյալ առումներով ` Խուսափում մասնագիտացված ձևակերպումներից Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 10
  11. 11. Ընդունելիություն Ծրագիրը հաշվի է առել հաճախորդների մշակութային նախապատվությունները և բարոյական պարտականություններըԼրացուցիչ չափորոշիչ . ծրագրի իրականացումընախատեսել է գործիքներ հաղորդակցումըմասնագետների և հաճախորդների միջև բարելավելուհամար ` խթանելով վստահության վրա հիմնվածհարաբերությունների ձևավորումը : Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 11
  12. 12. Յուրաժամություն Ծրագիրն իրականացվել է առանց ( վարչարարական պատճառներով կամներգրավված սուբյեկտների միջև ընդհարումների պատճառով) ժամանակի կորստի Լրացուցիչ չափորոշիչ. ծրագրի իրագործումըտուժել է ժամանակավրեպ լինելու պատճառով: Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 12
  13. 13. Թափանցիկություն Ծրագրի արդյունքները հարկավոր է համեմատել ծրագրիակնկալվող նպատակների հետ, իսկ եթե դրանցից որևէ մեկից շեղումներ կան, ապա դրանք պետք է բացատրվեն մյուսից ելնելով: Մոնիթորինգի և գնահատման գործընթացներում պետք էներգրավված լինեն ծրագրին մասնակցող բոլոր սուբյեկտները ( այդ թվում է և հաճախորդները) . տեղ գտած ցանկացած խնդիրներ չպետք է թաքցվեն: Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 13
  14. 14. Կայունություն ( արդյունավետություն ) Ծրագրի ծախսային մասը լավ է գնահատվել, և ծրագիրը կայուն է եղել մինչև դրա ավարտը:1- ին եզրակացություն ` Հարկավոր է գտնել լավագույնհամաչափությունը ծրագրի ծախսային մասի և դրանիցակնկալվող օգուտների միջև:2- րդ եզրակացություն ` Գոյություն ունիարդյունավետության տարրական մակարդակ, որից ցածրարդյունավետության գնահատում չպետք է անցկացվի: Դեպքի վարում – մոդուլ 7 – էջ 14

×