Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Շնչառության մասին

5,773 views

Published on

  • Follow the link, new dating source: ❤❤❤ http://bit.ly/39mQKz3 ❤❤❤
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Dating direct: ❤❤❤ http://bit.ly/39mQKz3 ❤❤❤
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Be the first to like this

Շնչառության մասին

  1. 1. Շնչառություն
  2. 2. Մի փոքր շնչառության մասինՇնչառությունը  գործընթաց  է , որն  ապահովում   է  թթվածնի   ներթափանցումն  օրգանիզմ , նրա  մասնակցությունն  օքսիդացման  գործընթացներին  և  այնտեղից  ածխաթթու  գազի  հեռացմանը։  Առանց  թարմ  օդի  շնչահեձ  են  լինում  մարդու  օրգանիզմի  բոլոր  բջիջները  մահանում  են։  Բջիջները  ամեն  վայրկյան  թթվածնի  պահանջ  ունեն , որը  ապահովում  է  մարդու   օրգանների   աշխատանքը   և   օրգանիզմում  տեղի  ունեցող  բոլոր  գործողությունները։Առանց  թթվածնի  օրգանիզմը  չի  կարող  սննդից  ստանալ  իր  կենսագործունեության  համար  անհրաժեշտ  էներգիան։  Որքան  շատ  է  ֆիզիկական  աշխատանքը , այդքան  հաճախակի  է  մարդը  խորը  շունչ  քաշում։  Շնչառման  ժամանակ  օդը  քթի  խոռոչից  նախ  անցնում  է  կոկորդ , ապա՝շնչափող։  Շնչափողը  կազմված  է  16-20 կիսաօղակներից , որոնց  շնորհիվ  մեր  ցանկացած  դիրքում  օդը  անցնում  է  թոքեր : 
  3. 3. Ինչի՞ց պետք է զգուշանալ• Յուրահատուկ կառուցվածք ունի. երբ մարդը որևէ բան է կուլ տալիս, ապա շնչափողը փակվում է մակկոկորդով, որպեսզի ուտելիքի փշրանքները հանկարծ չնկնեն թոքեր, իսկ շնչառման ժամանակ շնչափողը բացվում է, և օդն ուղղվում է դեպի թոքերը։Կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին։ Թթվածինն ստանում են շնչառության ընթացքում։ Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են։ Շնչառությունն օրգանիզմի և միջավայրի միջև գազափոխանակւթյան՝ թթվածնի կլիման և ածխաթթու գազի արտաշնչման գործընթածն է։
  4. 4. Ինչպե ՞ ս օգնել շնչահեղձության ժամանակ. Դիտեք ֆիլմը Առաջին օգնության մասին կարող եք կարդալ այս հղումով :
  5. 5. Շնչառական համակարգ • Ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ , որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի:
  6. 6. Շնչառության գլխավոր օրգանները թոքերն են... Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման զույգ օրգաններ են , որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա)։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը , անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանները թուլանում են, և օդը դուրս է գալիս: Շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է՝ չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ՝ րոպեում 14-18 շնչառական շարժում, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 20-25 շնչառական շարժում, ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 40-60 շնչառական շարժում։Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների , շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։
  7. 7. Թոքերին շատ է վնասում ծխելը , և ... դիտեք ֆիլմը Գտել եմ նաև մի ռուսական հաղորդում , որի ժամանակ խոսվում է , թե ինչպես է ծխելը վնասում մեր թոքերին : Ֆիլմը դիտեք այստեղ :
  8. 8. ... և ալկոհոլը
  9. 9. Օգտվել եմ հետևյալ կայքերից. • Վիքիպեդիա-Շնչառություն • Վիքիպեդիա-Շնչառական համակարգ • Med-Practic- Առաջին օգնություն
  10. 10. Օգտվել եմ հետևյալ կայքերից. • Վիքիպեդիա-Շնչառություն • Վիքիպեդիա-Շնչառական համակարգ • Med-Practic- Առաջին օգնություն

×