Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

վնասակար քիմիական նյութերը երեխաների խաղալիքներում

288 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

վնասակար քիմիական նյութերը երեխաների խաղալիքներում

  1. 1. Վնասակար քիմիական նյութերը երեխաների խաղալիքներում
  2. 2. • Տիկնիկներ, բիժուտերիա, խոհանոցային սպասք, շրթներկ և երեխաների համար նախատեսված մանկական մի շարք այլ խաղալիքներ, ըստ հետազոտություններ ի, պարունակում են քիմիական ծանր մետաղներ՝ մկնդեղ, սնդիկ(Hg), քրոմ(Cr), կապար(Pb):
  3. 3. • «Խաղալիքներն առանց թույնի» ծրագրի շրջանակներում Երևանի տարբեր տաղավարներից և խանութներից հետազոտության համար վերցվել է 68 խաղալիք:
  4. 4. Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղալիքների 20 տոկոսը պարունակում է առնվազն մեկ ծանր մետաղ, որի խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը և խիստ վտանգավոր է երեխաների առողջության համար:
  5. 5. • Հայաստան ներկրվող խաղալիքների մոտ 80 տոկոսը ներկրվում է դրսից: Ներկրված խաղալիքների մեջ 80 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին, որոնց մեջ էլ հետազոտությամբ հիմնականում բարձր խտությամբ թունավոր նյութեր են հայտնաբերվել:տեղական արտադրության ընդամենը մեկ-երկու խաղալիք են գտել տոքսիկ նյութեր պարունակող:
  6. 6. • Մասնագետների հավաստմամբ` խաղալիքներում ամենահաճախ հանդիպողը կապարի բարձր պարունակությունն է, սակայն հանդիպել են նաև այնպիսի վտանգավոր տարրեր, ինչպիսիք են` մկնդեղը, ծարիրը, կապարը, սնդիկը, քրոմն ու կադմիումը:
  7. 7. • Երեխան եթե խաղա այդ խաղալիքներով, հետո ձեռքը տանի բերանը կամ խաղալիք սպասքի մեջ լցնի հեղուկ ու խմի, այդ ժամանակ կարող է այդ ծանր մետաղն անցնել ջրի մեջ կամ անմիջապես ներծծվել մաշկի միջոցով, կամ անցնել օրգանիզմ աղեստամոքսային համակարգով: Շատ խաղալիքներ երեխաները կրծում են խաղալիս, տանում բերանը, նույնիսկ քիթն են մտցնում: • Այդ խաղալիքները շատ մատչելի գներով են վաճառվում և հասանելի են ցանկացած ընտանիքի:
  8. 8. • Ըստ փորձագետների՝ կապարի թույլատրելի խտությունը հողում, որի վրա քայլում է երեխան, 32 մգ/կգ է, իսկ ստուգված մանկական խաղալիքներում այն տատանվում է 32 մգ/կգ12140 մգ/կգ, այսինքն` մոտ 350 անգամ գերազանցում է թույլատրելի խտությունը: • Իսկ, օրինակ՝ 3-8 տարեկան աղջիկների շրջանում օգտագործվող մանկական շրթներկի մեջ սնդիկի պարունակությունը նորման գերազանցել է 250 անգամ
  9. 9. ՀԻվանդություններ • Կադմիում:Ըստ գրականության կադմիումր օրգանիզմ է ներթափանցում per oral (սննդամթերք, ջուր), շնչառական ուղիներով: Նշվում է, որ երկաթ դեֆիցիտային սնունդր կարող է կադմիումային ախտահարումների պատճառ հանդիսանալ, քանի որ աղիներից կադմիումի ներծծվելր արագանում է: Պնդվում է, որ կադմիումր ազդում է նեֆրոնի գործունեության, պրոգեստերոնի սինթեզի), շնչառական և նյարդային համակարգերի, միջգենային գործառնության վրա, կանցերոգեն է, փոխում է հոտառությունր, առաջացնում է օլիգոսպերմիա և ազոսպերմիա :
  10. 10. • Մի շարք գիտնականներ պնդում են, որ կադմիումի ազդեցության հիմքում րնկած են երիկամների ախտահարումը`օստեոպորոզի և օստեոմալացիայի զարգացումով, ինչպես նաև գենետիկ տեղաշարժերր: Գրականության մեջ կան, որ սննդամթերքի որոշ տեսակներ (ցորենից ստացված ալյուրում, կակաո, կաթնամթերքից`պանիր, միս և մսամթերք), չնայած տեխնոլոգիական մշակման կանոնների պահպանմանր, պարունակում են կադմիումի այնպիսի քանակ, որր երկարատև օգտագործման ժամանակ օրգանիզմում կարող է առաջացնել որոշակի բացասական շեղումներ:
  11. 11. • Ծանր մետաղները կարող են նաև առաջացնել քաղցկեղ:

×