Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

կենսոլորտ

163 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

կենսոլորտ

  1. 1. Կենսոլորտ• Կենսոլորտ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված: «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ: Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների մի մասն է: «Կենսոլորտ» հասկացությունը ներառել է կենսաբանության մեջ Ժան-Բատիստ Լամարկը 19-րդ դարի սկզբում, իսկ երկրաբանության մեջ առաջարկել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թ. : Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին:
  2. 2. …• Աշխարհագրականթաղանթում կենսոլորտը տարածվում է ք արոլորտի վերին շերտում (մինչև 4- 5 կմ),մթնոլորտում մինչև օզոնի շետը (25- 30կմ) և ջրոլորտում ամբողջությամբ:• Կենդանի օրգանիզմները միանգամից չենառաջացել երկրա գնդի վրա: Դրանք առաջացել ենմիլիարդավոր տարիների ը նթացքում,աստիճանական զարգացման ճանապարհով: Կենսոլորտի առաջացման և զարգացման հարցերըգիտությ ան մեջ դեռևս լիովին չբացահայտված հարցերից է: Գոյությո ւն ունեն միկյանքի առաջացման վերաբերյալ մի շարք ենթա դրություններ՝ վարկածներ,որոնցից մեկի համաձայն՝ կյանք ը ծագել է օվկիանոսում՝ աբիոտիկ տարրերիսինթեզի գործը նթացում:
  3. 3. • Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատես ակբույսերով ու կենդանին երով: Գիտնականները պա րզել են, որ Երկրի վրա գոյ ությունունեն մոտ 1,3 մլն կ ենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ: Միմյանց և շրջապատի հե տ փոխկապակցվածլինելու շնորհիվ օրգանիզմները կ արողանում ենզարգանալ ու պահպանել իրենց գոյու թյունը:Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով:
  4. 4. Բուսական ռեսուրսներ• Բուսականությամբ է պայմանավորված բուն կյանքի և դրա համար անհրաժեշտ բնական միջավայրի գոյությունը և հարատևումը: Բուսականությունը միաժամանակ բնական ռեսուրս է, որն օգտագործվում է նյութական արտադրության ոլորտում:• Բուսական ռեսուրսը երկրագնդի բնական բուսածածկույթի այն զանգվածն է, որը մարդկային հասարակության զարգացման տվյալ մակարդակում հանդես է գալիս որպես մարդկության գոյության անհրաժեշտ աղբյուր, որպես կարևորագույն արտադրամիջոց:Ըստ կիրառության բնագավառների բուսական ռեսուսները բաժանվում են հետևյալ խմբերի սննդային բույսեր, դեղաբույսեր, տեղնիկական բույսեր, կերաբույսեր, դեկորատիվ բույսեր:
  5. 5. Սննդային բույսեր• Սննդային բույսերը մարդու կողմից անմիջականորեն օգտագործվում են որպես սնունդ, կամ էլ հումք են ծառայում սննդի արտադրության համար: Սննդային բույսերը բաժանվում են մի քանի խմբի:Այս խմբերը տարբերվում են գլխավորապես իրենց քիմիական կազմով:
  6. 6. Դեղաբույսեր• Դեղաբույսերը պարունակում են մարդու օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ազդեցություն ունեցող տարբեր նյութեր՝ եթերայուղեր, գլիկոզիտներ, դաբաղա նյութեր, ալկալոիդներ, վիտամիններ: Հայտնի դեղաբույսերից են ազնվամորի, արքայամորի, ժոխենի, ժ ողովենի, մոռ, մոռենի:• Ըստ ազդեցության բնույթի՝ տարբերվում են հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակաբորբոքային և այլ դեղաբույսեր: Լայն կիրառություն ունեցող դեղաբույսերից են քինածառը, կոկայենին, մասրենին, ար ոսենին, հաղարջենին և մի շարք այլ բույսեր: Գիտության զարգացմանը զուգընթաց հայտնաբերվում են բուժիչ հատկություններ ունեցող նորանոր տեսակներ:
  7. 7. Տեխնիկական բույսեր• Տեխնիկական բույսերը տեխնիկական արդյունաբերության տարբեր ճյուղերում որպես հումք օգտագործվող մշակովի բույսերն են: Լինում են շաքարատու (շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ), ձիթատու (արևածաղիկ, ձիթենի, տզկանեփ, գ աթի ծաղիկ, քնջութ, սոյա, խաշխաշ, կտավատ, մանանեխ, սորուկ, գետնա նուշ, եղրիզենի, կոկոսյան արմավենի և այլն), թելատու (բամբակենի, կանեփ, կենաֆ, շնամեռուկ և այլն),եթերայուղատու (անիսոն, գինձ, դաղձ, վարդենի, խորդենի, քեմ ոն, եղեսպակ, ռեհան, բրաբիոն, հասմիկ, նարդոս և այլն), թմրանյութային (ծխախոտ, մախորկա, խաշխաշ և այլն), ներկատու (տորոն, քրքում, լրջուն, սև փիփերթ և այլն), օսլայատու (կարտոֆիլ, բատատ), խցանատու (թավշածառ), կ աուչուկատու (իլենի), աղաղանյութատու(կվենի, եղևնի), դեղատու (կ ատվախոտ, մատնոցուկ, մահամորմ, խնկենի, կյանքի արմատ և այլն) և միջատասպան (երիցուկ): Այս ստորաբաժանումը պայմանական է, քանի որ միևնույն տեխնիկական բույսից ստանում են տարբեր նյութեր. օրինակ՝ բամբակենուց, կանեփից, կտավատից ստանում են ոչ միայն թել, այլև ձեթ, իսկ տորոնը և՜ ներկատու է, և՜ դեղատու: Կան բույսեր, որոնք տեխնիկական բույսերի խմբին չեն պատկանում, բայց դրանց բերքը հումք է արդյունաբերության շատ ճյուղերի համար. օրինակ՝ կարտոֆիլից ստանում են օսլա, սպիրտ, խաղողաշաքար, գարին օգտագործվում է գարեջրի արտադրության մեջ և այլն:
  8. 8. Կերաբույսեր• Կերակրաբույսերը կարևոր նշանակություն ունենգյուղ ատնտեսության, մասնավո րապես,անասնապահությ ան համար: Դրանք աշխար հումզբաղցնում են 30 մլն, այսինքն ամբող աշխարհից ամաքիշուրջ 20 %- ը: Կերակրաբույսերը հատ կապեսհարուս են նսսդանյ ութերով ( շաքարներ, սիտ ակուցներ,վիտամիններ):
  9. 9.
  10. 10. Դեկորատիվ բույսեր• Դեկորատիվ բույսերը այն բույսերն են, որոնք մարդիկ օգտագործում են միջավայրը գեղեցկացնելու համար, օգտագործում են որպես դեկոր:
  11. 11. Անտառային ռեսուրսներ• Երկրագնդի բուսական ծածկույթում առանձնահատուկ տեղ են գրավում անտառները: Դրանք զբաղեցնում են համեմատաբար ոչ մեծ տարածք՝ Երկրագնդի ցամաքային մակերեսի ¼ -ից քիչ ավելին (41 մլն քկմ):• Անտառների կարևորագույն ֆունկցիան ջրի, թթվածնի, ազոտի, ածխածնի և այլ կարևոր նյութերի շրջապտույտի ապահովումն է: Անտառները պաշտպանում են հողը էրոզիայից, որի շնորհիվ ջրամբարները, գետերը, լճերը զերծ են մնում տիղմի զանգվածի կուտակումից: Անտառն օգնում է, որ տեղումների ու հալոցքների ջրերը ներծծվեն հողի մեջ, պակասեցնում է հեղեղների ուժգնությունը, նպաստում է ստորերկրյա ջրավազանի պաշարների վերականգնմանը: Անտառը մարդուն ապահովում է փայտանյութով, բազբաթիվ բույսերի ու կենդանիների տեսակներով, որոնցից ստացվում են 5000 տեսակի տարբեր ապրանքներ:• Անտառները բաժանվում են երկու խոշոր խմբի՝ արևադարևային և բարեխառն անտառներ:
  12. 12. Արևադարձային անտառներ Խոնավ Չոր• Արևադարձային խոնավ անտառները գտնվում են այն • Արևադարձային չոր անտառներ կարելի է վայրերում, որտեղ անձրեվները հանդիպել այն հաճախակի բնույթ են վայրերում, որտեղ կրում:Արևադարձային խոնավ ա անձրևները սեզոնային նտառները մշտադալարեն: Լայն են:Արևադարձային չոր ատերև ծառերի սաղարթները դի անտառների բուսածածկ պչում ենմեկը մյուսին՝ կազմելով ը ավելի նոսր է, տարվա փակ ծածկ, որըհուսալիորեն պաշ ամենաչորեղանակին բա տպանում է արևիճառագայթների ցառված չէ տերևաթափը ց՝ ստեղծելով հուսալի և հարուստ : Այս անտառները նույն ապրելավայր բազմաթիվ տեսակն պես հարուստ ենբազբա երի համար:Գոյություն ունեն բազ տեսակ կենդանիներով ո բատեսակ խոնավ անտառներ: Ա ւ բույսերով, բայց ոչ խոն րևադարձային խոնավանտառներ ավ անտառների չափ: ը աչքի են ընկնում կենդանիների ու բույսերի արտակարգտարատե սակությամբ:
  13. 13. Բարեխառն անտառներ• Բարեխառն անտառները տարածվում ենբարեխառն լա յնություններում: Այս անտառներըչափազանց օգտակա ր են մարդկանց համար:Նրանք պահպանում են գետեր ի ավազանները ևպաշտպանում են ջրհեղեղներից:Թեև բարեխառն անտառներիկենսաբազմազանության մակ արդակը ցածր է, այնուամենայնիվ, այստեղհանգրվան ում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ:
  14. 14. Անտառազրկում• Գիտնականների կարիծիքով անտառները ծածկել են երկրի ցամաքի մակերեսի մոտ 45%-ը: Ներկայումս արդեն դրանց ավելի քան 50%-ը ոչնչացվել է: Ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի հաշվարկների՝ երկրագնդի վրա յուրաքանչյուր տարի 20 մլն հա անտառածածկ տարածք անտառազրկվում կամ քայքայվում են:• Անտառազրկման գլխավոր պատճառներն են՝ փայտամշակման և թղթի արտադրությունը, գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու նպատակով, վառելափայտ և անասնակեր ստանալու նպատակով, թթվային անձրևներ, քաղաքաշինություն, պատերազմեր, ծխախոտի մշակում, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված կորուստներ և այլն:
  15. 15. Անտառազրկման հետևանքները• Անտառազրկամ հետևանքները շատ ծանր են: Առաջնահերթ մթնոլորտում CO2 քանակի ավելացում, O2 քանակի նվազում, որն էլ առաջացնում է ջերմոցային էֆեկտը: Եղանակի տաքացումը կառաջացնի անտառային հրդեհներ, անապատացում, անտառազրկում և այլ խնդիրներ: Կուժեղանա հողային էրոզիան, ջրհեղեղների քանակի ավելացում, երաշտների հաճախականության մեծացում, ջրային հոսքի ուժեղացում և այլն:
  16. 16. Անտառազրկումը կանխող միջոցները• Անտառաշահագործումը կարգավորելու և ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու նպատակով երկրնրի մեծ մասում, այդ թվում ՀՀ-ում, անտառները բաժանվում են 3 խմբի:• Առաջին խմբին են պատկանում ամենից ավելի արժեքվոր անտառները: Դրանք այն անտառներն են, որոնց համար գլխավորը համարվում է էկոլոգիական և միջավայրաստեղծ դերը: Դրանք պահպանվում ու ընդարձակվում են հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգենիկ, առո ղջապահական դերի համար:• Այդ անտանռերի արդյունաբերական հատումները արգելված են: Կատարվում է միայն սանիտարական հատում, որի նպատակն է անտառը մաքրել ծերացած, չորացած և հիվանդ ծառերից և դրանով իսկ նպաստել անտառի ինքնավերկանգնմանը:
  17. 17. ...• Երկրորդ խմբին են պատկանում բնակչության և տրանսպորտային ցանցի բարձր խտություն ունեցող շրջանները, ինչպես նաև հումքային ռեսուրսներով աղքատ անտառները, որոնց համար գլխավորը միջավայրպշտպան դերն է: Այդ խմբի անտառների արդյունագործական շահագործումը սահմանափակ է և կատարվում է հատուկ հսկողության ներքո: Անտառային ռեսուրսների մյուս տեսակների՝ որսի կենդանիների, սնկերի, հատպտուղների, կերաբույսերի, դեղաբույ սերի և մյուսների օգտագործումը թույլատրվում է:• Երրորդ խմբի մեջ մտնում են անտառաշատ շրջանների այն անտառային զանգվածները, որոնց արտադրական արժեքը բարձր է, իսկ շահագործումը մեծ վնաս չի հասցնում անտառի միջավայրաստեղ և էկոլոգիական ֆունկցիաներին: Այդ անտառներին բաժին է ընկնում աշխարհում կատարվող անտառահատումների հիմնական մասը:
  18. 18. Բուսական ռեսուրսների պահպանումը• Բուսական ռեսուրսների պահպանության, ռացիոնալ օգտագործման ու վերականգնման ուղություններն ու կոնկրետ եղանակները բազմազան են: Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:• Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է:• Բուսատեսակների պահպանության գործում կարևոր է դրանց հավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը:Բուսականության պահպանմանն են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը: Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը, բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:
  19. 19. ...• Բուսական ռեսուրսների պահպանման համար կարևոր նշանակություն ունի բույսերի << Կարմիր գրքի>> ստեղծումը: Բնապահպանական միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Լավ արդյունք է տալիս արտոաշրջանառությունը: Ընդարձակ արոտավայրերը բաժանումեն տեղամասերի, որոնք հերթափոխով արածեցվում են: Մի տեղամասի արածեցման օրերին, մյուս տեղամասում բուսածածկը հասցնում է վերականգնվել՝ խտանալ ու փարթամանալ:Աշխարհի մի շարք զարգացած երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝ հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են:
  20. 20. Կենդանական ռեսուրսներ• Կենդանական աշխարհը, ինչպես բուսականությունը կեսնոլորտի կարևորագույն բաղադրիչներից է: Սնվելով բույսերով և մեկը մյուսով՝ կենդանիները կարևոր դեր են խաղում կեսնոլորտում ընթացող նյութի շրջապտույտում, ապահովելով դրա ընդհանուր հաշվեկշռի պահպանումը: Բուսականության հետ մեկտեղ կենդանական աշխարհը բնական միջավայրի գոյության անհրաժեշտ նախադրյալ է:Կենդանական աշխարհը միաժամանակ արտադրամիջոց է, բնական ռեսուրս, որը հումք է տալիս արդյունաբերության մի շարք ճյուղերի՝ սննդի արդյունաբերությանը, կաշվի-մորթեղենի արտադրությանը և այլն: Կենդանական ռեսուրսները ըստ իրենց նշանակության բաժանվում են երկու խմբի՝ որսորդաարդյունագործական և միջավայրաստեղծ:
  21. 21. Միջավայրաստեղծ կենդանիներ• Միջավայրաստեղծ կենդանիները, որոնց տեսակները շատ են, ունեն կարևորագույն էկոլոգիական նշանակություն: Օրինակ. միջատների դերը բույսերի փոշոտման, ինչպես նաև բուսաբուծության զարացման գործում:• Կան բազմաթիվ կենդանիներ, որոնք ոչնչացնում են վնասակար միջատներին ու կրծողներին: Որոշ կենդանիներ և միջատներ էլ կատարում են սանիտարների դեր՝ մաքրելով շրջակա միջավայրը թույլերից և հիվանդներից:• Շրջապատի մաքրման գործում անփոխարինելի են լեշակերները: Հողում բնակվող մի շարք կենդանիներ, փխրցլելով հողը՝ բարելավում են դրա կառուցվածքը: Ջրում բնակվող փափկամարմինների և խեղգետինների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները տարբեր վնասակար նյութերից:•
  22. 22. Կենդանական ռեսուրսների պահպանումը• Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտ ագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Այդ միջոցառո ւմների համակարգում գլխավորը կենդանիների որսի կարգավորումն է: Դա նշանա կում է, որ որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներո ւմ որոշակի քանակով, իսկ առանձին դեպքերում պետք է ըն դհանրապես արգելվի:• Որսի կարգավորումից բացի, կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:•
  23. 23. ...• Կենդանիների պահպանման և ռացիոնալ օգտագործման համար կարևոր նշանակություն ունեն կենսատեխնիկական միջոցառումները: Հատկապես լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը և այլն:• Մեծ է կենդանիների կլիմայավարժեցման և վերաբնակեցման դերը: Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, հարմարվել են նոր բնակլիմայական պայմաններին, բազմացել և ներկայումս արդյունագործական նշանակություն են ձեռք բերել:• Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը, իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից:
  24. 24. ...• Վերջին ժամանակները համաշխարհային ձկնաբուծության բնագավառում արագ թափով աճում է աքվակուլտուրայի դերը: Դա ջրային անասնապահություն է, երբ ջրային պայմաններում կատարվում են կենդանիների ընտելացում: Ներկայումս աքվակուլտուրայի համաշխարհային տարեկան արտադրանքը կազմում է 15-20 մլն տ:• Կենդանիների ու բույսերի պահպանության գործում մե ծ է ազգային պարկերի,արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք հուսալի ապաստան ենհազվ ադեպ և արժեքավոր կենդանատեսակների համար:
  25. 25. Կենսաբանական բազմազանւթյուն• Որոշակի տարածքում ապրող բուսական և կենդանական աշխարհը, ինչես նաև նրանց վրա ազդող ֆիզիկական ու էկոլոգիական գործոնների միասնությունը կոչվում է էկոհամակարգ:• Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուս բուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես բնակատեղի հետ գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում է կյանքը երկրագնդի վրա: Ցանկացած էկոհամակարգի, այդ թվում նաև ամենամեծ էկոհամակարգ հանդիսացող կեսոլորտի ինքնակարգավորումն ու ինքնավերականգնումն տեղի է ունենում նրա առանձին բաղադրիչների փոխադարձ կապերի շնորհիվ: Որքան բազմազան են էկոհամակարգի կենսաբանական բաղադրիչները` բուսական ու կենդանական աշխարհը, այնքան այդ կապերը բազմազան ու զարգացած են լինում:
  26. 26. Կարմիր գիրք• Բույսերի ու կենդանիների բազմազանության պահպանության մեթոդներն ու միջոցառումներն բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսակները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այսդես ծագեց <<Կարմիր գիրքը>>, որն այժմ կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում:• <<Կարմիր գիրքը>> հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է:
  27. 27. Եզրակացություն• Իմ կարծիքով դարը փոխվել է և հասարակությունը սկսել է ավելի շատ անհանգստնալ էկոհամակարգի համար: Երիտասարդները իհարկե ոչ ամբողջությամբ, բայց մի մասը, տարբեր միջոցառումներ է կազմակերպում բնապահպանույան համար: Դա մեծ առաջնթաց է: Պետք է մարդիկ իրենք հասկանան, որ վնասելով էկոհամակարգը՝ վնասում են իրենց: Չէ որ հենց այդ աղտոտված էկոհամակարգն է բնական միջավայրի գոյության կարևոր նախադրյալը:

×