Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Նախագիծ

428 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Նախագիծ

  1. 1. Աշխարհագրական մեծագույն հայտնագործություններ և Քրիստափոր Կոլումբոս
  2. 2. • Աշխարհագրական մեծ հայտնագործությունները 15-17-րդ դարերում ֆեոդալական հասարակության արտադրողական ուժերի զարգացման, ֆեոդալական արտադրահարաբերությունների համակարգի աճման, արևելքի երկրների հետ եվրոպական երկրների առևտրական կապերի ընդարձակման բնական հետևանք էին:
  3. 3. • Աշխարհագրական մեծ հայտնագործությունների թվին են պատկանում ամենից առաջ Ամերիկայի հայտնագործումը Քրիստոփոր Կոլումբոսի կողմից 1492 թվականին, որը հիմք դրեց նոր աշխարհամասի գաղութացմանը: • Հնդկաստան տանող արևմտյան ճանապարհի հայտնագործումը Վասկո դա Գամայի կողմից 1497- 1499 թվականներին, Ֆ. Մագելանի առաջին շուրջերկրյա նավարկությունը 1519-1522 թվականներին:
  4. 4. • 33-օրյա նավարկությունից հետո 1492 թվականի հոկտեմբերի 12-ին Կոլումբոսը խարիսխ գցեց մի փոքրիկ կղզու մոտ, որը պատկանում է Բահամյան կղզիների խմբին: Կոլումբոսը այդ կղզին կոչեց Սան-Սալվադոր: Այդպիսով նա կտրեց-անցավ Ատլանտյան օվկիանոսը:
  5. 5. • Հայտնագործվեց դեպի արևմտյան կիսագնդի երկրները տանող ուղին, մի հանգամանք, որ հսկայական հետևանքներ ունեցավ ինչպես հայտնագործված երկրների, այնպես էլ Եվրոպայի համար: Հոկտեմբերի 12-ը համարվում է Ամերիկայի հայտնագործման պաշտոնական օրը: Այդ է Կոլումբոսի նավարկության պատմական մեծ նշանակությունը:
  6. 6. • Այդ առաջին ճանապարհորդության ժամանակ, շարունակելով իր ուղին, Կոլումբոսը հայտնագործեց մի շարք կղզիներ, Կուբայի հյուսիսային ափերը, Հայիթին, որը նա կոչեց Էսպանյոլա` փոքրիկ Իսպանիա: Այստեղ նա կառուցեց Նավիդադ ամրոցը, ուր բնակություն հաստատեցին նրա 39 ծովայինները: Դա եվրոպացիների առաջին գաղութն էր արևմտյան կիսագնդում:
  7. 7. • Կոլումբոսը ևս երեք ճանապարհորդություն է կատարել դեպի Ամերիկայի ափերը, որը նա ընդունել է որպես Հնդկաստան, իսկ տեղացիներին` հնդիկներ: Այս ճանապարհորդությունների ընթացքում հայտնաբերել է Մեծ և Փոքր Անտիլյան կղզիախմբերը, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի` Հոնդուրասի, Նիկարագուայի, Կոստա – Ռիկայի և Պանամայի Կարիբյան ափերը, հասել մինչև Օրինոկոյի արևմտյան բազուկի գետաբերանը:

×