Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության

547 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության

  1. 1. 22 Դեկտեմբեր, 2012 Դեռահաս հանցագործների ¾-ը չունի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն մեկի հետ Մեզանում դեռահասների հանցագործությունների թիվը բավականին քիչ է, իսկ Երևանը համարվում է աշխար- հի ամենաօրինապահ քաղաքներից մեկը: Այսօր սոցիո- լոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ վերջին տասը տա- րիների ընթացքում դեռահասների հանցագործություն- ների թիվը կրճատվել է 50%-ով, ԱՊՀ երկրների ցան- կում Հայաստանը ևս բավական ցածր տեղում է. «Ըստ վիճակագրության՝ դեռահաս հանցագործների ¾-ը չու- նի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն մեկի հետ: Դատվածությունը հետագայում լուրջ խնդիր էդառնում տվյալ անձանց կյանքում՝ ամուսնանալու, աշխատանք գտնելու համար»:Հայաստանում դեռահասները հիմնականում գողություն կամ ծեծկռտուք են անում: Երբեմններգրավվում են նաև այս կամ այն խմբի մեջ, որի անդամները, լինելով տարիքով ավելի մեծ,շահագործում են նրանց:Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, խոսելով դեռահաս հանցագործների հոգեբանության մասին,ասաց, որ նրանք հիմնականում խմբակային հանցագործություններ են կատարում՝ կարծելով,թե իրենք չեն երևա այդ խմբի մեջ: Որպես կանոն, նման խմբավորումները առաջին բացահայտ-ման դեպքում կազմալուծվում են. «Դեռահասները հանցագործություն կատարում են երկունպատակով. առաջինը պայմանավորված է տարիքի հետ, երբ նրանք ունեն բավականին շատէներգիա և վատ շրջապատ ընկնելու դեպքում հանցագործություններ ու մանր խուլիգանու-թյուններ են անում, երկրորդը կապված է սոցիալական խնդիրների հետ: Երբ նրանց չի բավա-րարում ծնողի տված գումարը, սկսում են այլ ուղիներ փնտրել՝ գումար վաստակելու համար,իսկ ամենահեշտ ուղին այս դեպքում հանցագործությունն է»: http://www.1in.am/arm/armenia_society_144353.html
  2. 2. 22 Դեկտեմբեր, 2012 Ադիբեկյան. Օտարերկրացին զարմանում է` «Գիշերով փողոցում տաքսի սպասող աղջիկը չի՞ վախենում բռնաբարվելուց» «Երեւանում գրանցվում են փողոցային կողոպուտի բացառիկ դեպքեր: Երեւանը համարվում է աշխարհի ամենաօրինական բնակավայրերից մեկը»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ապա` հավելեց,-մեր օտարերկրացի ըն- կերները զարմանում են, երբ գիշերվա ժամը չորսին տեսնում են կանգառում տաքսի սպասող 14-ամյա աղջկա, եւ մտածում` չի՞ վախենում, որ իրեն հանկարծ կբռնաբարեն, մանավանդ, որ մոտակայքում էլ թփեր կան»:Ադիբեկյանն ասաց, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում հանցագործություննե-րի թիվը կրճատվել է 25 տոկոսով. «Իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործու-թյունների թիվը նվազել է 50 տոկոսով` 4000 հանցագործության մեջ կազմելով 700»:Սոցիոլոգի խոսքով` ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում անչափահասների կողմիցթմրանյութ օգտագործելու տարիքն ավելի ցածր է. «Բայց այն հանգամանքը, որ մեզանում ցու-ցանիշները հավասար են բարեկիրթ երկրների ցուցանիշներին, մեզ հանգիստ նստելու իրա-վունք չի տալիս: Ծնողը պետք է հետեւի երեխայի քայլերին, որովհետեւ հանցագործությունըերեխայի ճակատագրում ճեղքվածք է տալիս եւ հետագայում էլ խնդիրներ է առաջացնում: Երե-խան պետք է հասկանա, որ պատասխանատու է սեփական քայլերի համար եւ ժամանակը լցնիօգտակար բաներով, ասենք` սպորտով կամ արվեստով»:Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ անչափահասների կողմից կատարված հանցագոր-ծությունները հիմնականում խուլիգանական բնույթ են կրում. «Սովորաբար, խուլիգանություն-ները կատարվում են խմբերով, սակայն դրանցից շատերը հետո ցրվում են: Նման գործողու-թյունների պատճառն առաջնահերթ ընտանիքի ինտելեկտուալ զարգացվածության աստիճաննէ»: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ http://www.aravot.am/2012/12/22/143700/
  3. 3. 22 Դեկտեմբեր, 2012 Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործու- թյան, արդյո՞ք այստեղ մեծահասկաները ունեն իրենց մեղքը, թե ոչ. այսօր այս թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին սոցիոլոգ Ահա- րոն Ադիբեկյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ «Մեզ մոտ ընդհանուր առմամաբ հանցագործություն- ների թիվը կրճատվել է 25-ով, անչափահասների կող- մից կատարվող հանցագործությունները կրճատվել են 50 տոկոսով։ Նախորդ տարվա ցուցանիշներով գրանց- վել է 170 հանցագործություն։ ԱՊՀ երկրների շարքումմեզ մոտ ցուցանիշը բավականին ցածր է այն առումով, որ անչափահասները Ռուսաստանումդառնալով թմրամոլ՝ գրպանի գումարի կարիք ունեն, եթե ծնողները չեն տալիս այդ գումարը,նրանք դիմում են հանցագործությունների։ Մեզ մոտ թմրամոլությունը, հարբելուց և ծխելուցկախվածության մեջ ընկնելն այդքան էլ տարածված չէ»,-շեշտեց Ահարոն Ադիբեկյանը։Սակայն այս ամենը չի ենթադրում, որ մենք պետք է հանգիստ լինենք, քանի որ մեզ մոտ ցուցա-նիշը մոտ է բարեկիրթ երկրների ցուցանիշին։ Անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ուշադրությունդարձնեն երեխայի շրջապատին, տված գումարը նա ինչի վրա է ծախսում, և դաստիարակելերեխային՝ պատասխանատու լինել սեփական քայլերի համար։Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործների, թմրամոլների, սեռական շեղումներունեցողների 1/4-ը չեն ունեցել ծնողներ կամ ծնողներից մեկին։«Ընտանիքն այն առողջ հողն է, որտեղ պետք է ձևավորվի երեխան, եթե ծնողների փոխհարա-բերությունները լարված են, մեծ է ռիսկը, որ երեխան կդառնա հանցագործ»,-հավելեց Ադիբեկ-յանը։ Անչափահասները հիմնականում կատարում են գողություններ, այնուհետև խուլիգանու-թյուններ:Հոգեբանի խոսքերով եթե հաշվի առնենք անչափահասների տարիքային խումբը, դա այնխումբն է, որը գնում է սոցիալիզացիայի, որոնք չեն տիրապետում կյանքի փորձին։«Անչափահաս տարիքում կատարվող հանցագործությունները կարող են բաժանվել երկուխմբի. առաջինն այն խումբն է, երբ երեխաների մեջ եռում են կրքերը, երկրորդ խումբը պայմա-նավորված է սոցիալական անհատականությամբ։ Այս տարիքում կատարվող հանցագործու-թյունները կարելի է որակել որպես միայն խուլիգանական ոճի»,- նշեց Մադաթյանը։ Զվարթ Խաչատրյան http://ardarutyun.am/?p=22086

×