Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ակլատիզ և ուտիս տատ

  • Login to see the comments

  • Be the first to like this

ակլատիզ և ուտիս տատ

  1. 1. ՍԵՐԳԵՅ ԲՈՅԱԽՉՅԱՆԲ4 դպրոց-պարտեզ3-1 դասարան
  2. 2. ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՀնում հայերը տոներին պատրաստում էին տարբեր տիկնիկներ:Դրանցից են՝ Ուտիս տատը, որին պատրաստել են Բարեկենդանին, և Պաս պապը` որին պատրաստել են Մեծ պասին:
  3. 3. ԲԱՐԵԿԵՆԴԱՆԲարեկենդանը տարվա ամենազվարճալի, սպասված ու խելահեղ տոնն էր: Այն տևում էր մեկ կամ երկու շաբաթ: Դրանք երգ ու պարի, խնջույքների, կերուխումի, կատակների, ուրախության օրեր էին:
  4. 4. Տոնի վերջին օրը 80-90-ամյա կանայք երեկոյան պարում էին իրենց ծիսական պարը, իսկ երիտասարդ տղաները պատրաստում էին ծիսական տիկնիկը`Ուտիս տատին: Դա գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին, ներս հրավիրելով Պաս պապին կամ Ակլատիզին:
  5. 5. ՈՒՏԻՍ ՏԱՏ
  6. 6. ՊԱՍԱկլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից,բեղ- մորուքով, հագին`տղանարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած :Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա`նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը:
  7. 7. ԱԿԼԱՏԻԶՊասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները Ակլատիզին ջուրն էին գցում, իսկ Ակլատիզի սոխը կամ սոխի ծիլերը տանտիրուհիները պահում էին և գցում ճաշի մեջ: Ըստ ժողովրդական պատկերացումների,Ակլատիզը թռչուն է դառնում, թռչում գնում է` մյուս տարի կրկին վերադառնալու համար: Այս պատկերացումի համաձայն` սոխի մի կողմից թռչունի կտուց էին դնում:
  8. 8. ԱԿԼԱՏԻԶ
  9. 9. Վերջ

×