Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Amberdi masin

584 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Amberdi masin

  1. 1. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԿ
  2. 2. ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆՔ ԱՄԲԵՐԴ • Մենք շարժվում ենք Ամբերդ: Ես շատ էի ուրախացել: Նախ՝ նրա համար, որ պետք է իսկական ամրոց տեսնեմ, եւ երկրորդ, որ մի գեղեցիկ եկեղեցի: Անհամբեր էի: • Ճանապարհը շատ գեղեցիկ էր: Մենք հիանում էինք վայրի կակաչներով: Տեսանք, թե մարդիկ ինչպես են ապրում վրաններում, սարերի փեշերին: • Ճանապարհն անցավ Սաղմոսավանքի կողքով: Հեռվից երեւացին նրա երեք գմբեթները:
  3. 3. ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆՔ • Արդեն հասանք տեղ: Շատ ցուրտ էր: Սկսեցինք մրսել եւ մի լավ քաղցած էինք: Մի փոքր կշտացանք եւ պատրաստվեցինք արշավի` դեպի եկեղեցի եւ ամրոց: • Այնտեղ հանդիպեցինք զինվորականների, նրանք եկել էին զորավարժությունների: Լսեցինք իսկական կրակոցների ձայները: Շատ վախեցանք: Մտածեցինք, թե պատերազմ է: Զինվորականները զգուշացրեցին, որ ուշադիր լինենք, օձր կան:
  4. 4. ԵԿԵՂԵՑԻ և ԱՄՐՈՑ • Շատ զգույշ, ընկ.Արմինեի հետ արահետով գնացինք դեպի հրաշք եկեղեցին: Մոմեր վառեցինք, նկարվեցինք եւ բարձրացանք դեպի ամրոց: Ամրոցի պարսպի վրա արդեն կար եռագույնը: Մենք որոշեցինք, որ պետք է բարձրանանք եւ նկարվենք մեր դրոշի կողքին: Դժվար էր, բայց հաղթահարեցինք: • • Պարիսպները շատ բարձր էին: Իսկ պարիսպի երկարությունը ձգվում էր դեպի ձորը:
  5. 5. ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ • Ճանապարհին տեսանք փոքրիկ քարանձավներ: Իսկ բնությունը մեզ անընդհատ անակնկալներ էր մատուցում. մեկ արեւ էր, մեկ` ամպրոպ, մեկ էլ` ուժեղ քամի: Չվախեցանք: Ուղղակի մի փոքր մրսեցինք: • Վերադառնալիս շատ էինք քաղցած, երեւի մաքուր օդն էր պատճառը: Մեր վարորդը, որոշեց, մեզ մի գեղեցիկ տեղ տանել, որտեղ անձրեւ չէր գալիս: • Անմիջապես խոտերի վրա փռեցինք մեզ հետ բերած ծածկոցները, ուտելիքները շարեցինք վրան եւ վայելեցինք մեր ճանապարհորդությունը:
  6. 6. ՎԵՐՋ

×