Ինտերնետային տեքստի առանձնահատկությունները

1,600 views

Published on

Published in: Education

Ինտերնետային տեքստի առանձնահատկությունները

1. 1. Ինտերնետային տեքստի առանձնահատկությունները
18-ը դեկտեմբերի, 2010

2. 2. Վերնագիր
Ինտերնետային տեքստի վերնագիրը շատ ավելի կարեւոր նշանակություն ունի, քան թերթում, ռադիոյում կամ հեռուստատեսությունում։ Ձեր կայքի այցելուների եւ բաժանորդների հիմնական մասը հակված է կարդալ միայն վերնագրերը եւ շատ բացառիկ դեպքերում բացել դրանք։Այն պետք է հնարավորին չափ ինֆորմատիվ եւ հետաքրքիր լինի։

3. 3. Մուտք
Նախքան պատմության մանրամասներին անցնելը սկսեք մեկ–երկու աչքի ընկնող, վառվռուն նախադասություններից, որոնցով կգրավեք ընթերցողի հետաքրքրությունը։
Այս մասում ասացեք ընթերցողին ինչի մասին է հետագա տեքստը, բայց մի բացեք բոլոր գաղտնիքները։
Փորձեք օգտագործել հետաքրքրող, հակասական պատկերներ։

4. 4. Լրագրողական բուրգեր
Մի մոռացեք դասական լրագրողական հնարքի՝ շրջված բուրգիսկզբունքի մասին։
Ամենակարեւոր, ամենահետաքրքիր, առաջնահերթ տեղեկատվությունը;
Լրացուցիչ փաստեր, տվյալներ, որոնք բացահայտում են պատմության առանձնահատկությունները
Այլ օգտակար մանրամասներ

5. 5. Շրջված բուրգ
Շրջված բուրգի էությունը կայանում է նրանում, որ պատմության ամենակարեւոր եւ հետաքրքիր մասը տրվում է սկզբում՝ հոդվածի մուտքի եւ առաջին մեկ–երկու նախադասությունների մեջ, որին հետեւում են լրացուցիչ մանրամասներ կամ պարզաբանումներ, որոնք օգնում են հասկանալ սկզբում ասվածը։
Պատմությունը շարվում է ըստ կարեւորության՝ առաջնահերթ մասը վերեւում եւ նվազող կարեւորությամբիջնելով։

6. 6. Ժամանակագրությունը
Եթե կարեւոր է ցույց տալ դեպքերի հաջորդականությունը, մուտքից հետո կարելի է վերադառնալ պատմության սկզբին եւ ժամանակագրական կարգով շարել փաստերը։
Սա հատկապես օգտակար է այնպիսի հոդվածներ համար, որտեղ խոսվում է մի շարք զարգացումների, այլ ոչ թե մեկ կոնկրետ միջադեպի կամ եղելության մասին։

7. 7. Բուրգերի բուրգ
Եթե գործ ունենք բարդ հոդվածի հետ, որտեղ ներկայացվում են տարբեր փոխկապակցված իրադարձություններ, կարծիքներ, փորձագետներ, հաճախ օգտակար է պատմությունը բաժանել մի քանի բուրգերի եւ հերթով ամեն մի հատվածը, կարծիքը ներկայացնել բրգաձեւսխեմայով։

8. 8. Բուրգերի բուրգը
Մուտք
Հիմնական շարադրանքի ընդհանրացում։
Մաս 1
Մաս 2
Մաս 3

9. 9. Ենթավերնագրեր
Եթե պատմությունը երկար է եւ որեւէ հնարավորություն չկա այն կրճատել եւ տեղավորել 4-5 պարագրաֆի սահմաններում, անպայման բաժանեք հոդվածը մասերի եւ դրանք առանձնացրեք ենթավերնագրերով։ Ինտերնետային ընթերցողները երեսառած են եւ սարսափում են երկար տեքստերից։

10. 10. Ինտրիգ եւ ձեւավորում
Կարճ պարագրաֆները կենտրոնացնում են հետաքրքրությունը։ Ընտրեք պատմության առավել առանցքային, ուշագրավ պահերը եւ ամեն պարագրաֆը սկսեք դրանցով։
Ցանկալի է պարագրաֆները եւ նախադասությունները տարբեր երկարության անել։ Միանման պարագրաֆներով եւ հավասար երկարությամբ նախադասություններով տեքստը թախիծ եւ ձանձրույթ է առաջացնում։

11. 11. «Կենդանի» պատմություն
Խուսափեք ճոռոմ ու դասախոսական ոճից, օգտագործեք մեկ–երկու խոսակցական, պատկերավոր խոսք, շունչ տվեք տեքստին։

12. 12. Տեղեկատվական շերտեր
Վիզուալ ինֆորմացիան ավելի լավ է ընկալվում. քարտեզներ, ցուցակներ, լուսանկարներ... տոնածառի նման զարդարեք ձեր տեքստը՝ այն պետք է գրավիչ լինի եւ նույնիսկ եթե մարդը չի կարդում այն, այլ պարզապես նայում եք հոդվածին՝ գրաֆիկական պատկերները պետք պատմության 50%–ը պատմեն նրան, նա պետք է հասկանա՝ ինչի մասին է հոդվածը միայն նրա տեսքին նայելով։
Առավելագույն չափով օգտագործեք հղումներ ձեր կայքում տեղադրված այլ հոդվածների, ինչպես նաեւ տեղեկատվության արտաքին աղբյուրներին։

13. 13. Կրճատեք, կարդացեք եւ նորից կրճատեք
Ցանկացած ավելորդ եւ նույնիսկ ոչ–ավելորդ բան ամենայն դաժանությամբ դուրս գցեք տեքստից։
Ոչ մի ավելորդ մանրամասն հարկավոր չէ, ոչ մի ավելորդ ածական հարկավոր չէ։
Մի ընկեք «սարերն ու չոլերը», խոսքը կառուցեք ենթակա–ստորոգյալ հերթականությամբ, խուսափեք ավելորդ ածականներից...