Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Հակոբ Հակոբյան
Հակոբ Երվանդի Հակոբյանը ծնվել է 1912թ.
Նոր Բայազեթում (այժմ՝ Գավառ): Մահացել
1971թ. Երևանում: Նա քիմիկոս էր...
Ամերիկացի Քիմիկոս՝ Առնոլդ Բեքման
Առնոլդ Օրվիլ Բեքմանը ծնվել է 1900թ. Ապրիլի 10-ին, մահացել 2004թ. Մայիսի 18-ին:
Ամերիկացի ...
Բեքմանը որոշեց իր ասպիրանտուրայի համար Կալտեք հաճախել։ Նա մի տարի սովորեց
այնտեղ, ապա որոշեց վերադառնալ Նյու Յորք և իր նշա...
հայ և արտերկրյա քիմիկոսներ
Upcoming SlideShare
Loading in …5
×

հայ և արտերկրյա քիմիկոսներ

230 views

Published on

Հակոբ Հակոբյան
Առնոլդ Բեքման

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

հայ և արտերկրյա քիմիկոսներ

  1. 1. Հակոբ Հակոբյան Հակոբ Երվանդի Հակոբյանը ծնվել է 1912թ. Նոր Բայազեթում (այժմ՝ Գավառ): Մահացել 1971թ. Երևանում: Նա քիմիկոս էր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1938 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1958-1968 թվականներին եղել է Հայքիմգիտնախագիծ ԳՀԻ վինիլացետատի բաժանմունքի պետ, 1968- 1971 թվականներին՝ ԵՊԻ պլաստմասսաների սինթեզի և վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են մոնոմերների սինթեզի, պոլիմերման գործընթացների տեխնոլոգիայի մշակմանը, վինիլացետատի սինթեզին, պոլիմերմանը և համապոլիմերմանը, պոլիվինիլսպիրտից սինթետիկ մանրաթելի, մեթիլացետատից՝ մեթիլսպիրտի, քացախաթթվի ևն ստացմանը։ Որոշ աշխատանքներ ներդրվել են արդյունաբերության մեջ։
  2. 2. Ամերիկացի Քիմիկոս՝ Առնոլդ Բեքման Առնոլդ Օրվիլ Բեքմանը ծնվել է 1900թ. Ապրիլի 10-ին, մահացել 2004թ. Մայիսի 18-ին: Ամերիկացի քիմիկոս է եղել, ով հիմնադրել է Բեքման Ինստրումենտս ընկերությունը իր 1934 թ. ՓիԷյչ մետրի (pH meter) գյուտի հիման վրա, որն օգտագործվում է թթվության չափման համար։ Նա նաև հիմնադրել է առաջին սիլիցիումի տրանզիստորի ընկերությունը, այսպիսով առաջացնելով Սիլիկոնային հովիտը։ Բեքմանը ծնվել է Իլինոյսի Քալոմ գյուղում, դարբինի ընտանիքում։ Նա փոքր տարիքից հետաքրքրված է եղել շրջապատող աշխարհով։ Իննը տարեկանում, Բեքմանը գտնում է մի հին քիմիայի դասագիրք՝ Ջոել Դորման Ստիլի «Տասչորս շաբաթ գիտությունում» գիրքը, և սկսում փորձեր ձեռնարկել։ Հայրը խրախուսում է նրա գիտական հետաքրքրությունը՝ թույլ տալով գործիքների մառանը փոխել լաբորատորիայի։ Առաջին Համաշխարհային Պատերազմը դեռ ուժգնորեն շարունակվում էր երբ Բեքմանը 18 տարեկան դարձավ, և այդ պատճառով էլ 1918թ. օգոստոսին զինվորագրվեց Միացյալ Նահանգների ծովային ուժերում։ Իր հիմնական ուսոցումից հետո, նա ուղարկվեց Բրուքլինի Ռազմածովային նավատորմի բակ, որպեսզի սպասի մինչև Եվրոպայի պատերազմ փոխադրվելը։ Սակայն պատերազմն ավարտվեց 1918թ.-ի նոյեմբերին, և նա առիթ չունեցավ կռվել Ֆրանսիայում: Մեկ այլ առիթով, շարքում մի տարածությամբ նա չուղարկվեց Ռուսաստան բոլշևիկների հետ կռվելու։ Փոխարենը, նա այդ Thanksgiving տոնը անցկացրեց տեղական «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» որտեղ իր մատուցողուհին էր 17 տարեկան Մեյբել Մեյնցերը, ով հետագայում դարձավ իր կինը։ Բեքմանը հաճախեց լինոյսի Ուրբանա-Շամպեյն համալսարանը, որտեղ և ստացավ իր բակալավրի աստիճանը քիմիական ճարտարագիտության մեջ 1922թ.-ին, իսկ իր մագիստրատուրան ֆիզիկական քիմիայի մեջ ստացավ 1923թ.-ին։ Իլինոյսի համալսարան հաճախելիս, 1922թ.-ին նա Գամա Ալֆա Շրջանավարտների գիտական եղբայրության անդամ դարձավ։ Նա նաև միացավ Դելտա Ուպսիլոն եղբայրության։
  3. 3. Բեքմանը որոշեց իր ասպիրանտուրայի համար Կալտեք հաճախել։ Նա մի տարի սովորեց այնտեղ, ապա որոշեց վերադառնալ Նյու Յորք և իր նշանածին, ով որպես քարտուղարուհի աշխատում էր Անաչառ կյանքի ապահովագրության հասարակությունում։ Բեքմանն աշխատանք գտավ«Վեստերն էլեկտրիկի» ճարտարագիտության բաժնի հետ: Վեստերն Էլեկտրիկում, Բեքմանը որակի հսկողության ծրագրեր էր մշակում վակուումային լամպերի արտադրման համար, և սովորում էլեկտրական շղթայի նախագծման մասին։ Այստեղ Բեքմանը բացահայտեց իր հետաքրքրությունը էլեկտրոնիկայում։ Բեքմանը Մեյբելի հետ ամուսնացավ 1925թ.-ին հունիսի 10-ին։ Հաջորդ տարի, զույգը հետ տեղափոխվեց Կալիֆորնիա և Բեքմանը վերսկսեց իր ուսումնասիրությունները Կալտեքում ։Նա սկսեց հետաքրքրվել ուլտրամանուշակագույն ֆոտոլիզիսով և իր ասպիրանտուրայի խորհրդատուի՝ Ռոսկո Ջ. Դիքինսոնի հետ սկսեց աշխատել մի գործիքի վրա՝ ուլտրամանուշակագույն լույսի էներգիան գտնելու համար։ Գործիքն աշխատում էր ուլտրամանուշակագույն լույսը միթերմոքուպլի վրա շողացնելով և այդ ջերմությունը էլեկտրականության վերածելով, որը միացած էր միգալվանոմետրի։ Իր ասպիրանտուրան 1928 թ.-ին ստանալուց հետո, Բեքմանին խնդրվեց որպես դասախոս և ապա որպես պրոֆեսոր մնալ Կալտեքում։ Այնտեղ եղած իր ժամանակ, նա նաև երբեմն աշխատել է Լինուս Փաուլինգի հետ, ով նույն ասպիրանտուի խորհրդատուի ներքո էր սովորում։ Փաուլինգի հետ աշխատելուց հետո, Բեքմանը ձևավորում է այն կարծիքը, որ Փաուլինգը մի անբարո մարդ և մտավոր գող է։ Նա պնդում էր, որ Փաուլինգը ուրիշների ուսումնասիրությունները յուրացնում է՝ առանց իրենց վերագրելու, այդ թվում Բեքմանի սեփական տեսությունները և հետազոտությունը՝ Փաուլինգի քվանտային քիմիայի տեսությունների մշակման ժամանակ։ Թեև Փաուլինգի հետ այս ենթադրյալ մեղադրանքի պատճառով գորշ էր, Բեքմանը իր կողմից թափված որևէ ջանք Փաուլինգի հետ վիճելու համար որպես իր ժամանակի վատնում էր համարում, դրանց միայն իր ընտանիքին և ընկերներին նկարագրելով։ Բեքմանի մոտ մի այնպիսի զզվանք առաջացավ Փաուլինգի դեմ, որը տևելու էր իր ամբողջ կյանքում, հավատալով որ Փաուլինգը հաջողությամբ իրականացրել է ամենաբարձր կարգի ակադեմիական խարդախություն, որը և պարգևատրվեց Փաուլինգի քիմիայի Նոբելյան մրցանակով։

×