Project Management 6

2,452 views

Published on

Published in: Technology, Business
0 Comments
1 Like
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total views
2,452
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
16
Actions
Shares
0
Downloads
51
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Project Management 6

1. 1. Նախագծի կառավարման դասընթաց Նախագծի որոկի կառավարում կազմակերպիչ` CAPS ֆինանսավորող ` ԱՄՆ պետական դեպարտամենտ Երևան, Հայաստանի Հ անրապետություն
2. 2. Ի ± նչ է որակը

Որակը ըստ ISO-ի սահմանվում է`

Կ ազմակերպության ա ռանձնահատկությունների ամբողջություն , որը պատասխանատվություն է կրում բավարարելու սահմանված և ենթադրվող կարիքները:

Նախագծերում , որակը սահմանում է այն ամենը, ինչն պահանջվում է, որ նախագծի արտադրանքը կամ ծառայությունները ծառայեն իրենց նպատակներին` բավարարելով նշված կարիքները:

Նախագծերը չպետք է վստահեն ենթադրվող կարիքներին: Ս ա տանում է դեպի անորոշություն և որպես այդպիսին շատ քիչ օգուտ է բերում:

3. 3. Որակի կառավարում

Որակի կառավարումը ընթացք է, որտեղ ձեռքբերվում է հաճախորդի կողմից ակնկալվող որակը:

Մ ենք խոսում ենք որակի կառավարման տարբեր էլեմենտների մասին:

Որակի համակարգ : ունի կազմակերպչական կառուցվածք, ընթացակարգեր և ընթացքներ` իրականացնելու որակի կառավարումը:

Որակի ապահովում : Ստեղծում և հաստաում է որակի համակարգը և վերահսկում է գործադրումը` հավաստիանալու, որ որակի համակարգը գործում է և արդյունավետ է , հասնում է վերջնական ապրանքին , որը բավարարում է որակը և հաճախորդի պահանջները:

Որակի պլանավորում: հիմնում է որակի խնդիրները/նպատակները և պահանջները և պլանավորում է գործողություններ ` որակի համակարգի կիրառման համար: (Նախագծի որակի պլան)

Որակի վերահսկում : միջոց է հավաստիանալու որ արտադրանքները բավարարում են նրանց համար սահմանված որակի չափանիշը :

4. 4. Որակի ուղին
5. 5. Որակի սպասելիքը

Որակի սպասումները կարող են ներառվել հետևյալ վերնագրերում`

Համակարգային պահանջ

Կատարումը

Ճշգրտություն

Պրակտիկությունն

Ապահովություն

Համատեղում

Վստահություն

Հարմարավետություն

Աճ

Ճկունություն

Պարզություն

Օգտագործում

Համեմատություն այլ ապրանքի հետ

Արժեք

Կատարման ժամկետ

6. 6. Նախագծի որակի կառավարում

Որակի պլանավորում– որոշել, թե որակի որ ստանդարտներն են կարևոր նախագծի համար և պարզել, թե իննչպես բավարարել նրանք:

Որակի ապահովման իրականացում – կիրառել պլանավորված, սիստեմատիկ որակի գործողություններ` հավաստիանալու, որ նախագիծը կիրառում է որջ իրականացման պահանջների պրոցեսները:

Որակի ապահովման վերահսկողություն– վերահսկել հատուկ նախագծի արդյունքները, որոշելու արդյոք նրանք համապատասխանում են գործին վերաբերող ստանդարտներին և գտնել ուղիներ վերացնելու անբավարար պատճառները:

7. 7. Որակի պլանավորում

Արժեք-Եկամուտ վերլուծություն

Որակի պլանավորումը պետք է քննարկի արժեք-եկամուտ հարաբերությունը: որակի պահանջներին հասնելու առաջնային եկամուտը դա քիչ վերակատարումն է, որը նշանակում է բարձր արդյունավետություն, ցածր գներ և շահատերերի բարձր գոհունակություն: Որակի չափանիշները բավարարելու առաջնային արժեքը դա ծախսն է` կապված Նախագծի որակի կառավարման գործողություննների հետ:

Benchmarking/Չափանիշների վերլուծություն

Չափանիշների վերլուծությունը ներառում է. համեմատել իրական կամ պլանավորված նախագծի պրակտիկան այլ նախագծերի հետ` զարգացնելու բարելավման գաղափարներ և տրամադրելու հիմք, որի միջոցով չափագրվի կատարումը: Այլ նախագծերը կարող են լինել կատարող կազմակերպության ներսում կամ դրանից դուրս և կարող են լինել միևնույն կամ այլ կիրառման բնագավառում:

8. 8. Որակի պլանավորում

Փորձերի դիզայն

Փորձերի դիզայնը (DOE) վիճակագրական մեթոդ է, որը օգնում է գտնելու, թե որ գործոնները կարող են ազդել արտադրանքի կամ զարգացվող պրոցեսի հատուկ փոփոխական մեծությանը արտադրությամ մեջ:

Որակի արժեքը(COQ)

Որակի արժեքները ներդրումից առաջացած բացարձակ արժեքներ են, կանխելու պահանջների անհամապատասխանատվությունը, գնահատելու արտադրանքի կամ ծառայության պահանջներին համապատասխանությունը և անհամապատասխանությունը (վերակատարում): Ձախողման արժեքները հաճախ դասակարգվում են որպես ներքին և արտաքին: Ձախողման արժեքները նաև անվանվում են ցածր որակի արժեք:

Որակի պլանավորման լրացուցիչ գործիքներ

Որակի պլանավորման այլ գործիքներ հաճախ նույնպես օգտագործվում են աջակցելու, որպեսզի ավելի լավ սահմանվի իրավիճակը և օգնում են պլանավորելու էֆֆեկտիվ որակի կառավարման գործողությունները: Սա ներառում է մտքի գրոհ, խմբավորման դիագրամ, նոմինալ խմբի հնարք, մատրիքսային դիագրամ, բլոկ-սխեմաներ և հերթականության մատրիքս:

9. 9. Որակի պլանավորում

Որակի կառավարման պլան

Որակի կառավարման պլանը նկարագրում է, թե ինչպես նախագծի կառավարման թիմը կիրականացնի կատարող կազմակերպության որակի քաղաքականությունը: Որակի կառավարման պլանը նախագծի կառավարման պլանի բաղադրիչ մաս է կամ երկրորդական պլան:

Որակի Չափում

Չափումը վերահսկողության սահմանում է, որը նկարագրում է շատ կոնկրետ թե ինչպես է որակի վերահսկման պրոցեսը չափում կատարում:Չափումը իրական արժեք է:

10. 10. Որակի պլանավորում

Որակի ստուգացուցակ

Ստուգացուցակը կառուցվածքային, սովորաբար հատուկ-բաղադրիչային գործիք է, որը օգտագործվում է ստուգելու կատարված մի շարք պահանջվող քայլեր: Ստուգացանկերը կարող են լինել պարզ կամ բարդ: Նրանք սովորաբար արտահայտվում են որպես հրամայականներ (“Կատարի'ր սա!”) կամ հարցականներ (“Դու արե ± լ էս այն”):

Պրոցեսի կատարելագործման պլան: Պրոցեսի կատարելագործման պլանը նախագծի կառավարման պլանի լրացուցիչ տեսակն է:

Պրոցեսի սահմանները: Նկարագրում է նպատակը, մեկնարկը և պրոսեսի ավարտը:

Պրոցեսի կոնֆիգուրացիա: Պրոցեսների բլոկ-սխեմա , որը նախատեսված է հեշտացնելու հայտնաբերված ինտերֆեյսների վերլուծությունը:

Պրոցեսի չափագրում: Կատարում է պրոցեսների իրավիճակի վերահսկողություն:

Արտադրողականության բարելավման թիրախներ: Ուղղորդում է պրոցեսի բարելավման գործողությունները:

11. 11. Որակի երաշխավորության իրականացում

Որակի երաշխավորությունը (QA) պլանավորված, սիստեմատիկ որակային գործողությունների կիրառումն է, հավաստիանալու, որ նախագիծը կաշխատեցնի բոլոր պահանջվող պրոցեսները:

Աշխատանքի կատարման տեղեկություն

Աշխատանքի կատարման տեղեկությունը ներառյալ տեխնիկական կատարման չափումը, նախագծի արդյունքի վիճակը, պահանջվող ուղղիչ գործողությունները, և կատարման հաշվետվությունը կարևոր ներդրումներ են QA-ի մեջ և կարող են օգտագործվել այնպիսի ոլորտներում ինչպիսինն է աուդիտը, որակի ստուգումը և պրոցեսների վերլուծությունը:

Հաստատված փոփոխման հայտեր Հաստատված փոփոխման հայտերը կարող են ներառել աշխատանքի մեթոդների, արտադրանքի պահանջների, որակի պահանջների, մասշտաբի և պլանացանկի փոփոխություններ:

12. 12. Որակի երաշխավորության կատարում

Որակի վերահսկման չափիչները

Որակի վերահսկման չափիչները որակի վերահսկման գործողության արդյունք են, որոնք հետադարձ կապ են ապահովում QA պրոցեսում օգտագործելու վերագնահատումը և վերլուծելու որակի չափանիշներն ու կատարող կազմակերպության պրոցեսները:

Կատարված փոփոխության հարցում

Կատարված ուղղիչ գործողություններ

Կ ատարված թերությունների վերանորոգում

Կատարված կանխարգելիչ գործողություններ

13. 13. Որակի երաշխավորության իրականացում

Որակի աուդիտ

Որակի աուդիտը համակարգված, անկախ ստուգում է` որոշելու, թե արդյոք նախագծի գործողությունները համապատասխանում են նախագծային և կազմակերպական քաղաքականությանը, պրոցեսներին և ընթացակարգերին:

Պրոցեսի վերլուծություն

Պրոցեսի վերլուծությունը հետևում է պրոցեսի կատարելագործման պլանում նկարագրված քայլերին` հայտնաբերելու կազմակերպական և տեխնիկական տեսանկյունից պահանջվող բարելավումները:

14. 14. Որակի երաշխավորության իրականացում

Պատճառի և արդյունքի դիագրամ

Պատճառի և արդյունքի դիագրամները նաև անվանվում են Իշիկավա դիագրամներ կամ Ֆիշբոն դիագրամներ, ցուցադրում են, թե ինչպես տարբեր գործոններ կարող են կապված լինել հնարավոր խնդիրների կամ արդյունավետության հետ:

15. 15. Որակի երաշխավորության իրականացում

Վերահսկող գծույթներ

Վերահսկող գծույթների նպատակն է որոշել, արդյո ± ք պրոցեսը կայուն է, թե ոչ կամ ու ± նի արդյոք կանխատեսելի արտադրողականություն: Վերահսկող գծույթները կարող են ծառայել որպես տվյալներ հավաքագրող գործիք` ցույց տալու, թե երբ է պրոցեսը ենթակա հատուկ պատճառների տատանման, որը ստեղծում է վերահսկողությունից դուրս գտնվող իրավիճակ:

16. 16. Որակի երաշխավորության կատարում

Բլոկ-սխեմաներ

Բլոկ-սխեմաները օգնում են վերլուծել, թե ինչպես են ծագում խնդիրները : Բլոկ-սխեման պրոցեսի գրաֆիկային պատկերումն է:

Պատմագրամ

Պատմագրամը սյունաձև գծույթ է, որը ցուցադրում է տատանումների բաշխվածությունը: Ամեն մի սյունը ցուցադրում է խնդրի/իրավիճակի հատկանիշը կամ բնորոշումը:

Ինսպեկցիա

Ինսպեկցիան արտադրանքի զննումն է` որոշելու արդյոք այն համապատասխանում է չափանիշներին:

Թերությունների վերանորոգման ստուգում

Թերությունների վերանորոգման ստուգումը գործողություն է, որը կատարում է որակի վերահսկման բաժինը կամ նմանատիպ կազմակերպություն` հավաստիանալու, որ արտադրանքի թերությունները վերանորոգված են և համապատասխանեցված են պահանջներին:

17. 17. Դերերը և պարտականությունները

Ստուգող Նախագահ (QA-ի ղեկավար)

Դերն ունի հետևյալ պարտականությունները`

Ստուգել արդյուք արտադրանքը պատրաստ է ստուգման,

Հավաստիանալ, որ որակի ստուգումը լավ է կազմակերպված (վայրը, օրը, ժամը, ներկա գտնվողները, տևողությունը),

Կազմել հարցերի ցուցակ և ստուգման ժողովի օրակարգ,

Վարել որակի վերահսկման ժողովը,

Հավաստիանալ, որ որակի ստուգումը չի շեղվի իր հիմնական նպատակից,

Հավաստիանալ, որ գործողությունները և պահանջվող արդյունքները համաձայնեցված են,

Ստուգողների հետ միասին պարզել որակի ստուգման արդյունքները,

Տեղյակ պահել Նախագծի/թիմի ղեկավարին որակի սգումների մասին,

Տրամադրել վերջնական ստուգման հավաստիք:

18. 18. Դերերը և պարտականությունները

Արտադրող (Թիմի ղեկավար)

Ստուգողներին տրամադրել ստուգման ենթակա արտադրանքը,

Պատրաստվել ստուգման ժողովին:

Նախքան ստուգման ժողովը սահմանել հարցերի ցուցակ և օգտագործել դրանք` օգնելու ստուգող նախագահին կազմել ստուգման ժողովի օրակարգը:

Ստուգման պրոցեսում պատասխանել արտադրանքի վերաբերյալ տրվող հարցերին, համաձայնեցնել սխալները և բացատրել այդ սխալների նախապայմանները:

Սահմանել սխալները լուծելու որոշումներ:

Հավաստիանալ, որ որևէ գործողություն կատարվում է:

Ստուգողներից ձեռքբերել արտադրանքին ներկայացված փոփոխությունների հավաստիքներ/ստորագրություներ:

Ստուգող նախագահից ձեռքբերել վերջնական հավաստիքները, երբ ստուգողները կհաստատեն բոլոր փոփոխությունները:

19. 19. Դերերը և պարտականությունները

Ստուգողներ (Փորձարկողներ)

Ստուգողը ունի հետևյալ պարտականությունները`

Ստուգել արտադրանքը,

Համեմատել արտադրանքը որակի չափանիշի հետ, որը մանրամասնված է Արտադրանքի նկարագրությունում

Փաստաթղթերով հաստատել արտադրանքի նախապես որոշված որակի չափանիշների վերաբերյալ եղած հարցերը:

Հավաստիանալ, որ արտադրողը ամբողջովին հասկացել է սխալները և համապատասխանաբար բավարար ձևով լուծել դրանք:

Ստորագրել կատարման վերահսկման գործողության կետերը, որտեղ նրանք հանդես են գալիս որպես ստուգողներ:

20. 20. Դերերը և պարտականությունները

Նախագծի վերահսկման դերերը

Գտնել յուրաքանչյուր որակի ստուգման համար համապատասխան ստուգողներ:

Ստուգել, որ որակի ստուգման գործընթացում ներգրավված յուրաքանչյուր անձ տեղյակ է իր դերի և պարտականությունների մասին և որ տեխնիկական համապատասխան դասընթացը կատարված է:

Հավաստիանալ, որ որակի ստուգման գործընթացը պատշաճ կերպով պահպանվում է:

Ստուգել, որ ստուգողները ճիշտ են ընտրված և տեղեկացված են աշխատաքի մասին:

Ստուգել, որ կատարման վերահսկումը պատշաճ կերպով վերահսկվել է:

Գրառել և զեկուցել կորպորատիվ չափանիշներրի օգտագործման վերաբերյալ և տրամադրել խորհրդատվություն բարելավումների մասով:

Ըստ անհրաժեշտության հանդես գալ որպես ստուգող:

21. 21. ISO 9000: Որակի կառավարման սկզբունքները

ISO 9000:2000-ում սահմանվում են որակի կարավարման ութ սկզբունքներ, Որակի կառավարման համակարգերի հիմունքները և բառարանը, և ISO 9004:2000-ում Որակի կառավարման համակարգերի իրականացման բարեփոխումների ուղեցույց ը:

Սկզբունք 1: Հաճախորդակենտրոն

Սկզբունք 2: Լիդերություն

Սկզբունք 3: Մարդկանց ներգրավվածություն

Սկզբունք 4: Պրոցեսի մոտեցում

Սկզբունք 5: Կառավարման համակարգային մոտեցում

Սկզբունք 6: Շարունակական բարելավում

Սկզբունք 7: Որոշում կայացնելու փաստացի մոտեցում

Սկզբունք 8: Մատակարարների փոխադարձաբար շահավետ հարաբերություններ

22. 22. Սկզբունք 1: Հաճախորդակենտրոն

Կազմակերպությունները կախվածության մեջ են գտնվում իրենց հաճախորդներից և այդ իսկ պատճառով նրանք պետք է հասկանան ներկա և ապագա հաճախորդների պահանջները, պետք է բավարարեն հաճախորդների պահանջները և ջանան գերազանցել հաճախորդի սպասելիքները:

Հիմնական շահերը/օգուտները:

Աճող բյուջե և շուկայի բաժին` ձեռքբերված ճկուն և արագ արձագանքներով,

Կազմակերպության ռեսուրսների օգտագործման աճող էֆեկտիվություն` ուղղված բարելավելու հաճախորդի սպասումները,

Հաճախորդի բարելավված վստահություն, որը հնարավորություն է տալիս նորից պատվեր ստանալու:

23. 23. Սկզբունք 2: Լիդերություն

Լիդերները հիմնում են կազմակերպության նպատակի և ուղղության միություն: Նրանք պետք է ստեղծեն շրջակա միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան ամբողջությամբ ներգրավվել կազմակերպության նպատակներին հասնելու գործընթացին:

Հիմնական շահերը/օգուտները :

Մարդիկ կհասկանան և կխթանվեն կազմակերպության նպատակներով:

Գործողությունները գնահատվում են, ուղղվում և կատարվում միահամուռ կերպով:

Կազմակերպության մակարդակների միջև թյուր ընկալումը կնվազեցվի:

24. 24. Սկզբունք 3: Մարդկանց ներգրավվածություն

Մարդիկ բոլոր մակարդակներում կազմակերպության հիմքն են կազմում և նրանց ամբողջական ներգրավվածությունը թույլ է տալիս, որպեսզի օգտագործվեն նրանց կարողությունները ի շահ կազմակերպության:

Հիմնական շահերը/օգուտները :

Կազմակերպությունում առկա են մ ոտիվացված, պատրաստակամ և ներգրավված մարդիկ:

Կազմակերպության նպատակների իրագործման համար առկա է նորամուծությունը և ստեղծագործական միտքը:

Սեփական կատարողականության հանդեպ հ աշվետու մարդիկանց առկայություն:

Շարունակական բարելավմանը մասնակցելու և օժանդակելու ցանկությամբ լեցուն մարդկանց առկայություն:

25. 25. Սկզբունք 4: Պրոցեսի մոտեցում

Ցանկալի արդյունքը ավելի էֆեկտիվ է ձեռքբերվում, երբ գործողությունները և ռեսուրսները կառավարվում են որպես պրոցես:

Հիմնական շահերը/օգուտները :

Ռ եսուրսների արդյունավետ օգտագործման հետևանքով առկա ցածր արժեքներ և կարճ ցիկլեր:

Բարելավված, կայուն և կանխատեսելի արդյունքներ:

Կ ենտրոնացած և հերթականացված բարելավման հնարավորություններ:

26. 26. Սկզբունք 5: Կառավարման համակարգային մոտեցում

Հիմնել, հասկանալ և կառավարել փոխկապակցված պրոցեսները, ինչպես համակարգն է օժանդակում կազմակերպության արդյունավետության և նպատակահարմարության նպատակներին հասնելու համար:

Հիմնական շահերը/օգուտները :

Ցանկալի արդյունքներին հասնող պրոցեսների համախմբում և կարգավորում:

Կարևոր պրոցեսների վրա ջանքերը կերնտրոնացնելու կարողություն:

Կազմակերպության կայունության, արդյունավետության և նպատակահարմարության մասին վստահություն ներշնչել հետաքրքրված կողմերին:

27. 27. Սկզբունք 6: Շարունակական բարելավում

Կազմակերպության կատարողականության շարունակական բարելավումը պետք է լինի կազմակերպության մշտական նպատակը:

Հիմնական շահերը/օգուտները :

Կատարման արդյունավետության ձեռքբերում` բարելավված կազմակերպական կարողություններում:

Հ նարավորություններին արագ արձագանքելու ճկունություն:

28. 28. Սկզբունք 7: Որոշում կայացնելու փաստացի մոտեցում

Արդյունավետ որոշումները հիմնված են տվյալների և տեղեկատվության վերլուծության վրա:

Հիմնական շահերը/օգուտները :

Տեղեկացված որոշումներ:

Փաստական գրառումներին հղում կատարելու միջոցով` նախկին որոշումների արդյունավետությունը ցուցադրելու ընդլայնված կարողություն:

Կարծիքներն ու որոշումները վերանայելու, բացահայտելու և փոփոխելու ընդլայնված կարողություն:

29. 29. Սկզբունք 8: Մատակարարների փոխադարձաբար շահավետ հարաբերություններ

Կ ազմակերպությունը և իր մատակարարները փոխկապակցվածության մեջ են միմյանց հետ և փոխադարձաբար շահավետ հարաբերությունը կավելացնի երկուսի ստեղծագործական արժեքի կարողությունը:

Հիմնական շահերը/օգուտները :

Երկու կողմերի համար արժեք ստեղծելու ընդլայնված կարողություն:

Փոփոխվող շուկայի կամ հաճախորդի պահանջների և սպասումների համատեղ արձագանքների ճկունություն և արագություն:

Արժեքների և ռեսուրսների օպտիմալացում:

30. 30. ISO 9001 Ստանդարտի համառոտ նկարագիրը

ISO 9000 ստանդարտը պարունակում է ցանկացած կազմակերպության բոլոր երևակայական ասպեկտները ներառող պահանջները: Քանզի ISO 9000 ստեղծված է ցանկացած կազմակերպության, ցանկացած չափի և գործունեության ոլորտի համար այդ իսկ պատճառով պահանջները բավականին լայն են և բարդ ընթեռնելի: ISO 9001:2000 պահանջները բաժանվում են հետևյալ բաժինների`

Մաս 1: Որակի կառավարման համակարգ

Մաս 2: Կառավարման պատասխանատվություն

Մաս 3: Ռեսուրսների կառավարում

Մաս 4: Ապրանքի իրացում

Մաս 5: Չափագրում, Վերլուծություն և բարեփոխում

31. 31. Բաժին 1: Որակի կառավարման համակարգ

ISO 9001:2000-ի այս բաժինը ընդգծում է ISO 9001 որակի կառավարման համակարգի իրագործման անհրաժեշտ քայլերը:

Որոշել որակի կառավարման համար պահանջվող պրոցեսը (կամ գործողությունները) :

Որոշել, թե ինչպես են այս պրոցեսները արդյունավետորեն կատարվում և վերահսկվում:

Հ ավաստիանալ, որ տեղեկատվությունը հասանելի է կատարումը օժանդակելու և այս պրոցեսները վերահսկելու համար:

Չափել, վերահսկել, վերլուծել այս պրոցեսները և կատարել անհրաժեշտ գործողություն` ուղղելու պրոցեսները և ձեռք բերել շարունակական բարելավում:

ISO 9000 որակի կառավարման համակարգը պահանջում է փաստաթղթեր, որոնք ներառում են` որակի ձեռնարկ, որոշակի ընթացակարգեր, ինչպես նաև աշխատանքի ցուցումներ: Ողջ փաստաթղթերը (ներառյալ որակի գրառումները) պետք է վերահսկվեն ըստ փաստաթղթերի վերահսկման ընթացակարգի:

32. 32. Բաժին 2: Կառավարման պատասխանատվություն

ISO 9001:2000 մեծ տեղ է հատկացնում որակի բարձրագույն կառավարման պատրաստակամությանը: Այս բաժինը պահանջում է որակի քաղաքականություն ու որակի խնդիր և այն ամրապնդում է հաճախորդի պահանջներով բարձրագույն կառավարման ներգրավումը:

ISO 9001 բաժինը նաև պահանջում է հիմնել բարձրագույն կառավարում կազմակերպության ներսում, ներառյալ ISO 9000 –ով սահմանված կառավարման ներկայացուցչության հիմնումը:

33. 33. Բաժին 3: Ռեսուրսների կառավարում

ISO 9001:2000 այս բաժինը պարզաբանում է կազմակերպության համար նախատեսված պահանջները` որոշելու և ժամանակին տրամադրելու ռեսուրսներ (Օր.` սարքավորում, հարմարություններ, և այլն), որոնք պահանջվում են կատարելու և բարելավելու ISO 9001-ի որակի կառավարման համակարգի պրոցեսները և հասցեագրում հաճախորդի գոհունակությունը: Այս բաժինը նաև ներառում է աշխատողների համար դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև ֆիզիկական հարմարությունները և աշխատանքի միջավայրը:

34. 34. Բաժին 4: Ապրանքի իրացում

ISO 9001:2000 ստանդարտը սահմանում է Ապրանքի իրացումը որպես <<պրոցեսների և ենթապրոցեսների այն հաջորդականությունը, որը պահանջվում է ապրանք ստանալու համար>>: Սա այն է, թե ինչպես է քո ապրանքը ձևավոևված, արտադրված, փորձարկված, համալրված, տեղափոխված և այլն: Այս բաժինը նաև վերաբերում է ծառայություններ մատուցողներին: Մանրամասնվում է, թե ինչպես է կազմակերպությունը պատկերացնում, հաղորդակցվում և բավարարաում հաճախորդի պահանջները: Այս բաժինը նաև ներառում է ապրանքների դիզայնի, պրոցեսների, նախագծերի և ծառայությունների պլանավորման բազում պահանջներ:

35. 35. Բաժին 5: Չափագրում, Վերլուծություն և բարելավում

ISO 9001:2000 –ի վերջին բաժինը սահմանում է չափման և մոնիտորինգային գործողությունների պահանջներ, այնպես որ կազմակերպությունը կարողանա անմիջապես հայտնաբերել շեղումները: Չափման և մոնիտորինգային գործողությունները նաև ներառում են արտաքին աուդիտ և հաճախորդի ընկալման մոնիտորինգ, թե արդյոք կազմակերպությունը կատարել է հաճախորդի ներկայացրած պահանջները: Այս բոլոր գերծողությունները պետք է սահմանվեն , պլանավորվեն և իրականացվեն: Չափումը և մոնիտորինգը թույլ են տալիս կազմակերպությունը կառավարել փաստերով, այլ ոչ թե ենթադրություններով:

36. 36. ISO 9001 Ամբողջ ցանկը

Էջեր 1 - 14: Պահանջները

Բաժին 1: Մասշտաբ

Բաժին 2: Նորմատիվ հղում

Բաժին3: Տերմիններ և սահմանումներ ( բնորոշ ISO 9001, ոչ բնորոշ ISO 9000)'

Էջեր 2-14 ** Բաժին 4: Ընդհանուր պահանջներ

բաժին 5: Կառավարման պատասխանատվություն

Բ աժին 6: Ռեսուրսների կառավարում

Բաժին 7: Արտադրանքի իրացում

Բաժին 8: Չափագրում, վերլուծություն և բարելավում

Էջեր 15 - 22: համապատասխանության աղյուսակներ ISO 9001 և այլ ստանդարտների միջև

Էջեր 23: Գրականության ցանկ

Վեց պարտադիր փաստաթղթերը:

Փաստաթղթերի վերահսկում

Գրառումների վերահսկում

Ներքին աուդիտ

Անհամապատասխան արտադրանքի/ ծառայության վերահսկում

Ուղղիչ գործողություն

Կ անխարգելող գործողություն

http://www.tc176.org/About176.asp