Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
կիրառական արվեստ
1. Դեկորատիվ-կիրառական արվեստ
• Զարդարարական-կիրառական արվեստի շարքն են դասվում այն
ստեղծագործությունները,որոնք ծառայում են մարդու կենցաղային
կարիքներին,ունեն որոշակի գեղարվեստական-գեղագիտական
առանձնահատկություններ,զարդարում են կենցաղը,բնակարանի
ինտերիերը,հասարակական շենքերը,փողոցները
հրապարակները ,զբոսայգիները:Ինչպես և
ճարտարապետը,կենցաղային առարկայի վարպետը որոշում է
նրա ձևը,հաշվի է առնում
դերը,նպատակահարմարությունը`ձգտելով միաժամանակ
գեղարվեստական արտահայտչականության:
2. Կիրառական արվեստի
ստեղծագործությունների
(կահույք,իրեր և այլն)
կառուցվածքը և ձևը
օրգանական կապի մեջ են
զարդանախշի հետ,որն
ընդգծում է առարկայի ձևը
և նշանակությունը:
Զարդանախշն
առանձնապես մեծ
նշանակություն ունի ոճի
ըմբռնման համար,որի
գծերը մաքուր տիպական
տեսքով ի հայտ են գալիս
զարդանախշերում և
զարդարանքներում:
3. Զարդանախշի մեջ հանդիպում են նույնպիսի բուսական կամ
կենդանական թեմաներ,ինչպիսիք և գեղանկարչության
,քանդակագործության ,գծանկարչության մեջ,բայց դրանք գրեթե
կորցնում են կերպավորման նշանակությունը`ենթարկվելով
գեղարվեստական կանոնին ,ռիթմին և պլաստիկական լուծմանը: