Կենսագրությունը
Ծնվել է հունիսի 6-ին 1917թ․
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Իրական անունը և ազգանունը՝ Գրիգոր Ահարոնի Գրիգորյան
ամերիկահայ գործարար,
միլիարդատեր,
բարերար,
«Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն
Արմատները
Նրա հայրը Ահարոն Գրիգոյանն էր, որի հայրը, Գասպար Գրիգորյանը,
ինչպես և բազմաթիվ այլ հայեր, ԱՄՆ է գաղթել Խարբերդ քաղաքից,
Արևմտյան Հայաստանից, փրկվելով օսմանաթուրքական հալածանքներից ու
կոտորածներից։ Քըրքորյանի մայրը՝ Ահարոն Գրիգորյանի կինը՝ Լիլիան, ևս
ԱՄՆ էր գաղթել Հայաստանից։
Ահարոնն ու Լիլիան ունենում են չորս որդի։ Նրանցից ամենակրտսերը
Գրիգորն էր կամ Քըրքորը, ինչպես նրան անվանում էին։
Քըրքի հայրը՝ Ահարոնը մրգավաճառ էր, և հազիվ էր ծայրը ծայրին
հասցնում։
1921 թվականին ԱՄՆ–ին հարվածեց հերթական և հզոր տնտեսական
ճգնաժամը։ Ապրուստ ձեռք բերելու մտահոգությամբ Քըրքորյանների
ընտանիքը ստիպված տեղափոխվում է մեծ քաղաք՝ Լոս Անջելոս։
Մանր բիզնես և բռնցքամարտ
Արդեն 9 տարեկան հասակից փոքրիկ Գրիգորը
սեփական քրտինքով հաց էր վաստակում իր
ընտանիքի համար։
Ութերորդ դասարանից նա թողեց դպրոցը և սկսեց
ավտոմեխանիկ աշխատել, միաժամանակ պարապելով
բռնցքամարտով։
Շուտով Քըրք Քըրքորյանը դարձավ կիսամիջին
քաշային կատեգորիայում Ֆրեզնոյի սիրողական
բռնցքամարտի չեմպիոնը։
Մինչև 1935 թվականը զբաղվել է մանր բիզնեսով,
կատարել է զանազան աշխատանքներ, եղել է
պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
Օդանավեր և պատերազմ
1939 թվականից նա հրապուրվել է ավիացիայով։
Սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ Մեծ Բրիտանիայի
արքայական օդատորմում։
Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային
պատերազմին։ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորյանը ռազմական շատ
կարևոր բեռներ և «Մոսկիտո» տեսակի ռմբակոծիչներ էր տեղափոխում Կանադայից դեպի
Բրիտանական Կղզիներ, որոնք շրջափակված էին Երրորդ Ռայխի՝ նացիստական
Գերմանիայի ծովային և օդային ուժերի կողմից։
Երկուսուկես տարի ծառայելում է Բրիտանական արքայական ռազմաօդային ուժերում,
որոնցից յուրաքանչյուրի համար նա ստանում էր հազարական դոլար։
Կյանքը պատերազմից հետո
2-րդ Աշխարհամարտից հետո նա ռազմաօդային ուժերի
ինքնաթիռներով թռչում էր Ատլանտյան օվկիանոսի վրայով և
սահմանել է Ատլանտյանի վրայով ամենաարագ թռիչքի
համաշխարհային ռեկորդ։
Աշխարհամարտի ավարտից հետո զբաղվել է օդանավերի
բաժնեթղթերի առևտրով։ 1947-ին 60 հազար ԱՄՆ դոլարով
Քըրքորյանը ձեռք է բերել «Լոս Անջելես Էյր Սերվիս» փոքրիկ
չարթերային ավիաընկերությունը, որի ավիապարկում կար ընդամենը
երեք օդանավ։
Առաջին միլիոնը
Երբ 1950-ականներին Քըրքորյանն սկսեց օպերացիաներ անել վիթխարի օդագնացային
ընկերություններով, ինչպիսիք էին Trans International Airlines–ը, Transamerica Corporation–ը և
այլք, ապա նա դասվեց միլիոնատերերի շարքը։ Քըրքորյանը 1962—1965 թթ․ աշխատում էր
ակցիաներով՝ բաժնեթղթերով և 5 տարում վաստակեց 37,6 միլիոն դոլար։
Ի դեպ, նրան օգնում էին ամերիկահայերը։
Օրինակ՝ 1965–ին, Քըրքորյանը Trans International Airlines օդագնացային ընկերությունը՝ TIA–ն
դարձրեց public, այսինքն՝ բաժնեթղթերի հանրային վաճառքի առաջարկ կատարեց։
Երեք տարում այդ ընկերության բաժնեթղթերը երեք անգամ ավելացան։ Բանն այն է, որ
ամերիկահայերը, ովքեր գիտեին Քըրքորյանին, սկսեցին գնել այդ ընկերության
բաժնետոմսերը։ Դրանց գները 9,75 դոլարից բարձրացան մինչև 32 դոլարի։
Ի վերջո, Քըրքորյանը իր օդագնացային ընկերությունը 1968–ին վաճառեց TransAmerica–ին և
արդյունքում ստացավ 85 միլիոն դոլարի բաժնեմաս՝ դառնալով այդ հզոր կոնգլոմերատ
օդագնացային ընկիերության խոշորագույն բաժնետերը։
Հյուրանոցային բիզնես
Քըրքորյանը զբաղվում էր նաև հյուրանոցային բիզնեսով։
1967–ից սկսած նա փոխեց իր բիզնես գործունեության ոլորտը՝ անցնելով այդ
նոր ոլորտին։
Մասնավորապես՝ կառուցեց Լաս Վեգասի ամենամեծ հյուրանոցը՝ «MGM
Grand»։
1986–ին նա վաճառեց այդ հյուրանոցը Ռենոյում իր ունեցած նոյնանուն մեկ այլ
հյուրանոցի հետ միասին՝ en:Grand Sierra Resort։ Ընդհանուր առմամբ երկու
հյուրանոցների վաճառքը նրան բերեց 594 մլն դոլար։
Քըրքորյանը կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր
հյուրանոցներ։
1968 թվականից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր»
(մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ
Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։
Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։
Խաղատների բիզնես
Կինոբիզնես
1968–ից Քըրքորյանը զբաղվել է կինոբիզնեսով և հաջորդ տարի դարձել
է «Մետրո Գոլդվին Մայեր» կինոընկերության տնօրենը, որին հետագայում
ավելացրեց «Յունայթիդ Արթիսթս» , «Քոլումբիա փիքչըրզ» և «Քսաներորդ դար
Ֆոքս» կինընկերությունները։
Ութսունական թվականները առանձնանում էին կինոարտադրության ոլորտի
պասիվությամբ, ստեղծագործական սակավությունը ազդեց նաև կինոբիզնեսի
վրա ընդհանրապես։
Վնասներ կրելով, Քըրքորյանը շտապեց ազատվել «Քոլումբիա փիքչըրզից» և
ավելի ապահով համարեց փողերը ներդնել խաղատնային բիզնեսում։
Քըրքորյանը և Հայաստանը
Քըրքորյանը շռայլորեն բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր
պատմական Հայրենիքին՝ Հայաստանին։
Իր հայկական արյունը նրան պարտավորեցնում էր սատարել Հայաստանին։
Որոշ տեղեկությունների համաձայն, Քըրքորյանը 22 տարվա ընթացքում ավելի
քան 1 միլիարդ դոլարի բարեգործություն է արել Հայաստանին իր Լինսի
հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել էր 1989 թվականին, և, մասնավորապես,
կենտրոնացել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ավերված
Հյուսիսային Հայաստանի վերականգնման գործի վրա։
Նրա բարեգործական հզոր գործունեության արդյունքում էր, որ
Հայաստանում վերականգնվեցին և ճոխությամբ
արդիականացվեցին բազմաթիվ թանգարաններ, թատրոններ,
պատկերասրահներ։
Քըրքորյանի «Լինսի հիմնադրամը կոչվում էր իր երկու դուստրերի՝
Լինդայի և Թրեյսիի անուններով՝ «ԼինՍի»․ «Լին»–դա, և Թրէյ–«Սի»։
Հայաստանին ցուցաբերած նրա ֆինանսական օգնությունն այնքան
մեծ էր և կարևոր, որ երկրի ղեկավարությունը պարզապես չէր
կարող չընդունել Քըրքորյանի բացառիկ ծառայությունները
Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Ահա թե ինչու 1998 թվականի սեպտեմբերին Քըրքորյանը
հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի այն
ժամանակվա Հայաստանի նախագահի կողմի։
Ավելին՝ Քըրքորյանը 2004 թ․ Հայաստանի Ազգային հերոս է
հռչակվել, այսինքն՝ արժանացել է Հայաստանի բարձրագույն
պետական պարգևին։
Պարգևատրվել է Հայրենիք շքանշանով:
2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը
ՄԱՀԸ
Վախճանվել է Բևերլի Հիլզ քաղաքում,
Կալիֆորնիա նահանագ, ԱՄՆ, 2015
հունիսի 15–ին՝ 98 տարեկան հասակում։
Թաղված է Ինգլվուդ Փարք
գերեզմանոցում՝ Inglewood Park Cemetery,
Լոս Անջելեսի կոմսություն, Կալիֆորնիա
նահանգ, ԱՄՆ։
Հայր և որդի Քըրքորյանները՝ Ահարոնը և
նրա որդի Քըրքը թաղված են նույն
շիրմաքարի տակ։