Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Արատեսի դպրական կենտրոնի ներկայացում

276 views

Published on

Արատեսի դպրական կենտրոնի ներկայացում

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

Արատեսի դպրական կենտրոնի ներկայացում

  1. 1. Ակնարկ 1989թ. Վայոց ձորի Եղեգիսի կիրճի նախկին ադրբեջանաբնակ լքված Կզլգյուլը` Արատեսը կառավարությունը հանձնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին:
  2. 2. Տարիներ շարունակ Արատեսը իրական դպրոց է եղել բնության գրկում՝ կրթահամալիրի սովորողների, ծնողների ու դասավանդողների համար, հատուկ ուսումնական միջավայր։
  3. 3. 2018 թ. դպրական կենտրոնի նորացման սկիզբն էր՝ որպես կրթահամալիրի, սովորողների,ուսուցիչներ ի աշխատանքով ու դրամական միջոցներով իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ամբողջական, բաց նախագիծ՝ Արատեսի բոլոր շահառուների համար մասնակցելու իրական հնարավորությամբ։
  4. 4. Արատեսի դպրական կենտրոնում 2018 թվականից իրականացվում են ամենատարբեր ճամբարներ, տարաբնույթ նախագծեր, որոնք փաստում, հաստատում են դպրական կենտրոնի շուրջտարյա գործունեությունը։
  5. 5. Արատեսի կիսաավեր վանքի տարածքում կազմակերպվում են կրթահամալիրի, Արատեսի դպրական կենտրոնի ուսումնական օրացույցներով որոշված ծեսերն, այդ թվում՝ հարսանեկան ծեսեր ։ Արատեսի վանքի վերակառուցման ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից և շուտով կսկվեն աշխատանքները:
  6. 6. Զարգացման սխեմա Կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոն մասնաճյուղը ներառվել է կրթահամալիրի 2019-2022 թթ զարգացման ծրագրի 7 հրաշալիքների՝ ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթում։
  7. 7. Արատեսը որպես կրթական ցանցի տարածման հարթակ: Լինելով կրթահամալիրի մասնաճյուղ՝ դպրական կենտորնը գործում է ուսումնական օրացույցով և բաց է բոլոր նախագծերի , նախաձեռնությունների համար: Ըստ մանկավարժական գործունեության բնագավառների՝ մեր փորձառության փոխանցման հարթակ է դառնում դպրական կենտրոնը, ամուր թելերով կամրջելով մինչ այս հեղինակային մանկավարժությանը անծանոթ խմբերին, անհատներին, ստեղծելով հեղինակային մանկավարժության ցանցի ձևավորման հաստատուն հենք։
  8. 8. Տնից-տունը Արտաբույնքում Տնից՝ տուն։ Ճակատագրեր, մարդիկ

×