Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ապահով համացանց

«Ապահով համացանց» նախագիծը նախատեսված է տարրական, միջին և ավագ դպրոցի աշակերտների և նրանց ծնողների համար:

Related Books

Free with a 30 day trial from Scribd

See all
  • Be the first to comment

Ապահով համացանց

  1. 1. ՄԱՐԻԱ ԼԻՍԻՑԻՆԱ <<ՕՀԱՆՅԱՆ>> կրթահամալիր, Երևան 2015թ.
  2. 2. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «Ապահով համացանց» նախագիծը նախատեսված է տարրական, միջին և ավագ դպրոցի աշակերտների և նրանց ծնողների համար: Նախագիծը անց է կացվում աշակերտակենտրոն և ինտերակտիվ մեթոդներով: Նախագիծն իրականացվում է հետևյալ ծրագրերի կիրառմամբ՝ AutoCollage, MS MovieMaker, MS PhotoStory, MS Word, MS Excel, MS PowerPoint և MS-Publisher: ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ
  3. 3. ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ • Համացանցից անվտանգ օգտվելու կանոնների ուսուցում, • Հետազոտական աշխատանքների կատարման կարողությունների ձևավորում, • Մտածելու, վերլուծելու, համեմատելու և ընդհանրացնելու կարողությունների ձևավորում, • Ինֆորմացիոն տարածությունում կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում, • Օնլայն տեխնոլոգիաների պատասխանատու օգտագործման հմտությունների ձևավորում, • Ինքնուրույն անհրաժեշտ տեղեկատվության որոնման կարողությունների զարգացում, • Համացանցի կրթական, մշակութային և տեղեկատվական հնարավորությունների ներկայացում, • Համացանցային վտանգների ներկայացում, • Ապօրինի, վնասակար և ոչ պատշաճ բովանդակության դեմ պայքարի միջոցների ներկայացում, • Պրեզենտացիոն կարողությունների զարգացում. ասելիքը տեղ հասցնելու, սեփական մտքերն ու կարծիքը համարձակորեն բարձրաձայնելու կարողության զարգացում,
  4. 4. • Բուկլետների պատրաստման համակարգչային հմտությունների ձևավորում (<<Անվտանգ համացանց>> թեմայով ), • Թիմային աշխատանքի զարգացում, սեր ինֆորմատիկա առարկայի նկատմամբ, • Հասարակության ուշադրության կենտրոնացում համացանցից անվտանգ օգտվելու կանոնների վրա, • Էթիկայի կանոնների ուսուցում համացանցից օգտվելիս, • Համացանցում առկա վտանգների և դրանցից խուսափելու գործիքների մասին գիտելիքների տրամադրում ծնողներին, • Ծնողների հետ համացանցի ապահով օգտագործման կանոնների մշակում:
  5. 5. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Նախագիծն անց է կացվում մի քանի փուլով, ինչը հնարավորություն է տալիս աշակերտներին կատարելու հետազոտություններ, գտնելու ստեղծագործական հնարքներ, ընտրելու համակարգչային ծրագրեր և ներկայացնելու կատարված աշխատանքները:
  6. 6. ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ Առաջին փուլում միջին և ավագ օղակի աշակերտները ուսումնասիրում են համացանցը, դրա ստեղծման պատմությունը, համացանցից անվտանգ օգտվելու կանոնները, էթիկայի կանոնները համացանցում, կազմում են հարցաթերթիկներ` պարզելու համար, թե համացանցում ինչ հետաքրքրություններ ունեն տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդիկ, ունեն արդյոք կախվածություն համացանցից:
  7. 7. Երկրորդ փուլն իրականացվում է հետևյալ կերպ. միջին և ավագ դպրոցի աշակերտները կազմում են բուկլետներ MS-Publisher ծրագրի միջոցով, բաժանում տարրական օղակի աշակերտներին, անցկացնում բաց դասեր, պարզաբանում համացանցում անվտանգության և էթիկայի կանոնները: ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
  8. 8. Երրորդ՝ հիմնական փուլն իրականացվում է հետևյալ կերպ. ավագ դպրոցի սաները կազմակերպում են սեմինար ծնողների համար, ներկայացնում են հետազոտական աշխատանքների ընթացքում ստացված տվյալները, հարցման արդյունքների հիման վրա մշակված վիճակագրական տվյայները` գրաֆիկների տեսքով: ՆԱԽԱԳԾԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ 0 50 100 Կախվածությունը համացանցից Ի՞նչ ես դու սովորաբար անում ինտերնետում Շթվում եմ: Փնտրում եմ ինֆորմացիա դասի համար: Զվարճանում եմ: Ներբեռնում եմ ծրագրեր, նկարներ, վիդեո: Տեղեկանում եմ վերջին իրադարձությունների մասին աշխարհում: Խաղում եմ օնլայն խաղեր: Նայում եմ կայքեր, որոնք թույլ չեն տալիս ծնողներս: Նոր ծանոթություններ եմ ձեռք բերում:
  9. 9. ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԸ Տարրական, միջին և ավագ դպրոցի աշակերտները ուսումնասիրում են համացանցը, ստեղծման պատմությունը, հասկանում են համացանցից անվտանգ օգտվելու կանոնները, համացանցում էթիկայի կանոնների պահպանման անհրաժեշտությունն ու կարևորությունը, կատարում են հետազոտական աշխատանք, կատարած աշխատանքները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով: Աշակերտները հետազոտում են, վերլուծում, ստեղծագործում, կիրառում և աշխատում որպես թիմ:

×