Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
ՀրուշակագործությունԱրտադրությամբ ուսոցումX, XI, XII դասարաններումԿոստանյան Հերմինե
Մեր խոհանոց ուսումնա-արտադրական  արհեստանոցը Արհեստագործական ավագ  դպրոցում է: Արհեստանոցի աշխատողները  խոհարարի, սննդի կա...
Սովորողները խոհանոցում զբաղվում են  իրական, կոնկրետ աշխատանքով և այդպիսով ձեռք են  բերում, զարգացնում մասնագիտական  հմտութ...
   Մեր պատվիրատուները հիմնականում    կրթահամալիրի դպրոցներն են` մայր    դպրոցն, արհեստագործական դպրոցը, Բ-4 դպրոց-    պար...
   Այսպիսով, խոհանոցում աշխատելով`    սովորողները զարգացնում են իրենց գիտելիքներն    ու հմտությունները խմորի տարբեր տեսակ...
 Օրվա աշխատանքը սկսում ենք կրթահամալիրի մյուս  դպրոցներ մեր արտադրանք առաքելով: Այնուհետև  սկսում ենք պատրաստել շերտավոր ...
Մեր աշխատանքներըՓոքրիկ Դավիթիկին՝ հրուշակագործներիցՄեր պատվերներըՀենց այսպես էլ լինում էՈւրիշին հաց տվողն էն գլխից է օրհնվ...
Դասավանդողի կիսամյակային հաշվետվություն
Դասավանդողի կիսամյակային հաշվետվություն
Դասավանդողի կիսամյակային հաշվետվություն
Upcoming SlideShare
Loading in …5
×

Դասավանդողի կիսամյակային հաշվետվություն

779 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Դասավանդողի կիսամյակային հաշվետվություն

  1. 1. ՀրուշակագործությունԱրտադրությամբ ուսոցումX, XI, XII դասարաններումԿոստանյան Հերմինե
  2. 2. Մեր խոհանոց ուսումնա-արտադրական արհեստանոցը Արհեստագործական ավագ դպրոցում է: Արհեստանոցի աշխատողները խոհարարի, սննդի կազմակերպման արտադրությամբ ուսուցման 10-12-րդ դասարանների սովորողներն են: Նրանք խոհանոց են մտնում համապատասխան հագուստով` գոգնոցով և գլխարկով, քանի որ լավ խոհանոցում, իհարկե, հիգիենայի ապահովումն առաջնահերթ խնդիր է: Ձեռքերը օճառով լվանալուց հետո միայն սովորողներն անցնում են աշխատանքի: Պարտադիր պահանջ է սովորողների բուժզննում անցած լինելը:
  3. 3. Սովորողները խոհանոցում զբաղվում են իրական, կոնկրետ աշխատանքով և այդպիսով ձեռք են բերում, զարգացնում մասնագիտական հմտությունները: Ամեն օր նույն գործողությունները անելով` նրանք կամաց-կամաց դառնում են իրենց մասնագիտության վարպետը: Բաղադրատոմսերը սովորողներն իրենց էլեկտրոնային հասցեով ստանում են վարպետից (ուսուցչից), փնտրում-գտնում են, համեմատում-փորձում նույն խմորեղենի տարբեր բաղադրատոմսեր: Մեր խոհանոցում արտադրվում է կիսագործարանային 4 ապրանքատեսակ` խաչապուրի, գյուղի գաթա, ոսպով (այլ միջուկով) լցոնված եղջյուրիկներ, կարտոֆիլով կարկանդակներ, տորթեր:
  4. 4.  Մեր պատվիրատուները հիմնականում կրթահամալիրի դպրոցներն են` մայր դպրոցն, արհեստագործական դպրոցը, Բ-4 դպրոց- պարտեզն ու Գանյան դպրոցը: Ուսուցման ընթացքում պատրաստվող այլ ապրանքատեսակներն սպառվում են առայժմ միայն արհեստագործական դպրոցում: Դրանք նույնպես ամբողջական տեսքով են, այսինքն` թխված: Արհեստագործականի սովորողների կողմից լավ ընդունվող ապրանքատեսակները նույնպես կմտնեն առաքվողների ցանկում: Ծրագրում ենք զարգացնել մեր արտադրությունը նաև տոնական տորթերի պատվերների ընդունումով:
  5. 5.  Այսպիսով, խոհանոցում աշխատելով` սովորողները զարգացնում են իրենց գիտելիքներն ու հմտությունները խմորի տարբեր տեսակներ պատրաստելով, դրանցից կիսագործարանային հումք ստանալով, նույն ապրանքատեսակները թխելով, տորթեր ձևավորելով և, որն ամենակարևորն է, ստեղծագործելով: Արտադրական և իրացման աշխատանքի նախապատրաստումը, հաշվարկը սովորողները անում են իրենց ուսուցչի հետ` յուրացնելով գիտելիքներ նաև տնտեսագիտության և իրավուքի բնագավառներից:
  6. 6.  Օրվա աշխատանքը սկսում ենք կրթահամալիրի մյուս դպրոցներ մեր արտադրանք առաքելով: Այնուհետև սկսում ենք պատրաստել շերտավոր խմոր, որը երկար ժամանակ է պահանջում: Հետո պատրաստում ենք գաթայի խմորը: Խմորները պատրաստելուց հետո սկսում ենք պատրաստել կիսագործարանային ապրանքատեսակները, որոնք սառեցնում ենք և հավաքում սառնախցիկում: Այս գործողությունների ընթացքում հասցնում ենք նաև Արհեստագործական դպրոցի համար թխել մեր արտադրանքը, որը տեղում վաճառվում է: Դասերից հետո մի խումբ խոհարար- սովորողներով աշխատում ենք` արտադրանքի քանակը ավելացնելով: Սա մեր գործն է, ու մենք աշխատում ենք, մեր արտադրանքը աճի թե´ քանակով, թե´ տեսականիով, թե´ որակով:
  7. 7. Մեր աշխատանքներըՓոքրիկ Դավիթիկին՝ հրուշակագործներիցՄեր պատվերներըՀենց այսպես էլ լինում էՈւրիշին հաց տվողն էն գլխից է օրհնվածՏոնածառեր, ձնեմարդՊատվիրեք մեզ մոտԱրևի՛ համար արևՄեր առաջին պատվերըՄեր աշխատավայրումՊատվիրեք մեզ մոտՁևավորում

×