Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Սպառողական զամբյուղ

2,510 views

Published on

Սպառողական զամբյուղ: «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատես:

Published in: Economy & Finance
  • Be the first to comment

Սպառողական զամբյուղ

  1. 1. Սպառողական զամբյուղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Տնտեսագետի ակումբ
  2. 2. Ի՞նչ է սպառողական զամբյուղը Սպառողական զամբյուղը սպառողի կողմից ընտրված և նրա համար առավելագույն օգտակարություն ունեցող ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է:
  3. 3. Ի՞նչ է ներկայացնում սպառողական զամբյուղը Մեկ ամսվա ընթացքում մեկ անձի նորմալ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների արժեքը:
  4. 4. Սպառողական զամբյուղի կառուցվածքը Սպառողական զամբյուղում տեղ գտած ապրանքներն ու ծառայություններն դասակարգվում են երեք հիմնական խմբերում. • Պարենային ապրանքներ
  5. 5. Պարենային ապրանքներում ընդգրկված են 12 առաջին անհրաժեշտության մթերքներ` • Հացամթերք, կենդանական յուղ, կաթնամթերք, պանիր, մսամթերք, բանջարեղեն, շաքար, հրուշակեղեն, մրգեր և հատապտուղներ, հավկիթ, ձկնամթերք, բուսական յուղ: Նվազագույն սպառողական զամբյուղը իր մեջ չի ներառում սուրճը, թեյը, հյութը կամ զովացուցիչ ըմպելիքները, ալկոհոլային խմիչքները:
  6. 6. • Ոչ պարենային ապրանքներ
  7. 7. • Ծառայություններ
  8. 8. Սպառողական զամբյուղի հաշվարկման կարգը Նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկվում է հաշվի առնելով` • գիտականորեն որոշված` մարդու կենսագործնեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքնրի և ծառայությունների նվազագույն չափը,
  9. 9. • անապահով ընտանիքներում սպառման փաստացի ծավալը, • բնակչության կազմը, ընտանիքների կազմը, կառուցվածքը, եկամուտների մակարդակը:
  10. 10. • սպառողների` բնակլիմայական պայմաններով, ազգային սովորույթներով, տեղի առնձնահատկություններով պայմանվորված մթերքների ընտրությունը։ Օրինակ` Հայաստանում` հաց, Չինաստանում` բրինձ:
  11. 11. Հայաստանում նվազագյույն սպառողական զամբյուղը Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը իր մեջ ընդգրկում է սպառողի համար առավելագույն օգտակարություն ունեցող 470 ապրանք և ծառայություն: 2014 թվականի ընթացիկ գներով Հայաստանում սպառողական զամբյուղը կազմել է`
  12. 12. Հայաստանում նվազագյույն պարենային զամբյուղը Նվազագույն պարենային զամբյուղը ներկայացնում է այն գումարի չափը, որին համարժեք սնունդ պետք է սպառի յուրաքանչյուր չափահաս մարդ, որպեսզի չհամարվի թերսնված: Նվազագույն պարենային զամբյուղը, (սպառողական զամբյուղի երեք բաղկացուցիչներից մեկը) ներկայացնում է միայն սննդամթերքը, այն կոչվում է աղքատության գիծ: Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը 2014 թվականի ընթացիկ գներով կազմում է`
  13. 13. Պարենային ապրանքներ Ոչ պարենային ապրանքներ Ծառայություններ Հայաստանում ըստ սպառողական զամբյուղ երեք հիմնական բաղկացուցիչների բաշխումը` տոկոսային հարաբերությամբ: 53.4% 15.5% 30.8%
  14. 14. Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի որոշման կարգը Հայաստանի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի չափը, կառուցվածքը, վերահաշվարկման պարբերականությունը, և այլ` սպառողական զամբյուղին հետ առնչվող տարրերը որոշվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Սպառողական նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով:
  15. 15. Օրենքը ասում է… ՀՀ քաղաքացու կենսաապահովման համար անհրաժեշտ բյուջեի չափը (գումար) որոշվում է նվազագույնը տարին մեկ անգամ, սպառողական զամբյուղի կառուցվածքը` (ապրանքներ և ծառայություններ) հինգ տարին մեկ անգամ: Սպառողական զամբյուղի արժեքի և կառուցվածքի փոփոխությունները կատարվում են հաշվի առնելով բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքի փոփոխությունները:
  16. 16. Ո ՞վ է որոշում սպառողական զամբյուղի չափը ՀՀ քաղաքացու սպառողական զամբյուղի չափը և կառուցվածքը որոշում է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ):
  17. 17. Նվազագույն սպառողական զամբյուղի որոշման կարգը Հայաստանում Հայաստան Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի չափը որոշվում է ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած նվազագույն պարենային զամբյուղի չափի վրա հիմնվելով: Նվազագույն պարենային զամբյուղին գումարվում է նվազագույն պարենային զամբյուղի 77%-ը` հագուստի և կենցաղային այլ կարիքների համար: Ստացված գումարը կոչվում է նվազագույն սպառողական զամբյուղ:
  18. 18. Սպառողական զամբյուղի և գնաճի կապը Ի՞նչ է գնաճը: Գնաճը (ինֆլացիան) գների ընդհանուր մակարդակի աճն է, արժույթի արժեզրկումը, քաղաքացու գնողունակության անկումը, սպառողական զամբյուղով նախատեսված բարիքների գնման ծախսերի բարձրացումը:
  19. 19. Նվազագույն սպառողական զամբյուղը այլ երկրներում Երկիր Սպառողական զամբյյուղ (EUR) Սպառողական զամբյյուղ (AMD) Բելգիա 830 431600 Չեխիա 319 165880 Գանա 104 54080 Եգիպտոս 83 43160 Ավստրալիա 1560 811200 Պակիստան 73 37960 ԱՄՆ 732 380640 Ռուսաստան 153 79560 Հայաստան 108 56200
  20. 20. Անհատական սպառողական զամբյուղի կազմում Սպառողական զամբյուղ Պարենային Ոչ պարենային Ծառայություններ Սնունդ Հագուստ Սպասք Գրենական պիտույքներ Հիգիենայի պարագաներ Կոմունալ ծառայություններ Կրթություն Տրանսպորտ Ժամանց

×