Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ջրակենսաբանությունը Հայաստանում

109 views

Published on

Ջրակենսաբանությունը Հայաստանում

Published in: Art & Photos
  • Login to see the comments

  • Be the first to like this

Ջրակենսաբանությունը Հայաստանում

  1. 1. ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՋՐԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԻԱՄ ՀՈԲՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ 6-1
  2. 2. ՋՐԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍ 1 • Ջրակենսաբանական հետազոտությունները Հայաստանում սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջերից՝ Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհների առանձնահատկությունների բացահայտման նպատակով։ Լ. Բերգի, Կ. Կեսլերի, Ա. Բրանդտի և այլ գիտնականների աշխատություններում կան տեղեկություններ լճի ջրաբանական ռեժիմի, ջրաքիմիական կազմի, ինչպես նաև ինքնատիպ ֆաունայի վերաբերյալ։ Սակայն կանոնավոր ջրակենսաբանական հետազոտություններ հանրապետությունում սկսվել են 1923 թվականին, երբ Ա. Դերժավինի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սևանի ջրակենսաբանական կայանը։ Այս շրջանում ուշագրավ են Մ. Ֆորտունատովի և Լ. Առնոլդիի աշխատությունները՝ Սևանա լճի ձկնաշխարհի, բուսաշխարհի ու ջրային անողնաշարների վերաբերյալ։ Հետագայում ուսումնասիրության շրջանակներն ընդգրկել են նաև հանրապետության այլ ջրամբարներ, Ակնա և Սև լճերը, Հրազդան գետը և այլն։
  3. 3. ՋՐԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍ 2 • Ձկնաբանության ոլորտում ձեռք բերված հաջողություններից են Սևանա լճում Լադոգա և Չուդ լճերի սիգ ձկնատեսակի, իսկ հանրապետության այլ ջրամբարներում՝ Սևանի իշխանի կլիմայավարժեցումը։ Այս աշխատանքները մեծապես նպաստել են ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային ջրակենսաբանության զարգացմանը։ ժողտնտեսության կարիքների համար Սևանա լճի ջրի պաշարների ինտենսիվ օգտագործման հետևանքով 1960-1980- ական թվականներին կտրուկ իջել է լճի մակարդակը, զգալիորեն փոխվել են լճի ձևաչափի և ջրաբանական ցուցանիշները, ջերմային և օպտիկ, ռեժիմները, ջրի քիմիական բաղադրությունը, բուսական և կենդանական աշխարհների որակական կազմը, սիգի և իշխանի քանակական հարաբերությունը, վատացել է ջրի որակը։
  4. 4. ՋՐԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍ 3 • Լիճը ենթարկվել է էվտրոֆացման։ Այդ խնդիրների լուծման նպատակով ծավալվել են որակական նոր հետազոտություններ, մշակվել նոր միջոցառումներ. Սևանա լճի, ինչպես նաև Հայաստանի այլ ջրամբարների կենսաբանական վիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով լուծվել են Սոթքի հանքանյութի մշակման հետ կապված զանազան հարցեր, ընդունվել են համապետական նշանակության որոշումներ։ Ջրակենսաբանության զարգացումը հանրապետությունում նոր վերելք է ապրել 1970-ական թվականներից՝ Սևանի ջրակենսաբանական կայանի հետազոտական աշխատանքների հնարավորությունների ընդարձակման շնորհիվ, ծավալվել են լճաբան, համալիր հետազոտություններ, մշակվել լճի ջրի որակի գնահատման չափանիշներ։ Առավել մանրակրկիտ հետազոտվել են այն գետերը, որոնց հոսքը նախատեսված էր շրջել դեպի Սևանա լիճ։ Ոաումնասիրվել են դրանց ջրաքիմիական ցուցանիշները, Սևանա լճի և դոնոր գետերի կենսաբանական համատեղելիության հարցերը։ Ոաումնասիրվել է նաև Սևանի ջրհավաք ավազանից լիճ լցվող նյութերի ազդեցությունը լճի ջրի որակի ու զանազան օրգանիզմների վրա։ Աստիճանաբար առաջին պլան են մղվել Սևանա լճի և հանրապետության այլ ջրամբարների ջրաէկոլոգիական ռեժիմը բարելավելու միջոցառումների մշակման հարցերը։ Այդ նպատակով ընդլայնվել են Սևանա լճի ու մյուս ջրամբարների ջրաֆիզիկայի, ջրաքիմիայի, առաջնային արգասաբերության, մանրէաբանության, ջրային անողնաշարների, ձկների և լճի կենսաբանության, լճահամակարգի ու ջրհավաք ավազանի փոխհարաբերությունների հետազոտությունները, հիմնավորվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
  5. 5. ՋՐԱԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍ 4 • 1990 թվականին Սևանի ջրակենսաբանական կայանը վերակազմավորվել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոզիայի և ձկնաբանության ինստիտուտի, որը կովկասյան տարածաշրջանի միակ մասնագիտացված գիտական կազմակերպությունն է, 2007 թվականին ընդգրկվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և ջրաէկոլոգիայի գիտական կենտրոնի կազմի մեջ։ Ինստիտուտը ՌԳԱ Պապանինի անվան ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի հետ 2005 թվականից սկսել է Սևանա լճի համալիր հետազոտություններ, որոնց արդյունքներն ամփոփվել են մենագրության մեջ։ գիտական համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Բելառուսի ԳԱ Կենսապաշարների գիտագործնական կենտրոնի հետ։ Ներկայումս ուշադրության կենտրոնում են լճի կենսաբազմազանության պահպանության, կենսապաշարների վերականգնման և լիճ ներթափանցած օտարածին տեսակների կառավարման հարցերը։ ՀՀ-ի ջրակենսաբանության առաջնահերթ խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի մեջ մտնող ենթահամակարգերի մաթեմատիկական մոդելավորումն է, դրանց փոխհարաբերությունների, քանակ, փոփոխությունների կանխատեսումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ջրի որակի բարելավմանը, որովհետև Սևանա լիճը Կովկասում խմելու ջրի միակ հեռանկարային աղբյուրն է։
  6. 6. ՎԵՐՋ․․․

×