Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Վարդերի մասին

267 views

Published on

Վարդերի մասին

Published in: Art & Photos
  • Login to see the comments

  • Be the first to like this

Վարդերի մասին

  1. 1. Վարդերի մասին Բնագիտություն Մարիամ Հովհաննիսյան Միջին դպրոց 6-1
  2. 2. Հետաքրքր փաստեր վարդերի մասին  -Իրանում, ԱՄՆ-ում և Անգլիայում վարդը համարվում է ազգային ծաղիկ:  -Աշխարհի ամենածեր վարդի թուփը աճում է Գերմանիայում: Արդեն 1000 տարի է, ինչ թուփը ծաղկում է Հիլդեսհայմերի տաճարի պատի մոտ և բարձրությամբ համարյա հասել է շինության տանիքին:  -Կա վարդի տեսակ, որը կոչվում է «Սի»: Այս վարդն այնքան փոքր է, որ ծաղկի թերթերի մեծությունը համադրելի է բրնձի հատիկի հետ:  -Վարդի որոշ վայրի տեսակներ կարելի է հանդիպել նույնիսկ հյուսիսային բևեռի հարակից տունդրային գոտում:  -Ռուսաստանում վարդը հայտնվել է միայն 16-րդ դարում, և սկզբնական ժամանակահատվածում այն աճեցվել է միայն պալատական կալվածքներում:  -Թեյի վարդը իր անվանումը ստացել է ոչ թե ծաղկի գույնի շնորհիվ, այլ իր նուրբ բույրի:  -Վարդը մշակովի է դարձել արդեն մոտ 5000 տարի: Այսօր աշխարում կա վարդի 300 տեսակ և շուրջ 3000 ենթատեսակ:  -Անգլիայում սիրո խոստովանություն անելու համար ավանդաբար նվիրում են 2 դեղին վարդ:  -Ճապոնացի գենետիկները ստեղծել են վարդի շատ յուրահատուկ տեսակ`քամելեոն, որի թերթիկները առավոտյան ալ կարմիր են, իսկ երեկոյան ձյունաճերմակ երանգ են ստանում  - Վարդի յուղը մտնում է կանացի գրեթե բոլոր օծանելիքների բաղադրության մեջ:  - Կան վարդի տեսակներ, որոնք թոշնելուց հետո ավելի ուժեղ են բուրում, քան թարմ վիճակում:
  3. 3. Նկարներ
  4. 4. Տարբեր գույնի վարդերի մասին
  5. 5. Նարնջագույն վարդ Ծաղիկների լեզվով արտահայտում են անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ: Եթե հանկարծահաս զգացմունքներ եք զգում մեկի հանդեպ, կարող եք այդ մասին նրան պատմել նարնջագույն վարդերով: Սրանք խորհրդանշում են նաև, որ դուք հպարտ եք, հիանում եք այն անձով, որի հանդեպ զգացմունքներ եք տածում:
  6. 6. Կապույտ վարդ Կապույտ վարդեր` առեղծվածայնության նշան: Դրանք ոչ սովորական են և հանելուկային, ուստի ճիշտ է դրանք նվիրել նույնքան հեքիաթային ու անհասանելի մարդկանց: Կապույտ վարդը նաև բաժանման խորհուրդ ունի:
  7. 7. Սպիտակ վարդ  Սպիտակ վարդը բոլոր ժամանակներում եղել է մաքրության ու անմեղության նշան: Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը, կատարելությունը: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է: Նշան է հավերժական, ամուր, կշռադատված զգացմուքի, որն ավելի ուժեղ է, քան կիրքը: Սպիտակ վարդեր նվիրում են, երբ ուզում են ամուսնության առաջարկություն անել այդ երկնային էակին:
  8. 8. Կարմիր վարդ Կարմիր վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Կարմիր վարդ նվիրում են այն մարդուն, առանց որի չեն պատկերացնում իրենց գոյությունը: Այս ծաղիկը ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ ունի:
  9. 9. Մուգ կարմիր վարդ  Ինչպես և կարմիր վարդերը՝ այս վարդը ևս անզուսպ սիրո, սիրահարվածության, չբավարարվող կրքի ու ցանկության սիմվոլ է: Երբ դիմացինին նվիրում են մուգ կարմիր վարդեր, նշանակում է ուզում են ընդգծել այն հմայքը, կրքոտությունը, գեղեցկությունը, որը կա դիմացինի մեջ, բայց որի մասին վերջինս չի էլ պատկերացնում: Կարմիր վարդը իր նրբերանգներով սիրո տարբեր աստիճանների մասին է խոսում: Որքան մուգ է ծաղկի գույնը, այնքան հասուն ու ամուր է Սեր զգացմունքը:
  10. 10. Դեղին վարդ  Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Քչերը գիտեն, որ դեղին վարդերը նաև հաշտեցնող ծաղիկ են: Եթե Նա ձեզ նվիրում է դեղին վարդեր, նշանակում է ուզում է հաշտվել, ներողություն խնդրել, մոռանալ ու մոռացնել եղած տհաճ հիշողություններն ու տարաձայնությունները: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է, որոշ դեպքերում էլ կարող է անհավատարմության նշան լինել: Մարդկանց մեջ տարածված է այն, որ դեղին վարդը բաժանման կամ ատելության նշան է, բայց այդպես չէ:
  11. 11. Վերջ․․․

×