2. Բովանդակություն
• Ներածություն
• Պատմություն
• Շարժիչի բաղադրիչներ
• Հիմնական
հասկացություններ և
սահմանումներ
• Շարժիչի աշխատանքային
ցիկլը
• Շարժիչի աշխատանքի
հիմնական
ցուցիչները
• Շարժիչի կմախքը
• Եզրակացություն
3. Ներածություն
Ներքին այրման շարժիչը ջերմային շարժիչ է, որը
վառելիքի մեջ գտնվող քիմիական էներգիան վերածում է
մեխանիկական էներգիայի: Վառելիքի քիմիական
էներգիան սկզբում վերածվում է ջերմային էներգիայի՝
շարժիչի ներսում օդով այրման կամ օքսիդացման
միջոցով։ Այս ջերմային էներգիան բարձրացնում է
շարժիչի ներսում գտնվող գազերի ջերմաստիճանը և
հետևաբար ճնշումը, որն այնուհետև ընդլայնվում է
շարժիչի մեխանիկական մեխանիզմների դեմ: Այս
ուժերը շարժիչի մեխանիկական կապերի միջոցով
ազդում են պտտվող ծնկաձև լիսեռի վրա. ծնկաձողն իր
հերթին միացված է փոխանցման տուփին կամ այլ
մեխանիզմներին՝ պտտվող մեխանիկական էներգիան
ցանկալի վերջնակետին փոխանցելու համար։
Շարժիչների համար դա հաճախ կլինի մեքենայի շարժիչ
ուժը (այսինքն՝ ավտոմեքենա, բեռնատար, լոկոմոտիվ,
ծովային նավ կամ ինքնաթիռ): Այլ հավելվածները
ներառում են ստացիոնար գեներատորներ կամ պոմպեր
վարելու համար։
4. Դիտարկենք միագլան քառատակտ շարժիչի աշխատանքը:
Ներթողում՝ առաջին տակտ: Մխոցը շարժվում է ՎՄԿ-ից դեպի ՆՄԿ և գործելով պոմպի նման գլանում ստեղծում
նոսրացում: Ներթողի փականը բաց է, արտաթողի փականը փակ։ Գլանի մեջ ստեղծվում է ցածր ճնշում 0,08…0,09 ՄՊա և
օդը լցվում է գլանի մեջ: Գլանի մեջ օդը խառնվում է նախորդ ցիկլից մնացած այրման մնացորդներին և տաքանում մինչև
35-75°С:
Սեղմում՝ երկրոդ տակտ: Մխոցը շարունակելով շարժումը, տեղաշարժվում է վերև: Քանի որ երկու փականները փակ են,
մխոցը սեղմում է օդը, որի ջերմաստիճանը սկսում է աճել: Բարձր աստիճանով սեղման շնորհիվ, օդը տաքանում է մինչև
600°C: Սեղմման տակտի վերջում բոցամուվի միջոցով գլանի մեջ սրսկվում է մանփոշացված վիճակում վառելիքի
մասնաբաժին: Վառելիքի մանր մասնիկները, հպվելով տաք սեղմած օդին և գլանի պատերին, ինքնաբոցավառվում են և
դրանց մեծ մասն այրվում է:
Ընդարձակում՝ կամ աշխատանքային ընթացք՝ երրորդ տակտ:
Մխոցը տեղաշարժվում է ներքև: Այս տակտի ժամանակ վառելիքը
լրիվ այրվում է: Երկու փականները փակ են: Գազերի ջերմաստիճանը
այրման ժամանակ հասնում է մինչև 2000°C, ճնշումը մեծանում է
առնվազն մինչև 8 ՄՊա: Ընդարձակվող գազերի մեծ ճնշման տակ
մխոցը տեղաշարժվում է ներքև և փոխանցում իր կողմից ընկալվող
ճիգը շարժաթևի միջոցով ծնկավոր լիսեռին, ստիպելով նրան
պտտվել:
Արտաթողում՝ չորրորդ տակտ: Մխոցը տեղաշարժվում է վերև,
արտաթողի փականը բացվում է: Բանած գազերը սկզբից ավելցուկ
ճնշման, իսկ այնուհետև՝ մխոցի գործողության ներքո հեռացվում են
գլանից: Երբ մխոցը գտնվում է ՎՄԿ-ի մոտ, արտաթողի փականը
փակվում է, իսկ ներթողին բացվում:
Աշխատանքային ցիկլը նորից կրկնվում է:
5. Եզրակացություն
Տարվա սկզբից աշխատելով այս հետազոտական աշխատանքի վրա՝ ինքս
ինձ համար շատ բացահայտումներ արեցի։ Մոտիվացիան ստացա այն
բանից, որ շատ փոքր տարիքից ունեցել եմ հետաքրքրություն ու սեր
ավտոմեքենաների և այդ ոլորտին պատկանող ամեն ինչի հանդեպ։ Օգտվել
եմ թե՛ համացանցի ամենատարբեր աղբյուրներից, թե՛ կյանքի ընթացքում իմ
ձեռք բերած փորձից։
Այս գործի դժվար ասպեկտն էր տերմինների թարգմանությունը հայերեն,
քանի որ հայերեն աղբյուրները շատ քիչ են, գրեթե չկան։ Սակայն, օգտվելով
տրակտորների համար նախատեսված տեխնիկական նյութ՝ կարողացա
գործը վերջին հասցնել։ Շնորհակալ եմ իմ ղեկավար ընկեր Գոհարին, ով ամեն
հարցում իր ամբողջ կարողությամբ օգնում էր ինձ։
Կարդացի, ուսումնասիրեցի, սովորեցի, հարստացրի գիտելիքներիս պաշարը։