Aghb ev tapon

1,737 views

Published on

• Be the first to comment

• Be the first to like this

Aghb ev tapon

1. 1. Աղբ և Թափոններ
2. 2.

Աշխարհում ըստ միջին հաշվարկի, ամեն տարի  արտադրվում է 4-5 տրիլիոն պլաստիկե տոպրակ: Պլաստիկե տոպրակի կյանքի միջին տևողությունը 20 րոպե է, մինչդեռ դրա քայքայման համար պահանջվում է 100-200 տարի: Առաջին անգամ 20-րդ դարի 50-60-ականներին ԱՄՆ-ում օգտագործված պլաստիկե տոպրակներն այսօր սպառնում են ա շխ արհի մասշտաբով բնապահպանական աղետի պատճառ դառնալ:

3. 3.

Տարեկան համաշխարհային օվկիանոս է լցվում 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի զգալի մասը պլաստիկե տոպրակներն ու շշերն են: Կենդանիները, սխալմամբ այն սնունդ համարելով, ուտում են: Դրա հետևանքով ամեն տարի սատկում է  1 մլն թռչուն ,   100 հազար ծովային կաթնասուն և հազարավոր ձկնատեսակներ: Չնայած Հայաստանը հեռու է համաշխարհային օվկիանոսից, սակայն այս խնդրից զերծ չէ:

4. 4.

Հայաստանում աղտոտված են գետերը, Սևանա լիճը :

Աղետալի վիճակում է նաև Աղստևը:

Աղստեւը Հայաստանի խոշոր  գետերից  մեկն է : Այն տնտեսական, զբոսաշրջային եւ մի շարք այլ նշանակություն ունի: Ցավոք, գետի կարեւորագույն «առաքելությունն» ասես իր հոսանքներում աղբը  պահելը լինի:

5. 5.

Իջեւան քաղաքի բնակելի շենքերում հավաքվող կենցաղային աղբի զգալի մասն ամեն օր Աղստեւ է թափվում` լցվում են օրգանական բնույթի թափոններ, սննդի մնացորդներ, մորթած անասունների ներքին օրգաններ, արտաթորանք, շինարարական աղբ եւ այլն:

Միայն գարնան եւ աշնան  վարարումներից հետո այն փոքր-ինչ թեթեւանում է աղբից:

6. 6.

Աղստեւի աղտոտման գործում պակաս մեղավոր չեն գետափնյա օբյեկտների` սննդի սպասարկման կետերի եւ խանութների տերերը: Նշված օբյեկտների ուղղությամբ ներքեւում` գետի մեջ, անպակաս են արկղերը, պլաստմասսե իրերը, տարբեր թափոնները: Աղստեւի ավազանի բնակավայրերից միայն Իջեւան քաղաքն ունի մոտ 54 կիլոմետր երկարությամբ կոյուղագիծ, բայց մաքրման կայան չկա: Արդյունքում ամբողջ կոյուղու կեղտաջրերը գետն են թափվում: Աղստեւի աղտոտվածությունը խոչընդոտում է նաեւ տարածքում տուրիզմի զարգացմանը:

7. 7.

Հայաստանում չեն պահպանվում նաև աղբանոցների համար կիրառվող միջազգային ստանդարտները: Եթե ընդունված է, որ աղբանոցը պետք է լինի ոչ ջրաթափանց վայրում, դրա վրա պետք է լցնել նաև շինարարական աղբի շերտ, ավազով ծածկել, հետո կանաչապատել և այդպես շարունակ, ապա Հայաստանում աղբանո ց ները բաց են: Տեղացած անձրևը, որ իր  մեջ լուծում է քիմիական նյութերը, հոսում,  ոռոգման ջուր է դառնում կամ էլ ներծծվում ու միանում խմելու ջրի պաշարներին:

8. 8.

Բնապահպանները նշում են, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, գիտակցելով վտանգը,  փորձում են այլընտրանքային միջոցներ կիրառել պլաստիկե տոպրակների փոխարեն: Շատ երկրներ, այդ թվում և Ֆրանսիան, Բանգլադեշը, Տանզանիան ու Մոզամբիկը արգելել են դրանց արտադրությունը և ներմուծումը:  Որպես այլընտրանքային տարբերակ` բնապահպաններն առաջարկում են օգտագործել կտորից և թղթից տոպրակներ, որոնք պիտանի են բազմակի օգտագործման համար:

9. 9.

Բնապահպան Թամարա Գալստյանը, սակայն, նշում է, որ թղթի վերամշակման ինստիտուտ չունեցող Հայաստանում թղթե տոպրակների կիրառումը կարող է մեկ այլ բնապահպանական աղետի հանգեցնել. առանց այդ էլ սակավաթիվ անտառները կարող են իսպառ վերանալ թղթե տոպրակների արտադրության համար: Ամբողջ աշխարհում այժմ իրականացվում են տարբեր ծրագրեր պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը նվազեցնելու համար:

10. 10.

Նյութը պատրաստեցին`

Արաքսյա Զուլալյանը

Լիլիթ Գրիգորյանը

Նելլի Ալավերդյանը

Մարիամ Ենգիբարյանը

10-4 դասարան