Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ է։Դա ամենազարմանալի,ամենատար...
Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի հա...
Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ն...
Խմելու ջրի ցուցանիշների հիգիենիկ նորմավորումն անցել է զարգացման տարբեր փուլեր։Սկզբնական շրջանում առաջարկված նորմերը վերաբե...
Պետք է նշել, որ ստանդարտի հիմքում դրված են խմելու ջրի որակական ցուցանիշների հիմնավորման հետևյալ երեք հիմնական պահանջները։1...
Ջրի հոտն ու համը - այս ցուցանիշների գնահատականն արտահայտվում է բալերով։Անհոտ և առանց կողմնակի համ ունեցող է այն ջուրը, որի...
Խմելու ջրի պղտորությունը չպետք է գերազանցի 1.5 մգ/լ-ից, (ի դեպ, պետք է նշել, որ նշված արժեքը համապատասխանում է 30 սմ ոչ պա...
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է մաքրության և պտղաբերության խորհրդանիշը: Կյանքի ...

Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարրթը: Մարդը 70-90% (կախված տարիքից) բաղկացած է ջրից: Կենսագործունեությու...
Օվկիանոսների սառցե շերտից ներքև թափանցում է արևի լույսի ընդամենը 2%-ը: Հետաքրքիր է, որ ջուրը անդրադարձնում է լույսի 5%-ը, ...
Մարդու օրգանիզմի համար վնասակար նյութերը մարմնից դուրս են գալիս ջրի միջոցով: Բացի այդ ջուրը կատարում է հոդերի, մկանների մե...
Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես անգույն է:
Երկագնդի ջրի միայն 3%-ն է խմելու: Ընդ որում` այդ պաշարների մեծ մասը գոյություն ունի սառցաբեկորների տեսքով:
Ամեն օր մարդու օրգանիզմ է թափանցում է 1.5-2.5լ ջուր /խմելիս, ուտելիքի միջոցով և այլն/:
Առանց սննդի մարդը կարող է ապրել երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Upcoming SlideShare
Loading in …5

презентация1

3,501 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total views
3,501
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
24
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

презентация1

1. 1. Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ է։Դա ամենազարմանալի,ամենատարածված ու ամենաանհրաժեշհտ նյութն է մեր մոլորակում.չէ որ մարդու համար սովորական ջրից կարևոր նյութ չկա:
Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն է։Նյութերի մեծ մասը սառչելիս ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում է։Սակայն ջուրն ամենամեծ խտությունն ունի 4 °C–ում: Դրանից ավելի ցածր ջորմաստիճաններում ջրի խտությունր նվազում է։ 0 °C-ում սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրը։ Այդ է պատճառը, որ սառույցը չի սուզվում ջրում։ Հսկայական քանակությամբ ջերմություն է պահանջվում, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից անցնի Գազային վիճակի և պինդ վիճակից (սառույցից)՝ հեղուկի։Գլխավորապես ջրի այս արտասովոր հատկության շնորհիվ է, որ երկրիվրա պահպանվում է համեմատաբար միատեսակ ջերմաստիճան։Ջուրն ունի նաև մեծ մակերևութային լարվածություն, որի շնորհիվ մթնոլորտում առաջանում են անձրևի կաթիլներ, և ջուրը կարողանում է շարժվել ապարների և հողի միջով։Ջուրը լուծիչ է.բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ լուծվում են նրա մեջ։Ջրի այս հատկությունն ազդում է ապարների հողմահարման վրա ապարների կազմի մեջ մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման ժամանակ անցնում են լուծույթի մեջ։
Մարդու և մեծ թվով կենդանիների մարմնի պարունակության գրեթե 2/3 մասը,իսկ որոշ բույսերի`նույնիսկ 4/5-ը հենց ջուրն է:Դժբախտաբար,Երկրի վրա ջրի առատությունը սոսկ թվացյալ է:Ջուրն իր բոլոր տարատեսակներով Երկրագնդի ողջ զանգվածի ընդամենը 1/1000 մասն է կազմում:

2. 2. Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրից։Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում։
Ջուրը բիոսֆերայի կարևորագույն էլեմենտներից մեկն է: Շրջակա միջավայրի բազմազան և բազմատեսակ գործոններից օրգանական աշխարհի համար ջուրն ունի հատուկ նշանակություն։Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրից։Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում։

3. 3. Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերը։Ինչպես նշել է Չերկինսկին "Ջրի նյութերի նոսրացման հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների հիմնական նախադրյալը":Ջուրը ունիվերսալ լուծիչ է, հանդիսանում է քիմիական ռեակցիաների միջավայր։Ներմուծվելով օրգանիզմ, ջուրը մեծացնում է նյութերի միջմոլեկուլյար հեռավորությունները, նվազեցնում է մոլեկուլների և իոնների միջև փոխադարձ ձգողական ուժը, որի հետևանքով դրանք ունակ են դառնում մասնակցելու նյութափոխանակության պրոցեսում։Միայն ջրային միջավայրում է, որ կենսաբանական սուբստրատը կարող է դրսևորել կյանքի հատկանիշներ։

4. 4. Խմելու ջրի ցուցանիշների հիգիենիկ նորմավորումն անցել է զարգացման տարբեր փուլեր։Սկզբնական շրջանում առաջարկված նորմերը վերաբերվում էին միայն օրգանոլեպտիկ հատկություններին, այսինքն պահանջվում էր, որ խմելու ջուրը լինի թափանցիկ, անգույն, կողմնակի համ և հոտ չունենա։Հաջորդ փուլը կապված էր ջրի քիմիական կազմի նորմավորման հետ և ընդգրկում էր ջրի ընդհանուր միներալիզացիայի, կոշտության, քլորիդների, սուլֆատների սահմանային կոնցենտրացիաները։Ջրի օրգանական աղտոտման հետ կապված սկսեցին հետազոտվել միներալիզացիայի և նիտրիֆիկացիայի հետևանքով առաջացած նյութերի պարունակությունը ազոտ ամոնյակայինը, նիտրիտները, նիտրատները։Մյուս էտապը բնութագրվեց գլխավորապես բակտերոլոգիական հետազոտություններով։Հետագայում, ելնելով մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի քիմիական գործոնների ազդեցության ուսումնասիրության նոր գիտական տվյալներից, առաջացավ ստանդարտները վերանայելու և ընդլայնելու անհրաժեշտություն, որի ժամանակ ստանդարտի մեջ ընդգրկվեցին ջրի քիմիական կազմի որոշ ցուցանիշներ կապարը, մկնդեղը, ցինկը, պղինձը, ֆտորը և այլն։"Խմելու ջուր" ստանդարտը իր վերջնական տեսքով ընդունվեց և հաստատվեց 1982թ և մինչև այժմ էլ գործում է նաև մեր հանրապետությունում "Խմելու ջրին ներկայացվող հիգիենիկ պահանջներ և որակի հսկողություն" փաստաթղթի տեսքով։

5. 5. Պետք է նշել, որ ստանդարտի հիմքում դրված են խմելու ջրի որակական ցուցանիշների հիմնավորման հետևյալ երեք հիմնական պահանջները։1. խմելու ջուրը պետք է ունենա բարենպաստ օրգանոլեպտիկ հատկություններ2. այն պետք է լինի անվնաս իր քիմիական կազմով3. այն պետք է լինի անվտանգ համաճարակաբանական տեսակետից։Նշված սկզբունքներն ունեն կարևոր ֆիզիոլոգիական և հիգիենիկ հիմնավորում, ջուրն իր ֆիզիկա-քիմիական հատկություններով օրգանիզմի վրա պետք է ներգործի բարենպաստ, պետք է օժտված լինի բարորակ օրգանոլեպտիկ, զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով; պետք է պիտանի լինի իր քիմիական կազմով և օրգանիզմի վրա տոքսիկոլոգիական ազդեցություն չունենա; ջուրը էպիդ.առումով պետք է լինի անվտանգ, այսինքն չպարունակի ախտածին միաբջիջներ, բակտերիաներ, վիրուսներ, հելմինտների ձվիկներ։Ջրի ֆիզիկաօրգանոլեպտիկ ցուցանիշներն են ջրի համը, հոտը, գունավորումը, պղտորությունը (կամ թափանցիկությունը) և ջերմաստիճանը

6. 6. Ջրի հոտն ու համը - այս ցուցանիշների գնահատականն արտահայտվում է բալերով։Անհոտ և առանց կողմնակի համ ունեցող է այն ջուրը, որի հոտն ու կողմնակի համը 20°C և մինչև 60°C-ի տաքացման դեպքում չի գերազանցում 2 բալից։Պետք է նշել, որ ջրի հոտն ու կողմնակի համը գնահատվում են 5 բալանոց համակարգով։ Ի դեպ, 0 բալի դեպքում - ջրի հոտն ու համը բացակայում են, 1 բալի դեպքում շատ թույլ է, չի ընկալվում սպառողի կողմից, սակայն որոշվում է հետազոտվողի կողմից, 2 բալի դեպքում - թուլ է և սպառողի ուշադրությունը չի գրավում, բայց այնպիսինէ, որ զգացվում է զգուշացնելուց հետո; 3 բալի դեպքում -նկատելի է և առիթ է տալիս ջրի նկատմամբ անվստահության; 4 բալի դեպքում պարզորոշ է, որ ջուրը պիտանի չէ խմելու համար; 5 բալի դեպքում - այն շատ ուժեղ է։Գունավորումը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է հումինային նյութերի առկայությամբ, որոնք հաղորդում են ջրին բաց դեղնավունից մինչև շագանակագույն երանգավորում։ Հումինային նյութերն առաջանում են հողում օրգանական միացությունների քայքայման հետևանքով, որտեղից դուրս գալով, անցնում են ջրամբարներ։ Այդ իսկ պատճառով գունավորումը բնորոշ է բաց ջրամբարների ջրերին, որը կտրուկ կարող է ավելանալ հալոցքային ժամանակաշրջանում։

7. 7. Խմելու ջրի պղտորությունը չպետք է գերազանցի 1.5 մգ/լ-ից, (ի դեպ, պետք է նշել, որ նշված արժեքը համապատասխանում է 30 սմ ոչ պակաս թափանցիկությամբ)։ Սան օրգանների համաձայնությամբ` հալոցքային ժամանակաշրջանում թույլատրվում է ջրի պղտորության բարձրացումը մինչև 2.0 մգ/լ, բայց ոչ ավելի։Անհրաժեշտ է նշել, որ պղտորությունը հանդիսանում է կարևոր ցուցանիշ, քանզի այն ունի երկկողմանի նշանակություն մի կողմից այն հանդես է գալիս որպես օրգանոլեպտիկ ցուցանիշ, մյուս կողմից նշեցինք, որ պղտորությունը պայմանավորված է ջրում կախված մասնիկներով, որոնց վրա աղսորբցվում են բակտերիաներ և վիրուսներ, որոնք վերանում են ջրի պղտորության վերացմանը զուգընթաց (էքսպերիմենտալ պայմաններում մինչև 99.9%, իսկ գործնականում 90– 95%):Չնայած որ "Խմելու ջուր" պետ. ստանդարտում չի նշվում ջրի ջերմաստիճանի նորմատիվային արժեքը այնուհանդերձ մի երկու խոսքով կանգ առնենք նաև այդ ցուցանիշի վրա։Պետք է նշել, որ 8-15 C ջերմաստիճանի դեպքում ջուրն օժտված է առավել լավ զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով։ Ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ (25 °C–ից բարձր) այդ հատկությունները վատանում են։ Ի դեպ 25-35 C դեպքում ջուրը բավականին անդուր է և առաջացնում է սրտխառնոց; Ըստ միջազգային ստանդարտի խմելու ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 25°C–ը։

8. 8. Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է մաքրության և պտղաբերության խորհրդանիշը: Կյանքի ծագմանբոլոր հայտնի լեգենդներում կյանքը ծագել է ջրից: Դարեր առաջ, երբ մարդիկ փոխադարձ հարգանքն ավելի թանկ էին գնահատում, քան ոսկին, աղբյուրների վրա գրում էին. «Ճամփորդ, կանգնիր և խոնարհվիր: Աղբյուրի ջուրը երիտասարդներին ուժ է տալիս, ծերերին վերադարձնում է առողջությունը, կանանց տալիս է գեղեցկություն և սեր...»:  Ջուրը միակ նյութն է, որը բնության մեջ հանդիպում է երեք ձևով` պինդ, հեղուկ և գազային: Ինչպես հայտնի էմարդը 2/3-ով բաղկացած է ջրից: Քրոնիկ ջրազրկումը հանդիսանում է դեգեներատիվ հիվանդությունների մեծամասնության առաջնային պատճառը: Մերօրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2-3 լ: Սննդի հետ մենք ստանում ենք 1,5 լ, ևս 0,5 լ ջուր առաջանում է հենց օրգանիզմում: Մեր արտաքին տեսքը, առողջությունը և աշխատունակությունը կախված են այն ջրի մաքրությունից, որը մենք խմում ենք: Մենք իրավունք ունենք ջրի որակին ներկայացնել ամենախիստ պահանջներ:

9. 9.

Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարրթը: Մարդը 70-90% (կախված տարիքից) բաղկացած է ջրից: Կենսագործունեությունն ապահովելու համար նա ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկ ու կես լիտր էլ կլանում է մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելով: Փաստ.Հարավ-արևելյան Ասիա, 1956 թ.: Ռազմական ինստիտուտի մասսայական ոչնչացման զինամթերքի պատրաստման գաղտնի լաբորատորիա: Արդեն մի քանի տարի աշխատում են ուժեղագույն բակտերոլոգիական զենքի ստեղծման վրա: Բազմաթիվ խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվում են այն հատկությունները, որը պիտի ունենա այդ զենքը: Քննարկումն անսպասելի ընդհատվում է. բոլոր մասնակիցներին տեղափոխում են հոսպիտալ` սուր սննդային վարակի ախտանիշերով (սիմպտոմ): Բացի ջրամանների ջրից, գիտնականները ուրիշ ոչինչ չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին` ոչ մի վնասակար խառնուրդ, քիմիական կազմը H2O: Հետաքննությունը մտնում է փակուղի: Հաշվետվության մեջ այդպես էլ գրեցին.թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը:

Քսան տարի անց առաջադրվեց հիպոթեզ, որը կարող է բացատրել ջրի անկանխատեսելի պահվածքը.ջուրը հիշողություն ունի: Աշխարհի տարբեր մասերում կատարված փորձերի արդյուքները ցույց են տվել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար է առարկայի հետ հպումը, որպեսզի իմանա նրա հատկությունների մասին ու պահի նրա մասին ինֆորմացիան իր հիշողության մեջ: Տպավորելով (ֆիքսելով) ինֆորմացիան.ջուրը նոր հատկություններ է ձեռք բերում, միաժամանակ նրա քիմիական բաղադրությունը մնում է անփոփոխ (ջրի կառուցվածքը` նրա մոլեկուլների դասավորությունը, կարևոր է քիմիական բաղադրությունից):

Քսան տարի անց առաջադրվեց հիպոթեզ, որը կարող է բացատրել ջրի անկանխատեսելի պահվածքը.ջուրը հիշողություն ունի: Աշխարհի տարբեր մասերում կատարված փորձերի արդյուքները ցույց են տվել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար է առարկայի հետ հպումը, որպեսզի իմանա նրա հատկությունների մասին ու պահի նրա մասին ինֆորմացիան իր հիշողության մեջ: Տպավորելով (ֆիքսելով) ինֆորմացիան.ջուրը նոր հատկություններ է ձեռք բերում, միաժամանակ նրա քիմիական բաղադրությունը մնում է անփոփոխ (ջրի կառուցվածքը` նրա մոլեկուլների դասավորությունը, կարևոր է քիմիական բաղադրությունից):

Բոլորս ամեն առավոտյան լվացվում ենք /չնայած… ոչ բոլորը/, խմում ենք ջուր, օգտագործում են ուտելիք պատրաստելիս, վերջապես մենք` մարդիկ, «ջրից ենք»…Բայց այս ամենի հետ միասին շատ քչերը գիտեն այն փաստի մասին, որ ջուրը ամենազարմանալի նյութն է բնության մեջ:
10. 10. Օվկիանոսների սառցե շերտից ներքև թափանցում է արևի լույսի ընդամենը 2%-ը: Հետաքրքիր է, որ ջուրը անդրադարձնում է լույսի 5%-ը, իսկ ձյունը` 85%:
11. 11. Մարդու օրգանիզմի համար վնասակար նյութերը մարմնից դուրս են գալիս ջրի միջոցով: Բացի այդ ջուրը կատարում է հոդերի, մկանների մեխանիկական շարժումների ապահովիչի դերը:
12. 12. Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես անգույն է:
13. 13. Երկագնդի ջրի միայն 3%-ն է խմելու: Ընդ որում` այդ պաշարների մեծ մասը գոյություն ունի սառցաբեկորների տեսքով:
14. 14. Ամեն օր մարդու օրգանիզմ է թափանցում է 1.5-2.5լ ջուր /խմելիս, ուտելիքի միջոցով և այլն/:
15. 15. Առանց սննդի մարդը կարող է ապրել երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
16. 16. Ջուրը կարող է գտնվել 135 վիճակներում, իսկ սառույցը` մինչև 200: Մանրամասների համար հարցրեք ֆիզիկներին
17. 17. Մարդու օրգանիզմի 70%-ը ջուր է, որ մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին:
18. 18. Ջուրը միակ նյութն է բնության մեջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում /հեղուկ, պինդ և գազային/:
19. 19. Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է /հյութեր, բենզին և այլն/ ջրի տարբեր կոնցենտրացիայի լուծույթներ են: Ընդհանրապես ջրի մեջ պարունակվում են պարբերական համակարգի գրեթե բոլոր քիմիական տարրերը: Ջուրը ամենահզոր լուծիչն է բնության մեջ:

20. 20.
21. 21.
22. 22. ԱՀԱ ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԱՂՏՈՏՎՈՒՄ ՄԵՐ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ