Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Kaycak

fizika

  • Login to see the comments

  • Be the first to like this

Kaycak

  1. 1. Կայծակ
  2. 2. Բենջամին Ֆրանկլինը փորձով ապացուցեց, որ կայծակը մթնոլորտային երևույթ է՝ պայմանավորված կարճատև էլեկտրական հոսանքով: Կայծակը, որպես կանոն, դիտվում է ամպի ներսում, ամպերի կամ ամպի և գետնի միջև:
  3. 3. Կայծակի անցուղի՝ Լցված էլեկտրոններով և իոններով: Այս անցուղով, որը տարանուն լիցքերով էկելտրականացած ամպն ու գետինը կարծես միացնում է իրար, անցնում է կարճատև էլեկտրական հոսանք՝ ամպի և գետնի միջև առաջացնելով վիտխարի կայծ՝ կայծակ:
  4. 4. Կայծակի հարվածը հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում: Հիշե՛ք, որ անտառում կամ դաշտում ամպրեպի ժամանակ չի կարելի տաքնվել բարձր ծառերի կամ խոտի դեզերի տակ:
  5. 5. Տեսակները՝ Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը՝ 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը՝ 100 կԱ-ի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։ Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։
  6. 6. Հետաքրքիր է իմանալ Ֆռանկլինի վտանգավոր փորձը՝ Դեռևս 1716 թ. Նյուտոնը գտել է «Ես շատ անգամ եմ նկատել թե ինչպես էր կայծ առաջանում, երբ ասեղը հպում էի մետաքսով շփված սաթի կամ խեժի կտորին: Կայծն ինձ հիշեցնում էր կայծակը, միայն թե ավելիփոքր չափերով...» Իսկ որ կայծակը և էլեկտրական կայծը նույն երևույթն են, առաջինն ապացուցել է Ֆռանկլինը: 1752 թ. Նա կատարեց մի խիստ վտանգավոր փորձ: Դեպի ամպրեպաբեր ամպերը բաց թողեց օդապարուկև սկսեց ուսումնասիրել էլեկտրական ամպրոպը՝ մատով դիպճելով պարանի ծայրին: Անձրևից խոնավանալով՝ պարանը դառնում է հաղորդիչ, և լիցքերը շարժվում են նրա երկայնքով: Այս փորձով Ֆռանկլինը ցույց տվեց, որ կայծակն ունի էլեկտրական բնույթ:
  7. 7.  Մի՞շտ է արդյոք կայծակը կործանում ծառերը Ե՞րբ է կայծակը տապալում ծառերը: Եթե ծառը խոնավ է, ապա կայծակի անցուղին շարունակվում է ծառի կեղևի պատած ջրի շերտով մինչև գետին: Հիմնական պարպումը՝ հոսանքի կարճատև անցումը, տեղի է ունենում այդ նույն ուղիով, ուստի ծառը անվնաս է մնում: Երբ ծառը տրջված չէ ապա կայծակի անցուղին շարունակվում է ծառի բնով՝ նրա հյութատար խողովակներով՝ հասնելով գետնի խորքերը: Կայծակի հիմնկան փուլում, այդ նույն հյութատար խողովակներով հոսանքն անցնելիս, հյութը կարող է տաքանալ, ապա՝ գոլորշիանալ և, ընդարձակվելով, «Պայթեցնել» ծառը:
  8. 8. Նյութը պատրաստեցին՝ Մելինե Մարտիրոսյանը և Գայանե Մեջլումյանը

×