• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Թուրքիան և արցախյան հակամարտությունը
 

Թուրքիան և արցախյան հակամարտությունը

on

  • 1,521 views

 

Statistics

Views

Total Views
1,521
Views on SlideShare
1,521
Embed Views
0

Actions

Likes
2
Downloads
4
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Թուրքիան և արցախյան հակամարտությունը Թուրքիան և արցախյան հակամարտությունը Document Transcript

    • Թուրքիան և արցախյան հակամարտությունը Արտակ Զարգարյան1980-ական թթ վերջին ԽՍՀՄ-ում սկսված ազգային զարթոնքը կրկին օրակարգ բերեցհանվեց ողջ կայսրության տարածքում գոյություն ունեցող ազգայինհիմնախնդիրները: ԼՂ կարգավիճակի շուրջ ծագած հակամարտությունը վերաճեցպատերազմի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս պատերազմին իր անուղղակիմասնակցությունը ցուցաբերեց նաև Թուրքիան, որն օգտագործեց 70 տարվաընդմիջումից հետո Կովկասյան տարածաշրջան վերադառնալու և Կովկասյան մեծխաղին մասնակից դառնալու առիթը: Անկարայի կողմից արցախյան հիմնախնդրիշահարկումը պատահական չէր: Հակամարտության ընթացքում ԹուրքիանԱդրբեջանին ցուցաբերեց ռազմաֆինանսական, քաղաքական ու դիվանագիտականաջակցություն:Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետները հասկանում էին, որԽորհրդային Միության փլուզումը մոտալուտ է, և այդ փլուզման արդյունքումտարածաշրջանում ի հայտ է գալու քաղաքական վակուում: Թուրքիան իրեն դիտումէր որպես այդ վակուումը լրացնելու լավագույն հավակնորդը: Որպես իրենդաշնակից՝ Թուրքիան տեսնում էր նախ Ադրբեջանը, ապա Միջին Ասիայիթյուրքալեզու ժողովուրդներին:Թուրքիան լուրջ մտավախություն ուներ Հայաստանի անկախության ձեռքբերմանհնարավոր հետևանքների առիթով: Ինչպես 1990թ. սկզբին գրում էր թուրք հայտնիհրապարակախոս Իլհան Սելջուկը, Հայաստանի անկախության պարագայումԹուրքիան հայտնվում էր Հայաստան-Հունաստան աքցանի մեջ: Այս երկու երկրներնէլ պահանջատիրական հավակնություններ ունեին Անատոլիայից[1]: ՍակայնԹուրքիայի մտավախությունները փարատվեցին ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահԼևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությամբ, որ Հայաստանը քաղաքակիրթերկրներին արժանավայել հարաբերություններ պետք է հաստատի անխտիր բոլորհարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ[2]: Անշուտ, այս հայտարարությունըկարող էր դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերություններիհետագա զարգացման վրա, սակայն այդ պահին Թուրքիան դեռևս հստակդիրքորոշում չուներ Հայաստանի հանդեպ: Դրա հետ մեկտեղ Թուրքիան ձգտում էրանել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըչներառվեր Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում:Հայաստանի հանդեպ ավելի հստակ դիրքորոշում ունենալու համար 1991թ. ապրիլինԵրևան ժամանեց ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը: ՀՀ ԳԽ նախագահԼ. Տեր-Պետրոսյանը թուրք պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ նշեց.«Հայաստանը փոխվում է, և այս նոր աշխարհում պետք է նոր մտածողությամբերկրներ լինենք: Ուզում ենք բարեկամանալ: Պատրաստ ենք ամեն տեսակիփոխշահավետ համագործակցության: Հայաստանը որևէ տարածքային պահանջչունի Թուրքիայից»[3]:Հայաստան կատարած եռօրյա պաշտոնական այցից հետո թուրք պաշտոնյանհարցազրույց տվեց թուրքական «Հյուրիեթ» թերթի թղթակցին: Նա ընդգծել էր, որ
    • Հայաստանի նոր ղեկավարության՝ Թուրքիայի նկատմամբ որդեգրածքաղաքականությունը արդիական է և համապատասխանում է երկու ժողովուրդներիշահերին [4]:Սակայն, հայ-թուրքական հարաբերություններում շուտով ի հայտ եկանտարաձայնություններ՝ կապված 1991թ. մայիսի 11-ին «Аргументы и факты»օրաթերթում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ: Այստեղ նանշել էր, որ Եվրոպայում 1920-1921 թթ հարատև հեղափոխության գաղափարիձախողումից հետո Խորհրդային Ռուսաստանն իր հայացքը ուղղեց դեպի Արևելք՝ձգտելով ստանալ Թուրքիայի և մահմեդական ժողովուրդների աջակցությունը: Այսնպատակին հասնելու համար Հայաստանը անդամահատվեց: Ռուսաստանը Կարսիմարզը զիջեց Թուրքիային, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին [5]:Հայաստանի անկախացումից հետ հայ-թուրքական հարաբերություններըթևակոխեցին որակապես նոր փուլ: 1991թ. դեկտեմբերի 16-ի որոշումով Թուրքիանճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն չշտապեց դիվանագիտականհարաբերություներ հաստատել նրա հետ: Դիվանագիտական հարաբերություններհաստատելու համար Թուրքիան Հայաստանին ներկայացրեց մի քանինախապայման. 1. Հայաստանի կողմից պաշտոնապես հրաժարում Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից 2. Չհիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվել պահանջատիրութունից 3. Ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա՝ դադարեցնելու պայքարը և ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը [6]:Բնականաբար, Հայաստանի ղեկավարությունը մերժեց նման կողմակալ ևտրամաբանությունից զուրկ նախապայմանները:ԼՂ հիմնախնդիրը 1992թ. փետրվարից սկսեց կարևոր դեր խաղալ հայ-թուրքականհարաբերություներում: Հենց այս ամսին հայկական կողմը կարողացավ չեզոքացնելԱրցախում ադրբեջանցիների կարևոր հենակետ հանդիսացող Խոջալուն: Մարտի 4-ին, Իզմիրում ելույթ ունենալիս, Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը սպառնացռազմական ուժերով կանգնեցնել հայերի առաջխաղացումը[7]: Խոջալուիիրադարձությունները լուրջ արձագանք ստացան Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում: Իշխանության հասցեին սկսեցին հնչել մեղադրականներ՝անգործության և հայկական «ագրեսիան» հանդուրժելու համար: Թուրքիայիղեկավարությունը, հասարակության լայն շրջանակներում օրըստօրե աճողդժգոհությունների ալիքը զսպելու համար սկսեց Հայաստանի հանդեպ ճնշումներիրականացնել: Դրա անմիջական վկայությունը Հայաստանի սահմանի մոտ՝ Կարս-Սարիղամիշ-Իգդիր գծի երկայնքով թուրքական II կորպուսի սկսած «Ձմեռ-92»զորավարժություններն էին, որոնք Հայաստանում առաջացրին մեծանհանգստություն: Փաստորեն Հայաստանի սահմանակից զորամիավորումներըԹուրքիան բերում էր մարտական վիճակի և ամեն պահի կարող էր ներխուժել երկիր:
    • Խոջալուից հետո հայկական զորքերն ազատագրեցին Շուշին, ինչպես նաև շուտովբացվեց Լաչինի միջանցքը (Խոսքը Քաշաթաղի վարչական կենտրոն Բերձորի մասինէ): Այս հանգամանքը չէր կարող իր անդրադարձը չունենալ հայ-թուրքականհարաբերությունների վրա: Նույն 1992թ. մայիս վերջին լուրեր տարածվեցին, թե իբրևհայկական ուժերը գրոհել են Նախիջևանի Սադարակ քաղաքի շրջակայքում գտնվողբարձունքները: Այս ամենին ի պատասխան, Անկարայում սկսեցին ակտիվորենքննարկել Թուրքիայի ռազմական ներխուժման հնարավորությունը, որի իրավականհիմքը Անկարան համարում էր 1921թ. Կարսի պայմանագիրը: Այս կապակցությամբթուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Դողալ Գյուրեշըհայտարարեց, որ պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելայնքան զինվոր, որքան խնդրի Ադրբեջանի կառավարությունը [8]: Թուրքիայի կողմիցարված այս հայտարարությունը, բնականաբար չէր կարող չառաջացնելՌուսաստանի մտահոգությունը: Դողալ Գյուրեշի այս ռազմատենչհայտարարությանն ի պատասխան, ԱՊՀ Կոլեկտիվ զինված ուժերի գլխավորհրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովը հայտարարեց. «Թուրքիայիներխուժումը Հայաստան կարող է հանգեցնել III Համաշխարհային պատերազմի»[9]:Այս հայտարարությունը առաջացրեց Անկարայի ինչպես քաղաքական, այնպես էլռազմական շրջանակների լուրջ մտահոգությունը: Ռուսաստանի պես հզոր մի երկրիհետ պատերազմի մեջ մտնելուն Թուրքիան բնավ պատրաստ չէր: Առավել ևս,պատմության ընթացքում Ռուսաստանը բազմիցս առիթ է ունեցել ապացուցելու իրզենքի առավելությունը թուրքականի հանդեպ: Դրանից հետո Անկարան սկսեց ավելիմեղմ արտահայտվել արցախյան հիմնախնդրի կապակցությամբ: Ամեն դեպքում,պաշտոնական շրջանակների կողմից նման ռազմաշունչ հայտարարություններ չէինհնչում: Բայց և այնպես, թուրքական կողմը անմասն չմնաց Ադրբեջանինօժանդակելուց: Ըստ ռուսական հետախուզության տվյալների՝ 1992թ. սեպտեմբերիդրությամբ ադրբեջանական բանակում եղել է 670 թուրք զինծառայող՝ 550 զինվոր, 112սպա և 8 գեներալ [10]:Չնայած հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությանը`թուրքական կողմը հետաքրքրված էր Հայաստանի հետ առևտրատնտեսականհարաբերությունների բարելավմամբ: Հատկապես ուշագրավ էր, 1992թ. հունիսի 23-26-ը Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Թուրքիա: Այցինպատակն էր՝ մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցությանկազմակերպության համաժողովին: Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀնախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը: Հանդիպման ընթացքում,անդրադառնալով Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններն,մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ դրանք չպետք էպայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով: Իպատասխան` Դեմիրելն ընդգծեց, որ սկզբունքորեն իրենք համաձայն են, սակայնԱրցախում արյուն է հեղվում, և երկու երկրների միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատմանը խոչընդոտող միակ հանգամանքըշարունակվող ռազմական ընդհարումներն են[11]: Բայց և այնպես, ՀՀ նախագահիայցելությունը Թուրքիա որոշակի դրական ազդեցություն ունեցավ երկկողմհարաբերություների վրա:
    • 1992թ. հունիսի 5-7-ը փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ եռօրյաայցով Իզմիր մեկնեց հայկական պատվիրակությունը՝ մասնակցելու թուրքականտնտեսական զարգացման երկրորդ ֆորումին: Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելիհետ հանդիպման ժամանակ քննարկվեցին առևտրատնտեսականհարաբերությունների բարելավման, ինչպես նաև Արցախի և Նախիջևանի շուրջառկա հիմնահարցերը: 1992թ. օգոստոսի 23-25-ը Թուրքիայիփոխարտգործնախարարի տեղակալ Բիլգին Ունանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Մ.Ալթալ և ԱԳՆ Կովկասի ու Բալկանների վարչության տնօրենի տեղակալ ՋանդանԱզերը այցելեցին Երևան: Հենց այս այցի շրջանակում էր, որ հայկական կողմըհայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Թուրքիայի հետդիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Իպատասխան, Բ. Ունանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել ինչպեսԹուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս հարցիկապակցությամբ հայկական կողմը ընդգծեց, որ Հայաստանը, անդամակցելով ՄԱԿ-ին, արդեն իսկ պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականությանսկզբունքը[12]: Չնայած առկա տարաձայնություններին` կողմերը պարտավորվեցինշարունակել բանակցությունները և դրանք ավարտին հասցնել մինչև 1993թ. ձմեռը:Սակայն, 1993թ. ապրիլին հայկական ուժերը վերցրին Քարվաճառը (Քելբաջար), և դանոր լարվածություն մտցրեց հայ-թուրքական հարաբերությունների մեջ: 1993թ.ապրիլի 3-ին Ս. Դեմիրելը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա շեշտում էր,որ Հայաստանն ու աշխարհը ճիշտ չգնահատեցին Թուրքիայի համբերատարությունը:Համբերության բաժակը լցվել էր, և Թուրքիան դիմեց ՄԱԿ-ի Անվտանգությանխորհրդին: Թուրքիան հանդես եկավ մի շարք դիվանագիտականնախաձեռնություններով ինչպես ՄԱկ-ում, այնպես էլ ԵԱՀԿ-ում: 1993թ. ապրիլի 30-ին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի թիվ 882 բանաձևը պահանջում էրդադարեցնել բռնություները Լեռնային Ղարաբաղում: Հայկական կողմից պահանջումէր ուժերը դուրս բերել Քարվաճառի և մյուս տարածքներից, ինչպես նաև կոչ էր անումվերսկսել բանակցությունները ԵԱՀԽ շրջանակներում [13]: Հատկանշական է, որԹուրքիան հայտարարում էր, որ ՄԱԿ-ի բանաձը անտեսելու դեպքում «ագրեսորի»դեմ պատժամիջոցներ է պետք կիրառել:1993թ. հոկտեմբերին ռազմական գործողությունները նոր թափ ստացան: Հայկականուժերը, շարունակելով առաջխաղացումը, կարողացան ադրբեջանական զորքերիցմաքրել նաև Կովսականի (Զանգելան) և Հորադիսի շրջանները: Նոյեմբերի 12-ինՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալընդունվեց թիվ 884 բանաձևը, որով դատապարտվում էր հայկական ուժերի կողմիցԿովսականի (Զանգելան) և Հորադիսի գրավումը, և կոչ էր արվում Հայաստանին`օգտագործելու իր հնարավորությունը Արցախյան հակամարտությունն ավարտինհասցնելու համար[14]:Տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիովին փոփոխվեց, երբՌուսաստանը, հաղթահարելով ներքին խնդիրները, ավելի ակտիվորեն ներգրավվեցարցախյան հիմնահարցի կարգավորման մեջ: Ռուսաստանի բացառիկմիջամտության շնորհիվ 1994թ. մայիսի 12-ին Արցախում ռազմականգործողությունները դադարեցին: Հաստատվեց զինադադար: Բիշկեկում ստորագրվածզինադադարի մասին համաձայնագրից հետո Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց
    • բանակցային գործընթացների մեջ: Մասնավորապես, այդ ժամանակխոսակցություններ կային, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է միջազգայինխաղաղապահ ուժեր տեղակայվեն: Թուրքիան, որ ցանկանում էր ՀարավայինԿովկասում ունենալ ռազմական ներկայություն, ամեն ջանք գործադրում էր,որպեսզի թուրքական ստորաբաժանումները նույնպես ընդգրկվեն այդ խաղաղապահուժերի կազմում: 1994թ. հուլիսին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետԴողան Գյուրեշը Բաքվում տված հարցազրույցի ժամանակ լրագրողների այնդիտարկմանը, որ հայկական կողմը դեմ կլինի Թուրքիայի ռազմականներկայությանը Արցախում, պատասխանեց. «Սերբերը նույնպես դեմ էին թուրքականներկայությանը, սակայն ներկայումս Բոսինիայում գտնվում է 1500 թուրք զինվոր»[15]: Սակայն, այդ ուղղությամբ Թուրքիայի իրականացրած բոլոր ջանքերնապարդյուն անցան, և Արցախում միջազգային խաղաղապահ զորքերչտեղակայվեցին:Ամփոփելով, կարող ենք նշել, որ 90-ական թթ. սկզբներին Թուրքիան որոշակիորենձգտում էր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` մասնավորապեսհետաքրքրված լինելով առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումով:Իրավիճակը կտրուկ փոխվեց 1992թ. փետրվարից: Երկկողմ հարաբերություններումարցախյան հիմնահարցը դարձավ կարևոր քաղաքական գործոն: Հայաստանի հետդիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմիցառաջ քաշված նախապայմաններն ավելի շատ նպատակ են հետապնդումմիջազգային հանրության առաջ Հայաստանը ներկայացնելու որպես «ագրեսորերկիր» և թաքցնելու վերջինս հետ դիվանագիտական հարաբերություններչհաստատելու իրական պատճառները: Իսկ դրանք շատ ավելի խորքային են:Պաշտոնական Անկարան քաջ գիտակցում է, որ միայն Հայոց ցեղասպանությանճանաչումով Հայկական հարցը վերջնական լուծում չի ստանա: Դրան հաջորդելու էհատուցման, հայերից խլված գույքի ու տարածքների հարցը: Մյուս կողմից,թուրքիայում բնակվում են 1915թ. բռնի կամ կամովին մահմեդականացած հայերիսերունդները՝ այսպես կոչված «ծպտյալ հայերը», որոնք իրենց գիտակցության մեջդեռևս պահպանում են իրենց ազգային պատկանելությունը: Հայաստանի հետդիվանագիտական հարաբերությունանի հաստատումը և սահմանի բացումը կարող էխթան դառնալ ծպտյալ հայերի ազգային զարթոնքի համար, ինչը թուրքականպետության ու էթնոսի համար լի է վտանգով: Չմոռանանք՝ թուրքական էթնոսը այսօրկանգնած է ինքնության ճգնաժամի առաջ:[1] Չաքրյան Հ., Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերություններիհամատեքստում, Երևան, 1998, էջ 11:[2] Նույն տեղում[3] Независимая Газета, 14.05.1991[4] Hürriyet, 02.05.1991.[5] Аргументы и факты, 11.05.1991.[6] Հովհաննիսյան Ն., Մերձավորարևելյան տարածաշրջանը և Հայաստանիանվտանգության խնդիրը:«Մերձավոր և Միջին Արևելքի երկրնեի և ժողովուրդներ»,թիվ 16, Երևան, 1996, էջ 14:[7] Cumhuriyet, 05.03.1992.[8] Turkish Daily News, 27.05.1992
    • [9] Turkish Daily News, 21.06.1992[10] Ավագյան Ա., Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994թթ. : Հայկական բանակ, 3(49), 2006թ, էջ 50:[11] Milliyet, 27.06.1992.[12] Հայաստանի Հանրապետություն, 26.09.1992թ.[13] Hürriyet, 01.05.1993[14] Edmund Herzing, The new Causacuc, Armenia, Azerbaijan and Georgia, London, 1999,p 67.[15] Демоян Г, Турция и Карабахксий конфликт в конце XX- начала XXI, Ереван,авторское издание, 2006, с 128.