Ռուս-թուրքական հարաբերությունները և                       Հարավային Կովկասի երկրները                              (1997-20...
կրում էր «Կապույտ հոսանք» (Blue Strem) անվանումը: Այս ծրագիրը նախատեսում էրՍև ծովի հատակով ռուսական գազը մղել դեպի Թուրքիա...
անհրաժեշտ գործողությունների պլան: Այն ընդգծում էր կառուցողականգործընկերության ուժեղացման անհրաժեշտությունը:7       Այն բան...
իսկ 2008 այն կազմեց 38 մլդ. դոլլար: Չնայած, որ երկկողմ տնտեսականհարաբերությունների առյուծի բաժինը ընկնում է էներգետիկ բնագ...
ժամանակին, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկփոփոխությունները, մասնավորապես Վրաստանում և Ուկրաինայում կա...
գերտերություն, որից կարելի է ցանկացած պահի սպասել վտանգի: Բացի այդ,Եվրոմիության ընդլայնումը դեպի արևելք, և ամերիկյան ընկեր...
Սահակաշվիլու կողմից իրականացված բանակային ռեֆորմը, որի արդյունքումերկրում վերացվել էր պարտադիր ժամկետային զինծառայությունը...
կարևոր է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Դրա հետ մեկտեղԱնկարան ջանք չի խնայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկա...
եվրոինտեգրման գործընթացում: ՆԱՏՕ-ն նույնպես աջակցեց այդ պլատֆորմը,որպես կառուցողական քայլ` Սևծովյան տարածաշրջանի անվտանգու...
Օգտագործած գրականության1. Larrabee F. S, Lesser L.O , Turkish foreign policy in the age of uncertainty, published 2003 by ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Artak zargaryan turkish-russian relations and the south caucasus

1,713 views

Published on

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,713
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
16
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Artak zargaryan turkish-russian relations and the south caucasus

  1. 1. Ռուս-թուրքական հարաբերությունները և Հարավային Կովկասի երկրները (1997-2008 թթ.) Արտակ Զարգարյան Վերջին տասնամյակում ռուս-թուրքական հարաբերությունների մեջ տեղ ենգտել մի շարք կարևոր և դարակազմիկ իրադարձություններ, որոնց արդյունքումնրանց հարաբերությունները ներկա փուլում գտնվում են ավելի լավ վիճակում, քանեղել են վերջին երկու դարերի ընթացքում: Խորհրդային Միության անկումից և Սառըպատերազմի ավարտից հետո, ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխեցինորակապես նոր փուլ: Առաջին հայացքից, երկու պետությունները հանդիսանում էինմրցակիցներ` Եվրասիայի նոր ձևավորվող աշխարհաքաղաքական պլատֆորմի վրա,սակայն տնտեսական ոլորտում նրանց համագործակցությունը արագորեն աճում էր:Այնպես որ, երկու երկրների հարաբերությունները ձևավորվում էին`համագործակցության ու մրցակցության համադրությամբ: Առավել ակտիվ էինզարգանում երկկողմ առևտրային հարաբերությունները: Իսկ մրցակցությանհիմնական պատճառը` աշխարհաքաղաքական շահերն էին և նաև տնտեսականայնպիսի շարժառիթ, ինչպիսին է էներգետիկ գործոնը:1 Չնայած արագորեն աճող տնտեսական համագործակցությանը, քաղաքականհարաբերություններում առկա լարվածությունը առաջ բերեց երկու երկրների միջևանվստահության մթնոլորտի ձևավորմանը: և հենց քաղաքականհարաբերությունների անկայուն բնույթի հետևանքով էլ, 90-ական թվականներին իհայտ եկան մի շարք լուրջ քաղաքական հակասություններ: Երկու երկրներիքաղաքական գործիչները ստիպված էին նախ և առաջ հաշվի նստել Սառըպատերազմի հետևանքների հետ, ինչպես նաև լարվածություն կար մի կողմիցքրդական հարցի, իսկ մյուս կողմից էլ չեչենական հակամարտության շուրջ:Կովկասում բնակվող Թուրքիայի քաղաքացիները ակտիվորեն ներգրավված էինՌուսաստանի դեմ մղվող չեչենական պայքարի մեջ, իր հերթին Անկարան մեղադրումէր ռուսական գաղտնի ծառայություններին` քրդական շարժմանը հովանավորելումեջ:2 Այնուհանդերձ, երկկողմ տնտեսական հարաբերությունները շարունակում էինարագ տեմպերով զարգանալ, և այդ հանգամանքը մի տեսակ խթանիչի դեր էրխաղում` երկու երկրների միջև առկա քաղաքական հակամարտություններըհարթելու համար: 1997 թվականից սկսած, ռուս-թուրքական տնտեսականհարաբերությունների խորացումը սկսեց նոր թափ հավաքել, որի անմիջականվկայությունն էր` նույն թվականի դեկտեմբերին Ռուսաստանի օրվակառավարության ղեկավար Վիկտոր Չերնոմիրդենի այցը Թուրքիա: Օրակարգիկարևոր կետերից էր` երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանհեռանկարների քննարկումը: Հենց այս այցից հետո էր, որ պաշտոնական Թուրքիանու Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները սկսեցին բնութագրել որպես«ստրատեգիական գործընկերություն»:3 Այցի ընթացքում ստորագրվեցհամաձայնագիր` համատեղ էներգետիկ ծրագիր իրականացնելու վերաբերյալ, որը 1
  2. 2. կրում էր «Կապույտ հոսանք» (Blue Strem) անվանումը: Այս ծրագիրը նախատեսում էրՍև ծովի հատակով ռուսական գազը մղել դեպի Թուրքիա: «Կապույտ հոսանք»նախագիծը հանդիսացավ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններիզարգացման հիմնական խթանիչը` առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Բայցև այնպես, այս նախագիծը թուրք ազգայնականների շրջաններում արժանացավ սուրքննադատության: Մասնավորապես, նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում առայն, որ Թուրքիան չափից ավելի է կախվածություն ձեռք բերում ռուսականէներգակիրներից: Չնայած առկա քննադատությանը, թուրքական իշխանություններըվճռեցին հօգուտ նախագծի: Այսպիսով, Թուրքիայի արտաքին քաղաքականությանմեջ Ռուսաստանը սկսեց հայտնվել ավելի շատ գործընկերոջ, քան մրցակցի դերում:Ավելին, թուրք քաղաքական գործիչները սկսեցին շեշտադրում անել` Ռուսաստանիհետ քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա խորացման վրա:Թուրքիայի քաղաքական վերնախավը հենց Ռուսաստանի մեջ էր տեսնում այնհավանական գործընկերոջը, որի շնորհիվ կարելի է ապահովել կայունություն ուխաղաղություն ողջ եվրասիական տարածաշրջանում: Իր ելույթներից մեկումվարչապետ Ռ.Թ. Էրդողանը Ռուսաստանը բնութագրեց որպես «կարևոր գործընկեր`առևտրի, կապիտալ ներդրումների, տուրիզմի և էներգետիկ անվտանգությանզարգացման տեսանկյունից:4 Թուրք-ռուսական մերձեցմանը նպաստում էր նաև միջազգային գետնի վրատիրող իրադրությունը: Վարշավյան պակտի երբեմնի անդամներ` Չեխիան,Հունգարիան և Լեհաստանը, 1997 թ. դեկտեմբերից բռնեցին Եվրոմիությանանդամակցության ճանապարհը, որը առաջ բերեց Ռուսաստանի խիստդժգոհությունը: Իր հերթին, Լուքսեմբուրգյան գագաթնաժողովի ժամանակ,Եվրոմիությունը հրաժարվեց քննարկել Թուրքիայի անդամակցության հարցը:Քաղաքական գործոնին լրացնելու եկավ նաև տնտեսական ճգնաժամը, որին երկուերկրները բախվեցին 1997-1998 թթ.: Այնպես որ, տնտեսական համագործակցության ևմիջազգային իրադրության յուրահատուկ զարգացումների պայմաններում, երկուերկրների հարաբերությունները փոխեցին իրենց բնույթը` մրցակցությունիցվերաճելով համագործակցության:5 1999 թ. նոյեմբեր ամսին, Թուրքիայի վարչապետԲյուլնեթ Էջևիթի այցը Մոսկվա, ունեցավ առանցքային նշանակություն թուրք-ռուսական մերձեցման համար: Այցելության արդյունքում, Թուրքիան փոխեց իրդիրքորոշումը չեչենական հարցում, այն դիտարկելով որպես Ռուսաստանի ներքինխնդիր, իսկ ռուսական կողմը իր հերթին խոստացավ հետ այսու չաջակցել քրդականշարժմանը: Այս այցելությունը ճանապարհ հարթեց գալիք տասնամյակումհարաբերություների բարելավման ու զարգացման համար:6 Սեպտեմբերի 11-ին, Միացյալ Նահանգների վրա կատարված ահաբեկչականհարձակումից հետո, համաշխարհային հանրությունը կենտրոնացավահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության վրա: Այդ առիթով,2001 թ. նոյեմբերի 16-ին Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ ԻսմաիլՋեմը և Իգոր Իվանովը Նյու Յորքում ստորագրեցին փաստաթուղթ, որն իրենիցներկայացնում էր` Եվրասիայում համագործակցության կարգավորման համար 2
  3. 3. անհրաժեշտ գործողությունների պլան: Այն ընդգծում էր կառուցողականգործընկերության ուժեղացման անհրաժեշտությունը:7 Այն բանից հետո, երբ Ռուսաստանում իշխանության գլուխ անցավ Վ.Պուտինը, երկկողմ հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ: 2002 թ.Ռ. Թ. Էրդողանը, որպես «Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ,այցելեց Մոսկվա: Նրան ընդունեցին ՌԴ նախագահ Վ. Պուտինը և վարչապետԿասյանովը: Հենց այս այցից հետո էր, որ 2003 թ. մարտ ամսին, թուրքականպառլամենտը արգելեց ամերիկյան զորքերին երկրի տարածքով մուտք գործել Իրաք:Այս քայլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանեց որպես«կարևոր մի իրադարձություն` Իրաք ներխուժելու նախօրեին»:8 Եվ հենց այս քայլիցհետո էր, որ Մոսկվայում նստած պետական այրերը սկսեցին Թուրքիային վերաբերելորպես միջազգային մակարդակի վրա ավելի ինքնուրույն խաղացողի, իտարբերություն Սառը պատերազմի շրջանին, երբ Թուրքիան դիտարկվում էր որպեսԱՄՆ հավատարիմ դաշնակից: Թուրքիայի անկախ դիրքորոշումը առաջ բերեցՌուսաստանի վստահությունը առ այն, որ Թուրքիան չի ստորագրի ցանկացածամերիկյան փաստաթուղթ, որը վերաբերում է իր հարևան երկրներին: Բացի այդ,Միացյալ Նահանգների ռազմական ներխուժումը Իրաք և Աֆղանստան,հնարավորություն ընձեռնեց Ռուսաստանին և Թուրքիան ավելի ազատ մանևրելԿովկասում և Մերձավոր Արևելքում: 2004 թ. դեկտեմբերի 4-ից 5-ը Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինըպաշտոնական այցով եղավ Անկարայում: Պուտինի այցը նոր լիցք հաղորդեց երկկողմհարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Այցի ընթացքում ստորագրվեցինվեց համաձայնագրեր, որոնք վերաբերում են ռազմական և տնտեսականհամագործակցությանը: Այս այցից հետո, Թուրքիայի վարչապետը, 2005 թ. հունվարինմեկօրյա պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան: Ռուսաստանը աջակցությունցույց տվեց Թուրքիային` ԵՄ անդամակցության հարցում: Մասնավորապես, հենց այսայցի ժամանակ էր, որ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը իր ելույթի մեջ հատուկնշեց` «Ես հուսով եմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական Միությանընոր հեռանկարներ կբացի ռուս-թուրքական գործարար կապերի խորացմանհամար»: 9 Իր հերթին Թուրքիան աջակցեց Ռուսաստանին` Իսլամականհամագումարի կազմակերպության (Organization of Islamic Conference) մեջ դիտորդիկարգավիճակ ստանալու գործում: Էրդողանը և Պուտինը հինգ տարվա ընթացքումունեցան տաս հանդիպում: Ռուս–թուրքական համատեղ ծրագրերը բավական լայնամասշտաբ են: Այնընդգրկում է Ռուսաստանի էներգետիկ նախագծերը, նրա արտաքինքաղաքականությունը, ռուս-վրացական հակամարտությունը, Հարավային Օսեթիանու Աբխազիան, էթնիկ-անջատողական շարժումները Կովկասում, հայ-թուրքականհարաբերությունների վերականգնումը, Արցախյան հիմնախնդրի կարգավորումը ևայլն: Ներկա փուլում Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա ներմուծվող գազի 70տոկոսի մատակարարը, որտեղից երկնագույն հեղուկը արտահանվում է դեպիԵվրոպա: 2004 թ. ընթացքում երկու երկրների միջև առևտրայինապրանքաշրջանառությունը կազմում էր 10 մլդ. դոլլար, 2005 այն հասավ 15 մլդ.-ի, 3
  4. 4. իսկ 2008 այն կազմեց 38 մլդ. դոլլար: Չնայած, որ երկկողմ տնտեսականհարաբերությունների առյուծի բաժինը ընկնում է էներգետիկ բնագավառին,այդուհանդերձ, համագործակցությունը զարգանում է նաև մյուս ոլորտներում:Թուքական շինարարական սեկտորը բավական ակտիվ է Մոսկվայում, և շարունակընդարձակում է իր ազդեցությունը, սկսած 2005 թվականից: Արդեն 2008 թվականին,Թուրքական շինարարական կազմակերպությունները իրականացրել են 20 մլն.դոլլարի հասնող աշխատանքներ Ռուսաստանի տարածքում: Բացի այդ, բազմաթիվթուրքեր աշխատում են Ռուսաստանում: Իր հերթին Ռուսաստանը բավական լուրջհետաքրքրված է Թուրքիայի միջուկային ծրագրերով և պատրաստ է ցուցաբերելաջակցություն` վերջինիս տարածքում ատոմակայանի կառուցման գործին:Բավական լայն է նաև երկկողմ ռազմական համագործակցությունը: ՌուսաստանըԹուրքիային վաճառում է բավական մեծ թվով ռազմական տեխնիկա, չնայած այնհանգամանքին, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունի սպառազինման որոշսահմանափակումներ: Թուրքական զինվորականությունը հատկապեսհետաքրքրված է ռուսական Ս-300 և Ս-400 հրթիռային համակարգերի և միջինհեռավորության հակատանկային հրթիռների ձեռքբերմամբ:10 Չնայած ռուս-թուրքական մերձեցմանը, այդուհանդերձ մի շարք խնդիրներդեռևս շարունակում են չլուծված մնալ, որոնք կարող են պատճառ հանդիսանալերկու երկրների միջև լարվածության առաջացմանը: Ռուսաստանը բացասական էվերաբերվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին: Այս նավթամուղը Մոսկվայիկողմից ընկալվում է որպես մարտահրավեր` ուղղված Կասպյան ավազանում իրունեցած դիրքերի դեմ, և այս նավթամուղի շուրջ ծավալված հակասություններըիրենց ազդեցությունը ունեցան նաև թուրք-ռուսական հարաբերությունների վրա:«Երկնագույն հոսանք» գազամուղը, որը անցնում է Սև ծովի հատակով և ռուսականգազը մղում դեպի Եվրոպա, ինչպես նաև մի շարք այլ ռուս-թուրքական համատեղէներգետիկ ծրագրեր, որոշ չափով մեղմեցին Մոսկվայի վերաբերմունքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նկատմամբ: Ռուսաստանը մտադրված է նաև ավելիշատ թուրքմենական նավթ արտահանել դեպի եվրոպական շուկաներ, որը իր հերթինկարող է խոչընդոտել նախատեսվող Թուրքմենիստան-Իրան-Թուրքիա-Եվրոպանավթամուղի կառուցմանը: Չնայած, որ Մոսկվան և Անկարան համագործակցում են«Երկնագույն հոսանք» և մի շարք այլ համատեղ էներգետիկ ծրագրերում, երկուկողմերն են լրացուցիչ ճանապարհներ են փնտրում` Կասպյան նավթը Եվրոպաարտահանելու համար: Այդուհանդերձ, Թուրքիան չի պատրաստվում ներգրավվելհակառուսական որևէ լուրջ էներգետիկ ծրագրի մեջ, ինչը առաջին հերթին բխում էնրա շահերից: Ներկա դրությամբ իրավիճակը այնպիսին է, որ Ռուսաստանը չիմասնակցում որևէ էներգետիկ նախագծի, որտեղ նա չունի առաջատար դիրքեր: Բայցև այնպես, հետագայում հնարավոր է նաև Թուրքիայի հետ իրականացվեն հավասարգործընկերության պայմաներով նախագծեր ու ծրագրեր:11 Եվրոմիությանը անդամակցող թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուցհետո, Թուրքիան տարածաշրջանում փորձում է հանդես գալ որպես Եվրոմիությանշահերը ներկայացնող տերություն: Այս դիրքորոշումը ընտրված էր ճիշտ 4
  5. 5. ժամանակին, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկփոփոխությունները, մասնավորապես Վրաստանում և Ուկրաինայում կատարվածգունավոր հեղափոխությունները: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը իր բացահայտհակասական վերաբերմունքն է արտահայտում Արևմուտքի կողմից ֆինանսավորվողվերոնշյալ հեղափոխությունների հանդեպ, այն պարզ պատճառով, որ դրանք առաջինհերթին նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանի դիրքերը հետ-խորհրդայինտարածաշրջանում: Իր հերթին, Թուրքիան, որպես Արևմուտքի վաղեմի դաշնակից ուգործընկեր, չէ կարող համաձայնել Մոսկվայի նման դիրքորոշման հետ:Միառժամանակ, նրա տնտեսական շահերը թույլ չեն տալիս բացահայտ ձևով դեմարտահայտվել` Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի որդեգրած այսդիրքորոշմանը: Այդ իսկ պատճառով, Թուրքիան փորձում է առավելապես օգտվելստեղծված դրությունից, այն է` Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, քանհանդես գալ որևէ մեկի կողմից: Հենց այդպիսի դիրքորոշում Թուրքիան ունեցավվերջին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: 2008 թ. օգոստոսյան պատերազմիօրերին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց, որ «Ամերիկան մերդաշնակիցն է, իսկ Ռուսաստանը կարևոր հարևան: Ռուսաստանը մեր թիվ մեկառևտրային գործընկերն է: Մենք մեր էներգետիկ ռեսուրսների 2/3 ձեռք ենք բերումՌուսաստանից: Մենք գործում ենք մեր ազգային շահերին համահունչ: և մենք չենքկարող անտեսել Ռուսաստանին»:12 Անկարան ջանում է նաև կասեցնել ռուս-վրացական հակամարտության ընդարձակումը սևծովյան տարածաշրջանում:Պատերազմի ընթացքում, Թուրքիան խստորեն հետևեց Մոնտրեոյի կոնվենցիայիկետերին: Համաձայն վերոնշյալ կոնվենցիայի, ոչ առափնյա պետությունները Սևծովում կարող են ունենալ առավելագույնը 9 ռազմանավ` 21 օրվա ընթացքում, ոչավելի քան 45.000 տ. ջրատարողությամբ: Հենվելով հենց այս կետի վրա, Թուրքիանարգելեց ամերիկյան ռազմական նավերի մուտքը Սև ծով:13 Ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների մի կարևոր ու անբաժանմասն է կազմում Հարավային Կովկասը, այս տարածաշրջանում նրանց ունեցածշահերն ու հետաքրքրությունները, համագործակցությունն ու մրցակցությունը: Նախև առաջ ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը լի է արյունոտպատերազմներով ու բախումներով, որոնց գլխավոր պատճառներից մեկըհանդիսանում է Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ունենալու ձգտումը:Խորհրդային Միության փլուզման արդյունքում Հարավային Կովկասումձևավորվեցին նորանկախ պետություններ, որոնց հետ հարաբերվելիս ինչպեսԹուրքիան, այնպես էլ Ռուսաստանը, ստիպված են կիրառել նոր մոտեցումներ ուձևաչափեր: Ռուսաստանի Դաշնության ընթացիկ արտաքին քաղաքականությունը,ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասում,կառուցվում է բացասական հիմքի վրա, չնայած որ, Ռուսաստանիհարաբերությունները իր պատմական միցակիցների հետ, ինչպիսիք են Թուրքիան,Ճապոնիան, Գերմանին, Իրանը, Ֆրանսիան, ներկան փուլում գտնվում է առավել լավվիճակում, քան երբևէ: Այդուհանդերձ, Ռուսաստանը միանշանակ չի ընդունվումմիջազգային հանրության կողմից: Որոշները նրան ընդունում են որպես ատոմային 5
  6. 6. գերտերություն, որից կարելի է ցանկացած պահի սպասել վտանգի: Բացի այդ,Եվրոմիության ընդլայնումը դեպի արևելք, և ամերիկյան ընկերությունների կողմիցներթափանցումը դեպի հետ-խորհրդային երկրներ, առաջին հերթին հարվածում ենռուսական դիրքերին ու նվազեցնում նրա հեղինակությանը միջազգայինասպարեզում: Այս պայմաններում Ռուսաստանը ավելի մեծ կարևորություն է տալիսիր եվրասիական հարևաններին, առաջին հերթին Կովկասյան երկրներին: Մոսկվանձգտում է պահպանել իր ազդեցությունը այս երկրների արտաքին քաղաքականկուրսի և տնտեսության կարևոր ոլորտների վրա: Միաժամանակ, Ռուսաստանը զերծէ մնում Կովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող էթնիկ և տարածքայինհակամարտությունների կարգավորման մեջ վճռորոշ դերակատարությունունենալուց: Առավել և, որ այս հակամարտությունների ձգձգումը բխում էՌուսաստանի թե´ տնտեսական և թե´քաղաքական շահերից: Ռուս-վրացականհարաբերություններում և մասնավորապես վրաց-աբխազական ու վրաց-հարավօսական հակամարտությունների կարգավորման գործընթացներում,Ռուսաստանը առաջնորդվում է հենց վերոնշյալ սկզբունքներով: 14 Բավական լարված են վրաց-ռուսական հարաբերությունները: 2002 թվականինՎրաստանը հազիվ կարողացավ խուսափել Ռուսաստանի հետ զինված բախումից,Չեչնիայում շարունակվող պատերազմի պատճառով: Այդ ժամանակ բազմաթիվ չեչենգրոհայիններ ապաստան էին գտել Պանկիսի կիրճում: Վրացական կողմը, ի սկզբանեորևէ քայլ չձեռնարկեց այս խնդրի կարգավորման ուղղությամբ, չնայած ռուսականկողմի օրեցօր աճող ճնշումներին: Վրացական կողմի այդ շրջանում ներքաշված էրներքին տարաձայնությունների մեջ, նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հանդեպօրեցօր աճող անվստահության, սոցիալական անարդարությունների, արմատացածկոռուպցիայի և հանցագործության մակարդակի կտրուկ աճի պայմաններում:Միջազգային դիտորդները, առաջին հերթին Մոսկվայում, սկսեցին Վրաստանիմասին խոսել որպես «անգործունյա պետության» (failed state) : Լարվածության ևփոխադարձ մեղադրանքների, ռուսական կողմից հնչող ռազմատենչ սպառնալիքներիպայմաններում, Վրաստանում 2003 թ. նոյեմբերին տեղի ունեցավ այսպես կոչված«Վարդերի հեղափոխությունը», որի արդյունքում իշխանության գլուխ բարձրացավՄիխայիլ Սահակաշվիլին:15 Սակայն լարվածությունը երկու երկրների միջևչթուլացավ, քանի որ, Ռուսաստանը համոզված էր, որ «Վարդերի հեղափոխության»հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Այս քայլով ԱՄՆ փորձում է ամրապնդելիր դիրքերը Կովկասյան տարածաշրջանում: Բայց և այնպես, 2008 թ. օգոստոսյանկարճատև պատերազմով, Ռուսաստանը, ի տես և ի լուր ամբողջ աշխարհիհայտարարեց, որ չի պատրաստվում իր դիրքերը զիջել ինչպես ՀարավայինԿովկասում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Պատերազմի արդյունքումՀարավային Օսեթիան վերջնականապես անջատվեց Վրաստանից և իրանհայտարարեց անկախ պետություն: Ռուսաստանը շտապեց ճանաչել ՀարավայինՕսեթիայի, ինչպես նաև Աբխազիայի անկախությունները: Ինչ վերաբերում էՎրաստանին, ապա, բացի երկրի տնտեսությանը հասցրած վնասներից, կտրուկանկում ապրեց նաև նախագահ Սահակաշվիլու հեղինակությունը: Դրա հետ մեկտեղ, 6
  7. 7. Սահակաշվիլու կողմից իրականացված բանակային ռեֆորմը, որի արդյունքումերկրում վերացվել էր պարտադիր ժամկետային զինծառայությունը, ցույց տվեց իրանարդյունավետությունը: Բացի այդ, Վրաստանը մեկընդմիշտ հասկացավ, որ ո´չԱՄՆ և ո´չ էլ Եվրոմիությունը պատրաստ չեն Ռուսաստանի հետ գնալ բացահայտպատերազմի` Վրաստանին պաշտպանելու համար:16 Թուրքիայի հարաբերությունները Կովկասյան պետությունների հետ այդքան էլլարված ու պայթյունավտանգ չեն, ինչպես ռուս-վրացականը, սակայն գոյությունունեն մի շարք լուծման կարոտ հիմնախնդիրներ: Այդպիսի կարևոր խնդիրներից էՀայաստանի հետ ունեցած հարաբերությունները, որոնք եղել են ու շարունակում ենմնալ թշնամական: Դրա անմիջական վկայությունն է այն փաստը, որ 1993 թ.Թուրքիան փակեց Հայաստանի հետ իր սահմանը` պատճառ բերելով Արցախի շուրջընթացող հայ-ադրբեջանական պատերազմը: Այս քայլով Թուրքիան ակնհայտորենցույց էր տալիս իր ադրբեջանամետ քաղաքական ուղղվածությունը ՀարավայինԿովկասում: Դրա հետ մեկտեղ, Թուրքիան բավական կարևորում է իրհարաբերությունների բարելավումը Վրաստանի հետ, նամանավանդ, Հայաստանիհետ փակ սահմանի պայմաններում, Վրաստանը դարձել է Թուրքիան Ադրբեջանիհետ կապող ամենակարճ ցամաքային ճանապարհը: Վերջին տասնամյակումթուրքական կապիտալը բավական խորը ներթափանցել է վրացական շուկա:Ավելին, 2006 թ. փետրվարի 10-ին Անկարան և Թիֆլիսը հայտարարեցին անցագրայինռեժիմի վերացման մասին: Դրանով Թուրքան նպատակ է հետապնդում խորացնելշփումը երկու երկրների բնակչության միջև:17 Ներկա փուլում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբսկսվել են կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները, մասնավորապեսսահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանհարցը: Ռուսաստանը նոր մոտեցում է որդեգրել նաև արցախյան հիմնախնդրիկարգավորման ուղղությամբ: Այդ նպատակով, Սերգեյ Լավրովը բազմաթիվ անգամհանդիպումներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Բացի այդ,Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներըհաճախակի հանդիպում են Մոսկվայում, արցախյան հիմնախնդրի հնարավորկարգավորման տարբերակները քննարկելու համար: Մի կարևոր հանգամանք ևս.Թուրքիան միշտ հայտնվում է իրադարձությունների կիզակետում, երբ Ռուսաստանըփորձում է կարգավորել Հարավային Կովկասի խրոնիկ հակամարտությունները: Այսերևույթն առաջին հերթին անհրաժեշտ է մեկնաբանել այն հանգամանքով, որԹուրքիան նոր խաղացող չէ Կովկասում, և ռուս-թուրքական հարաբերություններիբարելավումը ամենևին չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվում է մասնակցելկովկասյան մեծ խաղին` սեփական խաղի կանոններով: Հետևելովտարածաշրջանում ընթացող վերջին զարգացումներին, հնարավոր է, որ Թուրքիան`Ռուսաստանի հետ համատեղ, ակտիվորեն ներգրավվի նաև հայ-ադրբեջանականհակամարտության կարգավորմանը: Ինչպես բազմիցս հայտարարել են Թուրքիայիքաղաքական վերնախավի ներկայացուցիչները` Հարավային Կովկասում անկախ,միմյանց հետ համագործակցող և խաղաղ գոյատևող պետությունների առկայությունը 7
  8. 8. կարևոր է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Դրա հետ մեկտեղԱնկարան ջանք չի խնայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկայացնող ուգործադրող միակ պետությունը դառնալու համար:18 Բացի այդ, Թուրքիանհանդիսանում է կարևոր առևտրային գործընկեր բոլոր երեք երկրների համար (այդթվում Հայաստանի): Ներկա պահին բանակցություններ են ընթանում նորերկաթուղային ճանապարհներ կառուցելու ուղղությամբ` Թուրքիայի, Վրաստանի ևԱդրբեջանի միջև, միջպետական առևտուրը ընդարձակելու համար: Որպես կանոն,Հայաստանը մնան տարածաշրջանային ծրագրերից դուրս է մնում այնպատճառաբանությամբ, որ բացակայում են դիվանագիտական հարաբերություններըԹուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ դեռևս գտնվում է պատերազմական դրությանմեջ:19 Ինչ վերաբերում է Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու հարցին, ապաՀարավային Կովկասի բոլոր երեք պետություններն են ողջունում են նրա այդ քայլը, ևխոստովանում, որ Թուրքիայի ձախողումը կարող է անմիջականորեն վնասել իրենցքաղաքական ու տնտեսական շահերին: Բացի այդ, բոլոր երեք երկրներն էլընդգրկված լինելով ԵՄ-ի Նոր հարևանության քաղաքականության մեջ, բռնել ենեվրոինտեգրման ուղին: Այնպես որ, Թուրքիայի մերժումը կնշանակի Եվրոմիությանընդարձակման դադարեցում, և կփոքրացնի նրանց անդամակցությանհնարավորությունները: Բացի այդ, անմիջական հարևանությամբ ԵՄ անդամպետություն ունենալը կխթանի երեք երկրների տնտեսական ու քաղաքականառաջընթացը:20 Ներկա պահին, Կովկասում կայունություն և խաղաղություն ապահովելուհամար, զգացվում է արտաքին ուժեր ներգրավելու և ավելի ընդարձակ դաշինքներստեղծելու խիստ անհրաժեշտություն: Վրաստանն ու Ադրբեջանը հույսերը կապումեն ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ, ինչպես նաև փորձում են ստեղծելտարածաշրջանային դաշինքներ` Թուրքիայի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ: Բացիայդ, Ռուսաստանը կոչ է անում Շանհայան համագործակցությանկազմակերպություններին աջակցել իրեն` Կովկասում տնտեսապես ուքաղաքականապես ամրապնդվելու համար: Ի տարբերության դրան, Թուրքիանառաջարկում է ստեղծել կովկասյան կայունության պլատֆորմ` ՀարավայինԿովկասի երեք երկրների միջև, և թույլ չտալ, որ այնտեղ ծագած կոնֆլիկտներըտարածվեն նաև Սևծովյան տարածաշրջանի այլ երկրների վրա: Թուրքիայիքաղաքական գործիչները շարունակ առաջ են քաշում այն հանգամանքը, որանհրաժեշտ է ստեղծել վստահության մթնոլորտ, որը կնպաստի տարածաշրջանիանվտանգությանն ու երկարատև խաղաղության հաստատմանը: ԱՄՆ վարչակարգը,թեև դժկամությամբ, բայց և այնպես իր համաձայնությունը տվեց թուրքական այսպլատֆորմին: Դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ Անկարան ծրագրիմասին նախապես տեղյակ չէր պահել Վաշինգտոնին: Եվորմիությունըմիանշանակորեն տվեց իր համաձայնությունը թուրքական այս նախաձեռնողականծրագրին: Ավելին, Թուրքիայի ժողովրդավարության տարեկան զեկույցի մեջ,վերոնշյալ ծրագիրը ներկայացված է որպես դրական առաջընթաց Թուրքիայի` 8
  9. 9. եվրոինտեգրման գործընթացում: ՆԱՏՕ-ն նույնպես աջակցեց այդ պլատֆորմը,որպես կառուցողական քայլ` Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համար:21 Ռուս-թուրքական քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակըպետք է շարունակվի, հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ուպետական շահեր: Այն ժամանակ, երբ Թուրքիան անհանգստացած է իրհարևանությամբ գտնվող Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ,մտավախություն ունենալով, որ այստեղ առաջ եկած բախումները, կարող են իրենցազդեցությունը ունենալ Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների, առաջին հերթինքրդական շարժման վրա, Ռուսաստանը առավելապես մտահոգված է իրպատմական կայսրության ազդեցության սահմաններ Արևմտյան կապիտալիներխուժմամբ: Ռուսաստանը լավ է գիտակցում, որ 21-րդ դարում, տնտեսականգործոնը դառնում է թելադրող քաղաքականին: Այդ իսկ պատճառով, Մոսկվանձգտում է հարևան, ինչպես նաև Եվրոպական երկրներին տնտեսականկախվածության մեջ գցել իր էներգակիներից: Իր հերթին, Թուրքիայի հետհարաբերվելիս, Ռուսաստանը ձգտում է առավելագույնս օգտվել` ԱՄՆ-ի ևԵվրոմիության հանդեպ նրա ունեցած դժգոհություններից: Այնպես որ, ռուս-թուրքական հարաբերությունները կառուցվում են` օրվա հրատապ պահանջների ումարտահրավերների հիմքի վրա: Չնայած,որ Թուրքիան առայժմ չունի լուրջքաղաքական ու տնտեսական դրդապատճառներ, իր արևմտյան գործընկերներիցկտրուկ երես թեքելու համար, բացառված չէ, որ դրանք հայտնվեն մոտ ապագայում,հաշվի առնելով Թուրքիա-Միացյալ Նահանգներ և Թուրքիա-Եվրոմիությունհարաբերությունների մեջ առկա դժվարություններն ու տագնապները: Ներկազարգացումները ցույց են տալիս, որ Անկարան ու Մոսկվան ունեն քաղաքական կամքընդարձակելու համար երկկողմը հարաբերությունները` տնտեսական, քաղաքականև անվտանգության բնագավառներում: Այդուհանդերձ, այս հարաբերություններըզերծ չեն մի շարք լուրջ խնդիրներից, որոնք կարող են լրջորեն վտանգել`հարաբերությունների հետագա խորացումը: Այնպես որ, ներկա փուլում դեռևս վաղ էռուս-թուրքական հարաբերությունները համարել խոստումնալից ու հեռանկարային:Ամեն դեպքում, թե´ Ռուսաստանը, և թե´ Թուրքիան բավական լուրջդերակատարություն ունեն տարածաշրջանում, և այդ իսկ պատճառով, նրանցհարաբերությունների հետագա զարգացման ընթացքը իր անմիջական անդրադարձըկունենա միջազգային հարաբերությունների վրա: 9
  10. 10. Օգտագործած գրականության1. Larrabee F. S, Lesser L.O , Turkish foreign policy in the age of uncertainty, published 2003 by RAND, էջ 1122. “Türkiye ve Rusya: Hem Ortak, Hem Komşu”, Perspektif, Cilt 2, N. 9 (Şubat, 1998), էջ 43. “Stratejik Ortaklık Önerisi”, Milliyet, 17 Aralık 1997; Sami Kohen, “Bir ‘Stratejik Ortaklık’ Daha.,,”, Milliyet, 17 Aralık 1997.4. Akgün M., “Rusya’nın Önemi,” Referans, 1 Eylül 2008.5. Çelikpala M., “1990’lardan Günümüze Türk-Rus İlişkileri”. Avrasya Dosyası, Cilt13, N1 (2007). էջ 278:6. Магтиев А, “Встреча Питина и Еджевита в целом прошла успешно”. Нвзависимая газета. 6 ноябрья, 1999 г.7. Belge metni için bakınız: http://www.turkey.mid.ru/relat_2_t.html.8. “Putin: Meclis Kararı Haftanın Olayı”, Radikal, 5 Mart 2003.9. “Turkey-Russia Relations,” EurActiv, November 9, 2006.10. Saribrahimoğlu Լ., “Turkey, Russia Begin to Overcome Military Distrust”. Today’s Zaman, April 15, 2008.11. Kornilov A., Özbay F., Çağdaş Türk - Rus İlişkileri, Sorunlar ve İşbirliği Alanları,1992 – 2005, Istanbul, 2006, էջ 219:12. Bila F., “Erdoğan: Rusya’yı Gözardı Edemeyiz,” Milliyet, 2 Eylül 2008.13. Hurriyet, 8 Eylül, 2008.14. Гусейнов В.А., Каспийская нефть. Экономика и геополитика. Москва, 2002. Էջ 101:15. Государственность и безопасность: Грузия после "революции роз". Исследования Американской академии по проблемам глобальной безопасности. Массачусец, 2005. Էջ 27:16. Вооружонный конфликт в Южной Осетии о его последствия. Институт стратегических оценок и анализа. Москва, 2009, Էջ 149:17. Çalikpala M., Georgia and Turkish-Georgian relations, Ankara, 2005, Էջ 173:18. Schlyter B.N., Prospects for Democracy in Central Asia, Swedish researchinstitute in Istanbul, 2005, էջ 127:19. Graham E. Fuller: Turkey as a pivotal stste in the Muslim world, Washington, 2008, էջ 136:20. Hunter Sh., Strategik developments in Euroasia after September 11, London 2006, էջ 65:21. “Kafkasya İstikrar ve İşbirliği Platformu’na destek var,” Sabah, 19 Ağustos, 2008. 10

×