• Like
51  հիմնական դպրոց անուշ ալավերդյան
Upcoming SlideShare
Loading in...5
×

51 հիմնական դպրոց անուշ ալավերդյան

  • 8,674 views
Uploaded on

 

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
8,674
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
7

Actions

Shares
Downloads
3
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ N 51 հիմնական դպրոց Անուշ Ալավերդյան Անուշ Ալավերդյան
  • 2. ԴԱՍԱՐԱՆ 3-րդԱՌԱՐԿԱ ___________մայրենի________________________ԹԵՄԱ Ժողովուրդն իմաստուն է ԺԱՄ 6Դաս Դասի թեման Չափորոշիչ1 <<Ժողովուրդն իմաստուն է>> 1. Կճանաչեն, կվերհիշեն բանահյուսության Թեմայի մուտք նմուշները: 2. Կզարգացնեն նկարի վերարտադրողական կարողությունը: 3. Կհամագործակցեն խմբային գործունեությամբ2 Առակի ծնունդը: Առարկա, հատկանիշ, 1. Կստանան գիտելիքներ առակի մասին: գործողություն ցույց տվող բառեր 2. Կզարգացնեն դերերով կարդալու կարողությունը: 3. Կամրապնդեն ունեցած լեզվական գիտելիքները: 4. Կգիտակցեն առակների խրատական իմաստը3 Հնարամիտը: Հատկանիշ ցույց տվող բառեր 1. Կզարգացնեն կարդալու կարողությունը` երկխոսության սահուն ընթերցմամբ: 2. Կդրսևորեն վերաբերմունք հերոսների վարքագծի վերաբերյալ: 3. Կամրապնդեն լեզվական գիտելիքները:4 Մարդը, ընկույզը և ձմերուկը: Գոյական 1. Կկարողանան արտահայտել և փոխանակել կարծիքներ բնագրի շուրջ: 2. Կկարողանան հիմնավորված դատողություններ անել: 3. Ձեռք կբերեն գիտելիքներ գոյականի մասին:5 Խոզն ու ագռավը: Գոյականի թիվ 1. Կզարգացնեն արտահայտիչ ընթերցելու կարողությունը: 2. Կբնութագրեն հերոսներին` վերագրելով մարդկային հատկանիշները: 3. Կկարողանան չափածո խոսքը արձակ վերարտադրել:6 Թեմատիկ գրավոր աշխատանք Փոխադրություն Անուշ Ալավերդյան
  • 3. ԴԱՍԻ ՊԼԱՆ 1ԴԱՍԻ ԹԵՄԱՆ <<Ժողովուրդն իմաստուն է>> թեմայի մուտքԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ • Կխորացնեն ծանոթությունը ժողովրդական բանահուսության ժանրերին: • Զույգային աշխատանքի միջոցով կներկայացնեն էջում պատկերված ծանոթ ստեղծագործությունների համապատասխան դրվագները: • Կվերարտադրեն նկարների բովանդակությունը:ԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ • Կզարգացնեն հիշողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը` վերհիշելով ժողովրդական բանահյուսության տեսակները: • Կառանձնացնեն էջում ընդգրկված ստեղծագործությունների տեսակները (հեքիաթ, պատմվածք, բանաստեղծություն): • Կկարևորեն առակը և դրա խրատական իմաստը:ԴԱՍԻՑ ՀԵՏՈ Առակը բանահյուսության շարքի նմուշներից է, ունի բարոյախրատական իմաստ:ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸԿԻՄԱՆԱՆԴԱՍԻՑ ՀԵՏՈ Զանազանել բանահյուսության նմուշները, վերարտադրել նկարներիԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ բովանդակությունը, ստեղծագործել խմբային գործունեությամբ:ԿԿԱՐՈՂԱՆԱՆԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸԽթանման փուլ.Ցուցադրվում է շնորհանդեսի` երկրորդ դասարանում անցած <<Ժողովուրդն իմաստուն է>> թեմատիկշարքում ընդգրկված բանահյուսության նմուշները ընդգրկող էջը` ծառ, որի պտուղները երկրաչափականպատկերների մեջ ընդգրկված նմուշներն են. Հեքիաթ, դարձվածք, առած, ասացվածք, շուտասելուկ,սուտասելուկ, օրորոցային, օրհնանք, խնդուկ, հանելուկ, խաղիկ-տաղիկ, հաշվելուկ:Աշակերտները զույգերի միջոցով վերհիշում են նմուշները և բերում օրինակներ մտագրոհի միջոցով:Իմաստի ընկալման փուլ.Ուսուցիչն ասում է, որ շարունակելու են ուսումնասիրել <<Ժողովուրդ իմաստուն է>> թեմատիկ շարքը: Անուշ Ալավերդյան
  • 4. Այստեղ ծանոթանալու են ստեղծագործության նոր նմուշին` առակին: Շնորհանդեսի հաջորդող էջերովներկայացնում է առակագիրներին (Այգեկցի, Կորյուն, Գոշ, Կռիլով, Եզովպոս): Աշակերտներնպատկերացում են կազմում առակի խրատական իմաստի բերաբերյալ:Ուսուցիչը նախապատրաստում է, որ գործնականում պատմությունները առակ են դարձնելու,ներկայացնում է առակի ծնունդը:Դասագիքերը բացելով սովորողները տեսնում են թեմայի սկզբնանկարը: Պարզում են, թե որ նկարներն ենծանոթ և անծանոթ: Առանձնացնում են հեքիաթները և զույգերով աշխատելու արդյունքում վերարտադրումպատկերված հեքիաթների համապատասխան դրվագները (<<Քաջ Նազարը>>, <<Պոչատ Աղվեսը>>,<<Ճպուռն ու մրջյունը>>):Ուսուցչի հորդորով աշակերտները փորձում են պարզել թե մյուս դրվագները ինչ են պատկերում:Խմբային աշխատանքի միջոցով յուրաքանչյուր խումբ աշխատում է մի անծանոթ դրվագի շուրջ` փորձելովստեղծել պատմություն:Խմբերը ներկայացնում են իրենց ստեղծած տարբերակները և խրախուսվում ուսուղչի կողմից:Ուսուցիչը, ցույց տալով շնորհանդեսի հաջորդ էջերը, ավելացնում է, որ կծանոթանան համապատասխանստեղծագործություններին և կհամեմատեն իրենց ստեղծած և դասագրքում ընդգրկված պատմությունները,որոնցից չորսը առակներ են, մեկը` խնդուկ:Կշռադատման փուլ .Ուսուցչի հարցադրման արդյունքում աշակերտները թվարկում են ժողովրդական բանահյուսությաննմուշները` ավելացնելով առակը: Անուշ Ալավերդյան
  • 5. ԴԱՍԻ ՊԼԱՆ 2ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Մարդը, ընկույզը և ձմերուկը: ԳոյականԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ • Կկարողանան արտահայտիչ, սահուն ընթերցել բնագիրը • Կկարողանան վերարտադրել բովանդակությունը • Կամրապնդեն լեզվական գիտելիքները • Դատողություններ կանեն հիմնական գաղափարի շուրջԴԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ • Արտահայտիչ ընթերցելու կարողության զգացում: • Ընտրովի ընթերցանությամբ առաջադրված հարցերին պատասխանելու կարողություն: • Առակից առաննացնել հենակետային բառերը, պլան կազմել` վերարտադրելու կարողության զարգացման նպատակով: • Զույգերով աշխատանք` տրված լեզվական առաջադրանքներ կատարելու նպատակով: • Դատողություններ կանեն առակի վերջին նախադասության և <<Այսպիսով>> հատվածի շուրջ:ԴԱՍԻՑ ՀԵՏՈ • Բնության ստեղծածը կատարյալ է:ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ • Հասարակ գոյականները միացնելով կարող ենք ստանալ հատուկ գոյական:ԿԻՄԱՆԱՆԴԱՍԻՑ ՀԵՏՈ • Հիմնավորված դատողություններ անել:ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ • Վերարտադրել առակի բովանդակությունը:ԿԿԱՐՈՂԱՆԱՆ • Կիրառել լեզվական գիտելիքները, ստանալ հատուկ գոյական` բարդ բառեր կազմելով: • Զարգացնել գրավոր և բանավոր խոսքը:ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸԽթանման փուլ.Գրատախտակին ուսուցչի կողմից նախապես պատկերված է ձմերուկ և ընկույզ:Մտագրոհի միջոցով` օգտագործելով Վենի դիագրամը աշակերտները սկսում են թվարկել համապատասխան Անուշ Ալավերդյան
  • 6. հատկանիշները, նմանությունները և տարբերությունները պտուղների: Ստեղծվում է միջառարկայական կապ<<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի (չոր միրգ բանջարեղեն և այլն) և մաթեմատիկայի (ծանր, թեթև,մեծ, փոքր, զանգված, շրջան հասկացություններ) միջև:Իմաստի ընկալման փուլ .Ուսուցչուհին կարդում է դասագրքի հղումը.-Դու երբևէ տեսե՞լ ես ծառին աճած ձմերուկ: Կարդա և կիմանաս, թե ինչու չես տեսել:Այնուհետև կարդում է Այգեկցու հղումը:-Պետք չէ հավատալ ցնորամիտ բաների…Ուսուցիչը հորդորում է աշակերտներին` ըստ հղումների կանխագուշակել առակի բովանդակությունը: Լսելովաշակերտների կարծիքները և առաջացնելով հետաքրքրություն բնագրի հանդեպ, ուսուցիչը հորդորում էբացել դասագրքերը և կարդալ: Երկրորդ անգամ կարդալու ընթացքում, աշակերտները <<Հրաշք>> տետրումէջը բաժանում է երկու մասի: Ձախ կողմում նշում տպավորիչ հատվածները, աջում` մեկնաբանությունը:Այնուհետև համեմատում են գրառումները` ձևակերպելով սեփական կարծիքը, զարգացնելով խոսքը:Ուսուցչի ուղղորդմամբ բանահյուսության նմուշների քարտերի օգնությամբ դասարանը բաժանվում է չորսխմբի <<առակի>> խումբ, <<առածի>> խումբ, <<շուտասելուկի>> խումբ և <<խնդուկի>> խումբ:Ուսուցիչը, հիշեցնելով համագործակցելու կանոնները, հրահանգում է դուրս գրել հենակետային բառերը,կազմել պլան և փորձել վերարտադրել ըստ պլանի:Ուսուցչի հսկողությամբ աշխատում են խմբերը, ներկայացնում պլանն ու վերարտադրում` միմյանց շտկելովու լրացնելով:Խմբերը գնահատում են միմյանց` տալով հիմնավորում:Այնուհետև յուրաքանչյուր շարք ստանում է զույգերով աշխատելու առաջադրաանքներ (առ 1 ա) բ) և առ. 2):Կարդում են աշխատանքներ` խորացնելով լեզվական գիտելիքները (օր. Ծիծեռնակ և բերդ` Ծիծեռնակաբերդ(հատուկ գոյական)):Կշռադատման փուլ .Հարցադրումներով անդրադարձ.-Կարո՞ղ եք դատողություններ ունի առակի վերջին նախադասության և <<Այսպիսով>> հատվածիվերաբերյալ:-Լեզվական առաջադրանքի կատարման արդյունքում ի՞նչ սովորեցինք:Տնային հանձնարարություն` • Վերարտադրել առակը: • Տեղեկանալ Գանձասարի մասին: Անուշ Ալավերդյան