սոնա ղևոնդյան մաթեմատիկա թիվ 26 հիմնական դպրոց

4,763 views
4,677 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
4,763
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2,879
Actions
Shares
0
Downloads
6
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

սոնա ղևոնդյան մաթեմատիկա թիվ 26 հիմնական դպրոց

  1. 1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 150 դպրոց-կենտրոն Մաթեմատիկա ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ Կազմող` Սոնա Ղևոնդյան մաթեմատիկա թիվ 26 հիմնական դպրոց Դասախոս` Թ. Մելքոնյան 2012թ.
  2. 2. ԴԱՍԱՐԱՆ _______________VII______________________ԱՌԱՐԿԱ _____________Երկրաչափություն_________________________ԹԵՄԱ _____Երկրաչափական սկզբնական հասկացություններ ________ ԺԱՄ _____6______Դաս Դասի թեման Չափորոշիչ1 Ներածական դաս Գաղափար ունենա երկրաչափության պատմական նշանակության, նրա ուսումնասի- րության առարկայի (երկրաչափական պատ- կերների, մարմինների), բաղադրիչների (հար- թաչափության, տարածաչափության) և տար- բեր բնագավառներում երկրաչափության լայն կիրառությունների վերաբերյալ: Գաղափար ունենա երկրաչափական պատ- կերների և մարմինների մասին, կարողանա նկարագրել և օրինակներ բերել, ճանաչել հարթ և տարածական պատկերները, համեմատել և դասակարգել` ըստ չափի, ձևի, դասավորու- թյան: Հասկանա իրական աշխարհի առարկանե- րի և երկրաչափական պատկերների առանձ- նահատկությունները, իմանա, որ երկրաչա- փական պատկերները լինում են միաչափ, երկ- չափ և եռաչափ:2 Ուղիղ և հատված Կարողանա ճանաչել կետը, ուղիղը, հատ- վածը, դրանք պատկերել գծագրով և նշանակել տառերով, պատկերացնի կետի և ուղղի փոխ- դասավորությունը, ուղղի վրա երեք կետերի դասավորությունը, հարթության վրա երկու ուղիղների փոխդասավորությունը, կարողանա դրանց հնարավոր դեպքերը պատկերել գծա- գրով և ցուցադրել մոդելների վրա: Իմանա կետերի և ուղղի վերաբերյալ աք- սիոմները և կարողանա դրանց հիման վրա եզ- րակացություններ անել:3 Ճառագայթ և անկյուն Գիտենա ինչ են ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքին տիրույթները, փռված անկյունը: Կարողանա պատկերել և նշանակել ճառա-
  3. 3. գայթը, նշանակել չփռված և փռված անկյուննե- րը, ըստ նկարի անվանել անկյունների տարրե- րը, հասկանա, թե որ ճառագայթներն են ան- կյունը տրոհում երկու անկյան, տանել այդ- պիսի ճառագայթներ:4 Հատվածների և անկյունների Գաղափար ունենա երկրաչափական պատ- կերների հավասարության մասին, կարողանա համեմատումը սահմանել հատվածի միջնակետը, անկյան կի- սորդը: Կարողանա համեմատել հատվածները և անկյունները, համեմատական արդյունքը գրառել, մասշտաբային քանոնի օգնությամբ նշել հատվածի միջնակետը, անկյունաչափի օգնությամբ տանել անկյան կիսորդը:5 Ամփոփել << Ուղիղ և հատված, Դաս - շնորհանդես ճառագայթ և անկյուն, հատվածների և անկյունների համեմատումը>> թեմաները6 Թեմատիկ գրավոր աշխատանք Գիտելիքների ստուգում Թեմատիկ գրավոր աշխատանք Տարբերակ 11. Քանոնով գծել ուղիղ և այն նշանակել b տառով:ա) Նշել b ուղղի վրա գտնվող M կետ:բ) Նշել b ուղղի վրա չգտնվող N կետ:գ) Օգտագործելով Є և պայմանանշանները՝ գրառել <M կետը գտնվում է b ուղղի վրա> և <Nկետը չի գտնվում b ուղղի վրա> նախադասությունները: (3 միավոր)2. Տանել որևէ a ուղիղ:ա) a ուղղի վրա A, B և C կետերը նշել այնպես, որ A կետը գտնվի B և C կետերի միջև:բ) Թվարկել A սկզբնակետով ճառագայթները:գ) AB ճառագայթի վրա նշել D կետ: A, B և D կետերի դասավորության ինչ դեպքեր ենհնարավոր: (3 միավոր)3. Գծագրել hk չփռված անկյուն:ա) Անկյան գագաթից տանել այնպիսի p ճառագայթ, որով hk անկյունը տրոհվի երկու անկյան:բ) Թվարկել բոլոր այն անկյունները, որոնք կազմված են h,k և p ճառագայթներով:գ) Տանել այնպիսի m ճառագայթ, որ h ճառագայթի հետ կազմի փռված անկյուն:
  4. 4. (3 միավոր)4. O սկզբնակետով h ճառագայթի վրա OA և OB հատվածները տեղադրել այնպես, որ A կետըգտնվի O և B կետերի միջև: Օգտագործելով <, >, = պայմանանշանները՝ գրառել OA և OBհատվածների համեմատման արդյունքը: (2 միավոր)5. Գծագրել ABC չփռված անկյուն և տանել որևէ BD ճառագայթ, որը ABC անկյունը տրոհի երկուանկյան: Օգտագործելով <, >, = պայմանանշանները՝ գրառել ABC և ABD անկյուններիհամեմատման արդյունքը: (2 միավոր) Տարբերակ 21. Գծագրել ab չփռված անկյուն:ա) Անկյան գագաթից տանել այնպիսի t ճառագայթ, որով ab անկյունը տրոհվի երկու անկյան:բ) Թվարկել բոլոր այն անկյունները, որոնք կազմված են a,b և t ճառագայթներով:գ) Տանել այնպիսի g ճառագայթ, որ a ճառագայթի հետ կազմի փռված անկյուն: (3 միավոր)2. Գծագրել ABC չփռված անկյուն և տանել որևէ BD ճառագայթ, որը ABC անկյունը տրոհի երկուանկյան: Օգտագործելով <, >, = պայմանանշանները՝ գրառել ABC և DBC անկյուններիհամեմատման արդյունքը: (2 միավոր)3. Քանոնով գծել ուղիղ և այն նշանակել c տառով:ա) Նշել c ուղղի վրա գտնվող K կետ:բ) Նշել c ուղղի վրա չգտնվող L կետ:գ) Օգտագործելով Є և պայմանանշանները՝ գրառել <K կետը գտնվում է c ուղղի վրա> և <Lկետը չի գտնվում c ուղղի վրա> նախադասությունները: (3 միավոր)4. O սկզբնակետով m ճառագայթի վրա OM և ON հատվածները տեղադրել այնպես, որ M կետըգտնվի O և N կետերի միջև: Օգտագործելով <, >, = պայմանանշանները՝ գրառել OM և ONհատվածների համեմատման արդյունքը: (2 միավոր)5. Տանել որևէ b ուղիղ:ա) a ուղղի վրա H, K և L կետերը նշել այնպես, որ H կետը գտնվի K և L կետերի միջև:բ) Թվարկել H սկզբնակետով ճառագայթները:գ) HK ճառագայթի վրա նշել M կետ: H, K և M կետերի դասավորության ինչ դեպքեր ենհնարավոր: (3 միավոր)ԴԱՍԻ ՊԼԱՆ 1
  5. 5. ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Ճառագայթ և անկյունԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ • Ստեղծել այնպիսի ուսումնական միջավայր, որ աշակերտներն իմանան ինչ են ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքին տիրույթները, փռված անկյունը, ծանոթանալ ճառագայթների և անկյունների տարբեր նշանակումներին:ԴԱՍԻ • Աշակերտների մոտ ձևավորել երկրաչափական լեզվիԽՆԴԻՐՆԵՐԸ գործածման, գծապատկերման և նշանակման կարողություններ: • Զարգացնել խմբով աշխատելու կարողություններ: • Նպաստել պատկերային մտածողության զարգացմանը, նախապատրաստել և ծանոթացնել հասկացությունները սահմանելու, եզրակացությունները հիմնավորելու տրամաբանական հնարքների:ԴԱՍԻՑ ՀԵՏՈ • Թե ինչ են ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքինԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ տիրույթները, փռված անկյունը:ԿԻՄԱՆԱՆԴԱՍԻՑ ՀԵՏՈ • գծել և նշանակել ճառագայթը, անկյունը, ըստ նկարի անվանելԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ անկյունների տարրերը, ցույց տալ չփռված անկյան ներքին ևԿԿԱՐՈՂԱՆԱՆ արտաքին տիրույթները: ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
  6. 6. Անհրաժեշտ նյութեր` բարակ մետաղալար, մկրատ, <<Խմբային աշխատանքիգնահատում>> պաստառ (A1 ֆորմատի թղթի վրա) • Կիրառվող մեթոդներ, մեթոդահնարներ – խմբային աշխատանք ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ` խթանման փուլ • ներածական մաս ` ( 5 րոպե) - վերհիշում Ուսուցիչը հիշեցնում է նախորդ դասին անցած երկրաչափության <<տառերը>>` (կետ,ուղիղ, հարթություն) և առաջարկում է այդ տառերով <<բառեր>> կազմել: • Հիմնական մաս - իմաստավորման փուլ ( 25 րոպե ) Այնուհետև դասարանը բաժանվում է խմբերի: Յուրաքանչյուր խումբ քննարկում և ներ-կայացնում է իր <<բառերը>> երկրաչափական պատկերների տեսքով` հատված, ճառագայթ:Ուսուցիչը հայտնում է, որ այս դասին ուսումնասիրվելու է ճառագայթը : Եթե խմբերը դժվա-րանում են որևէ պատասխան տալ, ուսուցիչը գրատախտակի մոտ է հրավիրում երկու աշա-կերտի` աղջիկ և տղա, որոնք կանգնում են իրարից մեկ քայլ հեռավորության վրա: Հրավի-րում է երրորդ տղա աշակերտին և առաջարկում կանգնել տղա աշակերտից մեկ քայլ հեռա-վորության վրա այնպես, որ իր դիրքից առաջին աշակերտը ծածկվի երկրորդի ետևում: Չոր-րորդ տղա աշակերտը կանգնում է երրորդ տղա աշակերտից մեկ քայլ հեռավորության վրաայնպես, որ իր դիրքից առաջին աշակերտը ծածկվի մյուսների ետևում և այսպես շարունակ:Երբ բոլոր տղա աշակերտները կանգնում են շարքում, ուսուցիչը սովորեցնում է, թե ինչպեսեն նշանակում ճառագայթները: Վերցնում ենք աղջիկ աշակերտի անվան առաջին տառը ևորևէ տղա աշակերտի անվան առաջին տառը (օրինակ` Աննա(Ա), Կարեն(Կ), ճառագայթըԱԿ-ն է): Այնուհետև ուսուցիչը հարցնում է. << Դուք ի՞նչ կառուցեցիք>>, << Կարելի՞ է ճառա-գայթը շարունակել: Ո՞ր ուղղությամբ>>: Հարցերը քննարկելուց հետո ուսուցիչը գրատախ-տակին գծում է ճառագայթ և ցույց տալիս դրա նշանակման բոլոր ձևերը: Այնուհետև խմբերին առաջարկվում է քննարկել, թե կետից և ուղղից ինչպես է ստացվելճառագայթը: Ուսուցիչը շրջում է՝ խրախուսելով անաղմուկ, միասին աշխատող խմբերին: Եթեխմբային քննարկումները չեն հանգեցնում ճառագայթի ծագմանը, ապա ուսուցիչը մկրատովկտրում է ուղիղը (այսինքն` բարակ մետաղալարը) և ուղղի վրա կտրման տեղը ներկայացնումորպես կետ, որից սկիզբ է առնում ճառագայթը: Որից հետո ուսուցիչն առաջարկում է խմբերին կետի և ուղղի միջոցով ստանալ անկյուն:Նրանք երկու ճառագայթով և մեկ կետով կառուցում են անկյուն: Պատասխանները լսելուցհետո ուսուցիչն առաջարկում է խմբերին ձևակերպել անկյան սահմանումը: Լսելուց հետոուսուցչի կողմից կատարվում են ճշտումներ: Ուսուցիչը բացատրում է փռված և չփռված անկյունները, ցույց է տալիս անկյան ներքինև արտաքին տիրույթները, նշում դրանց պատկանող կետեր: • Կշռադատման փուլ - ( 8 րոպե)
  7. 7. Խմբերը սկսում են աշխատել հետևյալ կերպ. խմբի անդամներից մեկը կատարում էդասագրքի թիվ 9, մյուսը` թիվ 11, երրորդը` թիվ 13 և չորրորդը` թիվ 14 խնդիրները:Ավարտելուց հետո յուրաքանչյուր անդամ ներկայացնում է իր խնդիրը և լուծումը: Մյուսներըլսում են, տալիս են հարցեր լուծման վերաբերյալ կամ առաջարկում կատարել ուղղումներ: • Ամփոփում – ամրապնդում ( 3 րոպե) Ուսուցիչն անցկացնում է մաթեմատիկական թելադրություն. ա) գծել AB հատվածը, բ) գծել CD ճառագայթը, գ) գծել փռված անկյուն և նշանակել EOF տառերով, դ) գծել չփռված անկյուն և նշանակել mk փոքրատառերով, ե) կառուցել R կետը այդ անկյան ներքին տիրույթում, D կետը` անկյան կողմի վրա, EHհատվածը, որի կետերի մի մասը գտնվում է անկյան արտաքին տիրույթում: • Գնահատում ( 2 րոպե) Աշխատանքի վերջում խմբերը քննարկում են, թե ինչպես են աշխատել, ինչպես ենկատարել իրենց դերերը, ինչ կարող էին անել ավելի լավ արդյունք ստանալու համար: Գնահատվում են քննարկման ակտիվ մասնակիցները, խնդիրներ լուծողները, հարցերինպատասխանողները: • Տնային աշխատանք ( 2 րոպե) • Դասի տիպը` համակցվածԴԱՍԻ ՊԼԱՆ 2
  8. 8. ԴԱՍԻ ԹԵՄԱՆ Ամփոփել << Ուղիղ և հատված, ճառագայթ և անկյուն, հատվածների և անկյունների համեմատումը>> թեմաները: Դաս- շնորհանդես:ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ Ստեղծել այնպիսի ուսումնական միջավայր, որ աշակերտներն այդ ամենում համոզվեն նաև տեսականորեն` օգտագործելով նախնական գիտելիքները և իմացությունները: Հանգել խնդիրների արագ և օպտիմալ լուծման կարողության:ԴԱՍԻ Համակարգել սովորողների` նախորդ դասարաններում ուսումնասի-ԽՆԴԻՐՆԵՐԸ րած և կենսափորձով ձեռք բերած գիտելիքները երկրաչափական պատ- կերների վերաբերյալ: Ակնառու պատկերացումների հիման վրա ներմուծել պատկերների հավասարությունը: Ձևավորել երկրաչափական լեզվի գործածման գծապատկերման և նշանակման կարողությունները: Նպաստել պատկերային մտածողության զարգացմանը, նախապատ- րաստել և ծանոթացնել հասկացություններ սահմանելու եզրակացու- թյունները, հիմնավորելու տրամաբանական հնարքները:ԴԱՍԻՑ ՀԵՏՈ Պարզագույն երկրաչափական պատկերները` կետը, ուղիղը, հատվա-ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ծը, ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և արտաքին տիրույթները,ԿԻՄԱՆԱՆ փռված անկյունը, հատվածի միջնակետը, անկյան կիսորդը, պատկեր- ների հավասարությունը, մասնավորապես` հատվածների և անկյուն- ների հավասարությունը:ԴԱՍԻՑ ՀԵՏՈ Պատկերել, նշանակել պարզագույն երկրաչափական պատկերները`ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ կետը, ուղիղը,հատվածը, ճառագայթը, անկյունը, անկյան ներքին և ար-ԿԿԱՐՈՂԱՆԱՆ տաքին տիրույթները, փռված անկյունը, հատվածի միջնակետը, անկյան կիսորդը, հավասար հատվածները, հավասար անկյունները: Լուծել խնդիրներ տվյալ թեմաներով: Գծագրումներ և չափումներ անել տեղան- քում: ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
  9. 9. Անհրաժեշտ նյութեր` Power Point ծրագրով ստեղծված /<< Ուղիղ և հատված,ճառագայթ և անկյուն, հատվածների և անկյունների համեմատումը>> թեմայի ամփոփում/դաս-շնորհանդես: Կիրառվող մեթոդներ – մտագրոհ Դասի ընթացքը` խթանման փուլ Ներածական մաս (5 րոպե) Հիմնական մաս` իմաստավորման փուլ (40 րոպե)Ներկայացնել Power Point ծրագրով ստեղծված /<< Ուղիղ և հատված, ճառագայթ և անկյուն,հատվածների և անկյունների համեմատումը>> թեմայի ամփոփում/ դաս-շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքը` • Երկրաչափության ծագման պատմությունը • Հարցեր • Տեսողական ցուցադրել պարզագույն երկրաչափական պատկերները • Խնդիրների լուծում • Պարգևատրության` բարձր գնահատականի, արժանացնել այն խմբերին, որոնք ավելի շատ քարտեր ունեն • Տնային առաջադրանքի ստացում Դասի տիպը ` համակցված

×