Your SlideShare is downloading. ×
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐ...
ԴԱՍԱՐԱՆ IXԱՌԱՐԿԱ ___ ԵրկրաչափությունԹԵՄԱ ______Շրջանագծի երկարությունը եւ շրջանի մակերեսը ԺԱՄ__6__Դաս Դասի թեմա           ...
ԹեստՏարբերակ 1 1. Հաշվել 4 սմ շառավղով շրջանագծի երկարությունը               1 միավոր   a) 4π սմ          b) 8π մ        c...
ԹեստՏարբերակ 2 1. Հաշվել 8 սմ շառավղով շրջանագծի երկարությունը                               1 միավոր    a) 4π սմ         ...
Դասի ՊլանԴաս 1. Շրջանագծի երկարությունԴասի նպատակները     Շրջանագծի և աղեղի երկարության բանաձևերի                    յուրա...
Դասի ընթացքըԱնհրաժեշտ նյութեր և պարագաներԳիրք, տետր, գրենական պիտույքներ, կարկին, քանոն, A4 ֆորմատի ձևաթուղթ,չձգվող թել:  ...
Առաջադրանք 2Խմբերի կազմը չի փոխվում:Խմբերը գծում են 4 սմ շառավղով շրջանագիծ: Թելով չափում են շրջանագծիերկարությունը և տրամ...
Դասի ՊլանԴաս 5. Ամփոփիչ դասԴասի նպատակները     Գիտելիքների ամրապնդում և աշակերտների                    նախապատրաստում թեմա...
Upcoming SlideShare
Loading in...5
×

սուսաննա հայրապետյան մաթեմատիկա հ.166 հիմնական դպրոց

4,643

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
4,643
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
8
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "սուսաննա հայրապետյան մաթեմատիկա հ.166 հիմնական դպրոց"

  1. 1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 150 դպրոց-կենտրոն Մաթեմատիկա ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ Կազմող` Սուսաննա Հայրապետյան հ.166 հիմնական դպրոց Դասախոս` Թ. Մելքոնյան 2012թ.
  2. 2. ԴԱՍԱՐԱՆ IXԱՌԱՐԿԱ ___ ԵրկրաչափությունԹԵՄԱ ______Շրջանագծի երկարությունը եւ շրջանի մակերեսը ԺԱՄ__6__Դաս Դասի թեմա Չափորոշիչներ1 Շրջանագծի Իմանալ շրջանագծի սահմանումը, շրջանագծի երկարությունը երկարության և աղեղի երկարության հաշվման բանաձևերը: Կարողանալ արտածել շրջանագծի երկարության և աղեղի երկարության հաշվման բանաձևերը: Գաղափար ունենալ π թվի մասին:2 Շրջանի մակերես Իմանալ ինչ է շրջանը, որն է շրջանի մակերեսի հաշվման բանաձևը: Կարողանալ արտածել շրջանի մակերեսի բանաձևը (արտածման հիմքում ընկած են հաջորդականության սահմանի ինտուիտիվ պատկերումը): Կարողանալ կիրառել խնդիրներ լուծելիս:3 Շրջանային սեկտորի Իմանալ ինչ է շրջանային սեկտորը, դրա սահմանումը, մակերեսը սեկտորի մակերեսի հաշվման բանաձևը: Կարողանալ արտածել սեկտորի մակերեսի հաշվման բանաձևը:4 Սեգմենտի Իմանալ սեգմենտի սահմանումը, սեգմենտի մակերեսի մակերեսը հաշվմնա բանաձրը: Կարողանալ արտածել շրջանային սեգմենտի մակերեսի հաշվման բանաձրը5 Ամփոփիչ դաս Դաս ներկայացում6 Թեստային Գիտելիքի ստուգում աշխատանք
  3. 3. ԹեստՏարբերակ 1 1. Հաշվել 4 սմ շառավղով շրջանագծի երկարությունը 1 միավոր a) 4π սմ b) 8π մ c) 8π սմ d)16π սմ 2. Գտնել շրջանի շառավիղը եթե նրա մակերեսը 36π սմ2 է 1 միավոր a) 6 մմ b) 6սմ c) 36 սմ d) 18 սմ 3. Ինչպես կփոխվի շրջանի մակերեսը եթե շառավիղը փոքրանա 2 անգամ a) Չի փոխվի b) Կփոքրանա 2 անգամ 1 միավոր c)Կփոքրանա 4 անգամ d) Կմեծանա 2 անգամ 4. 6π սմ երկարությամբ շրջանագիծը վերածված է մի աղեղի, որի կենտրոնային անկյունը 1200 է: Գտնել աղեղի շառավիղը: Պատասխանը հիմնավորել: a) 12 սմ b)9 սմ c)24 սմ d)18 սմ 2 միավոր 5. Գտնել 5 սմ շառավիղով շրջանից կտրված է 1200-ի աղեղով սեկտոր: Գտեք շրջանի մնացած մասի մակերեսը: 2 միավոր 6. Գտնել 2 այն շրջանագծերի ընդհանուր մասի մակերեսը, որոնց շառավիղներն են 3 սմ և 4 սմ, իսկ կենտրոնների հեռավորությունը 5 սմ: 3 միավոր
  4. 4. ԹեստՏարբերակ 2 1. Հաշվել 8 սմ շառավղով շրջանագծի երկարությունը 1 միավոր a) 4π սմ b) 18π մ c) 8π սմ d)16π սմ 2. Գտնել շրջանի շառավիղը եթե նրա մակերեսը 25π սմ2 է 1 միավոր a) 5 մմ b) 5 սմ c) 15 սմ d) 20 սմ 3. Ինչպես կփոխվի շրջանի մակերեսը եթե շառավիղը մեծանա 3 անգամ a) Չի փոխվի b) Կփոքրանա 9 անգամ 1 միավոր c)Կփոքրանա 3 անգամ d) Կմեծանա 9 անգամ 4. 6 սմ շառավիղով շրջանային աղեղը, որի աստիճանային չափը 1200 է, հավասար է մեկ այլ շրջանագծի երկարությանը: Գտնել շրջանագխի շառավիղը: a) 6 սմ b) 2 սմ c) 4 մմ d) 5 մմ 2 միավոր 5. Որոշել շրջանային սեգմենտի մակերեսը, եթե լարի երկարությունը 10 սմ է, իսկ աղեղը 90 : 2 միավոր 6. ABC եռանկյունը ներգծված է DC տրամագծով շրջանագծին: AB լարը զուգահեռ է CD-ին: AC=4սմ, CB=3սմ: Գտնել ACD եռանկյանը ներգծած շրջանագծի երկարությունը: 3 միավոր
  5. 5. Դասի ՊլանԴաս 1. Շրջանագծի երկարությունԴասի նպատակները Շրջանագծի և աղեղի երկարության բանաձևերի յուրացումը, բազմանկյունների և նրանց արտագծյալ և ներգծյալ շրջանագծերի առնչությունները:Դասի խնդիրները Ձևավորել ինտուիտիվ պատկերացումներ հաջորդականության սահմանի մասին, ցուցադրել վերջինիս կիրառումը շրջանագծի հետ կապված մեծությունները հաշվելիս:Դասից հետո աշակերտը Շրջանագծի և աղեղի երկարության հաշվմանկիմանա բանաձևերը Գաղափար կունենա π թվի մասին Բազմանկյունների և դրանց ներգծած և արտագծած շրջանագծի շառավիղների միջև առանչությունըԴասից հետո Արտածել շրջանգծի և աղեղի երկարությանկկարողանա հաշվման բանաձևերը Կիրառել այդ բանաձևերը ըստ անհրաժեշտության
  6. 6. Դասի ընթացքըԱնհրաժեշտ նյութեր և պարագաներԳիրք, տետր, գրենական պիտույքներ, կարկին, քանոն, A4 ֆորմատի ձևաթուղթ,չձգվող թել: Խթանման փուլ (5 րոպե) Ուսուցիչը ուսումնասիրվող նյութի մասին համառոտ նախբանով գրատախտակին գրում է դասի վերնագիրը` շրջանագծի երկարություն: «Մտքերի տարափի» միջոցով գաղափարներ է հավաքում շրջանագծի մասին: -Ինչ է շրջանագիծը (գծում են գրատախտակին և տետրում) -Որն է շռավիղը, տրամագիծը, աղեղը, լարը: -Սահմանել կենտրոնային և ներգծյալ անկյունները: Նոր դասի հաղորդման փուլ (20 րոպե) Ուսուցիչը նկարագրում է, թե ինչ է շրջանագծի երկարությունը: Շրջանագիծը ներկայացնում է որպես նուրբ, չձգվող թելից պատրաստված պատկեր: Բացատրում է, որ թելի երկարությունը շրջանագծի երկարությունն է: Ուսուցիչը արտածում է շրջանագծի երկարության բանաձևը` օգտվելով շրջանագծին ներգծած կանոնավոր n-անկյուն բազմանկյան կողմերի թիվը անվերջորեն մեծացնելու գաղափարից: Աշակերտների օգնությամբ հասնում է բանաձևի արտածմանը և π թվի գաղափարին: Աշակերտների մոտ ստեղծվում է հաջորդականության սահմանի մասին ինտուիտիվ պատկերացում, որը ոմանց մոտ տարակուսանք է առաջացնում: -Երեխաներ գնանք Արքիմեդի հետքերով: Արքիմեդը մ.թ.ա. 3-րդ դարում շրջանագծին ներգծելով 96 անկյուն բազմանկյուն հասել է π թվի գաղափարին,- ասում է ուսուցիչը: Առաջադրանք 1 Դասարանը բաժանվում է 5 խմբի (տարասեռ, տարբեր ունակություններով աշակերտներ): Խմբերին հանձնարարվում է A4 ֆորմատի ձևաթղթի վրա գծել 5 սմ շառավղով շրջանագիծ: Յուրաքանչյուր խումբ ընտրում է կանոնավոր եռանկյուն, քառանկյուն, հնգանկյուն, վեցանկյուն և տասներկուանկյուն բազմանկյուններից որևէ մեկը, ներգծում է շրջանագծին: Խմբերը հաշվում են շրջանագծի երկարությունը, բազմանկյան պարագիծը: Արդյունքները գրում են գրատախտակին` իրենց համար նախատեսված սյունյակներում: Արդյունքների համեմատության, մտքերի փոխանակման միջոցով կատարվում է եզրահանգում: Աշակերտները գալիս են այն մտքին, որ որքան մեծանում է բազմանկյան կողմերի թիվը, այնքան պարագիծը ձգտում է շրջանագծի երկարությանը:
  7. 7. Առաջադրանք 2Խմբերի կազմը չի փոխվում:Խմբերը գծում են 4 սմ շառավղով շրջանագիծ: Թելով չափում են շրջանագծիերկարությունը և տրամագիծը: Հաշվում են վերջիններիս հարաբերությունը:Արդյունքները գրում են գրատախտակին` իրենց համար նախատեսվածսյունյակներում, կատարում են համապատասխան եզրահանգում: Գրվում է πթվի մոտավոր արժեքը:Կատաված աշխատանքի համար խմբերը ստանում են բոնուսային միավորներ:Աշակերտների մասնակցությամբ արտածվում է աղեղի երկարությանբանաձևը:Խնդիրների լուծման փուլ (15 րոպե)Խմբերի կազմը չի փոխվում:Խմբերը լուծում են առաջադրված խնդիրները, կիրառելով շրջանագծիերկարության և աղեղի երկարության բանաձևերը:Ավարտին խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքները: Աշակերտներըգնահատվում են` հաշվի առնելով նաև բոնուսային միավորները:Տնային աշխատանքի հանձնարարում (5 րոպե)Խնդիրներ` 382գ, 383գ, 389բ;դ,Թվարկել առարկաներ, շրջանագիծ են հիշեցնում:
  8. 8. Դասի ՊլանԴաս 5. Ամփոփիչ դասԴասի նպատակները Գիտելիքների ամրապնդում և աշակերտների նախապատրաստում թեմատիկ աշխատանքին:Դասի խնդիրները Աշակերտը կարողանա արագ կողմնորոշվել և ճշգրտորեն կիրառել ստացած գիտելիքները տարբեր իրավիճակներում:Դասից հետո աշակերտը Շրջանագծի և աղեղի երկարության հաշվմանկիմանա բանաձևերը, սեկտոի և սեգմենտի մակերեսների բանաձևերը Գաղափար կունենա π թվի մասինԴասից հետո Կիրառել այդ բանաձևերը ըստ անհրաժեշտությանկկարողանա Դասի ընթացքըԱնհրաժեշտ նյութեր և պարագաներՏետր, գրենական պիտույքներ, կարկին, քանոն, քարտային աղյուսակներ:ՄիջոցներՀամակարգիչ, դիապրոյեկտոր: Ուսուցիչը աշակերտներին ներկայացնում է դասի նպատակը, այն է անցած թեմայի ամփոփումն,ամրապնդումը և նախապատրաստումը թեմատիկ աշխատանքի: (5 րոպե) Դասարանը բաժանվում է 5 խմբի (տարասեռ, տարբեր ունակություններով աշակերտներ): Յուրաքանչյուր խումբ ստանում է խմբի ցուցանիշը գրանցելու համար նախատեսված աղյուսակ: Հաջորդաբար էկրանին հայտնվում են աշակերտների կողմից ուսումնասիրված «շրջանագծի երկարություն և շրջանի մակերես» թեմային վերաբերող բանաձևերը` համապատասխան գծագրերով: Խմբերը պատասխանում են առաջադրված հարցերին և լուծում խնդիրները: Արդյունքները համեմատում են էկրանին հայտնված պատասխանների հետ և գրանցում աղյուսակներում: (20 րոպե) Աղյուսակներում գրանցված արդյունքները համեմատելու ուղիով ընտրվում է լավագույն խումբը: Վերջինս պարգևատրվում է: (10 րոպե) Տնային աշխատանքի հանձնարարում (5 րոպե) Կրկնել անցածը, լուծել հետևյալ խնդիրները`N 397, 407, 413

×