Your SlideShare is downloading. ×
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)

150
views

Published on


0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
150
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1.  Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) և ՀՀ Վարչական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերը։ Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը Վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված նորմերը։ Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ Վարչական դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավասու են վճռաբեկության կարգով բողոքարկելու այդ ակտը։
  • 2.  Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն՝ 1. գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (մեկ ամսվա ընթացքում). 2. գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն օրվանից սկսված երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։ Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերն օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք՝ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ։
  • 3.  Վերոնշյալ սուբյեկտները վճռաբեկ բողոք կարող են բերել միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, այն է՝ գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և նոր երևան եկած կամ նոր հանգամանքները։ Վճռաբեկ բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում բողոք բերելու իրավունք ունեցող անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձեւով ուղարկում են Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն` - դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը. - բողոք բերող անձի անունը (անվանումը). - վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան. - բողոք բերած անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը. - օրենքով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու համար սահմանված հիմնավորումներից որևէ մեկը. - բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը, սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը՝ գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները։
  • 4.  Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են Օրենսգրքով սահմանված կարգով։ Վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել բողոքը, մինչև Վճռաբեկ դատարանի կողմից գործի քննության սկսելը։ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե Վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ` 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ 2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած որոշումներին, կամ 3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ. 4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք։
  • 5.  1. Այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը. 2. Տվյալ բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը. 3. Դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, և այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը. 4. Նշում է այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե` մի մասով 5. Պատճառաբանված մատնանշում է այն մասին, թե որ նյութական կամ դատավարական իրավունքն է խախտվել, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ ինչ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ են առկա. 6. Բողոք բերած անձի պահանջը. 7. Օրենքով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու համար սահմանված հիմնավորումներից որևէ մեկը. 8. Բողոքին կցվող նյութերի ցանկը. 9. Բողոք ներկայացվող անձի ստորագրությունը։
  • 6.  Բողոքին կցվում է բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքնննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը։ Այն դեպքում երբ վճռաբեկ բողոքը բելել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, կամ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ, Վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության։ Բողոքը թողնվում է առանց քննության նաև այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել։ Վճռաբեկ բողոքը բերվում է Վճռաբեկ դատարան, իսկ պատճենը` դատավճիռը կամ որոշումը կայացրած դատարան, բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել այն մինչև Վճռաբեկ դատարանում դատական նիստի սկսվելը։
  • 7.  1. Բողոքի բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսական կիրառության համար կամ 2. Վերանայող դատական ակտը առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ 3. Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջանալ կամ առաջացրել է ծանր հետևանքներ. 4. Առակա նոր երևան եկած կամ նոր հանգամանք։
  • 8.  Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները` դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև դատարանում գործի քննությունը սկսելը իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու Վճռաբեկ դատարան։ Դատավարության մասնակիցը Վճռաբեկ դատարան պատասխան ուղարկելու հետ միաժամանակ պետք է պատասխանի պատճենն ուղարկի նաև դատավարության մասնակցող անձանց (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի)։ Պատասխանն ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը կամ նրա լիազորած անձը։
  • 9.  http://www.court.am/?l=lo&id=52#header

×