• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Ածխածին
 

Ածխածին

on

  • 236 views

 

Statistics

Views

Total Views
236
Views on SlideShare
114
Embed Views
122

Actions

Likes
0
Downloads
0
Comments
0

2 Embeds 122

http://haykkaren.wordpress.com 115
http://www.slideee.com 7

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Ածխածին Ածխածին Presentation Transcript

    • Ածխածինը քիմիական տարր է: Այն մարդուն հայտնի է անտիկ ժամանակներից: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ածխածինն ազատ վիճակում տարածված է ալմաստի, գրաֆիտի, ածուխների ձևերով:Միացությունների ձևով այն գտնվում է նավթային կուտակումներում, օդում`ածխաթթվական գազի (CO2), իսկ Երկրի ընդերքում՝ կարբոնատների ձևով.կալցիումի կարբոնատը (CaCO3)առաջացնում է մարմարի, կավճի և կրաքարի կուտակումներ: Մեծ քանակությամբ ածխածին են պարունակում բուսական ու կենդանական օրգանիզմները:
    •  Ածխածինը տեղակայված է Մենդելեևի պարբերական համակարգի երկրորդ պարբերության IV խմբի գլխավոր ենթախմբում։  Քիմիական նշանը-C  Կարգաթիվը -6  Հարաբերական ատոմային զանգվածը – Ar(C)=12  Մոլային զանգվածը-M(C)=12գ/մոլ  Վալենտականությունը `4,երբեմն`1,2,3  Օքսիդացման աստիճանը` -4-ից մինչև + 4
    • Ածխածնի բնական տարաձևություններից են գրաֆիտը և ալամաստը: Գրաֆիտը մուգ մոխրագույն, անթափանց, յուղոտ, մետաղական փայլով, դժվարահալ, մեծ ջերմա- և էլեկտրահաղորդականությամբ նյութ է: Ունի ատոմային բյուրեղացանց, որտեղ ածխածնի ատոմները դասավորված են զուգահեռ շերտերով: Շերտերի միջև կապը բավական թույլ է, այդ իսկ պատճառով գրաֆիտը հեշտությամբ շերտատվում է. մատիտով նկարելիս նրա թեփուկը պոկվում, մնում է թղթին: Այսինքն` մատիտ ունենալու համար մենք պարտական ենք գրաֆիտին:
    • Ալմաստը անգույն,թափանցիկ,բյուրեղային նյութ է:Դժվարահալ է,այլ նյութերի խառնուկներում լինում է երկնագույն,դեղին,կարմիր,սև:Սակայն ամենաթանկարժեքը անգույն ալմաստն է:Ունի ատոմային բյուրեղացանց,կանոնավոր քառանիստի տեսք:Իր կառուցվածքի շնորհիվ այն ամենակարծր բնական նյութն է,էլեկտրական հոսանք չի հախորդում`մեկուսիչ է, 14000C ջերմաստիճանում,բարձր ճնշման տակ վերածվում է գրաֆիտի:
    • Ածխածինը սովորական պայմաններում ոչ մի նյութի հետ չի փոխազդում, սակայն տաքացնելիս փոխազդում է մի շարք պարզ( ոչ մետաղներ և մետաղներ) և բարդ նյութերի` օքսիդների հետ: Ածխածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ Ոչ մետաղների հետ ածխածին ցուցաբերում է վերականգնող հատկություն: Բավարար քանակությամբ թթվածնում ածխածինը լրիվ այրվում է ածխածնի(IV) օքսիդ առաջացնելով:Իսկ թթվածնի անբավարար քանակության դեպքում տեղի է ունենում թերայրում և ածխածնի (II) օքսիդ է առաջանում: 2C+O2=2CO Ջրածնի հետ փոխազդելով ածխածինը առաջացնում է մեթան C+2H2=CH4 Մեթանից բացի C առաջացնում է բազմաթիվ ջրածնային միացություններ` ածխաջրածիններ: Տաքացման պայմաններում ածխածինը փոխազդում է մի շարք այլ ոչմետաղների հետ: C+2F2=CF4 C+2S=CS2
    • Տաքացնելիս ածխածինը փոխազդում է մետաղների հետ առաջացնելով կարբիդներ, ցուցաբերում է օքսիդացնող հատկություն Ca+2C=CaC2 4Al+3C=Al4C3 Ածխածնի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ Ածխածինը փոխազդում է թթվածին պարունակող բարդ նյութերի հետ և դրանցից խլում է թթվածինը, այսինքն վերականգնող հատկություն է ցուցաբերում: CaO+3C=CaC2+CO 2PbO+C=2Pb+CO2 Ածխածինը փոխազդում է նաև ոչ մետաղների օքսիդների հետ: C+CO2=2CO Ածխածինը փոխազդում է նաև ուրիշ բարդ նյութերի հետ: Ազոտական թթվի հետ` 3C+4HNO3=3CO2+4NO+2H2O Ծծմբական թթվի հետ` C+2H2SO4=CO2+2SO2+2H2O
    • Ածխածնի անօրգանական միացություններն են օքսիդները, թթուները և այդ թթվի աղերը:Ածխածնի օքսիդները երկուսն են ածխախածնի (II) օքսիդ և ածխածնի (IV) օքսիդ: Ածխածնի (II) օքսիդում ածխածնի վալենտականությունը 3 է, օքսիդացման աստիճանը` +2, թթվածնի վալենտականությունը 3 է, օքսիդացման աստիճանը` -2, քիմիական կապը` կովալենտային բևեռային: Ֆիզիկական հատկությունները Ածխածնի (II)օքսիդը(շմոլագազ) օդից թեթև է, գույն, հոտ ,համ չունի, ջրի հետ չի փոխազդում անտարբեր օքսիդ է -1920C աստիճանում հեղուկանում է իսկ մինւս 2050C -ում պնդանում: Թունավոր է,կարող է մահվան պատճառ դառնալ: Այն միանում է թթվածին մատակարարող արյան հեմոգլոբինին և օրգանիզմում թթվածնի քաղցի հանգեցում: CO ստացվում է, երբ ածուխը այրում են անբավարար թթվածնի առկայությամբ:Տեղի է ունենեմ թերայրում: 2CO+O2=CO2
    • Ածխածնի (II) օքսիդի կարևոր հատկությունը վերականգնող լինելն է: C+2-2e-C+4 Ածխածնի (II) օքսիդը այրվում է . 2CO+O2=2CO2 Ածխածնի (II) օքսիդը մետաղի օքսիդներից վերականգնում է մետաղները. F2O3+3CO=2Fe+3CO2 Ածխածնի օքսիդը ջրածնի հետ փոխազդելիս առաջացնում է մեթիլ սպիրտ CO+2H2=CH3OH Ակտիվացրած ածխի ներկայությամբ քլորը միանում է ածխածնի (II) օքսիդին ու առաջացնում մարտական թունավոր նյութ` ֆոսգեն. CO+Cl2 =COCl2
    • Ածխածնի (II) օքսիդը խիստ թունավոր է ,սակայն մեծ կիրառություն ունի:Այդ գազը այրելիս մեծ ջերմություն է անջատվում և կիրառվում էորպես գազային վառելանյութ: Մեծ քանակությամբ ածխածնի (II) օքսիդ է օգտագործվում մեթիլ սպիրտ, արհեստական բենզին և այլ նյութեր ստանալիս:
    • :Ածխածնի (IV) օքսիդը (ածխաթթու գազ) օդից ծանր է 1,5 անգամ: Թույլ թթվային հոտով ու համով անգույն գազ է ջրում լուծվում է -78 0C վերածվում է պինդ ձյունանման զանգվածի: Այն մեզ ծանոթ <<չոր սառույցն>> է ,որը օդում առանց հեղուկ վիճակի անցնելու միանգամից գազի է վերածվում: Քիմիական հատկությունները Ածխածնի (IV)օքսիդը թթվային օքսիդ է ,փոխազդում է հիմքերի,ջրի և հիմանային օքսիդների հետ. CO2+Ca(OH)2=CaCO3+H2O CO2+H2O=H2CO3 BaO+CO2=BaCO3 Ածխածնի (IV)օքսիդը սենյակային ջերմաստճանում կայուն միացություն է, իսկ բարձր ջերմաստիճանում միանում է ակտիվ մետաղների հետ և օքսիդացնող հատկություն է ցուցաբերում 2MgO+CO2=2MgO+C
    • Բնության մեջ ածխածնի (IV) օքսիդը առաջանում է ածխածին պարունակող նյութերը օքսիդանալիս, այրվելիս ինչպես նաև շնչառության ժամանակ:Շատ մեծ քանակությամբ ածխածնի (IV) օքսիդ է անջատվում հրաբուխների ժայթքելիս, որի ընթացքում մի քանի տոննա ածխաթթու գազ է դուրս նետվում: Ածխածնի (IV)օքսիդը կիրառվում է տեխնիակայում արդյունաբերությամ մեջ: Օգտագործվում է սոդա` Na2CO3, արտադրելիս: Ածխածնի (IV) օքսիդից ստացվող <<չոր սառույցը>> օգտագործում են մթերքները պահելու նպատակով: Ածխաթթու գազը չի այրվում և այրմանը չի նպաստում: Այն օգտագործվում է կրակմարիչներում:
    • Ածխածնի (IV)օքսիդը ջրում լուծելիս առաջացնում է ածխաթթու. CO2+H2O=H2CO3 Ածխաթթուն շատ թույլ թթու է :Որպես անկայուն թթու, ածխաթթուն առանց տաքացնելու քայքայվում է ,դրա պատճառով այն գոյություն ունի միայն ջրային լուծույթներում: Շատ դանդաղ փոխազդում է ակտիվ մետաղների հետ: Mg+H2CO3=MgCO3+H2 Ածխաթթուն փոխազդում է ալկալիների և ակտիվ մետաղների օքսիդների հետ: 2NaOH+H2CO3=Na2CO3+H2O BaO+H2NO3=BaCO3+H2O
    • Որպես երկհիմն թթու ածխաթթուն երկու տեսակի աղ է առաջացնում.չեզոք` կարբոնատներ և թթու` հիդրոկարբոնատներ: Կարբոնատները և հիդրոկարբոնատները լայնորեն կիրառվում են արդյունաբերության և տնտեսության մեջ հատկապես` շինարարություն: Նատրիումի կարբոնատը կամ սոդան ջրում լավ լուծվող սպիտակ փոշի է :Օգտագործվում է ապակու, օճառի արտադրությունում: Նատրիումի հիդրկարբոնատը կամ խմելու սոդան կիրառվում է հացի կամ հրուշակեղենի արտադրությունում, օգտագործվում է նաև բժշկության մեջ որպես դեղամիջոց: