• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
հանրային վերահսկողություն` հանուն արդար ընտրությունների
 

հանրային վերահսկողություն` հանուն արդար ընտրությունների

on

  • 390 views

 

Statistics

Views

Total Views
390
Views on SlideShare
390
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
2
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    հանրային վերահսկողություն` հանուն արդար ընտրությունների հանրային վերահսկողություն` հանուն արդար ընտրությունների Presentation Transcript

    • Հանրային վերահսկողությունWeb: www.mynews.am Twitter: @mynewsam E-mail: info@mynews.am
    • Ինչպե՞ս նախապատրաստվել ընտրությունների լուսաբանմանըԿարդա ընտրական օրենսգիրքը http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2020Ստուգիր՝ առկա՞ է անունդ ընտրողների ցուցակում http://www.police.am/am/aycer/7019-2012-03-27-09-05-31 Ծանոթացի’ր ընտրատեղամասում առաջադրված թեկնածուների ցանկինhttp://www.elections.am/majoritarian/election-24103//
    • Ինչպե՞ս նախապատրաստվել ընտրությունների լուսաբանմանըԿարդա  այս օրենքներըԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1332&lang=armԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1707&lang=armԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1890&lang=armԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1326&lang=armՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=4123&lang=armՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1464&lang=armՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ -http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1390&lang=arm
    • Ինչպե՞ս նախապատրաստվել ընտրություններիլուսաբանմանըԼավ հիշիր  ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, համաձայն,որի, յուրաքանչյուր ոք  ունի  տեղեկատվություն  ստանալու եւտարածելուիրավունք: ՀՀ Սահմանադրություն , Հոդված 27.   http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2020/“Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր  կարծիքիցկամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու,ստանալու եւ տարածելու ազատությունը, տեղեկատվությանցանկացած միջոցովْ անկախ պետական սահմաններից:Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը  երաշխավորվում  է:Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ  ժամանցային  բնույթիհաղորդումների  բազմազանություն  առաջարկող  անկախ  հանրային ռադիոյի եւհեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը: ... “
    • Ինչպե՞ս նախապատրաստվելընտրությունների լուսաբանմանը Ի ՞նչ  ունենալ  ընտրություններ լուսաբանելիս  Անձը հաստատող փաստաթուղթ  Առկայության դեպքում` լրագրողական վկայական  Ջուր եւ սնունդ  Առաջին անհրաժեշտության դեղորայք  Նոթատետր  Գրիչներ  Ձայնագրիչ  Բջջային հեռախոս  Լուսանկարչական եւ տեսաձայնագրման ապարատ
    • Ի ՞նչ   ունենալ   ընտրություններ լուսաբանելիս Հիշողության կրիչ (չիպ) Լրացուցիչ մարտկոցներ (ապարատի, հեռախոսի) Լիցքավորման սարք (ապարատի, հեռախոսի) Անհրաժեշտ մալուխներ (USB cable): Նախքան ընտրատեղամաս մեկնելը, պարզիր ընտրատեղամասից դուրս անվճար կամ վճարով ինչ ինտերնետային կապի հնարավորություններ կան (WiFi, Ինտերնետ սրճարան, եւ այլն): Նեթբուք Շարժական ինտերնետ Կարեւոր հեռախոսահամարներով նոթատետր (հեռախոսդ կարող ես կորցնել եւ այս տետրը այդ դեպքում շատ պետք կգա): Լապտեր (Երբեմն ընտրատեղամասերը հոսանքազրկվում են: Որպեսզի քո աչքից ոչինչ չվրիպի, լապտեր ունեցիր: Լապտերը կօգնի նաեւ քեզ նկարահանումների ժամանակ, երբ լույսի աղբյուրը բավարար չէ որակյալ կադր ստանալու համար):
    • Ի՞նչ   անել   ընտրատեղամասում   Մոտեցիր ընտրական հանձնաժողովի նախագահին, ներկայացիր եւ գրանցվիր: Գտիր այն վայրը, որտեղ կարող ես դիրքավորվել, եւ որտեղից չես խանգարի ընտրողներին ու ընտրական գործընթացին: Հետեւիր, որ տեսանելի լինեն տեղամասի բոլոր անկյունները, որպեսզի կարողանաս տեսա եւ ֆոտո նկարահանումներ իրականացել: Դու կարող ես հանգիստ տեղաշարժվել, մոտենալ ընտրացուցակներին, հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, դիտորդներին: Տեղեկացիր, թե անհրաժեշտության դեպքում որտե՞ղ կարող ես լիցքավորել քո սարքերը: Տեղեկացիր կա արդյո՞ք WiFi անվճար ինտերնետային կապ ընտրատեղամասում: Տեղեկատվության աղբյուրների հետ զրուցելիս վերցրու նրանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. Փոստի հասցեն): Մարդկանց հետ զրուցելիս ներկայացիր:
    • Ի՞ նչ չանել   ընտրատեղամասում   Մի’ միջամտիր ընտրական գործընթացներին: Մի’ ներքաշվիր բախումների մեջ: Ինքդ վեճեր մի’ հրահրիր: Մի’ փորձիր քեզ վրա վերցնել հանձնաժողովի նախագահի, անդամների, դիտորդների, վստահված անձանց դերը: Մի ‘ համաձայնվիր հանձնաժողովի անդամների կամ ընտրատեղամասում գտնվող այլ անձանց կողմից առաջարկվող հյուրասիրությանը: Խախտումներ տեսնելիս մի’ փորձիր կանխել, քո դերը դրանք ֆիքսելն է, նկարահանելն ու լուսանկարելը:
    • Ընտրախախտումներ Ընտրացուցակներում մահացածի անվան առկայություն: Ընտրացուցակներում ընտրողի անվան բացակայություն: Ընտրացուցակներում հաշվառման հասցեում կողմնակի անձանց առկայություն: Ընտրակաշառք ընտրողներին դրամական կամ այլ նյութական արժեքներ ու մթերքների բաժանում: Բռնության կամ սպառնալիքի կիրառում ընտրողի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում ընտրական հանձնաժողովի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում թեկնածուի վստահված անձի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում դիտորդի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում լրագրողի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում լիազորված անձի նկատմամբ:
    • Ընտրախախտումներ Քարոզչություն ընտրատեղամասի տարածքում. (Ընտրության օրն արգելվում է քարոզչությունը, ուստի քարոզչության ցանկացած դրսեւորում ընտրատեղամասում կամ ընտրատեղամասից դուրս օրենքի խախտում է): Քվեարկություն այլ անձի փոխարեն: Քվեարկություն նույն անձի կողմից, մեկից ավելի անգամ: Լցոնում. քվեարկված քվեաթերթիկների անօրինական լցոնում քվեատուփի մեջ: (Լցոնումները հաճախ իրականացվում են՝ հրմշտոցներ ստեղծելու ընթացքում, երբ հանձնաժողովի ուշադրությունը այլ բանի վրա է կենտրոնացած): Քվեատուփի հափշտակում : Բաց քվեարկություն. (այլ անձանց կողմից քվեախցիկ մուտք գործելը, քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը համարվում է գաղտնի քվեարկության իրավունքի խախտում: «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»): Կարուսել . (Ընտրողը քվեախցիկ մտնելուց առաջ ունենում է քվեարկված թերթիկ, իսկ ստացած մաքուր քվեաթերթիկը դուրս է բերում տեղամասից՝ հանձնելով «պատվիրատուին»): Ամենատարածված ընտրախախտումների ցանկ http://iditord.org/page/index/3
    • Ի՞նչ անել , երբ ընտրախախտման ականատես ես Արձանագրիր խախտումը (լուսանկարիր, ձայնագրիր, նշիր ժամը եւ տեղամասը, եթե հնարավոր է` խախտումն իրականացնողների անունները): Տարածիր տեղեկությունը www.Mynews.am-ում եւ սոցցանցերում, կամ տեղեկացրու լրատվամիջոցներին: Փորձիր պարզաբանումներ ստանալ ականատեսներից (հանձնաժողովի նախագահ, ընտրող, վստահված անձ, ոստիկան, եւ այլն): Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում, դիմի՛ր հանձնաժողովի նախագահին եւ ոստիկանին: Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում դիմիր ԿԸՀ-ի մամլո ծառայությանը: Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում դիմիր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. թեժ գիծ ` 116: Ընտրախախտումների ականատեսը լինելու դեպքում ահազանգիր թեժ գծերով:
    • Ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները Ի՞նչ սկզբունքներով շարժվել նյութը պատրաստելիս Եղիր անաչառ եւ անկողմնակալ: Հիշիր, որ առաջնայինը հանրային շահն է: Որեւէ փաստի մասին գրելուց առաջ ունեցիր երկու կամ երեք աղբյուր: Մի’ պիտակավորիր մարդկանց: Ճշտիր միջադեպում ներգրավված բոլոր կողմերի տեսակետները: Եթե դու միջադեպի ականատեսը չես, զրուցիր ականատեսների հետ:
    • Ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները Ի՞նչ անել ժամը ` 20:00-ից հետո  , երբ փակվում է ընտրատեղամասը :  Հետեւիր, թե ինչպես է փակվում քվեատուփը, եւ ինչպես է սկսվում հաշվարկը: Արձանագրիր արդյունքները: Եթե հաշվարկի ընթացքից դժգոհություններ կան, ապա լսիր կողմերի կարծիքներն ու փաստերը: Արդյունքների մասին տեղեկատվությունը տարածիր օպերատիվ կերպով: Հաշվարկի ժամանակ ընտրատեղամասից դուրս մի արի, այլապես չես կարողանա նորից ներս մտնել: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք ունեն լուսանկարահանել եւ տեսանկարահանել քվեարկության արդյունքների հաշվարկի եւ ամփոփման գործընթացը: 
    • Ինչպե՞ս գրել լրագրողական նյութ Լավ ու հետաքրքիր պատմություն պատմելը գրեթե նույնն է, ինչ համեղ կերակրատեսակ պատրաստելը: Համե՞ղ է քո պատրաստած ուտեստը, թե՝ ոչ այնքան, պայմանավորված է օգտագործվող բաղադրատոմսով եւ նյութերով:   Եթե ականատես ես Եթե դու դեպքի վայրում ես կամ մասնակցում ես միջոցառման, ապա, եթե ժամանակ ունես՝ մի քանի րոպե­­ տրամադրիր արագորեն որոշ գրառումներ անելուն, դեպքի վերաբերյալ քո դիտարկումները ձայնագրելուն կամ տեսածը՝ տեսագրելուն:  Մարդիկ Ովքե՞ր են ներկա, քանի՞սն են, ինչպիսի՞ք են, ինչպե՞ս են հագնված, արդյոք ներկա՞ են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Մտապահի´ր խմբից մի քանիսին և գրի´ առ դեպքի ընթացքում մարդկանց պահվածքի նկարագրությունները կամ տեսագրի´ր այն, ինչին ականատես ես լինում:
    • Ինչպե՞ս գրել լրագրողական նյութ Վայրը Որտե՞ղ ես գտնվում. Երեւանու՞մ, Աբովյանու՞մ, Ճամբարակու՞մ: Տվյալ քաղաքի կամ գյուղի ո՞ր հատվածում ես գտնվում: Հանրապետության հրապարակու՞մ, Կասյան փողոցու՞մ: Տվյալ փողոցի ո՞ր հատվածում ես գտնվում, ի՞նչ խաչմերուկների մոտակայքում:  Գրի ´ր , թե որտեղ ես գտնվում . Եթե հստակ չգիտես, թե որ հասցեում եւ որտեղ ես գտնվում, հնարավորություն չունես որեւէ մեկից հարցնելու՝ նկարագրիր վայրը, նշելով, թե՝ ի՞նչ կա մոտակայքում: Եթե տեսանկարահանում ես, ապա այնպիսի տեսապատկերներ արձանագրիր, որոնք դիտողին հնարավորություն կտան հասկանալու, թե որտեղ ես գտնվում: Եթե շենքի ներսում ես, ապա նկարագրի´ր կառույցը, նշի´ր հասցեն: Տրամադրություն Փորձի´ր ֆիքսել, թե ինչպիսին է մասնակիցների, ներկաների ընդհանուր տրամադրությունը. ոգևորվա՞ծ են, զայրացա՞ծ, միգուցե ճնշվա՞ծ, խանդավառվա՞ծ … : Փորձիր նրանց տրամադրությունը նկարագրելու բառեր գտնել եւ տրամադրության մասին պատմել պատկերավոր օրինակներով: Իսկ եթե տեսագրում ես, ապա փոխանցիր այն կադրերը, որոնք լավագույնս արտահայտում են տվյալ պահին տիրող տրամադրությունները: Նախապատմություն Ինչու՞ են մարդիկ հավաքվել: Ընդամենը մի քանի բառով ներկայացրու նախապատմությունը:
    • Լրագրողական տեքստի բաղադրիչները ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ Լավ եւ համեղ լուրի տեքստը պետք է բաղկացած լինի հինգ հիմնական հարցերի պատասխաններից. ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչու: Ո՞Վ Միջոցառմանը ներգրավված անձանց անունները և նրանց դերը, (կազմակերպիչ, մասնակից, մրցակից, քաղաքական գործիչ, դիտորդ … ): Հարցազրույց վերցնելիս խնդրիր, որպեսզի քո զրուցակիցները հեգեն իրենց անունները: Սա կօգնի քեզ առանց տառասխալի գրել մարդկանց անուններն ու ազգանունները, պաշտոնները: Ի՞ՆՉ Գրի´ առ, տեսագրի´ր կամ ձայնագրի´ր այն դեպքերը, որոնց ականատեսը հենց դու ես: Շատ դժվար կարող է լինել ֆիքսել ամեն ինչ, այնպես որ կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ կատարվում է քո շուրջը: ՈՐՏԵ՞Ղ Գրի´ առ, թե որտեղ ես գտնվում: Եթե տեսագրում կամ լուսանկարում ես, աշխատիր ֆիքսել այնպիսի կադրեր, որոնք կօգնեն դիտողներին պատկերացում կազմել վայրի մասին: Ե՞ՐԲ Նշի´ր միջոցառման անցկացման ճշգրիտ ամիսը և ամսաթիվը: ԻՆՉՈՒ՞ Տեղեկացիր ներկաներից կամ կազմակերպիչներից, թե ինչու՞ է տեղի ունեցել կամ ունենում տվյալ միջոցառումը, պատահարը: Եթե որեւէ կազմակերպված միջոցառման, նախաձեռնության ականատեսն ես, հարցրու, թե ո՞րն է այդ իրադարձության նպատակը:
    • Լրագրողական տեքստի բաղադրիչները ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Պատկերացրու՛, թե խոսում ես ընկերոջդ հետ և պատմում այն ամենի մասին, ինչին հենց նոր ականատես ես եղել: Թույլ տու՛ր, որ պատմությունը բանավոր շարադրելու բնական բնազդը առաջնորդի քեզ: Պարզապես խոսի՛ր: Հավելիր նոթագրությունը կամ տեսա եւ ֆոտո պատմությանը կից տեքստը փաստերով: ԽԱՎԱՐՏ Որեւէ իրադարձության մասին պատմելիս`որպես խավարտ կարող ես հրամցնել ամենավերջին եւ էական տարրը քո լսարանի համար. բացատրի´ր լսարանին`ինչու՞ է այն, ինչի մասին որ պատմում ես, կարեւոր լսարանի եւ քեզ համար: Ինչու՞ մարդիկ պետք է ժամանակ ծախսեն եւ դիտեն քո պատրաստած թղթակցությունը կամ կարդան քո բլոգային նոթագրությունը: 
    • Ընտրախախտումներ հաղորդելու թեժ գծեր եւ հարթակներ 080–080–804 - «Իրավական շտապ օգնության» («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ): www.mynews.am (Եթե ականատես ես եւ ունես քո տեսածը վկայող տեսանյութ, լուսանկարներ կամ տեղեկատվություն եւ պատրաստ ես դրանք տարածել «Իմ լուրերը» կայքով եւ այլ ցանցերով): 116 եւ +37491 008 817 Մարդու իրավունքների պաշտպան (Եթե առկա է մարդու իրավունքների խախտում, եթե քո իրավունքը խախտել են պետական մարմինների ներկայացուցիչները) + 37410 358 399 Արդարադատության նախարարություն +37477 93-83-66 www.iditord.оrg (Եթե ականատես ես եւ ունես քո տեսածը վկայող տեսանյութ, լուսանկարներ, կամ տեղեկատվություն): +37410 511 699 ՀՀ գլխավոր դատախազություն (Ընտրախախտումների վերաբերյալ աշխատանքային խմբի թեժ գիծ): +37410 520 310 ՀՀ Ոստիկանություն +37410 538863 Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: (Ընտրողների ցուցակի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել):
    • Լրագրողական տեքստի բաղադրիչները ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Պատկերացրու՛, թե խոսում ես ընկերոջդ հետ և պատմում այն ամենի մասին, ինչին հենց նոր ականատես ես եղել: Թույլ տու՛ր, որ պատմությունը բանավոր շարադրելու բնական բնազդը առաջնորդի քեզ: Պարզապես խոսի՛ր: Հավելիր նոթագրությունը կամ տեսա եւ ֆոտո պատմությանը կից տեքստը փաստերով: ԽԱՎԱՐՏ Որեւէ իրադարձության մասին պատմելիս`որպես խավարտ կարող ես հրամցնել ամենավերջին եւ էական տարրը քո լսարանի համար. բացատրի´ր լսարանին`ինչու՞ է այն, ինչի մասին որ պատմում ես, կարեւոր լսարանի եւ քեզ համար: Ինչու՞ մարդիկ պետք է ժամանակ ծախսեն եւ դիտեն քո պատրաստած թղթակցությունը կամ կարդան քո բլոգային նոթագրությունը: 
    • Հաջողություն թղթակցային գործում
    • Ծանոթագրություն  Այս խորհուրդները կազմելու համար հիմք են հանդիսացել 10-ից ավելի հարցազրույցներ լրագրողների հետ, ովքեր ընտրությունների լուսաբանմաներկար տարիների փորձ ունեն:Հարցազրույցներին մասնակցել են. Սամվել Մարտիրոսյանը` ՏՏ փորձագետ, ՏիգրանՔոչարյանը` բլոգեր, Արթուր Պապյանը` բլոգեր,  Մեսրոպ Հարությունյանը` «Խոսքիազատության կոմիտեի» փորձագետ,   Աննա Իսրայելյանը ` առցանց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր, Գեղամ Վարդանյանը` www.media.am խմբագիր,  «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ,Էմիլ Դանիելյանը` «Ազատություն ռադիոկայան»-ի թղթակից,  Լեւոն Բարսեղյանը` «Ասպարեզ» ՀԿ-ի նախագահ ,  Վահագն Հովակիմյանը`«Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակից, ԿարինեԱսատրյանը` Ա1+ հեռուստաընկերության թղթակից:Ուղեցույցը կազմվել է «Մոբայլ տեխնոլոգիաները ընտրությունների իրազեկության բարձրացման համար» ծրագրի շրջանակներում:Սույն նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանաջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: Նախագիծը համաֆինանսավորվում է Հանրային լրագրության ակումբի (www.pjc.am ) 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն.վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում էՆորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ստացված դրամաշնորհով: