MyNews Mobile Apps

847 views

Published on

How to use MyNews Mobile Apps for reporting and reading news. Citizen reporting tool for Armenian speaking users., reporters, journalists.

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
847
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
125
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

MyNews Mobile Apps

  1. 1. Հանրային վերահսկողությունWeb: www.mynews.am Twitter: @mynewsam E-mail: info@mynews.am
  2. 2. Ինչպե՞ս ներբեռնել MyNews Mobile Androidi-ի համար
  3. 3. Ինչպե՞ս ներբեռնել MyNews Mobile iPhone-ի համար
  4. 4. Ինչպե՞ս գրանցվել
  5. 5. Կարգավորումներ
  6. 6. Ինչպե՞ս լուր հաղորդելՍտեղծել գրառում Ընտրել ոլորտը Ի’նչ է տեղի ունեցել
  7. 7. Ինչպե՞ս լուր հաղորդելԵ՞րբ է տեղի ունեցել Է՞լ ում ուղարկել Որտե՞ղ է …
  8. 8. Ինչպե՞ս լուր հաղորդելԸնտրել վայրը ՈՒՂԱՐԿԵԼ Ու՞մ կհասնի 1. www.mynews.am 2. Լրատվամիջոցների էլ. փոստերին 3. Քաղաքապետարան 4. Լրագրողներին 5. ՀԿ-ներին 6. Այլ կառույցների. կոնտակտային բազան թարմացվում է
  9. 9. Է՞լ ինչ կա հավելվածում Վերջին լուրերի ցանկԸնտրություններ 2012. թեժ գծեր Ընտրություններ 2012 Ուղեցույց
  10. 10. Է՞լ ինչ կա հավելվածումԸնտրություններ 2012 Ուղեցույց
  11. 11. Է՞լ ինչ կա հավելվածումԻնչպե՞ս գրել լրագրողական նյութ
  12. 12. Է՞լ ինչ կա հավելվածումՕգտակար խորհուրդներ
  13. 13. Է՞լ ինչ կա հավելվածումՀաստատվելուց հետո քո լուրն այս ցանկում Log out կլինի
  14. 14. Դարձիր լուր հաղորդելու չեմպիոն
  15. 15. Ընտրություններ 2012. ուղեցույցԻնչպե՞ս նախապատրաստվել ընտրությունների լուսաբանմանը Կարդա  այս օրենքները ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ - http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1332&lang=arm ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ - http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1707&lang=arm ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ - http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1890&lang=arm ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ - http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1326&lang=arm ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ - http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=4123&lang=arm ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ - http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1464&lang=arm ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ - http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1390&lang=arm
  16. 16. Ինչպե՞ս նախապատրաստվել ընտրություններիլուսաբանմանըԼավ հիշիր  ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, համաձայն,որի, յուրաքանչյուր ոք  ունի  տեղեկատվություն  ստանալու եւտարածելուիրավունք: ՀՀ Սահմանադրություն , Հոդված 27.   http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2020/“Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր  կարծիքիցկամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու,ստանալու եւ տարածելու ազատությունը, տեղեկատվությանցանկացած միջոցովْ անկախ պետական սահմաններից:Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը  երաշխավորվում  է:Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ  ժամանցային  բնույթիհաղորդումների  բազմազանություն  առաջարկող  անկախ  հանրային ռադիոյի եւհեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը: ... “
  17. 17. Ինչպե՞ս նախապատրաստվելընտրությունների լուսաբանմանը Ի ՞նչ  ունենալ  ընտրություններ լուսաբանելիս  Անձը հաստատող փաստաթուղթ  Առկայության դեպքում` լրագրողական վկայական  Ջուր եւ սնունդ  Առաջին անհրաժեշտության դեղորայք  Նոթատետր  Գրիչներ  Ձայնագրիչ  Բջջային հեռախոս  Լուսանկարչական եւ տեսաձայնագրման ապարատ
  18. 18. Ի ՞նչ   ունենալ   ընտրություններ լուսաբանելիս Հիշողության կրիչ (չիպ) Լրացուցիչ մարտկոցներ (ապարատի, հեռախոսի) Լիցքավորման սարք (ապարատի, հեռախոսի) Անհրաժեշտ մալուխներ (USB cable): Նախքան ընտրատեղամաս մեկնելը, պարզիր ընտրատեղամասից դուրս անվճար կամ վճարով ինչ ինտերնետային կապի հնարավորություններ կան (WiFi, Ինտերնետ սրճարան, եւ այլն): Նեթբուք Շարժական ինտերնետ Կարեւոր հեռախոսահամարներով նոթատետր (հեռախոսդ կարող ես կորցնել եւ այս տետրը այդ դեպքում շատ պետք կգա): Լապտեր (Երբեմն ընտրատեղամասերը հոսանքազրկվում են: Որպեսզի քո աչքից ոչինչ չվրիպի, լապտեր ունեցիր: Լապտերը կօգնի նաեւ քեզ նկարահանումների ժամանակ, երբ լույսի աղբյուրը բավարար չէ որակյալ կադր ստանալու համար):
  19. 19. Ի՞նչ   անել   ընտրատեղամասում   Մոտեցիր ընտրական հանձնաժողովի նախագահին, ներկայացիր եւ գրանցվիր: Գտիր այն վայրը, որտեղ կարող ես դիրքավորվել, եւ որտեղից չես խանգարի ընտրողներին ու ընտրական գործընթացին: Հետեւիր, որ տեսանելի լինեն տեղամասի բոլոր անկյունները, որպեսզի կարողանաս տեսա եւ ֆոտո նկարահանումներ իրականացել: Դու կարող ես հանգիստ տեղաշարժվել, մոտենալ ընտրացուցակներին, հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, դիտորդներին: Տեղեկացիր, թե անհրաժեշտության դեպքում որտե՞ղ կարող ես լիցքավորել քո սարքերը: Տեղեկացիր կա արդյո՞ք WiFi անվճար ինտերնետային կապ ընտրատեղամասում: Տեղեկատվության աղբյուրների հետ զրուցելիս վերցրու նրանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. Փոստի հասցեն): Մարդկանց հետ զրուցելիս ներկայացիր:
  20. 20. Ի՞ նչ չանել   ընտրատեղամասում   Մի’ միջամտիր ընտրական գործընթացներին: Մի’ ներքաշվիր բախումների մեջ: Ինքդ վեճեր մի’ հրահրիր: Մի’ փորձիր քեզ վրա վերցնել հանձնաժողովի նախագահի, անդամների, դիտորդների, վստահված անձանց դերը: Մի ‘ համաձայնվիր հանձնաժողովի անդամների կամ ընտրատեղամասում գտնվող այլ անձանց կողմից առաջարկվող հյուրասիրությանը: Խախտումներ տեսնելիս մի’ փորձիր կանխել, քո դերը դրանք ֆիքսելն է, նկարահանելն ու լուսանկարելը:
  21. 21. Ընտրախախտումներ Ընտրացուցակներում մահացածի անվան առկայություն: Ընտրացուցակներում ընտրողի անվան բացակայություն: Ընտրացուցակներում հաշվառման հասցեում կողմնակի անձանց առկայություն: Ընտրակաշառք ընտրողներին դրամական կամ այլ նյութական արժեքներ ու մթերքների բաժանում: Բռնության կամ սպառնալիքի կիրառում ընտրողի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում ընտրական հանձնաժողովի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում թեկնածուի վստահված անձի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում դիտորդի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում լրագրողի նկատմամբ: Բռնության կամ սպառնալիքի կիրառում լիազորված անձի նկատմամբ:
  22. 22. Ընտրախախտումներ Քարոզչություն ընտրատեղամասի տարածքում. (Ընտրության օրն արգելվում է քարոզչությունը, ուստի քարոզչության ցանկացած դրսեւորում ընտրատեղամասում կամ ընտրատեղամասից դուրս օրենքի խախտում է): Քվեարկություն այլ անձի փոխարեն: Քվեարկություն նույն անձի կողմից, մեկից ավելի անգամ: Լցոնում. քվեարկված քվեաթերթիկների անօրինական լցոնում քվեատուփի մեջ: (Լցոնումները հաճախ իրականացվում են՝ հրմշտոցներ ստեղծելու ընթացքում, երբ հանձնաժողովի ուշադրությունը այլ բանի վրա է կենտրոնացած): Քվեատուփի հափշտակում : Բաց քվեարկություն. (այլ անձանց կողմից քվեախցիկ մուտք գործելը, քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը համարվում է գաղտնի քվեարկության իրավունքի խախտում: «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»): Կարուսել . ( Ընտրողը քվեախցիկ մտնելուց առաջ ունենում է քվեարկված թերթիկ, իսկ ստացած մաքուր քվեաթերթիկը դուրս է բերում տեղամասից՝ հանձնելով «պատվիրատուին»): Ամենատարածված ընտրախախտումների ցանկ http://iditord.org/page/index/3
  23. 23. Ի՞նչ անել , երբ ընտրախախտման ականատես ես Արձանագրիր խախտումը (լուսանկարիր, ձայնագրիր, նշիր ժամը եւ տեղամասը, եթե հնարավոր է` խախտումն իրականացնողների անունները): Տարածիր տեղեկությունը www.Mynews.am-ում եւ սոցցանցերում, կամ տեղեկացրու լրատվամիջոցներին: Փորձիր պարզաբանումներ ստանալ ականատեսներից (հանձնաժողովի նախագահ, ընտրող, վստահված անձ, ոստիկան, եւ այլն): Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում, դիմի՛ր հանձնաժողովի նախագահին եւ ոստիկանին: Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում դիմիր ԿԸՀ-ի մամլո ծառայությանը: Եթե քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում դիմիր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. թեժ գիծ ` 116: Ընտրախախտումների ականատեսը լինելու դեպքում ահազանգիր թեժ գծերով:
  24. 24. Ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները Ի՞նչ սկզբունքներով շարժվել նյութը պատրաստելիս Եղիր անաչառ եւ անկողմնակալ: Հիշիր, որ առաջնայինը հանրային շահն է: Որեւէ փաստի մասին գրելուց առաջ ունեցիր երկու կամ երեք աղբյուր: Մի’ պիտակավորիր մարդկանց: Ճշտիր միջադեպում ներգրավված բոլոր կողմերի տեսակետները: Եթե դու միջադեպի ականատեսը չես, զրուցիր ականատեսների հետ:
  25. 25. Ինչպե՞ս լուսաբանել ընտրությունները Ի՞նչ անել ժամը ` 20:00-ից հետո  , երբ փակվում է ընտրատեղամասը :  Հետեւիր, թե ինչպես է փակվում քվեատուփը, եւ ինչպես է սկսվում հաշվարկը: Արձանագրիր արդյունքները: Եթե հաշվարկի ընթացքից դժգոհություններ կան, ապա լսիր կողմերի կարծիքներն ու փաստերը: Արդյունքների մասին տեղեկատվությունը տարածիր օպերատիվ կերպով: Հաշվարկի ժամանակ ընտրատեղամասից դուրս մի արի, այլապես չես կարողանա նորից ներս մտնել: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք ունեն լուսանկարահանել եւ տեսանկարահանել քվեարկության արդյունքների հաշվարկի եւ ամփոփման գործընթացը: 
  26. 26. Ինչպե՞ս գրել լրագրողական նյութ Լավ ու հետաքրքիր պատմություն պատմելը գրեթե նույնն է, ինչ համեղ կերակրատեսակ պատրաստելը: Համե՞ղ է քո պատրաստած ուտեստը, թե՝ ոչ այնքան, պայմանավորված է օգտագործվող բաղադրատոմսով եւ նյութերով:   Եթե ականատես ես Եթե դու դեպքի վայրում ես կամ մասնակցում ես միջոցառման, ապա, եթե ժամանակ ունես՝ մի քանի րոպե­­ տրամադրիր արագորեն որոշ գրառումներ անելուն, դեպքի վերաբերյալ քո դիտարկումները ձայնագրելուն կամ տեսածը՝ տեսագրելուն:  Մարդիկ Ովքե՞ր են ներկա, քանի՞սն են, ինչպիսի՞ք են, ինչպե՞ս են հագնված, արդյոք ներկա՞ են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Մտապահի´ր խմբից մի քանիսին և գրի´ առ դեպքի ընթացքում մարդկանց պահվածքի նկարագրությունները կամ տեսագրի´ր այն, ինչին ականատես ես լինում:
  27. 27. Ինչպե՞ս գրել լրագրողական նյութ Վայրը Որտե՞ղ ես գտնվում. Երեւանու՞մ, Աբովյանու՞մ, Ճամբարակու՞մ: Տվյալ քաղաքի կամ գյուղի ո՞ր հատվածում ես գտնվում: Հանրապետության հրապարակու՞մ, Կասյան փողոցու՞մ: Տվյալ փողոցի ո՞ր հատվածում ես գտնվում, ի՞նչ խաչմերուկների մոտակայքում:   Գրի ´ր , թե որտեղ ես գտնվում . Եթե հստակ չգիտես, թե որ հասցեում եւ որտեղ ես գտնվում, հնարավորություն չունես որեւէ մեկից հարցնելու՝ նկարագրիր վայրը, նշելով, թե՝ ի՞նչ կա մոտակայքում: Եթե տեսանկարահանում ես, ապա այնպիսի տեսապատկերներ արձանագրիր, որոնք դիտողին հնարավորություն կտան հասկանալու, թե որտեղ ես գտնվում: Եթե շենքի ներսում ես, ապա նկարագրի´ր կառույցը, նշի´ր հասցեն:  Տրամադրություն Փորձի´ր ֆիքսել, թե ինչպիսին է մասնակիցների, ներկաների ընդհանուր տրամադրությունը. ոգևորվա՞ծ են, զայրացա՞ծ, միգուցե ճնշվա՞ծ, խանդավառվա՞ծ … : Փորձիր նրանց տրամադրությունը նկարագրելու բառեր գտնել եւ տրամադրության մասին պատմել պատկերավոր օրինակներով: Իսկ եթե տեսագրում ես, ապա փոխանցիր այն կադրերը, որոնք լավագույնս արտահայտում են տվյալ պահին տիրող տրամադրությունները: Նախապատմություն Ինչու՞ են մարդիկ հավաքվել: Ընդամենը մի քանի բառով ներկայացրու նախապատմությունը:
  28. 28. Լրագրողական տեքստի բաղադրիչներըԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԼավ եւ համեղ լուրի տեքստը պետք է բաղկացած լինի հինգ հիմնական հարցերի պատասխաններից. ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ևի՞նչու:Ո՞ՎՄիջոցառմանը ներգրավված անձանց անունները և նրանց դերը, (կազմակերպիչ, մասնակից, մրցակից, քաղաքական գործիչ,դիտորդ … ): Հարցազրույց վերցնելիս խնդրիր, որպեսզի քո զրուցակիցները հեգեն իրենց անունները: Սա կօգնի քեզ առանցտառասխալի գրել մարդկանց անուններն ու ազգանունները, պաշտոնները:Ի՞ՆՉԳրի´ առ, տեսագրի´ր կամ ձայնագրի´ր այն դեպքերը, որոնց ականատեսը հենց դու ես: Շատ դժվար կարող է լինել ֆիքսելամեն ինչ, այնպես որ կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ կատարվում է քո շուրջը:ՈՐՏԵ՞ՂԳրի´ առ, թե որտեղ ես գտնվում: Եթե տեսագրում կամ լուսանկարում ես, աշխատիր ֆիքսել այնպիսի կադրեր, որոնք կօգնենդիտողներին պատկերացում կազմել վայրի մասին:Ե՞ՐԲՆշի´ր միջոցառման անցկացման ճշգրիտ ամիսը և ամսաթիվը:ԻՆՉՈՒ՞Տեղեկացիր ներկաներից կամ կազմակերպիչներից, թե ինչու՞ է տեղի ունեցել կամ ունենում տվյալ միջոցառումը, պատահարը:Եթե որեւէ կազմակերպված միջոցառման, նախաձեռնության ականատեսն ես, հարցրու, թե ո՞րն է այդ իրադարձությաննպատակը:
  29. 29. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ Պատկերացրու, թե խոսում ես ընկերոջդ հետ և պատմում այն ամենի մասին, ինչին հենց նոր ականատես ես եղել: Թույլ տուր, որ պատմությունը բանավոր շարադրելու բնական բնազդը առաջնորդի քեզ: Պարզապես խոսի՛ր: Հավելիր նոթագրությունը կամ տեսա եւ ֆոտո պատմությանը կից տեքստը փաստերով: ԽԱՎԱՐՏ Որեւէ իրադարձության մասին պատմելիս`որպես խավարտ կարող ես հրամցնել ամենավերջին եւ էական տարրը քո լսարանի համար. բացատրի´ր լսարանին`ինչու՞ է այն, ինչի մասին որ պատմում ես, կարեւոր լսարանի եւ քեզ համար: Ինչու՞ մարդիկ պետք է ժամանակ ծախսեն եւ դիտեն քո պատրաստած թղթակցությունը կամ կարդան քո բլոգային նոթագրությունը: 
  30. 30. Ընտրախախտումներ հաղորդելու թեժ գծեր եւ հարթակներ 080–080–804 - «Իրավական շտապ օգնության» («Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ): www.mynews.am (Եթե ականատես ես եւ ունես քո տեսածը վկայող տեսանյութ, լուսանկարներ կամ տեղեկատվություն եւ պատրաստ ես դրանք տարածել «Իմ լուրերը» կայքով եւ այլ ցանցերով): 116 եւ +37491 008 817 Մարդու իրավունքների պաշտպան (Եթե առկա է մարդու իրավունքների խախտում, եթե քո իրավունքը խախտել են պետական մարմինների ներկայացուցիչները) + 37410 358 399 Արդարադատության նախարարություն +37477 93-83-66 www.iditord.оrg (Եթե ականատես ես եւ ունես քո տեսածը վկայող տեսանյութ, լուսանկարներ, կամ տեղեկատվություն): +37410 511 699 ՀՀ գլխավոր դատախազություն (Ընտրախախտումների վերաբերյալ աշխատանքային խմբի թեժ գիծ): +37410 520 310  ՀՀ Ոստիկանություն +37410 538863 Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: (Ընտրողների ցուցակի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել):
  31. 31. Հաջողություն թղթակցային գործում
  32. 32. Ծանոթագրություն  Այս խորհուրդները կազմելու համար հիմք են հանդիսացել 10-ից ավելի հարցազրույցներ լրագրողների հետ, ովքեր ընտրությունների լուսաբանմաներկար տարիների փորձ ունեն:Ուղեցույցը կազմվել է «Մոբայլ տեխնոլոգիաները ընտրությունների իրազեկության բարձրացման համար» ծրագրի շրջանակներում:Սույն նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանաջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլիհայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:Նախագիծը համաֆինանսավորվում է Հանրային լրագրության ակումբի (www.pjc.am ) 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն.վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում էՆորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ստացված դրամաշնորհով:  

×