• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Erevani 7 hrashaliqner@
 

Erevani 7 hrashaliqner@

on

  • 17,382 views

 

Statistics

Views

Total Views
17,382
Views on SlideShare
17,369
Embed Views
13

Actions

Likes
0
Downloads
8
Comments
0

1 Embed 13

http://www.slideshare.net 13

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Erevani 7 hrashaliqner@ Erevani 7 hrashaliqner@ Presentation Transcript

    •  
    • Մատենադարան
      • Մատենադարանը հիմնադրվել է 405 թվականին, հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում (Էջմիածին): Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ, գրչության այս հնագույն կենտրոնից են իրենց լուսավորչական գործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ Սահակ Մեծ կաթողիկոսը և հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն:
    • Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագո ւ յն և հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակո ւ յթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփ - այություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, ար վ եստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն և այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզ վ ով չեն պահպանվել եւ հայտնի են միայն հայերեն թարգմանությունները:
      • Մատենադարանի հ ավաքածուի հիմքը կազմում է Հայոց կաթողիկոսարանի ձ եռագրատունը , որը դարերի ընթացքում հանգրվանել է տարբեր աթոռանիստ վայրերում, իսկ 1441-ին վերահաստատվել է իր հիմնադրման վայրում` Ս. Էջմիածնում:
    • 1668թ. գր վ ած մի հիշատակարանում տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1633-1655) Էջմիածնի վանքը հարստացել է բազմաթիվ նոր գրքերով: Ձեռագրերի հայթայթման գործն ավելի է ծավալվում Հակոբ Ջուղայեցու աթոռակալության տարիներին (1655-1680): Ար և ելյան Հայաստանը Ռուսաստանին միավորելուց հետո (1828 թ.) Էջմիածնի Մատենադարանի պատմության համար սկսվում է նոր շրջան: Նշանավոր մատենագետ Հովհաննես արքեպիսկոպոս Շահխաթունյանը կազմում է Մատենադարանում գտնվող ձեռագրերի առաջին ցուցակը (312 ձեռագիր), որը ֆրանսերեն եւ ռուսերեն թարգմանություններով եւ ակադեմիկոս Մ. Բրոսսեի առաջաբանով լույս է տեսնում 1840 թ. Պետերբուրգում: Երկրորդ` ավելի ընդարձակ ցուցակը (2340 ձեռագիր) կազմում է Դանիել եպիսկոպոս Շահնազարյանը (ցուցակը հրատարակչի անունով հայտնի է որպես «Կարենյան ցուցակ», հրատ. 1863 թ.):
      • 1892թ. Մատենադարանում կար 3158, 1897-ին` 3338, 1906-ին` 3788, իսկ Առաջին համաշխարհայինի նախօր յ ակին (1913թ.)` 4060 ձեռագիր: 1915թ. Մատենադարան են մուտք գործում Վասպուրականից բեր վ ած (Լիմ, Կտուց, Աղթամար, Վարագ, Վան և այլն), ինչպես նա և Թավրիզից ստաց վ ած 1628 ձեռագիր:
      • 1920թ. դեկտեմբերի 17-ին պետականացվում է Էջմիածնի կաթողիկոսարանի Մատենադարանը: 1922թ. ապրիլին Մոսկվայից Հայաստան են վերադառնում 4060 ձեռագիր, որ 1915թ. այնտեղ էին տարվել պատերազմի արհավիրքներից զերծ պահելու մտահոգությամբ: Այս ձեռագրերին են միանում 1915-1921թթ. ընթացքում հավաքված և ս 1730 ձեռագիր: Շուտով Մատենադարան են բերվում նա և Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Հայկական Ազգագրական ընկերության, Եր և անի գրական թանգարանի և այլ վայրերի ձեռագրական հավաքածուները:
      • 1939թ. Մատենադարանը Էջմիածնից տեղափոխ վ ում է մայրաքաղաք Եր և ան: Ձեռագրական մշակո ւ յթի պահպանությանը և ուսումնասիրությանը զարկ տալու համար 1959թ. մարտի 3-ին Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվում է գիտա - հետազոտական ինստիտուտի: 1954-ից Մատենադարանը ղեկավարող ակադեմիկոս Լ և ոն Խաչիկյանի (1918-1982) ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայանում է, որպես գիտահետազոտական կենտրոն, կարճ ժամանակում արժանանում միջազգային ճանաչման: 1982-2008թթ. Մատենադարանի տնօրեն է եղել ակադեմիկոս Սեն Ար և շատյանը: 2008-ից Մատենադարանի տնօրենն է բանասիրության դոկտոր` Հրաչյա Թամրազյանը:
    • Այժմ Մատենադարանի ֆոնդերն են` ձեռագրական, արխիվային, գրադարանային և մամուլի բաժիններ, հետազոտական աշխատանքով են զբաղված գիտական բաժիններն ու խմբերը: Գործում են ցուցադրության բաժինը, որ ը զբաղվում է մշտական ցուցադրության եւ ժամանակավոր ցուցահանդեսների ներկայացմամբ, վերականգնման և վերակազմման բաժինը, որն իր աշխատանքում կիրառում է ժամանակակից գիտության ու տեխնիկայի ն վ աճումները:
    • Ա նցած 50 տարում Մատենադարանի աշխատակիցների ջանքերով հրատարակվել են երկու հարյուրից ավելի ուսումնասիրություններ, հայագի - տական հիմնարար արժեք ունեցող աշխատութ - յուններ, միջնադարյան բազմաթիվ բնագրեր, հիշատակարանների ժողովածուներ, որոշ բացառիկ ձեռագրերի նմանահանություններ և այլն: Պարբերաբար լույս են տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական աշխատությունների ժողովածուի հատորները:
      • 1965 և 1970թթ. հրատարակվեցին Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակի Ա և Բ հատորները, իսկ 1984 թվականից սկսվել է հրատարակվել ձեռագրերի հանգամանալից նկարագրությունը պարունակող Մայր ցուցակը: Ա յժմ լույս է տեսել չորս հատոր, սակայն այս գործի կար և որությունը նկատի ունենալով պետության կողմից հաստատված ծրագրով այս աշխատանքն այժմ դրվել է արագ ընթացքի մեջ: Սկսվել է Մատենադարանի ձեռագրերի թվայնացման ընդարձակ գործը:
      • Մատենադարանը գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ շարունակում է ձեռագրերի հավաքչական աշխատանքը: Հիշատակելի են մեծ նվիրատուների անունները. Հարություն Հազարյան, Նյու Յորքից, որ նվիրել է 397 հայեր ե ն և օտար լեզուներով ձեռագրեր, Ռաֆայել Մարկոսյան, Փարիզից, որ հայրենիքին է կտակել 37 ձեռագիր, Վարուժան Սալաթյան, Դամասկոսից, որ նվիրել է ավելի քան 150 ձեռագիր, Արշակ Տիգրանյան, Լոս Անջելեսից, Կարպիս Ջրբաշյան և Գ և որգ Բաքրջյան Փարիզից և շատ ու շատ ուրիշների: 95-ամյ ա Տաճատ Մարկոսյանը Իրանի Նոր Ջուղայի Ղարղուն գյուղից 1969թ. Մատենադարան է ուղարկել 1069թ. Նարեկա վանքում ընդօրինակ վ ած մի մատյան, որի համար հիմք է եղել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով 5-րդ դարում գր վ ած Ավետարանը: Մատենադարանը բազմաթիվ ձեռագրեր է ձեռք բերել նա և գնման միջոցով: Որպես գիտահետազոտական ինստիտուտ հաստատման 50-ամյակը Մատենադարանը դիմավորում է նոր մասնաշենքի շինարարությամբ, որն իրականացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ ու վերահսկողությամբ և որն անհամեմատ կմեծացնի այս հաստատության հնարավորությունները նրա գործունեության բոլոր բնագավառներում :
    • ՀՀ հրապարակ
      • Հանրապետության Հրապարակը Հայաստանի սիրտն է, միակն իր «երգող շատրվաններով», կենտրոնական հատվածում` հրաշալի խճանկարային գորգով, որի տակ գտնվում են 3000 տարվա պատմություն ունեցող փլատակներ:
      • Ճարտարապետական այս համալիրը ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Հրապարակի տեսքը ձևավորում են հինգ յուրօրինակ շենքեր` կառավարական տան, կապի նախարարության և արհեստակցական միությունների, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքերը:
    • Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի առջև կառուցված է յոթ շատրվաններից բաղկացած ընդարձակ ջրավազանի համալիր, որն ավելի է ընդգծում հրապարակի ձվաձև կառուցվածքը: Ջրային հա յ ելու մեջ արտացոլվում են նրան շրջապատող կառույցները, իսկ ջրային մեծ մակերեսն ու ջրառատ շատրվանները մշտական զովություն են պարգևում ամառային շոգ օրերին: Ավանդույթ է դարձել հարսանյաց շքախմբի պտույտը երեք անգամ հրապարակի շուրջը, ինչը խորհրդանշում է նորապսակների միասնությունը: Տոնական օրերին հրապարակում կառուցվում է հատուկ բեմ, ուր, բաց երկնքի տակ, տեղի են ունենում համերգներ, որ որոնք , որպես կանոն, ավարտվում են հրավառությամբ :
    • ՀՀ պատմության թանգարան
      • Հայաստանի պատմության թանգարանն այն վայրն է, որտեղից պետք է սկսել ծանոթությունը Հայաստանի հետ: Այցելությունը պատմության թանգարան կարելի է անվանել «ճանապարհորդություն ժամանակի» մեջ: Սրահներում ցուցադրված են հազարամյակների պատմություն ունեցող ցուցանմուշներ` 2000 տարվա հնության արծաթե ու ոսկյա մետաղադրամներ, 1000-ամյա Անիի մանրակերտը (961-1045 թվականներին Հայաստանի մայրաքաղաքն էր և հայտնի էր «1000 ու 1 եկեղեցու քաղաք» անվանումով), հայկական ու հունական կավե հնագույն ամանեղեն, եկեղեցական փայտյա դռներ` յուրահատուկ փորագրություններով, գունեղ գորգեր, զենքեր ու յուրատեսակ արդուզարդեր :
      • Թանգարանի յուրաքանչյուր ցուցանմուշը Հայաստանի անցյալի, հայկական ոգու ու բազմադարյա մշակույթի անխոս վկայությունն է:
      • Ժամանակակից Երևանի կենտրոնում գտնվող Հայաստանի պատմության թանգարանն իր այցելուներին հնարավորություն է տալիս ճանաչել ու հասկանալ Հայաստանն ու հայերին:
    • Կասկադ
      • Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ» համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկերը, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ:
    • Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը: Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամենասիրված վայրերից մեկն է:
    • Երևանի կոնյակի գործարան
      • Հայկական կոնյակը հայ ժողովրդի պարծանքն է : Հնարավոր չէ պատկերացնել հայկական հարսանիք կամ որևիցե այլ տոնախմբություն առանց կոնյակի :
      • Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թ . վաճառական Ներսես Թաիրովի ( Թահիրյան ) կողմից , Հին Էրիվան ամրոցի տեղում : Հետագայում ` 1899 թ ., նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին : 1900 թ . Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ « Գրանպրի » մրցանակ : Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ , այլ ոչ թե բրենդի , ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները , որոնք չէին աճում Կոնյակ գավառում : 
    • Ամենամեծ ճանաչումը հայկական արտադրանքն ունեցավ 1913 թ ., երբ « Շուստով և որդիներ » ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին : Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ , որոնց թվում էր Ուինստոն Չերչիլլը : Ստալինն անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար « Դվին » կոնյակի առաքման գործընթացը : Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրեցին , թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը , նա առանց մտածելու պատասխանեց . « Երբեք մի ուշացեք ճաշին , ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ »: Երևանի կոնյակի գործարանն այն վայրն է , ուր Դուք կարող եք տեղում ծանոթանալ կոնյակի արտադրությանը և միաժամանակ , համտեսել այդ լեգենդար խմիչքը :
    •  
    • Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
    •  
      • Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932 թ .- ին : Թատրոնի շենքը կառուցվել է 1940 թ .- ին : Թատրոնի հիմնադրման գործում անգնահատելի ավանդ ունեն նշանավոր դիրիժորներ Գ . Բուդաղյանը , Կ . Սարաջևը , թատրոնի մեներգիչներ Հ . Դանիելյանը , Շ . Տալյանը , նկարիչ Մ . Սարյանը և այլք : 1933 թ . հունվարի 20- ին բեմ բարձրացավ Ա . Սպենդիարյանի " Ալմաստ " օպերան ` դառնալով հայկական պրոֆեսիոնալ օպերային թատրոնի հիմքը : 1938 թ .- ին հայկական առաջին և միակ օպերային թատրոնն անվանակոչվեց Ա . Սպենդիարյանի անունով :
      • Թատրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը սկսել են իրենց գործունեությունը : Հայկական օպերային արվեստի առաջընթացին մեծապես նպաստել և համաշխարհային փառք են բերել աշխարհահռչակ երգիչներ Գ . Գասպարյանը , Գ . Գալաչյանը , Հ . Պապյանը , Ն . Հովհաննիսյանը , Մ . Երկաթը , Գ . Գրիգորյանը , Բ . Թումանյանը դիրիժորներ Գ . Բուդաղյանը , Կ . Սարաջևը , Մ . Թավրիզյանը , Ս . Չարեքյանը , Յու . Դավթյանը , Ա . Քաթանյանը , Հ . Ոսկանյանը և այլք : 1939 թ . օպերային թատրոնի ստեղծագործական կազմը համալրվեց նաև բալետային խմբով : Բալետային խումբը տարիների ընթացքում ղեկավարել են Ի . Արբատովը , Զ . Մուրադյանը , Վ . Գալստյանը :
    • Այսօր թատրոնի նվագախումբը , երգչախումբը և բալետային խումբը հաջողությամբ ղեկավարում են նոր սերնդի արվեստագետներ , ՀՀ վաստ . արտիստ Կարեն Դուրգարյանը , ՀՀ վաստ . արտիստ Կարեն Սարգսյանը և ՀՀ ժող . արտիստ Հովհաննես Դիվանյանը՝ բարձր պահելով 75- ամյա օպերային թատրոնի երաժշտական ավանդույթները : Անցած 74 տարիների ընթացքում Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը բեմադրել և հանդիսատեսի դատին է ներկայացրել հայ , ռուս և եվրոպական դասական կոմպոզիտորների բազմաթիվ օպերային և բալետային ներկայացումներ , ինչպես նաև ժամանակակից երաժշտա - թատերական գործեր : Հայաստանի օպերային թատրոնն ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր Ամերիկայի , Եվրոպայի , Ասիայի բազմաթիվ երկրներում՝ բարձր պահելով հայ երաժշտական բեմարվեստի պատիվը : 2007 թ . Ա . Խաչատրյանի " Գայանե " բալետը մեծ հաջողությամբ ներկայացվեց Եգիպտոսի Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում , իսկ 2008 թ . Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում և Բահրեյնի Թագավորությունում:
    • Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
      • Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը ( ԳԱԹ ) հիմնադրվել է 1921- ին՝ նախ իբրև Գրականության թանգարան ( հիմնադիր՝ Ե . Շահազիզ ): Գործել է Հայաստանի կուլտուր - պատմական թանգարանի կազմում : 1954- ին կազմավորվել է գրականության , թատերական թանգարանների և Ռ . Մելիքյանի անվ . երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա : Մինչև 1963- ը կոչվել է ՀՍՍՀ ԳԱ , այնուհետև ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան : 1967- ից կրում է Ե . Չարենցի անունը : Այնուհետև Թանգարանում է ընդգրկվել նաև հայ կինոարվեստին վերաբերող հավաքածուն :
      • Թանգարանում են հանգրվանել Սայաթ - Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության և արվեստի մեր երախտավորների ձեռագրերը , նամակները , անձնական ու բեմական իրեր , լուսանկարներ , ազդագրեր , ձայնագրություններ , քանդակներ , գեղանկարչական գործեր , անձնական գրադարաններ , երաժշտական գործիքներ , հայ սփյուռքին վերաբերող հարուստ փաստաթղթեր : Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ , որոնք ընդգրկում են շուրջ մեկ միլիոն թանգարանային առարկաներ :
    • Թանգարանում գործում է " Սայաթ - Նովայից Չարենց " մշտական ցուցադրությունը , որտեղ ներկայացված են թանգարանային եզակի նմուշներ : Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ , գրական - երաժշտական ցերեկույթներ , դասախոսություններ , հանդիպումներ մշակույթի գործիչների հետ : Թանգարանի հարուստ հավաքածուից օգտվում են գիտական լայն շրջանակները : Թանգարանային նյութերը հիմք են հանդիսացել բազմաթիվ ակադեմիական հրատարակությունների , գիտական ուսումնասիրությունների : 1990- ական թվականներից Թանգարանի հրատարակչությամբ լույս են տեսել բազմաթիվ երախտավորների՝ Սայաթ - Նովայի , Կոմիտասի , Ե . Օտյանի , Գր . Զոհրապի , Ռ . Սևակի , Սիամանթոյի , Հ . Սիրունու , Ս . Բյուրատի , Հ . Շեմսի , Մ . Թումանյանի և այլ մեծերի անտի կ նամակներն ու ստեղծագործությունները :
    • ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ Վարդանյան Վաղինակը Մելիքջանյան Սուրենը Սարոյան Նարեկը Զիրոյան Ռազմիկը