Your SlideShare is downloading. ×
  • Like
Buddayakanutyun
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Now you can save presentations on your phone or tablet

Available for both IPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply
Published

 

Published in Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
3,023
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
8
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • 2. Բուդդայականությունը կրո ն է, որը ծագել է ք.ա. 5-րդ դ. Հնդկաստանում , որտեղ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և ստեղծվում էին Գանգեսի հովտում ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը նշանակում է սան ս կրիտ լեզվով «պայծառացած»։
  • 3. Այս կրոնի հիմնադիրն է համարվում Սիդհարդհա Գաուտամա Սակիա Մունի Թաթխագաթա Բուդդան : Նրա անվան վեց բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի իր իմաստը: Այսպես, Սիդհարդհա նշանակում է ` իր կոչումին ծառայած, Գաուտամա` քաջ, Սակիան նրա ցեղի անունն է, Մունի` պայծառատես, Թաթխագաթա` տիեզերական, և Բուդդա նշանակո ւ մ է ընտրյալ:Սիդհարդհան ի առաջին հետևությունը եղել է . << Ծնունդը, կյանքը, մահը տառապանք է: Հետևաբար, կյանքի հետ կապված ամեն ինչը տանջանքների անվերջ շղթա է >> : Եվ Գաուտաման իր առջև նպատակ է դնում փնտրել, գտնել ճշմարտությունը, որով հնարավոր կլինի հաղթահարել կամ շրջանցել տառապանքը:
  • 4.
    • Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնվեց մի արձանագրություն, որը հաստատեց նրա իրական անձը։ Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էության, աշխարհի մարդկանց լինելը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժողքի և դրախտի լինելը :
  • 5. Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։ Բուդդան իր ուսմունքը ձևակերպում է. կյանքը տառապանք է, տառապանքների պատճառը ցանկություններն են ու կրքերը, անհրաժեշտ է ոչնչացնել այդ ցանկությունները, պետք է հետևել ութմասնյա ուղղուն, որը կհասցնի նիռվանայի (ցանկությունների մարման, ոչնչացման)։
  • 6. Ութմասնյա ուղին. ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդումն է և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիռվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիռվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է, որը մարդուն կտրում է արտաքին աշխարհից և նրա օբյեկտների հետ կապվածությունից։
  • 7. Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդը անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։Այստեղ կարևոր է կառմաի գաղափարը։ Կառմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կառման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերծնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։
  • 8. Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլիտալիզմի սկզբունքը։ ։ Մ.թ.ա. I դարում բուդդիզմը բաժանվում է 2 մեծ ուղղությունների՝ հինայանա (նշանակում է փրկության փոքր մարդակարգ՝ փրկվել կարող էին միայն վանականները) և մանայանա (նշանակում է փրկության մեծ մարդակարգ)։
  • 9. Վերջինիս միջոցով էլ բուդդիզմը տարածում գտավ աշխարհում և դարձավ համաշխարհային կրոն՝ տարածվելով և հարմարվելով այն երկրների տեղական հավատալիքների պայմանների հետ։ Մանայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթ ում և կոչվեց լամայականություն։ Իրականում , Բուդդայի գիտակցությունն այն մակարդակն է , որին հասնելով դուք նմանվում եք այն բույսին , որը թևակոխում է իր պտղաբերման փուլը : Եվ , երբ մարդկային էակը հասնում է Բուդդայի գիտակցության մակարդակին , նա ունակ է դառնում իր գիտակցությամբ օժտել միլիոնավոր էակների , որոնք գտնվում են իրենց էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր փուլերում :
  • 10. Դա շատ նման է այն բանին , թե ինչպես է հասուն բույսը ցրիվ տալիս իր սերմերը : Բուդդան շաղ է տալիս իր Բուդդայի գիտակցության սերմերը մարդկային էակների մեջ : Եվ այդ սերմերը մարդկային էակի ներսում որոշ ժամանակ գտնվում են թաքնված վիճակում : Բայց գալիս է մի ժամանակահատված , որը կապված է տիեզերական ժամկետների հետ , և Բուդդայի այդ սերմերը սկսում են ծլարձակել մարդկային էակի ներսում :
  • 11. Բուդդան իր Բանականության կայծերը սփռում է մարդկային էակների մեջ : Ժամկետը հասնում է , և բ անականության այդ կայծերը սկսում են աճել և նկատելի դառնալ : Ձեզնից յուրաքանչյուրի մեջ թաքնված է Բուդդայի սերմը , բ անականության կայծը , որը ցանվել է ձեր էության ներսում՝ երկրային չափանիշներով միլիոնավոր տարիներ առաջ : Եվ այժմ գալիս է այն ժամկետը , երբ Բուդդայի գիտակցության այդ կայծը սկսում է իրեն դրսևորել :
  • 12. Դա նման չէ ինտելեկտին : Եվ դա նման չէ այն կարողություններին , որոնք թույլ են տալիս ձեզ գոյատևելու ֆիզիկական աշխարհում : Դա Բանականություն է , որը գտնվում է ձեր ներսում և նույնական է Աստվածային Բանականության հետ : Դա ձեր ներսում այն է , որը հնարավորություն է տալիս ձեզ հասնելու զարգացման Աստվածային փուլին և վերածվելու Աստվածամարդու : Ճիշտ այնպես , ինչպես սերմը զոհում է իրեն , որպեսզի հնարավորություն տա բույսին աճելու , նույն կերպ էլ Բուդդան է զոհում իրեն , որպեսզի աճի հնարավորություն տա բ անականության այն սերմերին , որոնք գտնվում են միլիոնավոր կենդանի էակների մեջ :
  • 13. Գաուտամա Բուդդան մատնանշել է նաև այն խոչնդոտները, որոնք նա կապանքներ է կոչում 1.Անձի պատրանք 2.Կասկածանք 3.Սնահավատություն 4.Մարմնական կրքեր 5.Ատելություն 6.Կապվածություն երկրին հաճույք և հանգստություն ստանալու 7.Ցանկություն 8.Հպարտություն 9.Ինքնագոհություն 10.Տգիտություն:
  • 14. Հատկապես երկու ուսմունքներ է մերժում Բուդդան 1.հավերժ անփոփոխ հոգու գոյությունը 2. մահից հետո հոգու ոչնչացումը: Բուդդիստները ասում են<<Հրաշքներ գոյություն չունեն մարդկային գործողություններում, մարդն ինչ ցանել է, այն էլ հնձելու է>>: Բուդդայի հեռանալը կյանքից բուդդայականներն անվանում են “mahaparinirvana”` մեծ անցում նիրվանայի մեջ: Բուդդայի մահվան օրը, նրա ծննդյան ու լուսավորման օրերի հետ միասին երկրպագվում են, այդ պատճառով այն անվանում են եռակի սուրբ օր: