ընթերցարան

270 views
247 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
270
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
1
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

ընթերցարան

  1. 1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Նոր դպրոց Ռոդարիական ընթերցարան 2-1 դասարան
  2. 2. Ծառամատիտը Իմ դպրոցը հեքիաթային դպրոց է: Մեր դպրոցի բակում մի ծառ կա: Էս ծառի վրա միայն մատիտներ են աճում: Ես էլ ամեն օր մի մատիտ եմ պոկում ու տանում դասարան: Այս մատիտը կախարդական մատիտ է և սխալներ չի անում: Երբ որ մատիտս ջարդվում է, վազում եմ բակ ու մատիտ պոկում ծառից: Չեք հավատա, բայց այդպես է ,որ կա:Լիա Աղաջանյան
  3. 3. Կետագրիչ Լինում է, չի լինում, մի մեծ գրչատուփ է լինում : Այդտեղ լիքը գրիչներ և մատիտներ են լինում: Նրանց մեջ մի չարաճճի գրիչ էր ապրում: Գրիչին ասում էին կետագրիչ, որովհետև նա ալարկոտ ու թամբալ էր, և իր մայրիկին,հայրիկին չէր լսում: Այդ գրիչը տառեր չէր գրում, կետիկներ էր դնում և բոլոր գրիչների գրածը փչացնում էր:Հայկ Ավետիսյան
  4. 4. Սեղանաչամչի արկածները Լինում է, չի լինում, մի սեղանաչամիչ է լինում: Մի օր սեղանաչամիչը որոշում է գնալ անտառ: Նա հագնում է իր շորերը և ճանապարհ ընկնում : Հենց հասնում է անտառի սկիզբը, լսում է առյուծի մռնչոց և քայլում է առաջ: Քայլում է, քայլում և գտնում է առյուծին: Նա առյուծի հետ կռվում է և հաղթում: Արամ Բարսեղյան
  5. 5. Կատվառետին Մի կատու է լինում,էս կատուն գնում է իր ընկերոջ` Ռետինի տուն: Նրանք մի շատ սիրած ու զվարճալի խաղ են խաղում,որը կոչվում է կատվառետին:Կատուն մտնում է ալյուրի մեջ,վազվզում տնով մեկ,իսկ ռետինը ջնջում է նրա ոտնահետքերը: Ա~յ քեզ կատվառետին:Մոնիկա Բաբայան
  6. 6. Կատուն ռետին հագավ Լինում է, չի լինում, մի կատու: Էս կատուն շատ բարի է լինում: Նա մի օր գնում է խանութ` նոր մորթի գնելու իր համար: Խանութում մորթի չի լինում, տեղը ռետին է լինում: Կատուն վաճառողին ասում է, որ իրեն մի հատ ռետին տա: Վաճառողը տալիս է ռետինը, կատուն այդ օրվանից դառնում է կատվառետին:Արամյան Վարդան
  7. 7. Շնատունը Կար-չկար մի շնատուն կար: Շնատունը, կարծես, կախարդված լիներ: Նա բոլոր շներին գրավում էր իր տեսքով: Շնատունը միայն բարի շների համար էր: Եթե շունը չար էր,մտնում էր շնատուն և բարիացած դուրս էր գալիս:Երանի բոլոր թափառող շները այդպիսի շնատուն ունենային: Մանուկյան Մանե
  8. 8. Զատկագրիչի ծառը կախարդական անտառում Լինում է, չի լինում, մի կախարդական անտառ է լինում:Երբ ես առաջին անգամ մտա այդ անտառը` շատ զարմացա, որովհետև ծառերից կախված էին գույնզգույն զատկագրիչներ: Երբ վերցնում էի ծառից մի զատկագրիչ, ապա անտառը ստանում էր այդ զատկագրիչի գույնը:Ինձ շատ դուր եկան կախարդական, գունավոր անտառի գույները: Սարգսյան Արտյոմ

×