Nersisyan abraham kaktusner

524 views
366 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
524
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
203
Actions
Shares
0
Downloads
1
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Nersisyan abraham kaktusner

  1. 1. Կակտուսներ • Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է: Կակտուսները հիանալի հարմարվել են չորային կլիմային: Նրանց տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները: Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի: Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000լ ջուր: Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը:
  2. 2. • Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում` պաշտպանելով կենդանիներից: Կակտուսների տեսակները բազմաթիվ են: Կակտուսները լինում են ծառանման, թփանման, խոտանման: Կան 1սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քաշով կակտուսներ և 25մ բարձրությամբ մի քանի տոննա կշռող կակտուսներ: Կակտուսը իր հայրենիքում լայն կիրառում ունի:Կակտուսը և իր պտուղները օգտագործում են կերակրի մեջ, կակտուսի բնափայտը օգտագործվում է տարբեր իրեր պատրաստելու համար:
  3. 3. Կակտուսների խնամք • Կակտուսները շատ տարածված են ամբողջ աշխարհում: Հայրենի բնության կլիմայական պայմաններում շատ լավ աճում և հասնում են այնպիսի չափերի, որ մեր կլիմայական պայմաններում դա հնարավոր չէ: Մեզ մոտ կակտուսներ աճեցնում են սենյակային պայմաններում, հետևելով նրանց խնամքի կանոններին: Տնային պայմաններում կակտուս աճեցնելու համար պետք է ճիշտ ընտրել ծաղկամանի տեղը: Կակտուսները շատ են սիրում ուժեղ լուսավորությունը և արևի ճառագայթները: Կակտուսները լավ են աճում պատուհանագոգերում: Վեգետացիայի ընդացքում ծաղկամանը չպետք է տեղաշարժել: Հիմնականում կոկոնները առաջանում են ապակուն մոտ մակերեսին, եթե կոկոնները փոքր են լուսավորության փոփոխությունից հեշտությամբ փոխվում են դառնալով ճուտիկներ: Վատ լուսավորման պայմաններում կակտուսները սկսում են դեֆորմացվել, հիմնականունում աճում է միայն գագաթի մասը նեղ խողովակի տեսքով:
  4. 4. • Ժամանակի ընդացքում բույսը փչանում է ամբողջովին: Սակայն շատ ուժեղ արևի ճառագայթները նույնպես վտանգավոր են կակտուսի համար կարող են առաջացնել կակտտուսի մակերեսային այրվածքներ, կակտուսի վրա կհայտնվեն բաց դեղինից մինչև շագանակագույն գունավորմամբ հատվածներ: Բացի տաք և լուսավոր տեղից կակտուսի համար մեծ նշանակություն ունի նաև ծաղկամանի ճիշտ ընտրությունը: Ծաղկամանը իր չափերով պետք է համապատասխանի կակտուսի արմատային համակարգին: Եթե պետք է փոխել կակտուսի ծաղկամանը, ապա պետք է ուշադիր դիտել կակտուսի արմատային համակարգի դասավորվածությոանը, այսինքն` արմատները խորը և երկար են, թե ավելի մակերեսային և հորիզոնական ուղղվածություն ունեն, ըստ այդմ էլ ընտրել կամ նեղ և խոր ծաղկաման, կամ լայն և փոքր խորությամբ ծաղկաման:
  5. 5. • Կակտուսների հողը պետք է լինի փխրուն, որպեսզի ջուրն ու օդը հեշտությամբ ներթափանցեն հողի շերտեր մեջ, հիմնականում օգտագործում են ավազահողային խառնուրդ, որին ավելացնում են մանրացված փայտածուխի կտորներ, կարելի է ավելացնել մանր աղյուսի կտորներ: Դրանք նախատեսված են, որ ջուրը չմնա ծաղկամանի մեջ, քանի որ ջրի ավելցուկը կակտուսի համար վտանգավոր է: Ծաղկամանի մեջ կակտուսը պետք է հնարավորինս բարձր տնկել, որ հիմքի մասը հողի մեջ չլինի, որովետև խոնավ հողում այն կփտի, իսկ եթե կակտուսը մեծ է և մակերեսային տնկելու դեպքում ճոճվում է կարելի է հողի վրայից փոքր քարեր լցնելով կակտուսը անշարժացնել: Կակտուսի համար կարևոր պայման է նաև սառը ձմեռումը: Ուշ աշունից մինչև վաղ գարուն կակտուսները հանգստանում են և նրանց աճր կանգնում է: Պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որ կակտուսները կարողանան հանգստանալ:
  6. 6. • Մեր սխալ խնամքը` այսինքն տաք ձմեռումը, երբ կակտուսները ամբողջ ձմեռ աճում են հանգեցնում է նրա վեգետացիայի խանգարամնը, ինչն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում, որ տարիքով բավականին մեծ կակտուսները կոկոն չեն տալիս և ծաղկում կամ ամեն տարի կոկոն են տալիս, բայց այդ կոկոնները այդպես էլ չեն մեծանում ու մի որոշ ժամանակ անց չորանում են: Ծաղկող կակտուս ունենալու համար պետք է կակտուսներին հանգիստ քուն ապահովել: Դրա համար ուշ աշունը դադարեցնում են կակտուսի ջրելը, որ հողը լավ չորանա: Ձմռան ընդացքում կակտուսը կարելի է պահել +5-+8C պայմաններում և չջրել: Տարիքով մեծ կակտուսները 2 ամիսը մեկ անգամ կարելի է ջրել քիչ քանակությամբ, եթե իհարկե նկատվում է դրա անհրաժեշտությունը: Երիտասարդ կակտուսներին կարելի է ջրել ամիսը մեկ անգամ: Քանի որ կակտուսները ձմռանը չեն աճում կարելի է վերցնել պատուհանից և տեղավորել սենյակի այլ անկյունում: Վաղ գարնանը կակտուսը պետք է տեղափոխել լուսվոր պատուհանագոգ և սկսել ջրել, սկզբնական շրջանում քիչ և ուշ-ուշ, իսկ հետո ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ավելի հաճախակի ու ավել շատ քանակությամբ ջրով, բայց միշտ պետք է թողնել ծաղկամանի հողը չորանա նոր միայն ջրել: Կակտուսները հողի խոնավ միջավայր կամ ջրի ավելցուկ չեն սիրում: Պետք է պարբերաբար սնուցել կակտուսի հողը պարարտաանյութերով:
  7. 7. Կակտուսների բազմացում • Կակտուս կարելի է բազմացնել տարբեր եղանակներով: Առավել մեծ տարածում ունի ճուտիկներով բազմացումը: Ճուտիկը կակտուսից պոկոմ են սուր կտրող գործիքի օգնությամբ: 2-3 օր պահում են զով տեղում կտրվածքը չորանալու համար, այնուհետև տնկում են հողի մեջ, որի 1/5-ը ավազ է: Նոր տնկված կակտուսը պետք չէ դնել արևի տակ, այլ` ավելի ստվերոտ բայց տաք տեղում: 1-2 ամսվա ընդացքում արդեն բավականին արմատային համակարգ է ունենում և կարելի է կակտուսը տեղափոխել ավելի արևոտ պատուհանագոգ և սնուցել: Ծաղկող կակտուս ունենալու համար պետք է նախ ճիշտ ընտրել ծաղկամանը: Ծաղկամանի չափը պետք է համապատասխանի կակտուսին, այն չպետք է շատ մեծ լինի:
  8. 8. • Կակտուս կարելի է բազմացնել տարբեր եղանակներով: Առավել մեծ տարածում ունի ճուտիկներով բազմացումը: Ճուտիկը կակտուսից պոկոմ են սուր կտրող գործիքի օգնությամբ: 2-3 օր պահում են զով տեղում կտրվածքը չորանալու համար, այնուհետև տնկում են հողի մեջ, որի 1/5-ը ավազ է: Նոր տնկված կակտուսը պետք չէ դնել արևի տակ, այլ` ավելի ստվերոտ բայց տաք տեղում: 1-2 ամսվա ընդացքում արդեն բավականին արմատային համակարգ է ունենում և կարելի է կակտուսը տեղափոխել ավելի արևոտ պատուհանագոգ և սնուցել: Ծաղկող կակտուս ունենալու համար պետք է նախ ճիշտ ընտրել ծաղկամանը: Ծաղկամանի չափը պետք է համապատասխանի կակտուսին, այն չպետք է շատ մեծ լինի: Ավելի նպատակահարմար է կակտուսի ծաղկամանը փոխել ամեն տարի գարնանը: Հաջորդ ծաղկամանը պետք է մինչև 4սմ տրամագծով մեծ լինի նախորդից: Եթե կակտուսը միանգամից մեծ ծաղկամանում տնկեք ապա առաջնահերթ կսկսի մեծանալ նրա արմատային համակարգը ծաղկամանին համապատասխան, այնուհետև շատ ավելի ուշ կսկսի կակտուսի աճը: Հսկայական արմատային համակարգ ունեցող կակտուսները բավականին մեծանում են և հազիվ թե ծաղիկ տան:
  9. 9. • Սերմերով բազմացման եղանակը նպատակահարմար է շատ գեղեցիկ և դեկորատիվ կակտուս ստանալու համար: Բազմացման այս եղենակով ստանում են համաչափ և գեղեցիկ կակտուսներ: Կակտուսի սերմերը վաճառվում են համապատասխան խանութներում: Բազմացման այս եղանակը երկարատև գործընթաց է: Նախ պետք է վերցնել համապատախան ծաղկաման մինչև 2սմ խորությամբ, որի մեջ լցվում է մաքուր ավազ, այնուհետև լցնում են սերմեը, որոնց պետք է ծածկել ավազի շատ բարակ շերտով մինչև 1մմ: Պետք է ավազը միշտ խոնավ պահել այդ պատճառով պետք է ծածկել ապակով` լուսավորությունը նորմալ ապահովելու, ինչպես նաև խոնավ միջավայր ստեղծելու համար: Սերմերը ջրում են ցողելու միջոցով: Հենց որ երևում է բույսի փոքրիկ փշերը պետք է նրան զգուշությամբ տեղափոխել ավելի հարուստ հողի մեջ:
  10. 10. • Պատվաստման եղանակով բազմացում: Պատվաստուման մեթոդը կիրառում են կակտուսների ավելի թանկարժեք տեսակները բազմացնելու նպատակով: Այդ տեսակները շատ դանդաղ են մեծանում իրենց հաշվին, սակայն լավ տեղավորվում են ուրիշ կակտուսների վրա, նրանցից կլանում իրենց աճի համար անհրաժեշտ օրգանական նյութերը: Սա է հիմնական նպատակը կակտուսը պատվաստի միջոցով բազմացնելու, սակայն շատ դեպքերում անհարժեշտություն է առաջանում սովորական կակտուսը փրկել, երբ այն փչանում է որևէ հիվանդության հետևանքով կամ վնասվել է բույսը ընկնելու հետևանքով, կամ ուղղակի հետաքրքիր է ունենալ այլ տեսքի կակտուս` կատարում են պատվաստ: Հիմնականում որպես կակտուսի հիմք վերցնում են ուժեղ արմատային համակարգ ունեցող կակտուսները` էխինոպսիս, ցերեուս, ֆիլոկակտուս և այլն: Շատ սուր դանակով պետք է կտրել կակտուսները իրար վրա տեղադրել և ամուր կապել, որ կակտուսները չպոկվեն և կպչեն միմյանց: Հետագայում խնդիրներից խուսափելու համար միացման հատվածի փշերը պետք է սուր դանակով կտրել, որ հետագայում ճուտիկ չառաջանա և խոչընդոտի վերևի կակտուսի աճին: Պատվաստված կակտուսը շուտով սկսում է աճել: Պատվաստումից 2 ամիս հետո պետք է քադել կակտուսները միացնող թելերը: Պատվասելուց հետո բույսը մի քանի ամիս պետք է արևի տակ չդնել, բայց պահել տաք և լուսավոր տեղում:
  11. 11. • Պատվաստման եղանակով բազմացում: Պատվաստուման մեթոդը կիրառում են կակտուսների ավելի թանկարժեք տեսակները բազմացնելու նպատակով: Այդ տեսակները շատ դանդաղ են մեծանում իրենց հաշվին, սակայն լավ տեղավորվում են ուրիշ կակտուսների վրա, նրանցից կլանում իրենց աճի համար անհրաժեշտ օրգանական նյութերը: Սա է հիմնական նպատակը կակտուսը պատվաստի միջոցով բազմացնելու, սակայն շատ դեպքերում անհարժեշտություն է առաջանում սովորական կակտուսը փրկել, երբ այն փչանում է որևէ հիվանդության հետևանքով կամ վնասվել է բույսը ընկնելու հետևանքով, կամ ուղղակի հետաքրքիր է ունենալ այլ տեսքի կակտուս` կատարում են պատվաստ: Հիմնականում որպես կակտուսի հիմք վերցնում են ուժեղ արմատային համակարգ ունեցող կակտուսները` էխինոպսիս, ցերեուս, ֆիլոկակտուս և այլն: Շատ սուր դանակով պետք է կտրել կակտուսները իրար վրա տեղադրել և ամուր կապել, որ կակտուսները չպոկվեն և կպչեն միմյանց: Հետագայում խնդիրներից խուսափելու համար միացման հատվածի փշերը պետք է սուր դանակով կտրել, որ հետագայում ճուտիկ չառաջանա և խոչընդոտի վերևի կակտուսի աճին: Պատվաստված կակտուսը շուտով սկսում է աճել: Պատվաստումից 2 ամիս հետո պետք է քադել կակտուսները միացնող թելերը: Պատվասելուց հետո բույսը մի քանի ամիս պետք է արևի տակ չդնել, բայց պահել տաք և լուսավոր տեղում:

×